Օրվա լրահոսը

Մանկահասակ երեխայի մայրը, խորթ հայրը և խորթ տատը ձերբակալվել են անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով

Երեխայի խորթ հայրը, չքնելու, անդադար լաց լինելու պատճառով ծեծի է ենթարկել նրան

«Բադասյան Վահանը կարող է չհասցնի այդ գործն անի, կարող է ուրիշ անողներ էլ լինեն: Այսօր աչքիս հետեւիցս գալու են». Գեւորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Որ ընտրություններ են կեղծվել, բա ինչի՞ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բոլոր ընտրակեղծարարները պիտի պատժվեն, ո՞ւր է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվել է ընտրակեղծարարության մեղադրանքը: Ծառուկյանի գործը պարզ չի՞, որ քաղաքական հետապնդում է եղել, անմեղության կանխավարկած կա»:

Կիպրոսում Թալեաթ փաշա փողոցը հայ համայնքի ջանքերով անվանափոխվել է

Վերջերս անվանափոխված փողոցներից են նաև Լառնակայի՝ նախկինում թուրքերով բնակեցված և 1910-ական թվականներին անվանակոչված Բոզքուրթ (Գորշ գայլ) փողոցը և Ստամբուլի փողոցը: Վերջինս անվանափոխվել է Կոստանդնուպոլսի փողոց:

«Մի անգամ զանգեց, ասաց՝ մա՛մ թուրքի գեղերից եմիշ եմ գողացել, տանեմ տղերքով ուտենք, սոված ենք». զոհված զինվորի քույր

Հայկը և իր 17 ընկերներն այրվել էին ԱԹՍ-ի հարվածից: Նրանք եղել են այրվող մեքենայի մեջ:

Փոստային առաքանիով ՀՀ թմրամիջոց ու հոգեմետ նյութ տեղափոխելու 240 դեպք է բացահայտվել 2020թ., ինչը թմրամիջոցների տեղափոխման դեպքերի 82%-ն է

Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծել մինչև 5 անվանում դեղ, յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ: Արտոնությունից կրկին օգտվելու համար կամ սահմանված քանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն:

«Եթե Փաշինյանը հրամանատար է, ես էլ ասեմ՝ Լոմոնոսովն եմ». Գեւորգ Պետրոսյան

«Այս պահին իմ առանձնասենյակում օգնականիս հետ մշակում ենք մի նախագիծ՝ պաշտոնատար անձի կողմից հանրությանը կեղծ տեղեկատվություն մատուցելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: Դրա համար Արծրուն Հովհաննիսյանն իր համար ազատության մեջ ման է գալիս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Ըստ նրա, Արծրուն Հովհաննիսյանը պատերազմը վերածել էր հեքիաթի:   Հետո պատգամավորը դիմեց

Նախարարը կարևորել է «Սևան» ազգային պարկում մինչև պատերազմը մեկնարկած բարեփոխումների գործընթացները և ընթացիկ ծրագրերի շարունակականության անխափան ապահովումը

«Ահռելի անելիք ունեն բոլորը՝ սկսած գրասենյակային աշխատողներից մինչև պահնորդական հատուկ ջոկատի անդամներ։ Բոլորի գործունեության հիմքում պետք է լինի պետության ու քաղաքացու շահի սպասարկումը»:

«Պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ վայրագությունների հանձնարարություններ է տալու ընտրությունների օրը». Գեւորգ Պետրոսյան

«Նիկոլ Փաշինյանը սկզբում բերանը ծռած ասում էր՝ հլը կասկածող լինի, ո՞վ է կասկածում իմ հրամանատարական ունակությունների վրա, մի քանի օր հետո կանգնեց ասեց՝ խի մարտը ե՞ս եմ վարել: Իր հակասականությունը, խոսքերի անհամապատասխանությունը այլ ելք չի թողնում»:

«Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախկին նախարարը՝ որպես արցախյան ծրագրի ղեկավար

«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին եւ շարունակում է ընդլայնել այն

Ռաֆայել Քոթանջյան. «Երևի մեր ազգը ինչ-որ մի մեծ սխալ ունի՝ անընդհատ խոսել ցեղասպանությունից, ցավերից, կորուստներից»

Հայ ժողովրդին տարիներ շարունակ ծիծաղ պատճառած Աշոտ Ղազարյանը թախիծով է խոսել իր կորցրած ընկերների մասին, «Հատկապես վերջին տարիներին մեզ մոտ տխուր առիթները շատ են, ամեն անգամ հավաքվելիս մեզանից մի թանկ ընկեր բացակա է լինում, մեր Գևոն, Զավենը, Վիգենը…»։

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մաքս Ֆիշ ընկերությունների խմբի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ձկնաբուծության զարգացման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մաքս Ֆիշ  ընկերությունների խումբը սկսել են իրենց համագործակցությունը հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային ծառայությունների շրջանակներում դեռևս 2013թ.: Իսկ վերջերս Բանկը ֆինանսավորեց խմբի ընկերություններից մեկին` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին` հաճախորդին տրամադրելով Հայաստանում ձկնաբուծության ոլորտում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ: Գործարքի ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանն ավելացնել ձկնաբուծության համար նախատեսված ջրամբարների ծավալը, բարձրացնել արտադրանքի որակը, բարելավել հումքի ձեռք բերման

Մարգարիտա Գասպարյանը չհաղթահարեց «Australian Open»-ի առաջին շրջանը

Մելբուռնում մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը: Կանանց մենապայքարի առաջին շրջանում վիճակահանությամբ բավականին ուժեղ մրցակից էր բաժին հասել ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանին: Երեւանի ժամանակով կեսգիշերն անց թենիսիստուհիները կորտում հանդիպեցին միմյանց, որտեղ իսպանուհին առանց լուրջ դիմադրության հանդիպելու հաղթեց 6:4, 6:0 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը. ՀԿ-ների հայտարարությունը

ՀՀ ժողովրդավարական վերականգնմանն ուղղված համակարգային փոփոխությունները չեն կարող երաշխավորված լինել առանց հանրային վստահություն ունեցող իշխանությունների:

Լեւոն Արոնյանը ութ լավագույնների մեջ «Opera Euro Rapid»-ի փլեյ-օֆֆում է

Քառորդ եզրափակչում զույգեր կազմել են Մագնուս Կարլսենն ու Դանիիլ Դուբովը, Անիշ Գիրին ու Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն ու Յան-Կրժիշտոֆ Դուդան եւ Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

«Ի՞նչ է պատահԵլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա փախել այսօրվա նիստին մասնակցելուց». Արման Բաբաջանյան

Պարզվում է՝ ԲԴԽ նախագահը հեծանիվ վարելու ընթացքում վնասվել է ու ողնաշարի հատվածում պարբերաբար բժշկական միջամտությունների կարիք է զգում:

Կարեն Խաչանովը Մելբուռնում անցավ երկրորդ շրջան

Երկրորդ շրջանում 24-ամյա Խաչանովի մրցակիցը լինելու է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսը, որն իր հերթին պայքարից դուրս է թողել հնդիկ Սումիտ Նագալին:

«Դուք պրոբլեմներ ունեք». Էդմոն Մարուքյանը՝ Լուսինե Բադալյանին ու Մակունցին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Որ խոշորացույցով ման գաք՝ մեզանից ավելի կառուցողական մարդ կգտնե՞ք: Ի՞նչ շոու, ես ուղղակի ապշած եմ: Մեկը ասում է՝ պետք է ձեզ գնդակահարել, ասում եք՝ կալանավորել: Սա ուզում է մեզ գնդակահարի: Մյուսներն ասում են՝ եկեք օրակարգում հարցը քննարկենք, ասում եք՝ դուք կառուցողական չեք: Ինչ ասեմ, դուք ծայրահեղությունների մեջ եք: Դուք պրոբլեմներ ունեք»:

Մ6 միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ կլինի

Փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված

«Այ՛ ընկերներ, սա էլ հո հայերեն եմ խոսում, հատուկ ձեզ համար նորից կրկնեմ». Տարոն Սիմոնյանը՝ իմքայլականներին

Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե ցանկություն ունենք, կան նախորդ քառօրյաների տեսագրությունները, յուրաքանչուր քառօրյայից առաջ դուք, ձեր գործընկերները քննարկում եք, որ հարցերը ադեկվատ չեն ստեղծված մարտահրավերներին, որեւէ մեկը ադեկվատ չի, հետո հարցերի քննարկման ժամանակ մենք տեսնում ենք ձեր պատգամավորների ակտիվ ներգրավվածությունը, որը շատ ողջունելի է: Ու ձեր պատգամավորը քննարկման ժամանակ ասում է՝ այո, սա շատ կարեւոր հարց է, պիտի այսպես-այսպես լինի»:

Բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2020թ.-ին աճել են. «Փաստ»

Գործարքները շուրջ 27 հազարով նվազել են, գները՝ աճել. անշարժ գույքի շուկան՝ 2020-ին

Արտահերթ ընտրություն անցկացնում են, երբ որևէ ոլորտում էական ձախողում է արձանագրվում, իշխանությունը ձախողել է ոչ թե ոլորտ, այլ՝ երկիրը. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը Փաստորեն սրանց համույթը որոշել է արտահերթ չանել, իբր հիմնվելով ընդդիմության կողմից իրենց առաջարկը «մերժելու» վրա։ Նախ կուզեի քաղաքական մտքի «գիգանտներին» տեղեկացնել, որ արտահերթ ընտրություն սովորաբար անցկացնում են, երբ որևէ ոլորտում էական արձանագրվում է ձախողում, փոխվում է հասարակական մթնոլորտը, վերաբերմունքն իշխանության նկատմամբ։ Սրանց «իշխանությունը» երկրում ձախողել է ոչ թե ոլորտ,

Սխալ գնահատական են տվել իրավիճակին. արտահերթ ընտրություններից հրաժարվելը քաղաքական անհեռատեսություն է՝ հղի շատ վատ հետևանքներով. Միքայել Նահապետյան. «Ժամանակ»

Երկրում ռեալ քաղաքական ճգնաժամ կա, և մարդիկ, լուծման այլ ճանապարհ չտեսնելով, հնչեցնում են նման կոչեր։ Իսկ այդ ֆոնին պետական ապարատը բացարձակ անգործության է մատնված։

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում որոնողական աշխատանքներ այսօր ևս չեն ընթանա

Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Սա ամենավատ անակնկալն էր Փաշինյանի համար, որ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմադիր հիմնական բևեռը. Վիգեն Հակոբյան. «168 ժամ»

Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի իր իշխանության մնալու ժամանակը երկարացնի, սակայն ամբողջ ողբերգությունն այն է, որ այդ ժամանակն աշխատելու է իշխանության դեմ։

Բերման են ենթարկվել խաղաղ ցույցի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը

ՀՀ ոստիկանությունը շարունակում է ծառայել, որպես գործող իշխանությունների ձեռքի խաղալիք և նրանց հանցավոր գործունեության երաշխավոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031