Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը դարձյալ խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը. «Ժողովուրդ»

Այսինքն՝ հունվարին ԱԺ նախագահը ստորագրել է հանձնաժողովին առնչվող փաստաթուղթ, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է:

Անհետ կորած զինվորի հորն ասել էր, որ որդին Բաքվի քրեակատարողականում է և փորձել է գումար կորզել

ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին, որոնք տուժել են նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին

Ընդամենը ասֆալտ փռելու օպերացիա են իրականացրել՝ հանձնարական են ստացել Արտյոմ Կանեւսկոյի անձով պայմանավորված. «Հայկական ժամանակ»

Ի՞նչ անեմ, հանեմ տեսագրությունները, որ երեւա թե ինչպես էին տարբեր մարդկանց փռում ասֆալտներին, նկարում էին սերիալի նման ցույց էին տալիս: Ընդամենը ինչ եմ խնդրում դատարանից՝ զերծ մնացեք ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հոգեբանությունից: Այս հոգեբանությունը ուղղակի վտանգ է Հայաստանի արդարադատությանը

Որոշեցին, այնուամենայնիվ, կառչել

Կիրակի օրը տեղի է ունեցել Փաշինյանի եւ «Իմ քայլի» հանդիպումը, որի արդյունքում «արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Քանի որ ակնհայտ է, որ «Իմ քայլն» ընդունակ չէ որեւէ ինքնուրույն որոշման, հասկանալի է, որ այդ «արձանագրումն» արել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

«Փաշինյանը որտեղի՞ց է դա հասկացել, երբ այնքան է վախենում, որ իր թիկնազորը մի քանի անգամներով ավելացրել է». Գագիկ Համբարյան. «Փաստ»

Արտաշատ գնալուց թատերական ներկայացումներ են կազմակերպում՝ նույն մարդուն տալով տարբեր դերեր:

Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդություն կներկայացնի կառավարությանը

Կառավարությունն ամեն անգամ հարցը մերժում էր կապված Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելու հետ:

Հանրության համար արտահերթ ընտրության լինել-չլինելը այս պահին թերևս միևնույն է, և արտահերթ ընտրության հանգամանքը կարևոր է քաղաքական կայունության գալու իմաստով. «Ժամանակ»

Քննարկումները արտահերթ ընտրության պահանջարկի առկայության կամ բացակայության մասին, թերևս, ժամանակի ավելորդ վատնում են, եթե, իհարկե, չի առաջանալու մի քվեարկությամբ էլ նախ և առաջ այդ պահանջարկի առկայությունը պարզելու գայթակղություն:

Հայաստանի սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով ընթացիկ տարում ունենալու ենք անասնակերի ապահովման խնդիր. «Ժողովուրդ»

2019 թվականին, պաշտոնական տվյալներով, Արցախում հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա, եւ Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն, բայց ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ ընթացիկ տարում հնարավոր չի լինի Արցախից Հայաստան հացահատիկ ներմուծել:

Ադրբեջանական զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետեւ սահմանապահ դիրք տեղակայել. «Հայաստանի Հանրապետություն»

Արյունալի պատերազմից հետո հակամարտող կողմերի ռազմական ստորաբաժանումներն իրար նման մոտ տարածքների վրա տեղակայելն անթույլատրելի է: Լուծումը՝ Վարդենիս-Մեղրի 500 կմ-ից ավելի երկարությամբ սահմանահատվածում պետք է ստեղծվեն միջդիրքային չեզոք գոտիներ

«Սրանով ֆեյք նյուզի հարցը ոչ թե կարգավորվում է, այլ սրանով ցողունային բջիջներ են ներարկվում ֆեյք նյուզին, որովհետև սրանով այն արտոնվում է». Ռոբերտ Հայրապետյան. «168 ժամ»

Այս նախագիծն այնքան անգրագետ է գրված, որ ընդհանրապես չի հետապնդում այն նպատակը, որը ներկայացված է հիմնավորման մեջ, այլ լրիվ հակառակն է:

Գարիկ Քեռյան. «Ընդդիմությունը մի կետի վրա էր կանգնել, որը անիրատեսական էր. ասում էին՝ փոխեք վարչապետին, նոր գնանք ընտրությունների». «Հայկական Ժամանակ»

Ըստ նրա՝ Փաշինյանը լուրջ մանեւրելու կարողություն եւ քաղաքական հոտառություն ունի, ուստի ընտրությունների գաղափարից հրաժարվել է՝ մի քանի գործոններից ելնելով:

Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի բռնակը ավելի բարձր արժեք է, քան Արարատ Միրզոյանի կյանքը և առողջությունը. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր տեղեկացանք, որ Արարատ Միրզոյանի ծեծի դրվագով կալանավորված անձ է ազատ արձակվել, մինչ այդ կալանքից ազատվել էր ժամացույցի գողության դրվագով անցնող անձը։ Չխորանալով նշված գործերի մանրամասնությունների մեջ, ինչպես նաև հարգելով այդ անձանց ազատության իրավունքը,  պետք է խոսեմ մի շատ կարևոր խնդրի մասին։ Հարաբերակցության մեջ դիտելով նշված դրվագները և

Ֆիլհարմոնիկը՝ 365 օր դռները բաց․ Վիկտոր Մնացականյան. «Ա1+» (Տեսանյութ)

Ֆիլհարմոնիկը՝ 365 օր։ Այսուհետ Արամ Խաչատրյան համերգասրահն աշխատելու է այս սկզբունքով։ Շաբաթվա բոլոր օրերին թեմատիկ համերգներ ու միջոցառումներ են լինելու։ Ընդգրկվելու են երաժշտական բոլոր ոլորտները՝ դասականից մինչև հոգևոր, ջազ ու էքսպերիմենտալ երաժշտության համերգներ։ Դպրոցականների համար կվերականգնեն աբոնեմենտային համերգները, ինչպես նախկինում կար՝ «դպրոցականի ֆիլհարմոնիան»։ Եվ, որ ամենակարևորն է, անխտիր բոլոր համերգային ծրագրերի համար պարտադիր պայման է

Արցախում մեկնարկել է 2021թ. ձմեռային զորակոչը

Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի հանրապետության պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը: Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը: Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու նպատակով, միջոցառմանը հետևում են զորակոչային

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները չունեն այլընտրանք Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատում է իր համոզումը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չունեն այլընտրանք Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհին։ Վերահաստատում ենք մշտապես բարձրաձայնված մեր մոտեցումն այն մասին, որ անհրաժեշտ է ոլորտային՝ այդ թվում դատաիրավական հիմնարար մի շարք բարեփոխումներով երկիրը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մարգինալ և ծայրահեղական ուժերի դիրքորոշմամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից հրաժարվելու վերաբերյալ իշխող

Մեխակ Արզումանյանն ու Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները քննարկել են փրկարարական ջոկատների կողմից իրականացվող որոնողական աշխատանքները

ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչներ Ռոման Շահրամանյանին և Էման Էիդին: Է.Էիդը նախ շնորհավորել է Մեխակ Արզումանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել երկու գործընկեր կառույցների միջև ձեռք բերված համագործակցության արդյունքները: Քննարկման հիմնական թեման ԱԻ ծառայության փրկարարական ջոկատների կողմից իրականացվող որոնողական աշխատանքներն են, որոնք մեկնարկել

Հայտարարությունը, թե կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում. Սյունիքի մարզպետարան

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում  ՀՀ կառավարության ծրագրով` պետբյուջեի միջոցներով սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տներով։ Փետրվարի 5-ին սկսված հողային աշխատանքների մեկնարկին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի այլ աշխատակիցներ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ։ Հայտնում ենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը

Շուռնուխի ու Որոտանի տարածքների օտարումից հետո հի՞մա էլ Գորիսի ուսուցչի տունը

Վաճառքի է հանվել Գորիսի պատմական նշանակություն ունեցող շենքերից մեկը

Իշխանավեճի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները

Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները: Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի: Քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը,

«Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

«Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատրաստվում է բանակցություններ վարել մայրաքաղաքային ակումբի ղեկավարության հետ: Առարկան Մխիթարյանի գործող պայմանագրի հարցն է: Այս մասին տեղեկացնում է  Corriere dello Sport-ը: Բանն այն է, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը», որը ցանկանում է մրցաշրջան 2021-ի ընթացքում ուժեղացնել կիսապաշտպանական գիծը: Հենրիխ Մխիթարյանի եւ «Ռոմայի» միջեւ

Արա Այվազյանն ու Ֆիլիպ Ռիքերն ընդգծվել են ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարթակի դերը համագործակցային օրակարգն առաջ մղելու և

Արցախ մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիների համար գործում է նորացված ընթացակարգ. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

Ադրբեջանի ԶՈւ 2020թ. կորուստները՝ մինչ պատերազմը. Razm.info

2020թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 26-ը ներառյալ Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 48 կորուստ, որից 18-ը մարտական, 30-ը՝ ոչ մարտական։ Նշենք, որ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կորուստներն այս նյութում հաշվված չեն։ Ադրբեջանի ԶՈւ Razm.info-ին հայտնի դարձած կորուստները 2020թ․ հունվար 1–ից սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում․ Մանրամասները՝

Ի՞նչ տեսք կունենա «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի կամուրջը

Նկարում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է։ Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն

Գորիս համայնքի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ 22-ամյա աղջկան առևանգելու համար (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  22-ամյա աղջկան առևանգելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիս համայնքի 30-ամյա բնակիչը իր եղբոր, մորեղբոր որդու և երկու ընկերների հետ նախապես պայմանավորվելով ամուսնության նպատակով առևանգել Գորիս քաղաքի 22-ամյա բնակչուհուն, 2021թ. հունվարի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, տեղեկանալով աղջկա

Վե՞րջ կորոնավիրուսային մղձավանջին․ Շիրակի մարզում այս պահին հատուկենտ մարդիկ են վարակված

Ամանորի տոներից հետո Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ նվազել է․ հիվանդների քանակը օր օրի քչացել է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հունվարի ամսին այս մարզում կատարել է մոտ 1200 հետազոտություն ( նախկինում ամսական 2000-3000 հոգու էին թեստավորում), որից ընդամենը 7-15 տոկոսի մոտ է արձանագրվել դրական ցուցանիշ։ Այս թիվն, ի դեպ, տատանվում է․ օր

Կայացել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով: Օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին հետպատերազմյան իրողություններին՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ: Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության

«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը կղեկավարի Վիկտոր Ենգիբարյանը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031