Օրվա լրահոսը
Ադրբեջանը Թուրքիայից 260,8 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է ներկրել 2020թ․-ին. Ռազմինֆո
Թուրքական պաշտպանական և ավիացիոն արտադրանքի ներկրմամբ առաջատարն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն է՝ 784,2 մլրդ դոլար ցուցանիշով, ինչը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4%-ով։
Աջակցելով զբոսաշրջության, ագրոբիզնեսի զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի նպաստավոր միջավայր ստեղծել մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար
Ծրագիրն արգելում է իրականացնել ներդրումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գոտիներում և ակնհայտ կանաչ տարածքների՝ անտառների, ալպիական/ենթալպյան մարգագետինների մոտակայքում՝ բացառելու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
«Վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը Հայաստանում՝ առկա քաղաքական գործիչներով, իրենք թող բոլորով հրաժարական տան». Ալեն Սիմոնյան
Այսինքն, մենք պետք է անընդհատ մնայինք շրջապտույտի մեջ, տեսնեինք 17-ը երբ է դառնում 15, հետո դառնում է վեցնյակ, հետո Վազգեն Մանուկյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը առանձին է մասնակցում ու այդպես երկիրը պահեինք շրջապտույտի մեջ, մինչեւ ընդդիմությունը կողմնորոշվե՞ր: Հետո գայիք մեզ ասեիք՝ բա աշխատանքներ կան:
«Տարիներ առաջ կառուցվել են խաղահրապարակներ, լավ բան է արվել, բայց կառուցվել է այլ սեփականատիրոջ տարածքում». Մարության
Անի Խաչատրյանն առաջարկում է խաղահրապարակները պահպօանել, սեփականատերերին այլ համարժեք տարածք առաջարկել
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն երկրի կառավարությունից օգնություն է խնդրել Հայաստանի համար
Կոմիտեի ղեկավար Հայկ Կեյսարյանը նշել է, որ աջակցությունը Ավստրալիան կարող է տրամադրել Երևանում ՄԱԿ-ի կազմակերպությունների միջոցով, և, որ «ակնկալում են դրական արձագանք»:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստում անցում կատարվեց դռնփակ ռեժիմի
Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի անցում կատարեն դռնփակ ռեժիմի: Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը:
Անդրիաս Ղուկասյան․ Առաջարկում ենք տարանջատել վարչապետի ընտրությունները խորհրդարանի ընտրություններից
«Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, սահմանադրական փոփոխություններ, որոնք որ հնարավորություն կտան մեր ժողովրդին ինքնուրույն ընտրել վարչապետին»
Նպատակը ՄԱԿ հայաստանյան գրասենյակի և ԱԻՆ-ի միջև համագործակցության եզրեր գտնելն է՝ Հայաստանում հումանիտար համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում
Կարիքների գնահատում իրականացնելուց հետո կհստակեցվի համագործակցության շրջանակը, որոնցով էլ կարող է առաջնորդվել գրասենյակը՝ սահմանված առաջնահերթություններին համահունչ։
«Տնտեսության վերականգնմանը զուգահեռ զարգացման օրակարգն ու զարգացման տեմպը վերադարձնել Հայաստանի Հանրապետություն». վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում
Քննարկվել են նաև գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումների հետ կապված խնդիրների լուծմանը, ստանդարտների ինստիտուտի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
Տուժում են պետական մարմինների վարչարարությունից. ՄԻՊ-ը շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց է մշակել
Ձգձգումները կամ մերժումները նաեւ խոչընդոտներ են ստեղծում երկրում ներդրումների ավելացման համար
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, այն կտևի մինչև ս.թ. մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը
«Ուսուցիչներին հունից հանում է, վիրավորում». Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի մանկավարժը նոր տնօրենի մասին
Սիրո մունետիկի անունից հանդես եկող տնօրենը տեսեք ինչեր է ասում
Հակոբ Արշակյան․ «Հայկական հարվածային ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկումներ, ապա կանցնեն ռազմական փորձարկումների փուլը, որին կհաջորդի սերիական արտադրությունը»
Նախարարը վստահեցնում է՝ հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց չափանիշներով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում, դրանք մեր զինված ուժերը Արցախի պատերազմում լայնորեն կիրառել են
Վճռաբեկի նախագահի թեկնածուն՝ քաղաքական որոշումներ դակելու ու Հովսեփ Խուրշուդյանի քննադատության մասին
Քրիստինե Պողոսյանը Լիլիթ Թադեւոսյանին հարցրեց. «Շատ լավ եք ներկայացնում, գեղեցիկ եք խոսում, ճիշտ խուսանավում եք որեւէ գործի հանդեպ անձնական կարծիք հայտնելուց, որպեսզի չլինեք կողմնակալ ու ձեր կարծիքը չլինի կողմնակալ գործի վերաբերյալ, ես այդ ամենը հասկանում եմ: Բայց արտահայտություն եղավ՝ «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել», այդ արտահայտությանը ձեր դիրքորոշում եւ կարծիք հայտնելը ի՞նչ կողմնակալ կերպ կարող է դիտարկվել, երբ բուն այդ արտահայտությունը հակասահմանադրական է ու քրեորեն պատժելի է:
«Լևոն Արոնյանը հազարապատիկ ավելի վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում»
Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր
«Այդ ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ լքեց ՀՀ սահմանը և սահմանված ժամկետում վերադարձավ». Արամ Վարդևանյանը՝ մեղադրող դատախազին
Արամ Վարդևանյանն ասաց՝ այսպիսի հայտարարություն է անում, քանի որ մեղադրանքի կողմը երկուսուկես տարի ասում է, որ կա թաքնվելու ռիսկ:
Հասմիկ Խաչունցն այլեւս ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը չէ
Փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոնյանին կփոխարինի Անուշ Քլոյանը:
ՀՀ նախագահը շաբաթվա վերջին կվերադառնա Երևան՝ բժիշկների թույլտվության պարագայում
Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում:
Գյումրու ավագանու նիստը սկսվել է ուրախալի լուրի հաղորդմամբ
Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ Գյումրու բյուջեն ավելացել է։ Այն 2021 թվականին կազմում է 5 միլիարդ 237 միլիոն դրամ։
Մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի. Երևանի քաղաքապետարանը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելության մասին
Նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:
Վարչապետի և ԱՀ նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն՝ Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման նպատակով
Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները եւ հետագա քայլերը:
«Դուք Ձեզ կանգնեցրել եք որևէ իրավական սխալ կատարելու երկընտրանքի առաջ». Հովհաննես Խուդոյանը՝ Աննա Դանիբեկյանին
Դատարանը որոշեց հետաձգել վկա Բաբկեն Մկրտչյանի՝ իրեն տուժող ճանաչելու միջնորդության քննությունը մինչ գործում առկա բոլոր ապացույցների հետազոտությունը:
Դիտարկվել են տարածաշրջանի երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր. կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի փորձագիտական ենթախմբի նիստը
Նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները
Հակոբ Արշակյան․ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունը 2020-ին աճել է 20.6 %-ով»
Նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում ստեղծվել են գիտատար արտադրանքներ եւ ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել ներդրողների համար:
Քննարկվել են նաև գերիների վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մոնթե Մելքոնյան. նրանցից Ադրբեջանում սարսափում են». Անժելա Էլիբեգովա
«Դա ապազգային քաղաքականության մարմնավորում եւ դրսեւորում է, որովհետեւ Ադրբեջանը տարածում է այդ ամենը`ասելով`տեսեք`Հայաստանի իշխանությունը մեր թեզերով է առաջնորդվում`ասում է այն, ինչը մենք տարիներ շարունակ հայտարարել ենք»:
Մանկահասակ երեխայի մայրը, խորթ հայրը և խորթ տատը ձերբակալվել են անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով
Երեխայի խորթ հայրը, չքնելու, անդադար լաց լինելու պատճառով ծեծի է ենթարկել նրան
«Բադասյան Վահանը կարող է չհասցնի այդ գործն անի, կարող է ուրիշ անողներ էլ լինեն: Այսօր աչքիս հետեւիցս գալու են». Գեւորգ Պետրոսյան
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Որ ընտրություններ են կեղծվել, բա ինչի՞ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բոլոր ընտրակեղծարարները պիտի պատժվեն, ո՞ւր է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվել է ընտրակեղծարարության մեղադրանքը: Ծառուկյանի գործը պարզ չի՞, որ քաղաքական հետապնդում է եղել, անմեղության կանխավարկած կա»:
Կիպրոսում Թալեաթ փաշա փողոցը հայ համայնքի ջանքերով անվանափոխվել է
Վերջերս անվանափոխված փողոցներից են նաև Լառնակայի՝ նախկինում թուրքերով բնակեցված և 1910-ական թվականներին անվանակոչված Բոզքուրթ (Գորշ գայլ) փողոցը և Ստամբուլի փողոցը: Վերջինս անվանափոխվել է Կոստանդնուպոլսի փողոց:


















































