Օրվա լրահոսը

Տղե՛րք, դուք եք հայկական բանակը, ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք. Կոտայքի մարզպետը ճանապարհել է նորակոչիկներին

Երբե՛ք ու երբե՛ք չմտածեք, թե Հայոց բանակը, հայ զինվորը պարտված է, կասկածի նշույլ անգամ չունենանք, որ որևէ ժամանակ զինվորը, սպան, ազատամարտիկն իրենց առաջ դրված մարտական առաջադրանքը չեն կարողացել կատարել:

Պարույր Հայրիկյան․ «Կարող ենք 3 ամիս անց, այսինքն՝ մայիսին, կատարել սահմանադրության հանրաքվե»

Կուսակցությունների կազմած հանրագրով առաջարկվում է Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ հրապարակային քննարկել սահմանադրության առաջարկվող նախագիծը

«Խնդիրը չի լուծվել. դատարանները քաղաքական գործերով ոչ թե առողջացման միտումներ են ցույց տալիս, այլ քաղաքական ուղղվածություն բռնում». Գևորգ Թոսունյան

Վարչապետի և գործող դատական համակարգի «ջրերը» իշխանափոխությունից հետո նույն հունով չհոսեցին

Արմեն Ներսիսյանը՝ քաղաքապետին՝ եկեք 4 մլն 700 հազար դրամը տանք այդ մարդուն, գնա, խաղահրապարակը չքանդվի

Վերին Շենգավիթի բնակիչները պատրաստ են գումար հավաքել, միայն թե իրենց խաղահրապարակը մնա

«Եթե հանրային պահանջի մասին տաքսիներում եք հարցումներ արել, ապա դրանք վստահելի չեն»․ Իվետա Տոնոյան

Եթե իրենց տարածքային կառույցներում են արել, ապա դժվար թե դրանցում որեւէ մեկը դեմ արտահայտվեր

Ալկոհոլային հարբածության վիճակում շնչահեղձ էր արել անկողնային պայմաններում գտնվող մորը

Բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որն առողջական խնդիրների պատճառով գտնվում էր անկողնային պայմաններում, այնուհետև ձեռքերով սեղմելով նրա բերանի և պարանոցի օրգանները, մեխանիկական շնչահեղձության եղանակով սպանել է մորը:

«Նրանք, ովքեր իրանց պարտքը կատարեցին և ողջ մնացին նույնպես հերոսներ են». շնորհակալագրեր և զինվորական կոչումներ՝ մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար

«Հավերժ փառք մեր անմահ հերոսներին, որոնք միշտ մեզ հետ կլինեն՝ բուհի մի մասը: Նրանք հավերժացան՝ պատիվ բերելով համալսարանին»

«Ռազմական դրությունն ինչո՞ւ եք պահում, ի վերջո, Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է»․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանցի զինվորականները GPS-ը գրկած՝ Սյունիքը ձեւում են այնպես, ինչպես ուզում են

«Պատրաստակամ ենք հետևողականորեն խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ». Փաշինյան

Վարչապետն առաջարկել է չինական ընկերություններին ներկայացնել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորությունները, ՉԺՀ դեսպանը վստահեցրել է, որ տեղեկատվությունը կփոխանցվի չինական բիզնես շրջանակներին:

Ուսման վարձի փոխհատուցում է ստացել 1303 ուսանող. կառավարությունն այդ նպատակով 305 մլն դրամ է հատկացրել 

Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե սովորողն անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը, զավակները մասնակցել են մարտական գործողություններին:

«Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը եւս պետք է գործի»․ պատգամավոր

Համահայկական միջոցներով կառուցված այդ ճանապարհը հիմա միակողմանի ծառայում է Ադրբեջանին

«Որ ասում են՝ հանրային պահանջ չկա, տպավորություն է, որ Ադրբեջանում են այդ հարցումները կատարվել». Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ իրենք վախենալու բան չունեն ընտրություններից, որովհետեւ իրենց վարկանիշը վստահորեն աճել է, ի տարբերություն իշխանությունների:

«Հանրությունը նյարդային վիճակում հետեւում է քրեական գործերի, որոնցում չարաշահում են իրավունքը․ սահմանել ենք սանկցիա»․ նախարար

Նախաքննությունը կթվայնացվի, կլինի տնային կալանք, իսկ իրավունքի չարաշահումը կպատժվի սանցիայով․ փոփոխություններ՝ քրեական դատավարությունում

«Չեմ բացառում, կարող է ինչ-որ պատգամավորներ դուրս գան, մանդատը վայր դնեն». Ալեն Սիմոնյան

Հարցին՝«Իմ քայլից» կարո՞ղ է նորից դուրս եկողներ լինեն՝ արտահերթ ընտրություններ չանելու որոշումից հետո, որովհետեւ կա տեսակետ, որ շատերը համաձայն չեն եղել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ որոշումն ընդունվել է գերակշիռ մեծամասնության կողմից:

Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահը նշել է՝ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում ՀՀ և ՌԴ միջև առկա է լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ

Հանդիպման ընթացքում երկկողմ դրական է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդի աշխատանքը, որոնք անհապաղ արձագանքում են հրատապ լուծում պահանջող հարցերին:

«Մեկը ժեխ է ասում, մեկը ասում է՝ սանտիմետրերով չափեք, սանտիմետրերով կեթաք ուրիշ բան կչափեք». Ալեն Սիմոնյան

«Թող ընդդիմությունը հայտարարի, որ Վազգեն Մանուկյանին առաջադրեցինք, չստացվեց, հետ ենք քաշում: Չի կարող մի քանի իրականություն առաջարկվել քաղաքացուն ու ասվել՝ դե կազմակերպեք: Ի՞նչ կազմակերպենք՝ վեցնյակի՞նը, Ռոբերտ Քոչարյանի «կրելու» համար նախատեսված ընտրությո՞ւնը, թե՞ Էդմոն Մարուքյանի համար նախատեսված ընտրությունը, որ ինքը դառնա վարչապետ, թե՞ Գագիկ Ծառուկյանինը: Չի լինում այդպես»:

Մայրաքաղաքի փողոցներում վաճառվող «դեղին ձնծաղիկը» ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակ է. օրենքով տուգանք է սահմանված

Կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Ծանր հանցագործությունների դեպքերը Կոտայքի մարզում նվազել են, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն՝ ավելացել

Քննված և ավարտված նյութերով ու քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է շուրջ 115 մլն ՀՀ դրամ, վերականգնվել է շուրջ  24.4մլն ՀՀ դրամ վնաս:

«Ով իշխանություն է դառնում, փոխվում է․ սկսում եմ վախենալ իշխանություն դառնալուց»․ Էդմոն Մարուքյան

Մարուքյանը հարցադրում արեց՝ կարո՞ղ է վաղը մյուս օրն իշխանություն դառնալով՝ ինքը հակառակն անի այն ամենի, ինչից հիմա խոսում է

Պիտի կարողանանք արիությամբ սաստել սխալը, անօրենը և քաջալերել, խրախուսել արդարը, ազնիվը, ճշմարիտը. Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Ղևոնդյանց և Վարդանանց հերոսամարտը լոկ մի դյութազնական դրվագ չէ, այլ դարեդար ապրող, ներշնչող, կազմակերպող մի ուժ, մի ոգի, հրեղեն մի սյուն հայոց երկնակամարի վրա միշտ բոցավառվող, որն առաջնորդել է մեր ժողովրդին իր պատմության քառուղիներում: Դրա շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում ենք»:

«Իշխանություններին սատարած կոլեգաներս հիասթափված են». Մհեր Արմենիա

Իսկ ֆեյսբուքյան տիրույթը բնավ չափանիշ չէ

Մեկամսյա ժամկետում վերհանել հիմնական խնդիրները, հաստատել դրանց լուծման միջոցառումների ցանկը. խորհրդի նիստ՝ ԱՀ նախագահի աշխատակազմում

Նիստի օրակարգում ընդգրկված էին պատերազմական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրման, պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների, լքված բնակֆոնդի օգտագործման խնդիրների ու դրանց իրավական լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Արման Բաբաջանյանը դատավորներին «ոհմակ» անվանեց, Տարոն Սիմոնյանն էլ հորդորեց չանվանարկել

Եթե գոնե առաջ երիտասարդ իրավաբաններն ուզում էին դատավոր դառնալ, որպեսզի պաշտպանվեն սոցիալական հեղինակությամբ, հիմա դա էլ չեն ուզում, որովհետեւ դատարան են շրջափակում, դատավորին անվանարկում

Երևանի բնակիչը ձերբակալվել է ընկերոջ տարեց հորաքրոջ սպանության կասկածանքով

Վերջինս ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք:

«Օգնել երեխաներին հավասարակշռել թվային և իրական աշխարհները». ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը՝ Անվտանգ համացանցի օրվա առթիվ

Էկրանի առաջ անցկացրած ժամանակի ավելացման ֆոնին աճում է երեխաների և երիտասարդների բարեկեցության շուրջ մտահոգությունը

Անի Խաչատրյան. «Արդյոք նախագծի մեջ ներառվո՞ւմ է Աշոտ Բլեյանի «բազմաչարչար» մանկապարտեզը»

Նախատեսված է վերանորոգել 15 մանկապարտեզ. 12-ը կապիտալ շինարարություն է լինելու, իսկ 3 մանկապարտեզի տեղում կկառուցվեն նորերը

«Դուք դրսեւորեցիք դատավորի զսպվածության հստակ վարքագիծ»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լիլիթ Թադեւոսյանին

Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ՝ առաջին անգամ բացառիկ հնարավորություն է վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում կնոջ թեկնածությունը տեսնելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031