Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները

Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել  է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել վերադարձնել Արցախյան պատերազմի բոլոր գերիներին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ժամանակ գերեվարված անձանց և ռազմագերիներին, ինչպես նաև վերադարձնել զոհվածների մարմիններն իրենց ընտանիքներին: «Բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց ազատությունը հակամարտության պատճառով, պետք է վերադառնան իրենց տները, իսկ զոհվածների հարազատները պետք է ստանան իրենց հարազատների մնացորդները՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի

«Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածում ընդգրկված լաբորատորիաների ցանկը կընդլայնվի

Հարթակում ընդգրկվելու համար ևս 3 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ.  դեկտեմբերի 28-ի կառավարության թիվ 2194-ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն:

Տեղերը հատկացվել են մարդաշատ վայրերում, հիմնականում բուհերի և կայարանների հարևանությամբ. շրջիկ առևտրի նոր կանոնները

Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ

«Վստահ եմ՝ մի օր վարչապետը խոսելու է եւ շատ երկար»․ «Իմ քայլի» պատգամավոր

Իհարկե, բաներ կան, որոնք նա չի կարող այս պահին ասել՝ պատասխանատվության, մեղավորության, թիվ մեկ պատասխանատուի եւ մեղավորի մասով

«Ամոթ է երկրի ղեկավարը սուտ ասի». Ռադիկ Մարտիրոսյան

Ես համոզված եմ, որ շատ-շատ մարդիկ, որոնք փողոցում չեն, նստած են իրենց տանը, կամ աշխատավայրում, ունեն նույն կարծիքը, ինչը ունեին առաջ, ուղղակի փողոց դուրս գալը չեմ կարծում, որ հիմնական պայման է: Արտահայտման ձեւեր գոյություն ունեն: Եթե վաղը ընտրություն լինի, անպայման նա իր կարծիքը կարտահայտի այլ ձեւով՝ ավելի գրագետ ձեւով:

Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է:

Պատերազմին հաղթած սերը (տեսանյութ)

Սերը այս զույգին այցի եկավ Ամարասի կամարների ներքո` մաշտոցյան տառերի հաջորդականությունը պահպանելով. 12 տարի միասին են սովորել։ Արթուրն ու Անժելիկան Արցախի Սոս գյուղից են։ Աստված է օրհնել, որ նրանք այսօր երջանկության ճանապարհը բռնած առաջ են գնում` գիտակցելով, որ սերը հաղթում է համարյա ամեն տեղ։ Այս անգամ էլ հաղթեց։ Արթուրը ժամկետային զինծառայող էր մինչև պատերազմը։ Զորացրվելուց

Արցախի հարցում չի կարելի հաշվի չնստել Թուրքիայի հետ. Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ՝ այդպիսին են տարածաշրջանի իրողությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ազգային Անվտանգության փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր: Եվ շատ մոտ երկիր՝ Ադրբեջանի համար: Այդ գործոնի հետ հնարավոր չէ հաշվի չնստել»,- ասել է Մեդվեդևն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Մոսկվայի

Թուրքիայից և եվրոպական երկրներից ՀՀ են ներմուծել մեծ քանակությամբ դեղեր. առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքն է բացահայտվել 

Պետությանը պատճառված շուրջ 41.600.000 դրամի վնասը քրեական գործի նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է

«Պետք է պատերազմի «տաք հետքերով» գնալ․ շատ զինվորներ, կամավորներ են ուզում վկայություններ տալ»․ պատգամավոր

Դրան սպասում են նաեւ զոհվածների հարազատները։ Ուզում են հասկանալ որդիների զոհվելու պատճառները

Պետությունն իր պատվիրակված լիազորությունները պատշաճ չի կատարում, տեղի է ունենում համակարգված անօրինականություն քաղաքացու հանդեպ. Լևոն Բաղդասարյան 

Հարգելի պետական իրավասու մարմիններ, ո՞րն է պատճառը, որ օրենքին հետադարձ ուժ է տրվում, իսկ ձեզանից ոչ մեկը չի կանխում այդ անօրինականությունը

«Երեկ կարդացի՝ ըստ հարցումների՝ մեր բնակչության 40 տոկոսից ավելին պատրաստ է Հայաստանը լքել». Հռիփսիմե Առաքելյան

Խոսելով ընդդիմության մասին՝ Հռիփսիմե Առաքելյանը կարծիք հայտնեց՝ միգուցե սխալ հաշվարկներ էին արել, անհասկանալի ներքին բաներ կան:

Մտահոգության տեղիք են տալիս նեոֆաշիստական «Գորշ գայլեր»-ի մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնել Շուշիում. Արցախի ԱԳՆ

Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման և պահանջում է, որ միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկեն` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը:

«Բլինքենը նշել է՝ ԱՄՆ վարչակազմը կվերանայի անվտանգային աջակցությունը Ադրբեջանին». Հայ դատի հանձնախմբերի կատարած աշխատանքների ամփոփագիր

«Ադրբեջանը շարունակում է իր հիմնական նպատակի՝ Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու ուղղությամբ քաղաքականությունը։»

«Այն, ինչ առաջարկվում է հիմա ընդդիմության կողմից, փակուղային տարբերակ է». Սմբատ Գոգյան

Հարցին՝ հիմա, երբ նախարարը փոխվել է, հնարավո՞ր է որեւէ պաշտոն ստանա նորից, Գոգյանը պատասխանեց, որ ինքը միայնակ շատ ավելի հզոր է, միայնակ ավելի շատ բան կարող է անել, քան կառավարության ներսում:

14 տարեկանը չլրացած երեխաները դուրս են մնում դպրոցից, որ աշխատեն ավտոսպասարկման, շինարարության ոլորտներում, գյուղատնտեսությունում կամ մետաղի ջարդոն հավաքեն

Փորձագետներն առաջարկում են սահմանադրական մակարդակով օրենքներ ամրագրել՝ երեխաներին վտանգավոր աշխատանքներից զերծ պահելու համար

Թռչնատիպ տառեր, ստվերների թատրոն. հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարբերականի անդրադարձում

Լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։ Մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Էլիզաբեթ Շիրինյանի «Ինքնության

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել. Նարեկ Բաբայան

Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխատակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար և

Նաիրա Զոհրաբյանը Հայկ Մարությանին հիշեցրեց, որ Փաշինյանն իրեն կոշիկի քուղի հետ էր համեմատել

«Նիկոլի անսխալականության վկաները շարունակում են արդարացնել նրա ամեն մի քայլը: Ասում են՝ Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը, Նիկոլը մեղավոր չէ 5 հազար զոհերի համար, նրանք արդարացնում են պետական դավաճանությունը»

Ժամ առաջ ազատ արձակել Վահան Բադասյանին. Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կոչը

Անընկալելի է, թե ինչպես պատերազմը պարտված, մեր երկիրը վաճառած ու բազմաթիվ հանցագործություններ կատարած անձը կարող է ապօրինի կալանքի տակ պահել Արցախում ռազմական գործողությունների ժամանակ գլխուղեղի ծանր վիրավորում ստացած և բարդ վիրահատության ենթարկված, թշնամուն հանձնված հայրենի Հադրութում տուն և ունեցվածքը կորցրած բացառիկ հայրենասեր անձնավորությանը միայն այն բանի համար, որ վերջինս իր արդարացի բողոքի ձայնն էր բարձրացրել վերջին ժամանակներում մեր հայրենիքի շուրջ կատարված ողբերգական իրադարձությունների առնչությամբ:

Երեւանում թափոնամաններ կտեղադրվեն պլաստիկի, թղթի եւ ապակու համար

Մինչեւ փետրվարի վերջ մայրաքաղաքում թափոնամանների 135 կետ կլինի

«Ես շատ դրական եմ վերաբերվել հեղափոխությունն իրականացրած շատ մարդկանց, հավատացել եմ նրանց գաղափարներին, ինձ համար այժմ անձնական ողբերգություն է». Գոգյան

«Կա ընդունված գիտական թեզ, որ հեղափոխությունները խարխլում են պետության հիմքերը: Ճիշտ է, նախկին իշխանությունները ուրիշ ձեւ չէին թողել փոխելու, բայց մենք տեսանք, որ պետականությունն ավելի խարխլվեց, այնպես որ, գիտությունը երբեք չի սխալվում»:

Արա Հարությունյանի ողջ «Կոմիտասապատումը»` մեկ հարթակում (ֆոտոշարք)

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացված են նաեւ անվանի արվեստագետի կոմիտասյան թեմայով երբեւէ չցուցադրված գործերը

«Այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի է լինելու». Նաիրա Զոհրաբյանը` «Զվարթնոց» օդանավակայանում տեսածի մասին

«Իսկ երեկ 23.30-ին Երեւան-Մոսկվա մի ուղղությամբ տոմսի գինը հասավ 750 դոլարի: Առաջիկա օրերին երեւի տոմսերը վաճառելու են աճուրդով, լոտերով»

Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

«Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել մեր ֆուտբոլին»

Լեռնային Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացնել, որպեսզի այնտեղ բնակվող մարդիկ ինքնուրույն որոշեն, թե ինչպես են ցանկանում ապրել. ԳԴՀ-ում ՀՀ դեսպան

Անտեսվեց և կոպտորեն խախտվեց եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնարար սկզբունքը, այն է՝ պետությունների միջև ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, իսկ միջազգային հանրությունը ուղղակի դիտում էր:

«1 բայրաքթարի ստեղծման վրա ծախսել են մոտ 270 մլն դոլար, այդ 270 մլն դոլարը մեր գիտությանը հատկացված միջոցներն են՝ 10 տարվա ընթացքում». Ռադիկ Մարտիրոսյան

«ԳԱԱ աշխատողների 2/3-ը ստանում են մինիմալ աշխատավարձ»: ԳԱԱ նախագահը համեմատեց մեր գիտնականների վիճակը ՌԴ-ի, հարեւան երկրների հետ՝ ցույց տալու, թե ինչ խղճուկ վիճակում է մեր գիտությունը:

Մտադիր էր արտերկրից զբաղվել թմրամիջոցների իրացմամբ. առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան բացահայտվել է

Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, 46-ամյա տղամարդը Սյունիքի մարզում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031