Օրվա լրահոսը
Ժողովրդավարական երկրներին բնորոշ կառուցակարգ է, բայց եթե ոստիկանությունում որակական փոփոխություններ չլինեն, ոչ մի բան էլ չի փոխվելու. Նորայր Նորիկյան. «Ժամանակ»
Խնդիրը ձևի մեջ չէ, այլ բովանդակության. պետք է ունենալ ոստիկանություն, որը կծառայի ոչ թե օրվա իշխանությանը, այլ պետությանը և օրենքին
Ադրբեջանի թվացյալ հանդուրժողականությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնող ծխածածկույթ՝ հայկական մշակութային հուշարձանները ոչնչացնելու համար
Հակառակ դեպքում «բազմադավան և հանդուրժող» Ադրբեջանը չէր ապամոնտաժի մասնավորապես մայրաքաղաք Բաքվի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ մյուս մասը չէր վերածի ռեստորանի:
ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի
Սա Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:
Պետության իրական կառավարումը դարձել է ընդամենը դեկորացիա. ապագայի հանդեպ տոտալ անվստահության ծանր հետևանքները․ «Փաստ»
Ելքերից մեկն էլ այն է, որ իշխանության գան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, հաստատակամ գործիչներ
Դասադուլ Գյումրու թիվ 25 դպրոցում․ ծնողները փոխվարչապետից պահանջում են վերջ դնել «թայֆաբազություններին»
Նրանք պահանջում են տնօրեն նշանակել նույն դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին, որը մրցույթում երկու ձայն ավելի է հավաքել Իրինա Բաղդասարյանից։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք
Ունենք 535 առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ
Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն
Ռազմական գործողությունների վայրերում մինչ օրս հայտնաբերվել է 1354 աճյուն
Առողջապահության նախարարությունը մտադիր է մարզերում եւ քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը. «Ժողովուրդ»
Սաղմերի օգտագործման համար կսահմանվի պահպանման ժամկետ, որից հետո զույգի՝ տղամարդու, կնոջ կողմից սաղմի հետագա ճակատագիրը հստակեցնելու դիմում չներկայացնելու դեպքում բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերը՝ ըստ իր հայեցողության` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, որը կարող է կրել հղիություն:
«ՀՀ պատկան մարմինները պետք է հայտնաբերեն ադրբեջանական ԶՈւ հրամանատարներին, որոնք գործել են Արցախում եւ նրանց նկատմամբ միջազգային քրեական հետախուզում հայտարարեն». Գուրգեն Պետրոսյան. «Հայաստանի Հանրապետություն»
Միջազգային հանցագործությունը ենթակա է պատասխանատվության. Գերմանիան սահմանել է, որ իր տարածքը չի կարող լինել անվտանգ գոտի լինել պատերազմական հանցագործների համար
«Տնտեսական հեղափոխություն» խոստացող իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսության զարգացումը. Միայն սա բավարար է, որպեսզի կառավարությունը հեռանա. «168 ժամ»
Տնտեսական ակտիվությունը մեր երկրում նվազել է 7,5 տոկոսով։ Առանձին ոլորտում ունենք խորը անկում և լճացում։ Աճ գրեթե չկա։
Մենք արդեն պարտքային ճգնաժամի փուլ ենք մտնում. 2018 թ. մայիսից մինչև 2020 թ. ավարտը պետական պարտքը 4-5 անգամ ավելի արագ է աճ գրանցել, քան ՀՆԱ-ն. Թադեւոս Ավետիսյան. «Փաստ»
Մեծ հաշվով, այսօրվա կառավարությունն իր համատարած ձախողումները, անգործությունն ու ապաշնորհությունը փորձում է ծածկել պետական պարտքով: Ի դեպ, պարտքն էլ փուչիկ չէ, որ անընդհատ փչվի, մի օր այն պայթելու է՝ իր բոլոր հետևանքներով, և հայտնվելու ենք ավելի վատ վիճակում, քան այսօր
Հետընթացի աստիճանները
Համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որտեղ երկու հայաստանցիներ խոսում են տիեզերագնաց դառնալու եւ Սուրմալու տոնավաճառի կողմից Մարս եւ Յուպիտեր թռչելու մասին: Ամենայն հավանականությամբ՝ այդ երկխոսությունը սարքած է, այսպես ասած, «հումորային սքեթչ» է, բայց՝ շատ դիպուկ է եւ մեր իրականությունը ներկայացնող: Եվ առաջին միտքը, որն իմ գլխում ծագեց, հետեւյալն էր՝ դա ներկայիս վարչապետի ընտրազանգվածի հավաքական կերպարն
Սկզբում բունկերներում էին թաքնվում եւ արդարանում կատարվածի համար, հիմա արդեն մեղադրական տոնով ճառեր են ասում. «Հրապարակ»
Ամեն օր ավելի ու ավելի վստահ են իրենց զգում, հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ տալիս, նշանակումներ անում։ Թիմը սկսել է տնից դուրս գալ, ոմանք անգամ շրջագայությունների են մեկնում։
Փորձ է արվել ստեղծել պատրանք, որ զինված ուժերին մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք. Դավիթ Գալստյան (Պատրոն Դավիթ)
Հայտնում ենք, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։
Խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթներն առկա են ու դեռ շարունակվում են. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են:
Գյումրիում մառախուղ է, Կոտայքի և Սյունիքի ճանապարհներին՝ մերկասառույց
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Տաթեւիկ Հայրապետյան. «Թեեւ մենք պարտություն ենք կրել, բայց ադրբեջանական կողմը շատ ծանր կորուստներով է դուրս եկել այդ պատերազմից». «Հայկական ժամանակ»
Ընդհանուր առմամբ զորավարժությունը, այն էլ պատերազմից շատ կարճ ժամանակ հետո, ինքնին որեւէ լավ բանի մասին չի խոսում: Հատկապես երբ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները տարբեր առիթներով փորձում են հավաստիացնել, որ գնում են տարածաշրջանի խաղաղեցման, կայունացման ճանապարհով, նման զորավարժությունների կազմակերպմամբ հակասում են իրենց այդ հայտարարություններին: Այդ տեսանկյունից այս պահի դրությամբ խնդրահարույց է զորավարժությունների կազմակերպումը:
Մոնիտորինգային աշխատանքների իրականացումը անօդաչու սարքերի միջոցով իր մեջ քողարկված վտանգներ էլ ունի. «Հայաստանի Հանրապետություն»
Փորձագետների դիտարկմամբ, թուրք-ադրբեջանական տանդեմը այն կարող է ծառայեցնել նաեւ այլ նպատակներով, որի մասին չի բարձրաձայնվում։
«Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս՝ միտումնավոր կերպով, կանխամտածված կերպով մեր 18-21 տարեկան սերունդը մղեցին մսաղաց». Սերժ Սրապիոնյան. «168 ժամ»
Եթե Արծրուն Հովհաննիսյանը և նրա ամբողջ արբանյակները ճիշտ տեղեկատվություն տարածեին ամենասկզբից, շատ հրամանատարներ կզգաստանային, ավելի լուրջ կմոտենային խնդրին, կպարտադրեին, որպեսզի այդ զորահավաքը, լրահավաքն անպայման կայանար, կպարտադրեին իրեն գերագույն հռչակած հրամանատարին, որը զինվորական գործից հասկանում է այնքան, ինչքան ես՝ տիեզերքից, որպեսզի Ղրիմից իրենց խոստացված օգնությունն առանց որևէ ակնկալիքների ընդունվեր, բանակը համալրվեր, որովհետև նրանք փորձառու մարտնչողներ էին Ղրիմից: Ե՛վ Ղրիմի հայկական համայնքի ղեկավարը, և՛ կամավորների հրամանատարն այդ մասին ասել են, որ 7000 հոգու աջակցությունը չի ընդունվել:
ԵԺԿ-ն կոչ է արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել ԼՂ-ի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին Այսօր տեղի է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստը որին մասնակցելով՝ ներկայացրել եմ Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հանդուգն պահվածքը և բարձրաձայնել եմ մեր ռազմագերիների և պատանդների խնդիրը: Նիստի ավարտին
Տեղ գյուղի հատվածում, ի՞նչ հանգամանքներում են հայտնվել, ապա ձերբակալվել 2 ադրբեջանցի զինծառայողները. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, այսօր փոխանցվել են Ադրբեջանին։ ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ Վանք գյուղից Մաղավուզ են տեղափոխվել
«Եթե այսօր ունենք երկրից գնալու կամ չգնալու ընտրություն, պարտավոր ենք ընտրել չգնալը». Աննա Գրիգորյան
Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի մեծագույն և վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը։ Ետպատերազմյան բարդ շրջանում, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պայմաններում այժմ յուրաքանչյուր հայ պիտի իր մեջ ուժ գտնի կայացնելու իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ երկրից չհեռանալու որոշումը։ Իսկ ավելի լավ՝ երկիր վերադառնալու իր որոշումը։ Հեռանալու պատճառներն, իհարկե, բազում են։
Հայկական կողմն ազատ է արձակել ադրբեջանցի երկու գերիների
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել հայկական կողմում գերեվարված Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում: Նշվում է, որ նրանք գերեվարվել էին 2021թ. հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից: Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Վահագն Վերմիշյանը պնդեց՝ կալանավայրում կտտանքների է ենթարկվել. դատարանի որոշմամբ՝ նա կմնա կալանքի տակ. armtimes.com
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր բերվել էր դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվեց նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Վերմիշյանը անազատության մեջ է գտնվում 2020 թվականի փետրվարի 8-ից: Նա մեղադրվում է այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը
Ինը ակումբներ ՀՖՖ-ում առողջացման գործընթացի նախաձեռնությամբ արտահերթ Ժողով են կազմակերպել
Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՀՖՖ անդամ ինը ակումբներ ՀՖՖ-ում առողջացման գործընթաց սկսելու նպատակով հանդես են եկել փետրվարի 1-ին ֆեդերացիայի արտահերթ ժողով անցկացնելու նախաձեռնությամբ, ինչը ՀՖՖ գործկոմը մերժել է: Նախաձեռնող խումբը նաեւ այդ մասին նախապես տեղեկացրել էր նաեւ ՀՖՖ անդամներին: Այսօր նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, թե ՀՖՖ արտահերթ ժողովն, այնուամենայնիվ, կայացել է Գյումրիում եւ
«Ակնայի ուղղությամբ թշնամին օրեցօր առաջ է շարժվում». Ասկերանի վարչական շրջանի ղեկավար. (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ստեփանակերտից գնում ենք Ասկերան: Ուղեկցորդներս երիտասարդ ամուսիններ են: Վաղուց ենք ծանոթացել`աշխատանքի բերումով: Հետո մտերմացանք: Պատերազմը մտերմացրեց, հարազատացրեց… Ճանապարհի ձախ կողմում, առաջ ազատ տարածություն էր, հիմա`շինարարական եռուզեռ: 44-օրյա պատերազմից հետո, արցախաադրբեջանական շփման գծում հինգ տարով խաղաղապահ առաքելությամբ ժամանած ռուս զինվորների եւ նրանց ընտանիքների համար կացարաններ են կառուցվում: Զրուցում ենք`44 -օրյա պատերազմից, դրանից հետո ստեղծված իրավիճակից: Նելլին
Արցախի ՊԲ-ն առաջիկայում կկազմալուծվի. Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱԾ վերջին PR ակցիայից, որի միակ նպատակը ծածկադմփոցն ու հանրային ուշադրություն շեղելն է։ ՊՆ բարձրաստիճան անձնակազմն ամեն ինչ վաղուց գիտեր, ընդ որում՝ շատ ավելի մանրամասն, քան ԱԱԾ բեմականացման մեջ է հաղորդվում։ Զենքի ու
Ծանրամարտի մրցահարթակը տրամադրվել է ՀՀ տղամարդկանց առաջնության մասնակիցներին
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր պայքարն սկսեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության մասնակիցները: Մեդալների համար պայքարի մեջ ներգրավվել է մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 130 մարզիկ: Մրցումային առաջին օրը ասպարեզը տրամադրվել էր 55 եւ 61 կգ քաշայիններին: 55 կգ քաշային կարգում երկամարտի 223 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Գառնիկ Չոլաքյանը,
Արման Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը նշել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով
ՀՀ առաջնությունում ամեն օր առաջատարները փոխվում են
Շախմատի Հայաստանի 81-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում ավարտվեց 10-րդ տուրը: Միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը սեւերով պարտության մատնեց ետնապահի դերն ստանձնած Ալեն Երեմյանին եւ 7,0 միավորով հավասարվելով գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանին՝ նրա հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: ավելին, նա լրացուցիչ գործակիցներով ստանձնեց առաջատարի դերը: Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը անակնկալ պարտություն կրեց նախավերջին տեղն զբաղեցնող Վահե Դանիելյանից եւ


















































