Օրվա լրահոսը
«Հաջորդ անգամ Վազգեն Մանուկյանն առնվազն «կասկով» պետք է Գյումրի գա»
Ասում է «Իմ քայլի» պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը «Ամոթ իրեն։ Ես սա ասում եմ այն գյումրեցիների անունից, որոնք այդ ակցիան իրականացրել են։ Նրանց անունից եմ ամոթանք տալիս»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ վերջերս իր ճանապարհը փակած շիրակցիներին «բոմժ» անվանելու միջադեպին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն
Ադրբեջանը խախտել է եւ շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը. Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
Քանի դեռ դիկտատորական ռեժիմների կողմից պատերազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավումը, արգելված զինատեսակների կիրառումը, խաղաղ բնակչության ահաբեկումը չի արժանացել միջազգային հանրության պատշաճ գնահատականին, հիբրիդային պատերազմների նմանօրինակ կիրառումներն աշխարհի տարբեր հատվածներում կրկնվելու եւ ծավալվելու են:
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները և ՀՀ անվտանգային խնդիրների լուծման ընթացքը
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված խնդիրներ։
«Ինչ գույնի լոբբինգ էլ արվեր, շանս, որ ռազմագերիների հարցը կներառվեր ԵԽԽՎ օրակարգ, չկար»
«Առավոտի» զրուցակիցն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: – Պարո՚ն Մարուքյան, ինչպե՞ս կգնահատեք հայկական պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, մանավանդ, որ հայ պատվիրակների հասցեին շատ քննադատություններ հնչեցին: – Եղած հնարավորությունների շրջանակներում բավարար աշխատանք տարվել է, եւ ես ինչ-որ բան չեմ կարող ասել, որ կարող էինք անել ու
«ԱԺ-ում մենք պատգամավորներով առավոտից իրիկուն Ֆեյսբուքից դուրս չէինք գալիս, նայում էինք՝ ի՞նչ հնարավորություններ կան, ի՞նչ կարելի է բերել». Անդրանիկ Քոչարյան
Նա ասաց, որ այսօր, երբ խոսում ենք օդի պաշտպանվածության մասին, հեռահար հրետանու մասին, քրգործեր են հարուցվում այն մարդկանց նկատմամբ, որոնց կոռումպացվածության, անտարբերության պատճառով մեր անվտանգային կարողությունները տկարացրել էին:
Ռազմական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է 1345 աճյուն
Ծառայությունը վերջին 7 օրերի ընթացքում տարբեր տեսակի ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ ստացել է 35 կանչ:
«Տաղանդավոր երիտասարդները գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում եւ ճիշտ են անում». ԿԳՄՍ նախարար
ԽՍՀՄ-ի ժամանակ կրթությունը եղել է անվճար, որովհետեւ այդ գումարը պետությունը տվել է: Այսօր մենք ի վիճակի չենք այդ ավանդույթը պահել: Դրա համար անցել ենք վճարովի տարբեր ծառայություններ մատուցելուն: Այսօր մեզ մոտ բուհերը դարձել են մի քանի տասնյակ, դա լուրջ չի: Այստեղ պետք է արվեն մի քանի քայլեր:
«Ինձ հերոս պետք չէ, ինձ իմ տղան է պետք»
Մայրն ասել է որդուն` Աշոտ, ասա, որ անպայման կգաս։ Իսկ Աշոտը պատասխանել է` կաշխատեմ, մամ ջան… «Ես Աշոտին տեսել եմ սեպտեմբերի 30-ին։ 5 օր դիրքերում մնացինք, պահեցինք, հետո հետ նահանջ տվեցինք ու եկանք Ջեբրայիլ, որտեղ 1 օր մնացինք, այնուհետեւ բոլորիս տարան Հադրութ։ Այնտեղ հրամանատարների տներ կային` մեծ շենքեր, դրանց նկուղում մնացինք։ Առավոտ վաղ էլ գնացինք
Պետության անվտանգությունը նախ և առաջ քաղաքական մտքի արգասիք է, որն այսօր իսպառ բացակայում է. Արտակ Զաքարյան
Բազմիցս ասել եմ, ևս մեկ անգամ կրկնում եմ: Անվտանգության և արագ զարգացման տեսանկյունից պետք է հետևենք Իսրայելի Պետության օրինակին:
«Մենք պետք է երազենք: Եթե չկա երազանք, չի լինելու նաեւ թռիչք». Մխիթար Հայրապետյան
Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին: Առանձին զինատեսակներում մենք պետք է լինենք ամբիցիոզ ու չվախենանք մեր սեփական երազանքներից, գործենք ըստ այդմ: Միայն այդ ճանապարհով է, որ կկարողանանք բանակն արդիականացնել: Բանակի արդիականացումը, բանակի մեքենայացումն այլընտրանք չունի:
Շուշիի ինքնավարությունը, որը գոյություն է ունեցել մինչեւ 1920թ., կարեւոր դեր է խաղացել քաղաքի կյանքում
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տարիներ առաջ ուսումնասիրություններ կատարեց լրագրողների տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ կապված, արձանագրելով, որ «Արխիվային նյութեր գրեթե չեն օգտագործվում լրագրողների կողմից: Սա, թերեւս, պայմանավորված էր նրանով, որ հարցվածների մեծ մասը միայն լուր է պատրաստում եւ այն արագ տարածելու խնդիր ունի: Սակայն այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ փաստաթղթերի հետ աշխատելու պրակտիկան դեռեւս ձեւավորված
Թուրքիա կրնայ Լիբանանի ազգային ապահովութեան վտանգ սպառնալ. Սեւակ Յակոբեան
Լիբանանի Ներքին Ապահովութեան Ուժերու տնօրէնութիւնը, բնականաբար եւ ի պաշտօնէ, մեզմէ աւելի աչալուրջ է եւ հետեւողական
«Ինձ համար անհասկանալի են Շուշիում լիքը բաներ… Բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում». Արծրուն Հովհաննիսյան
Հարցին՝ ինքնախաբեությամբ չե՞նք զբաղվել՝ Արծրուն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ցույց տվեք մի պատերազմ, որտեղ պարտվող չկա, ու որտեղ պարտվող կողմը պատերազմի կեսից ասում է, որ պարտվում ենք: Եթե մի պատերազմ ինձ ցույց տաք այդ քարոզչական էլեմենտով, ես ներողություն կխնդրեմ»:
Երկրին պետք են նոր քաղաքական հոսանքներ, խորքային մոդեռնիզացիայի նոր ծրագրեր. Վաղվա մասին մեր պատկերացումներն արդեն հին են. Վահե Հովհաննիսյան
Նույնիսկ բայրաքթարը մեզ չբացատրեց, որ կուսակցությունն առաջին հերթին միտքն է, և ոչ՝ կնիքը, որի տերը ճիշտ պահին հագնում է պահարանից կախված կոստյումը, փողկապը, նստում սեղանի շուրջ ու փորձում հանրությանը բացատրել այն, ինչն ինքն էլ չի հասկանում։
«Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք: Հաստա՞տ: Ուշադիր եղեք». Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ «քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս համար շատ ծանր վիճակ է, դրանից հետո մենք անպայման ուզում ենք մեր մեջ գտնել դավաճանների: Շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնեք»:
«Իմ կռիվը միայն մշակութային դաշտում է»
Հայտարարում է փողային ժողնվագարանների կատարող եւ գիտակ, ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Թեւանյանը Հին ժամանակներից սկիզբ առնող հայկական ժողովրդական երաժշտությունը պետականորեն ընդգրկում է ավելի քան երեք հազարամյակ։ Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում անվանի ֆոլկլորագետ Մարգարիտ Բրուտյանը նշել էր, որ ժողերաժշտության նկատմամբ գիտականորեն պատմության սկիզբը կամ ծնունդը կարելի է համարել մ.թ.ա. 20-18 դարերը։ Տիկին Բրուտյանը հայկական ժողարվեստը ադրբեջանցիների
Զարմացնում է այն փութաջանությունը եւ արագությունը, որով հայկական կողմը փորձում է Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)
Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը – Հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին չհաջողվեց լուծել գերիների եւ ռազմագերիների վերադարձի հարցը : Կա տեսակետ, որը բարձրաձայնեց Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում, որ այդ հարցը Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշումների եւ նոր տարածքային զիջումների համար է պահում: Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար
Արթուր Թովմասյան. Կառավարությունը առավելապես հետամուտ կլինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերում նախկինում տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների հանդեպ
«Մեծ և անգնահատելի է կենտրոնի դերը հետպատերազմյան փուլում նոր սերունդներին գեղագիտական դաստիարակություն տալու, ազգայինը սերմանելու, հոգևոր, մշակութային և պատմական արժեքները քարոզելու և պահպանելու գործում»
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:
Րաֆֆու երգի նկատմամբ սերը խոր արմատներ ունի եւ գալիս է Արեւմտյան Հայաստանից
Գուսան Հայրիկ Ղազարյանի երկու հայրենասիրական երգերը Րաֆֆի Գայայանի կատարմամբ Անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 18-ին «Առավոտ» թերթում հրապարակել էի իմ արխիվում գուսան Հայրիկ Ղազարյանի կողմից 1989 թվականին ինձ ուղարկած հայրենասիրական երգի մի տեքստ, որտեղ նա կարծիք էր արտահայտում, որ այն կարելի է երգել «Ադանայի ողբի» երաժշտությամբ։ Արդյո՞ք այն տարիներ առաջ երգվել է այնպես, ինչպես գուսանն էր ցանկացել,
Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի. Առողջապահության նախարարության ուղեցույցը
Առողջապահության նախարարության ուղեցույցը «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածի ներբեռնման և գործարկման վերաբերյալ Առողջապահության նախարարություն
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց չեմպիոնները
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունը, որին մասնակցեց ավելի քան 30 մարզուհի: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան. 45 կգ՝ Լարիսա Հարությունյան (90 կգ), 49 կգ՝ Կարինե Ավդալյան (103 կգ), 55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (162 կգ), 59 կգ՝ Իզաբելլա Յայլյան (190 կգ), 64 կգ՝ Անուշ Արշակյան (166 կգ), 71 կգ՝
Մանկապարտեզ չունեցող համայնքներում նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնում
Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովումն իրականացվելու է պետական դրամաշնորհի միջոցով:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք
Ընդհանուր առմամբ կատարվել է 649993 թեստավորում:
ԱԻՆ-ում անցյալ շաբաթ գրանցվել է 342 դեպք, արձանագրվել է մահվան 18 դեպք
Արձանագրվել է թունավորման 10 դեպք:
Հայաստանում առաջին անգամ տրանսֆերային գնագոյացման ստուգում կիրականացվի. փորձնական ծրագրին կմասնակցի «Վեոլիա ջուր»-ը
Հայաստանում տրանսֆերային գնագոյացման առաջին ստուգումը համատեղ կանցկացնեն հայ և իտալացի հարկային ծառայողները
14 տոկոսով կրճատվել է ծխախոտի արտահանումը. Սուրեն Պարսյան
ՀՀ կառավարության օրակարգային հարցերից պետք է դառնա նաև այս ընկերությունների խնդիրներին օպերատիվ արձագանքումը, քանի որ վերջիններիս գործունեությունից են կախված ծխախոտ աճեցնող հազարավոր գյուղացիական տնտեսությունները և բանվորները։
Հայաստան է բերվել 70 նոր կիսավագոն, որոնք սպասարկելու են արտահանման-ներմուծման փոխադրումները. ՀԿԵ շարժակազմի թարմացման գործընթացը շարունակվում է
Սևանի գծային ուղեմասին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության երեք նոր ավտոմեքենա: Մինչև տարեվերջ Ընկերության ձեռնարկությունների համար նախատեսվում է ձեռք բերել ևս 6 նմանատիպ մեքենա:
Պայմանագրով նախատեսվածի փոխարեն, ՊՆ-ին մատակարարել են ավելի հին՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ. ԱԱԾ
Չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ,


















































