Օրվա լրահոսը

Իտալիայի Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Եվ դատապարտել քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները

Հայ դատի հանձնախմբերը մեծ թափով շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ

Հայ դատի հանձնախմբերը շարունակում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ

Իտալիայի Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Օսիա Սոպրա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Մենք մեր պայքարը կիսատ թողնելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր դադար կամ պարտություն կարող է վերջինը լինել. Տիգրան Աբրահամյան

Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես են պետությունները պարտվում, սակայն դրանից հետո, արագ ոտքի կանգնում, թափ տալիս իրենց ու անհուսալի թվացող իրավիճակից դուրս գալիս։

Գալիք տարում թող մենք երբեք չլսենք կրակոցների, զոհերի և վիրավորների մասին ազդարարվող ոչ մի գույժ. Խաչատուր Սուքիասյան

Որդեկորույս մայրերին, ծնող կորցրած զավակներին և ամուսիններին կորցրած իմ բոլոր քույրերին ու եղբայրներին ցանկանում եմ, որ նրանք այլևս երբեք չտեսնեն այն սարսափելի ցավը, որի միջով շատերն անցնում են մինչ օրս: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Մենք պարտված չենք, քանի դեռ պայքարում ենք. Տիգրան Խզմալյան

«Տղաները մաքրել ու սրբագրել են իրենց արյունով, կանայք՝ արցունքներով։ Մեզ մնում է աշխատանքով, պայքարով, մեր քրտինքով մաքրենք»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Սյունիքի մարզպետարանի ղեկավար կազմի անդամներն այցելել են մարտական դիրքեր

Դեկտեմբերի 31-ին եւ 2021-ի տարեմուտի գիշերը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի մյուս անդամներն այցելել են Սյունիքի մարտական դիրքեր, շնորհավորել մեր սահմանները պահող զինվորներին ու կամավորներին, հիշել հայրենիքի համար նահատակված ու հերոսացած նրանց ընկերներին: Սյունիքի մարզպետարան

Մարտիրոս Չալումյանը կրկին վտարանդի է, կամ էլ միջազգային տերմինաբանությամբ` կրկին փախստական է

Դու՛ք` սուտլիկ ազգագրագետներ, պատմաբաններ, արևելագետներ, էլ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, բազում լրագրողներ, ՀՀ արտաքին գործերի ու նաև արդարադատության նախարարներ և նախարարությունների աշխատակիցներ, դիվանագետներ ու կուսակցապետեր, ՀՀ վարչապետներ ու նախագահներ, դուք բոլորդ ոչ միայն հեռու էիք հայ մարդու հոգսից ու ճակատագրից, նրա դեմ անընդհատ գործող անարդարությունից, այլև ձեր ամենօրյա կեցվածքով, տարատեսակ պարտականություններով, ծրագրերով ու բիզնես-պլաններով զրկեցիք Չալումյան Մարտիրոսին ու նրա բախտակիցներին իրենց հողի վրա ապրելու հնարավորությունից, որ նրանք կրկին բռնեն պանդխտության ճամփան ու դառնան վտարանդի:

Արցախին որդի տված Դավիթ Ամալյանը Եռաբլուրում երգեց՝ արցունքն աչքերին

Դավիթ Ամալյանը իր որդուն տվեց հանուն Հայրենիքի, հանուն մեր այսօրվա, հանուն մեր լինելիության

Բոլոր նրանք, ովքեր իրենց քարոզչությունը կառուցում են «մերը չէին հողերը, դրա համար այս ամենը եղավ» թեզի վրա, ընդամենը կրկնօրինակում են թշնամու քարոզչությունը. Իզաբելլա Աբգարյան

Այն, որ թուրքը համարձակվում է այս նկարների տակ նման մեկնաբանություն ինձ գրել՝ մեզ մեղադրելով ագրեսիվ լինելու մեջ, մեղավոր է ոչ թե ինքը, այլ դուք՝ պատերազմից հետո նրանց վայրագությունների մասին բառ անգամ չարտաբերած, տեղի ունեցած ռազմական հանցագործությունները մի տողով անգամ չդատապարտած, փոխարենը ինչ֊որ սահմանների բացում ու բարիդրացիական հարաբերություններ տենչացող կեղծ խաղաղասերներ:

Իրանի կառավարության խոսնակը հայերեն և պարսկերեն շնորհավորել է Ամանորը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Իրանի փոխնախագահ Ջահանգիրին և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը առանձին ուղերձներով նույնպես շնորհավորել են Հայաստանին և հայ ժողովրդին:

Մենք պետք է ուժեղ լինենք. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Արցախում 3 պատերազմ տեսած Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր հոտին՝ մեզնից յուրաքանչյուրին, ուժեղ լինելու հորդոր է կարդում: Այլընտրանք պարզապես չկա. հուշում է հոգևոր առաջնորդի տասնամյակների փորձը:

Դիլիջանի հյուրատանը բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 1-ին, ժամը 05։38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է հյուրատուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06։27-ին, մարել՝ 06։40-ին։ Այրվել է Կամոյի փողոցում գտնվող հյուրատան շոգեբաղնիքի փայտյա երեսպատումը (30 քմ):   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք

Հունվարի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159738 դեպք, որոնցից 143355-ն` առողջացած, 2828-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12870 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 595876 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1973 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 554 առողջացած և 5 մահվան դեպք:

Նահատակված տղերքին շնորհակալություն ասելուց մինչեւ նախարարին միջնորդություն․ կին դատապարտյալների երազանքները

Դատապարտյալ տղամարդիկ չցանկացան բարձրաձայնել իրենց ցանկությունները, ակտիվ էին կանայք

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ

Թո՛ղ 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից. Արայիկ Հարությունյան

Հին տարին ճանապարհեցինք անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով և դիմավորեցինք նոր տարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ մեր նահատակված հայրենակիցների:

Վազգեն Մանուկյանը տիկնոջ հետ կեսգիշերն անց այցելել է Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող քաղաքացիներին

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը տիկնոջ հետ կեսգիշերն անց այցելել է Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող քաղաքացիներին։ Շնորհավորելով նոր տարին՝ Մանուկյանը ակտիվիստների հետ խոսել է ապագայի անելիքներից, մաղթել, որ համախմբվելով կարողանանք ոտքի կանգնել, կերտել Հայաստանի հզոր ու արժանապատիվ ապագան։

Շուրջ 47 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետությունից փախստականների հերթական շարասյունն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ուղերձը (Տեսանյութ)

«Դժվար, դաժան էր 2020 թվականը, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ: Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է, մենք կորցրել ենք անկախ պետականության մեր ամենամեծ նվաճումը, մեր հավաքական երազանքը՝ արցախյան հաղթանակը: Այսօր ապահովված չեն անգամ ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը, պատերազմը հնարավոր էր կանխել, պատերազմական գործողությունների ավարտն էլ այս տեսքը չէր ունենա,

Ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողություն խնդրել այս իրավիճակի համար, առանց խոսելու պատճառների մասին. վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ, րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը: 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը:

Հուսախաբ ենք, այո՛, բայց Աստծուն ապավինած՝ լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական մեր կյանքում։

Մենք մեզ վստահված ժամանակը վատնելու, դժվարություններից հուսահատվելու ու ընկրկելու իրավունք չունենք.Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձն Ամանորի առթիվ

Հանուն մեր հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու հայրենիքի հզորացման՝ մենք պետք է լինենք համախմբված ու թույլ չտանք, որ վերելքի, նոր ճառագող լույսի ճանապարհին մեզ թուլացնող կամ իրարից բաժանելու որևէ փորձ գլուխ բարձրացնի։

Պատերազմի արդյունքը և այսօրվա իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպվածության, անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք են. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ Սիրելի հայրենակիցներ, Ավարտվում է 2020 թվականը: Այն ծանրագույնն էր մեր նորօրյա պատմության մեջ: Ծանր՝ իր կորուստներով, Ծանր՝ իր հետևանքներով, Ծանր՝ իր դասերով: Մենք անցանք դաժան փորձությունների միջով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մեր ժողովուրդը չի՛ պարտվել, զինվորը չի՛ պարտվել, քաղաքացին չի՛ պարտվել, հայը չի՛ պարտվել: Պատերազմի

Արշավիր Ղարամյան. «Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից»

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտին է մոտենում  2020թ-ը՝ Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով: Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները: Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների: Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք

«Մեր պատերազմը հանուն Հայաստանի, հայ ժողովրդի լինելիության դեռ չի ավարտվել և պսակվելու է մեր հաղթանակով». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր մեր քայլերը մեզ նորից Եռաբլուր տարան՝ վերջին հրաժեշտը տալու Արցախի հերոս, Հայրենիքի իրական նվիրյալ Մենուա Հովհաննիսյանին, հավերժ խոնարհվելու և խնկարկելու մեր մարտական ընկերների, Արցախյան պատերազմից մինչև այսօր Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջ, ազնիվ որդիների շիրիմների, անվան առաջ։ Մենք պարտք ունենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031