Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե հայկական ուժերը հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը. ԱՀ ՊՆ

Թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. Լիլիթ Մակունց

Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարածել է հետեւյալ հայտարարությունը Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։ Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ

Շատ կյանքեր կփրկվեն. Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին

Հպարտ եմ իմ թիմով՝ պետքարտուղար Պոմպեոյով, Սթիվ Բիգանով և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականով»,- գրել է Թրամփը:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին

ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի

Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան: Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում եւ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Ամարասի վանական համալիր․ Արցախի գանձերը

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ 19-րդ դարի 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ 17-րդ դարում կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–1847 թվականներին ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։

«Մենք կլուծենք այդ խնդիրը. ես այն «թեթև դեպք» եմ անվանում». Դոնալդ Թրամփը խոստացել է լուծել ԼՂ հակամարտությունը

Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք կլուծենք այդ խնդիրը: Ես այն «թեթև դեպք» եմ անվանում: Գնացեք և ասացեք սա ժողովրդին, Հայաստան: Ինչո՞ւ ոչ։ Այն հեշտ է լուծել, եթե գիտես, թե ինչ անես»,- ասել է Դոնալդ Թրամփը:

«Ադրբեջանը կրակի դադարեցման եւ խաղաղության ցանկություն բացարձակ չունի». Արծրուն Հովհաննիսյան

«Հետեւաբար, շարունակվում է մեր գոյապայքարի եւ լինելիության պատերազմը»,-ասում է ՊՆ ներկայացուցիչը

Մոմավառություն՝ ի հիշատակ զոհված տղաների

Ազատության հրապարակում այսօր տեղի ունցավ մոմավառություն` ի հիշատակ Արցախում ընթացող պատերազմում զոհվածների։ Մարդիկ զոհված զինվորների, կամավորների լուսանկարների մոտ մոմեր դրեցին, ապա մոմերով եւ հերոսների նկարներով շարժվեցին դեպի Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։   Լուսանկարները՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ

«Այդ թվում Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երեւացել են դիվերսիոն խմբեր». Արծրուն Հովհաննիսյան

Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել եւ փախնել այն տեղանքից, որտեղ հայտնվում են մեր ուժերը

Հայաստանի ազգային փոքրամասնությունները կոչ-ուղերձով են հանդես եկել

Հայաստանի ազգային փոքրամասնությունների կոչ-ուղերձը՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Նախաձեռնությունը՝ Արեգ Նազարյանի և Վախթանգ Հարությունյանի: https://www.youtube.com/watch?v=G2zz4OYfXpg&feature=youtu.be&fbclid=IwAR23-Fm2gxujHBxLU8tzZRo18k3GrGMlbv01nFvq0OEzQ5UWq6jQs5O3Tks

Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում․ ԱՀ ԱԻՊԾ

Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել․ «Ալիք Մեդիա»

Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» բանաձեւը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցի դրվագով․ Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաեւ Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, եւ առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի եւ Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային

Օրվա ընթացքում հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը․ ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Օբրայան․ Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի հաստատման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ․ «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայանը կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ասելով. «Նախագահի հանձնարարությամբ, մենք այս հանգստյան օրերին, ի հավելում այն ամենի, ինչ անում ենք ընտրությունների անվտանգության հետ կապված, փորձել ենք որպես միջնորդ խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի հաստատման

Հայկական արտադրության ԱԹՍ-ը` կիրառության մեջ (տեսանյութ)

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս մեկ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․ Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ։

Միքայել Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ: Հանդիպումը մեկնարկել է ընթացող մարտական գործողություններում հավերժ հերոսացած սահմանապահներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հայտարարված լռության րոպեով: Այնուհետև Մ. Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողություններում սահմանապահների մասնակցության կարևորություններին

«Մեր համբերությունն անպարագիծ չէ, Արցախը մերն է». Հալեպահայերը հուժկու ցույց են անում

Օսմանյան կայսրության ժառանգորդը համարվող Թուրքիան շարունակում է իր արյունալի գործողությունները Հայաստանի, Արցախի ու Սիրիայի դեմ

Հայ զինվորը, օր օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը, դառնում է ստեղծված իրադրության տերը․ Սենոր Հասրաթյան

Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ գեներալ Սենոր Հասրաթյանն ասել է․ Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես գրեթե ամեն օր: Սակայն արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի

Բողոքի ցույց Փարիզում ՝ ի պաշտպանություն Արցախի

Ֆրանսահայերն այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բողոքի ցույց էին անում ի պաշտպանություն Արցախի։ Մայրաքաղաքի կենտրոնում` Տրոկադերո հրապարակում` Էյֆելյան աշտարակի մոտ ֆրանսահայերը երգեցին նախ Ֆրանսիայի հիմնը, ապա՝ Հայաստանի։ Նրանք Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշներով էին, նաեւ՝ «Stop Aliev, Stop Erdogan» պաստառներով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմ սկսեց Արցախի դեմ` ռմբակոծելով մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր, ռմբակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը,

Քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում․ ԱՀ ՊԲ

Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու

Սևազգեստ՝ ձեռքերին Արցախում անմահացած հայ զինվորների անունները․ բողոքի ակցիա Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց

«Հայերն այսօր» լրատվական հարթակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը բողոքի ակցիա են անցկացրել։ Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում անմահացած հայ զինվորների անունները։

Միջազգային կառույցներին պարբերաբար ներկայացվում են հայատյացության մասին ապացույցներ․ այս անգամ խոսքը վերաբերում է մշակութային գործիչներին և մտավորականներին․ Արման Թաթոյան

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին: Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից: Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ: Ադրբեջանական զինված ուժերի ներկայիս թիրախային հարձակումները

Քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին․ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի կոչը Սիրելի զավակներ Մեր, Մեր ազգի ու հայրենիքի համար վճռորոշ այս պահին հերթական անգամ Հայրապետական Մեր ուղերձն ենք հղում ձեզ: Այսօր աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ամենուր իր կարողությունն ու ներուժն է ներդնում՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի մեր սրբազան պայքարում։ Մեր քաջասիրտ զինվորները, ապավինած Տիրոջ զորությանը

Որոշում եմ կայացրել գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին ու փոխգնդապետ Հունան Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

Սիրելի ՛ հայրենակիցներ, Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան

«Կարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո»․ ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ «Կարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո»։

Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Գարիկ Իսրայելյանը Կանարյան կղզիների ռադիոհեռուստատեսության եթերում խոսել է Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին

Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, անվանի գիտնական Գարիկ Իսրայելյանը RTVC-ի (Կանարյան կղզիների ռադիոհեռուստատեսություն) եթերում խոսում է Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031