Օրվա լրահոսը
Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ի լուսանկարները
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ի լուսանկարները։
Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան. ՊԲ
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութն է հրապարկել, որում ներկայացված է ոչնչացված ադրբեջանական հերթական զրահատեխնիկան:
Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնում Արցախին և Հայաստանին․ Ուկրաինայում ՀՀ դեսպան
Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ «Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնում Արցախին և Հայաստանին»։
«Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից». Ֆրանսիայի խորհրդարանականները՝ ԱԺ-ում
Ֆրանսիայի խորհրդարանականների այցը ՀՀ Ազգային ժողով ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ,
Կադրերը, որտեղ գնդակահարում են ծանր վիրավորում ստացած հայ զինվորին, իրական են. Արցախի ՄԻՊ
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորականները կրակահերթ են արձակում հայ զինվորի գլխին։ Համացանցում հայտնված կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գնդակահարում ծանր վիրավորում ստացած արցախցի զինվորին, իրական են։ Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Մենք արձանագրել ենք այս դեպքն այդ կադրերի հրապարակման առաջին
Արայիկ Հարությունյան. «Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում»
Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար
Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան
Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ կազմակերպել է Արցախում եւ Հայաստանում մարդասիրական տարածաշրջանային նախաձեռնություն՝ հայրենիք բժշկական պարագաներ ուղարկելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակը ստանալուց անմիջապես հետո՝ Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ն ստեղծել է նվիրատվության առցանց հարթակ: Ձեռք բերված բժշկական անհրաժեշտ պարագաներն օգտագործվելու են վիրավոր զինվորներին բժշկական օգնություն տրամադրելու ժամանակ: Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ն սույն նախաձեռնությունն իրականացրել է
Սահմանը պահող զինվորներն Արցախում՝ մարտերի արանքում մկրտվում են
Արցախի տեղեկատվական շտաբում հրապարակվել է զինվորների մկրտության մասին պատմող «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը։ «Սահմանը պահող զինվորներն Արցախում՝ մարտերի արանքում մկրտվում են»։
Ադրբեջանն անցնում է «միջազգային» բեմադրությունների. Արծրուն Հովհաննիսյան
Գյանջայում իբր զոհված 13-ամյա ռուս տղայի մասին
Ֆրանսիայի պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ
Հոկտեմբերի 24-ից Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ՀՀ Ազգային ժողովի մամուլի հաղորդագրություն
Որտեղի՞ց այս քամահրանքը մարդկանց ու համայնքների հանդեպ, որոնց համար մենք նույնչափ փոքր ենք, ոնց որ նրանք՝ մեզ համար․ Լենա Նազարյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Որոշ մարդիկ ծաղրում են, որ աշխարհի տարբեր անհայտ ու փոքր քաղաքներ պաշտպանում են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, հայտարարություններ են անում Արցախի Հանրապետության ճանաչման ու Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսայի դեմ: Նախ, տարրական մարդկային գնահատանք է պետք ցուցաբերել այն համայնքների ու մարդկանց հանդեպ, որոնք ոչ թե
«Ես եմ Վլադիմիր Սոլովյովին նամակ գրել, ասել՝ Ձեզ չգիտեմ ով և ինչ նպատակով, բայց սխալ տեղեկություն են փոխանցել». Մանե Գևորգյանը՝ ՌԴ դրոշը ոչնչացնելու հետ կապված Վլադիմիր Սոլովյովի հայտարարության մասին
Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի դրոշ չի այրվել և հորդորեց դիտել այն տեսանյութերը, որոնք վերաբերում են հունվարի 15-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցին, երբ քաղաքացիները պահանջում էին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:
Արտակ Բեգլարյանն այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին
Հոկտեմբերի 23-24-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և
Մերօրյա հերոսները, որոնք ոչնչացնում են տանկեր, պաշտպանում բնագծեր ու հակառակորդի կրակի տակ տարհանում են վիրավոր զինծառայողներին
Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար: Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու և
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների 11 նոր անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Պետրոսյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 2001թ. Հարությունյան Արտյոմ Սպարտակի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Լևոնի, ծնվ. 1985թ. Սայադյան Գարիկ Մերուժանի, ծնվ. 1984թ. Թովմասյան Համլետ Ջանիբեկի, ծնվ. 1980թ. Մխիթարյան Լեռնիկ Լևիկի, ծնվ. 1972թ. Սարգսյան Սուրեն Բենիկի, ծնվ. 1985թ. Մայիլյան Արսեն Արթուրի, ծնվ. 1982թ. Մանուկյան Դավիթ Մանվելի, ծնվ. 1987թ. Թոփչյան Արման
Վրաստանը եւ հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմը
Սեպտեմբերի 27-ին մեկնարկած ադրբեջանա-թուրքական լայնածավալ ագրեսիան ընդդեմ Արցախի 150 000 բնակչության նպատակ ուներ հաշված օրերի ընթացքում գրավել Արցախը, փախուստի մատնել ու բնաջնջել տեղի հայերին եւ հարձակումը խորացնել Սյունիքի ուղղությամբ, որպեսզի Թուրքիան Նախիջեւանի միջոցով կապ հաստատեր՝ Ադրբեջանի հետ իրականացնելով իր վաղեմի պանթուրքիզմի ծրագիրը։ Սակայն հայկական բանակի հմուտ պատրաստվածության եւ հզոր մարտական ոգու շնորհիվ ադրբեջանա-թուրքական բանակը՝ համալրված
Էրդողանի ու Ալիեւի սանձազերծած պատերազմի դեմ ցույցին Ալյասկայում հայերին միացել են հույները, ռուսներն ու ազգությամբ քրդերը
Պաստառներով եւ վանկարկումներով Ալյասկայի հայերը պահանջել են՝ «կանգնեցրե՛ք պատերազմն Արցախի դեմ» նաեւ հիշեցրել, որ «Ազատ անկախ Արցախը Հայաստանին է պատկանում»:
Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել է կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
Հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, Կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ
Ֆրանսիա-Իսպանիա մայրուղին երկկողմանի փակվել էր. հայ համայնքը պահանջում էր քայլեր ձեռնարկել՝ արյունահեղությունը կանգնեցնելու համար
Լյուքսեմբուրգի հավաքին մասնակցել չկարողացած հայերը փակել էին Ֆրանսիա-Իսպանիա ճանապարհը
Դեռևս օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի մեծաքանակ զինծառայողներ մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի հետ
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Էս պատմությունները մեր մասին են, էս որակներն ու փոխօգնությունը պիտի տարածենք․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Էս պատմությունները մեր մասին են, էս որակներն ու փոխօգնությունը պիտի տարածենք։ Արմավիրցի Վահեն առաջիններից էր, որ ընկույզ վաճառելով սկսեց օգնել զինվորին. 100 դրամ՝ մեկ ընկույզի դիմաց: Օրեր շարունակ դասերից հետո 6-ամյա փոքրիկը ընկույզ է վաճառել ու ստացված գումարը փոխանցել հիմնադրամին: Վահեի օրինակը վարակիչ է
Մեր սահմանը պահողները պետք է հանգիստ լինեն, որ եթե իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են. Վարուժան Ավետիքյան
Մեր սահմանը պահողները պետք է հանգիստ լինեն, որ եթե իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են. հարցազրույց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերություն կատարելու համար` https://www.1000plus.am/:
«Քեզ համար մի օր մենք ելանք մարտի․․․»․ ռազմի երգերը, որոնք ծնվեցին այս օրերին
Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը բացահայտեց հայ զինվորի բացառիկ մարտունակությունն ու հայ ժողովրդի՝ հաղթանակի նկատմամբ անսասան հավատը․ ամուր է և՛ թիկունքը, և՛ առաջնագիծը։ Մենք հաղթելու ենք մեր հզորությամբ, աննկուն կամքով ու նաև՝ երգով։ Aravot.am-ը ի մի է բերել հերոսական այս օրերին ստեղծված ռազմական երգերը, որոնք այսօր ոգևորում են աշխարհասփյուռ հայությանն ու մեր
Պայքար, պայքար մինչև վերջ
Հանուն Լեռնային Ղարաբաղի ազատության ու անկախության մղած մեր ժողովրդի երեսնամյա պայքարում մեր ժողովուրդը բազմաթիվ կարգախոսներ է ունեցել, որոնցից ամենահայտնին ու ամենանշանավորը վերնագրում նշածս է, որն արտացոլվում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով: Ինչպեսև սպասվում էր, այս տարի սկսված աննախադեպ պատերազմի հանդեպ նույնպես մեր երկրի առաջին նախագահը չկարողացավ անտարբեր մնալ և հնարավորինս արտահայտվեց, ընդ որում՝
Չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի “Amanpour” հեռուստածրագրին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի “Amanpour” հեռուստածրագրին Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր,
Ադրբեջանական հերթական կեղծարարությունը (տեսանյութ)
«Զինուժ Մեդիա»-ն հրապարակել է հերթական տեսանյութն ադրբեջանական կեղծարարության մասին։
4790 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2314 նոր դեպք․ ԱՆ
Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77837 դեպք, որոնցից 50908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 377340 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2314 նոր դեպք: Ունենք 207 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում
Խաչի, էտ «զէմլյա-զէմլյա» ռակետը քանի կարժի. 90-ականներին ռազմադաշտում ծնված հումորները
«Հարեւանը հարցնում է Խաչուն. -Խաչի, էտ «զէմլյա-զէմլյա» ռակետը քանի կարժի: Խաչին ծոծրակը քորում է ու թե. -Յերեվի `մին միլիօն: -Չէ-չէ մի,-ուրախանում է հարեւանը,-տրանա մինը ընգյալ ա բօստանս, դէ ասէ միլիօնատարըմ ըլի…»: Պատերազմի այս օրերին հումորն ուղեկցում է մեր զինվորներին, նրանց Արցախ, ռազմադաշտ ճանապարհած ծնողներին, հարազատներին, ընկերներին: Այդպես էր նաեւ 90-ականներին: Իմ արխիվներում պահպանվում է
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի


















































