Օրվա լրահոսը

Ամեն ինչ շատ պարզ է՝ մենք մեր տունն ենք պաշտպանում, մեր հողն ենք պաշտպանում․ նոր տեսանյութ՝ առաջնագծից

ԱՀ պաշտպանության բանակն առաջնագծից նոր տեսանյութ է հրապարակել․ «Հայրենիքի պաշտպանության առաջնագծում»։

Մարտունին օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է. «Արմենպրես»

Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։ «Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

Շուշիում այսօր պսակադրված Մարիամն՝ իր ամուսնության ու հավատի մասին․ Ես հույս ունեմ, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ պատերազմի ժամանակ է ամուսնանում

Այսօր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիում տեղի ունեցավ Հովիկ Հովսեփյանի ու Մարիամ Սարգսյանի պսակադրության արարողությունը․ այս առիթով Մարիամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեք տարի շարունակ հետաձգվող մեր պսակադրությունը կայացավ այսօր՝ պատերազմական մեր օրերում, երբ ցավոք, չի երեւում պատերազմի վերջը, բայց հավատն առ Հաղթանակ անսասան է։ Սա անձնական քմահաճույք չէ բնավ, այլ գոյատեւման, հարատեւության

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիրը

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիրը՝ 20-24 հոկտեմբեր 2020 թ․ ԱՄՆ Անցնող օրերի ընթացքում Հայ դատի աշխատանքների առումով Ամերիկայում կարևոր ձեռքբերումներ են գրանցվել ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային մակարդակում։ ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ են դրվել երկու բանաձևեր, որոնցից մեկը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, այդ թվում զենքի վաճառքի էմբարգո, ամերիկյան

Մենք տեսնում ենք Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին. Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված վեբինարին Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց  «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին:

«Հենց կռվողներն են պարտադրում, որ խաղանք․ թիկունքն իրավունք չունի կոտրվելու»․ Վարդան Պետրոսյան

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 7 ամսվա երկարատև ընդմիջումից հետո երեկ բացեց դռները։ Նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ հայ ազգը հարատև է, երբեք չի դադարելու ապրել. ստեղծագործում, արարում է անգամ ծանր օրերին։ Հանդիսատեսին ներկայացվեց Վարդան Պետրոսյանի «Վերելքը», որը պատերազմի օրերին որոշակի սյուժետային փոփոխության էր ենթարկվել և որի գլխավոր ուղերձն այն

Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ

Մյունխենի կենտրոնում հայերն ի ցույց են դրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Հայերը ժամեր շարունակ մարդաշատ կենտրոնում շրջան կազմած՝ այս ամենը ներկայացնում ու պատմում էին անցորդներին

Արցախի Հանրապետության ճանաչումն անկախ պետությունների միջազգային հանրության կողմից կարող է դառնալ լուծում․ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին. – Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում հրադադարի ռեժիմի պահպանման երկու որոշում է հաստատվել և երկուսն էլ խախտվել են: Երկուսն էլ ընդունվել են մարդասիրական նկատառումներով: Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին առաջին հրադադարի ռեժիմի խախտման համար, երկրորդի դեպքում` նույնպես: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսնակ Աբդուլլաևը հայտարարեց, որ Բաքուն մտադիր չէ պահպանել

9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով հոկտեմբերի 24-ի ժամը 15.00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, որոնցից 52-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 123-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 46-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 36-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից

«Ինձ դուր չեկավ հատկապես այն, որ շեշտվում է Արցախ-ՌԴ հարաբերությունների մասին, որովհետեւ դրանք երբեք չեն եղել». Արա Պապյան

Եղել են հայ ժողովուրդ-Ռուսաստան հարաբերություններ: Եթե դրանք տեղայնացնենք, շատ վատ հետեւանքներ կլինեն՝ չենք ստանա ՌԴ-ից ակնկալելիք աջակցությունը, բայց փոխարենը ներքին պառակտում կմտցնենք

«Կառավարությունը պետք է խստորեն դատապարտի և կանգնեցնի Ադրբեջանին և Թուրքիային․ ամեն րոպեն հաշիվ է»․ Նիդերլանդների խորրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ

Նիդերլանդների խորրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Սադեթ Կարաբուլութի թվիթերյան գրառումը․ «Սկանդալային։ Անընդունելի։ Կառավարությունը պետք է խստորեն դատապարտի և կանգնեցնի Ադրբեջանին և Թուրքիային։ Ամեն րոպեն հաշիվ է։ Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղում»։ Schandalig. Onacceptabel. Het kabinet moet zich krachtig uitspreken en iets doen om Azarbeidzjan en Turkije te stoppen. Iedere minuut telt. Doorbreek de stilte

Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով․ ԱՀ ՄԻՊ

Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում… • Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել: • Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ

Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ․ Արայիկ Հարությունյան

Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում

Լիանա Ադամյան․ «Արցախի կնոջը, մորը կոտրել անհնար է։ Ես տեսել եմ այդ կանանց, ես այդ կանանցից մեկն եմ»

«Մենք ինչո՞ւ պետք է զրկված լինենք կրթության իրավունքից, ինչո՞ւ պետք է չպաշտպանվեն մեր իրավունքները»

Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը

Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը (կցված է), և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը: Հոկտեմբերի 21-ին Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կառլոս Լոպեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Reconozco y apoyo el derecho de autodeterminación del pueblo Armenio en el area

Բեմ էին դուրս եկել՝ հարազատի մասին ռազմաճակատից լուրի սպասելով․ Գյումրու թատրոնի պատերազմը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը երկարատև դադարից հետո երեկ բացեց դռները՝ ազդարարելով հոբելյանական 155-րդ թատերաշրջանը․ հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ ներկայացվեց Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը։ Հայոց Ցեղասպանության պատմական դրվագների, Կոմիտասի դաժան կյանքի հիշեցմամբ մեկ անգամ ևս շեշտադրվեց թշմանու վերափոխված լինելու մասին ուտոպիական պատկերացում չստեղծելն ու նորից չխաբվելը։     Ներկայացումը սկսվեց հայերի կոտորածի դաժան տեսարանով՝ մանուկներին գրկած,

Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավորված զինծառայողներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին: Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ

Արայիկ Հարությունյանի նամակ-դիմումի հետ կապված բավական է ԱՀ ներսից գնահատել իրավիճակը. Նելլի Բաղդասարյան

«ԱՀ նախագահի նամակ-դիմումի հետ կապված բավական է Արցախի Հանրապետության ներսից գնահատել իրավիճակը. սա ասում եմ, թե՛ ի պաշտոնե և թե՛ որպես ԱՀ քաղաքացի, որը գտնվում է պատերազմող Արցախում». Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը -Ինչպե՞ս եք բացատրում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նամակ-դիմումն՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: -Բնականաբար, նախագահի

Նորօրյա մեր հերոսները

Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ խոցելու համար, «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի

ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը (տեսանյութ)

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը ներկայացնող տեսանյութ։  

Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի․ Արսեն Թորոսյանը կոչ է անում ամուր պահել թիկունքը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը Հարգելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող

Սպայական խիստ կեցվածքով էր, բայց բարի ու փխրուն հոգի ուներ Արթուրը

Արթուրը չսպասեց, ասաց՝ ես կտանեմ, տղերքս հո սոված չեն մնա։ Ու ճանապարհին թշնամու «Սմերչը» կպավ Արթուրի ավտոմեքենային

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների 36 նոր անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ. Չոբանյան Հովհաննես Միշայի, ծնվ. 1997թ. Ծատուրյան Սարգիս Դավթի, ծնվ. 2001թ. Մարտիրոսյան Ժորա Ալիկի, ծնվ. 2001թ. Գևորգյան Էդմոն Թելմանի, ծնվ. 2001թ. Մկրտչյան Միսակ Մասիսի, ծնվ. 1997թ. Բաբայան Վահան Գագիկի, ծնվ. 1987թ. Հայրապետյան Խաչատուր Սիմոնի, ծնվ. 1989թ. Տռուզյան Հրաչ Ավետիսի, ծնվ. 1998թ. Տիգրանյան Արսեն Լևիկի,

Սոցիալական ձեռներեցների դպրոցում մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» դասընթացների շարքը․ ԿԳՄՍՆ

Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք: Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ) Արցախի երեխաների համար: Ծրագրի նպատակն է

Կադրեր՝ անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է կադրեր՝ անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից. Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ: Նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ:

Հովիկի և Մարիամի պսակադրությունն ուղերձ է՝ օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները… Երջանի՛կ լինեք:

Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ ՀՀ ՊՆ խոսնակ

Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ

Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ առաջնությունում բաժանել է 5-ից 7-րդ հորիզոնականները

Արագ շախմատի ԱՄՆ կանանց օնլայն առաջնությունում, որին մասնակցում էին 12 առաջատար կին շախմատիստներ, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 4,5 միավոր եւ բաժանել է 5-ից 7-րդ հորիզոնականները: Չեմպիոնի կոչումը նվաճել է Իրինա Կրուշը՝ 6,5 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031