Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան․ Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերադառնալու միակ շանսը կարող է գալ Պուտինից․ «Հրապարակ»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ – Պարոն Կիրակոսյան, Զոհրաբ Մնացականյանի՝ ադրբեջանցի գործընկերոջ եւ Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից մեծ սպասելիքներ կան Հայաստանում, նաեւ՝ գնահատականներ, որ միակ պետությունը, որն այսօր ի զորու է ազդելով Թուրքիայի վրա՝ կանգնեցնել պատերազմը, ԱՄՆ-ն է։ Համամի՞տ եք։ – Ոչ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ամենաքիչ ազդեցության լծակներն ունի եւ անգամ՝

Արդեն մոտեցել ենք իտալական սցենար ասվածին․ մահճակալային ֆոնդը սպառված է, գերծանրաբեռնված են հիվանդանոցները․ «Ժամանակ»

Կորոնավիրուսի թվերը գնալով շեշտակի աճում են։ Նվազման միտում դեռևս չի նկատվում։ Համաճարակաբանների խոսքերով՝ մինչև հոկտեմբեր ամսվա վերջ այս թվերը դեռ կաճեն։ Նշենք, որ միայն երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Այսինքն՝ կատարված թեստերի մոտ 43% հաստատվել է։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման

Ասեկոսե

Քաղաքականությունը պատերազմ է առանց արյունահեղության, իսկ պատերազմը՝ արյունալի քաղաքականություն: Մաո Ցզե-Դուն

Բառերը կարեւոր են

Արդեն բազմիցս ասվել է, որ այս պահին լուծվում է ոչ միայն Արցախի, այլեւ ընդհանրապես հայկական պետականության հարցը: Դա զուտ քարոզչական կարգախոս չէ՝ դա իրականություն է. հաղթանակից հետո մենք կունենանք ավելի ուժեղ, տարածաշրջանի ու աշխարհի քաղաքական անցուդարձում ավելի ազդեցիկ դեր ունեցող պետություն: Ես դեմ եմ պայմանական եղանակին՝ «եթե պարտվենք» բառերով սկսվող ենթադրություններին. ոչ մի «եթե» հարկավոր

Կարինե Կիրակոսյան․ «Ինչպես ողջ հայ ժողովուրդը, այնպես էլ մեր թատրոնի աշխատակիցները պատերազմի առաջին իսկ օրից լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին»․ «Հայկական ժամանակ»

Ադրբեջանի սկսած պատերազմի հետեւանքով այս օրերին կամավորագրվում ու ռազմաճակատ են մեկնում ոչ միայն նախկին զինվորականներ ու շարքային քաղաքացիներ, այլեւ արվեստի ու մշակույթի ոլորտում բուռն գործունեություն ծավալող անձինք։ Շատերը գաղտնի, առանց բարձրաձայնելու՝ պատերազմի բոթը լսելուն պես թողել են ամեն ինչ ու նետվել հայրենիքը պաշտպանելու, որոշներն էլ ռազմաճակատից հանրությանը հանգստացնող, ոգին ամուր պահող գրառումներ ու նկարներ են

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝

«Ագրեսորը նկատել է երեք ռուսական համարներ մեկ վայրում և հենց այդ պահին հարվածել իսրայելական ԱԹՍ-ով». Ալեքսանդր Ժիլինը՝ Յուրի Կոտենոկի՝ Շուշիի եկեղեցում վիրավորման մասին

Յուրի Կոտենոկը ընկերոջ հետ զրույցում ասել է՝ բոլոր ընկերների համար կրկնում եմ, ռուս սպան չի կարող լինել այլ կողմում բացի այն կողմից, որին սպանում են, եթե նա ռուս սպա է: Այդպես է դաստիարակված: Վերջակետ:

Հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան (տեսանյութ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Banak.info-ի կողմից հրապարակված բացառիկ տեսանյութ է ներկայացրել՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան։

Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն եւ կքննարկվի. «Ժողովուրդ»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն եւ, բնականաբար, կքննարկվի. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Զատուլինը մեզ հետ զրույցում նկատեց՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված պետություն է, չնայած ընդգծում է՝ հենց ինքը վաղուց ճանաչել է այն: «Իհարկե, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր

ԲԴԽ անդամ․ Հիմա ավելի կարեւոր է ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը անխափան աշխատի․ «Հայկական ժամանակ»

Դատական դեպարտամենտի՝ առաջնագիծ մեկնած շուրջ 60 աշխատակիցների թվում հիմնականում դատական կարգադրիչներն են, դեպարտամենտի կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը․ – Պարո՛ն Բեքմեզյան, երեկ հայտնեցիք Դատական դեպարտամենտի 60 կամավորների առաջնագիծ մեկնելու մասին։ Թեեւ օրենքը

Ռուսիա մինչեւ ե՞րբ կրնայ կոչերով բաւարարուիլ Թուրքիոյ նուաճողական քաղաքականութեան դէմ․ «Հայրենիք»

Կրնանք զանազան վարկածներ ունենալ Ռուսիոյ հակազդեցութեան մասին, բայց առայժմ Փութին սփինքսի պէս լուռ է: Թէեւ, իրեն համար անմիջական տեսանելին այն է, որ Թուրքիոյ հեռացումը Ատլանտեան Ուխտէն, Եւրոպայի եւ Ամերիկայի դէմ իր դիրքը կը զօրացնէ: Էրտողանի հակաեւրոպական եւ համաթրքական քաղաքականութեան վտանգը պատճառ կրնայ ըլլալ նոր դասաւորումներու եւ համագործակցութիւններու, հասարակաց վտանգի մը դէմ: Այսպէս թէ այնպէս, Ռուսիա

Վահան Քոչարը կարծես արվեստի գործ լիներ՝ ինքնատիպ, հմայիչ ու անմոռաց․ «Ազգ»

Վահան Քոչարն իսկական հրաբուխ էր: Նրանից լավայի նման հորդում էր եռացող, տրոփող կյանք ու կենսասիրություն, անհագուրդ կիրք գեղեցիկի հանդեպ իր բոլոր դրսեւորումներով՝ մարդկային հարաբերություններից մինչեւ գաղափարներ ու ծրագրեր, բարձր արվեստից մինչեւ առտնին գործեր: Նրա արտիստիկ ձեռքն ու հայացքը առօրյայից ձեւավորում էին մի աշխարհ, որտեղ տիրում էին իր սահմանած կարգն ու համոզմունքները, որոնք նա անբեկանելի սկզբունքայնությամբ

Այս պատերազմը երկարեցաւ, բայց աւարտին՝ պիտի յաղթենք. «Հայրենիք»

Այո՛, այդպէս է: Այս պատերազմը երկարեցաւ, կրնայ տակաւին երկա՜ր տեւել, բայց աւարտին՝ պիտի յաղթենք: Այսօր, իրական պատկերը ցոյց կու տայ, որ եթէ «ամէն ճամբայ Հռոմ» կը տանի, այդ ճամբան ո՛չ Ստեփանակերտէն կ’անցնի, ո՛չ ալ Ստեփանակերտ կը տանի: Ստեփանակերտը մինակ չէ, այլ ամէն մէկ ափ հող, ըլլայ այդ մէկը բարձունք, թէ ձոր կամ հարթ հաւասար շաւիղ,

Աշոտ Ոսկանյան․ «Ընթացող պատերազմը նաեւ մեզանում զգալի չափով հանգեցրեց «բոլոր արժեքների վերարժեւորմանը»․ «Ազգ»

«Ազգ»-ի հարցազրույցը Ավստրիայում եւ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանի հետ – Պարոն Ոսկանյան, Դուք երկար տարիներ դիվանագիտական աշխատանք եք կատարել Ավստրիայում, Գերմանիայում, բնականաբար ճանաչում եք այդ երկրները «ներսից»: Ձեր գերմանախոս լինելն էլ նպաստում է, որ այդ երկրներում ծավալվող խոսույթին (դիսկուրս) մասնակից լինեք: Հոկտեմբերի 16-ին Ավստրիայի պառլամենտում միաձայն ընդունվեց ԼՂ հարցով առաջարկ միջնորդությունը (Միջնորդության հիմնական

«Կանադա, ճանաչիր Արցախի անկախությունը». Կանադահայերը ցույց եւ քայլերթ են իրականացնում Օտտավայում

Կանադահայրերը բողոքի գործողություններ են սկսել Օտտավայում՝ Կանադայի պառլամենտի դիմաց: Նրանք նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին  հայրենիքի պաշտպանության համար ընկած հայորդիների հիշատակը:  Հնչեցրին նաեւ Հայաստանի հիմնը: Ապա քայլերթ իրականացրին: «Եթե նույնիսկ բազուկներդ չկարողանան հրացան բռնել, եղունգներով ճանկիր արդարությունը…Ավելի լավ է սողալ հայրենի հողի վրա, քան գլուխն ուղղել ուրիշի սահմանների կողմը»,-ասաց ելույթ ունեցողներից մեկը: Բողոքի քայլերթը շարունակվեց

Զոհրաբ Մնացականյանն ու Ռոբերտ Օ՛Բրայանը համակարծիք էին, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին իրազեկեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության և ռազմական գործողությունների ընթացքում

Հակառակորդն ինքնաթիռից է հարվածել Ստեփանակերտին

Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին: Վնասվել են բնակելի տուն և հարակից գազատարը: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Պետք չէ տրվել ոչ մեծ էյֆորիայի, ոչ էլ ընկճվածության, ինչը երբեմն դրսեւորվում է համացանցում». ՊՆ ներկայացուցիչ

Ի տարբերություն Ադրբեջանի, մեր ժողովրդի հետ աշխատում ենք շատ թափանցիկ

Genocide Watch կազմակերպությունն Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում եւ 10-րդ` ժխտողականություն աստիճանները

«Հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը, որ զբաղվում է աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ՝ Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ`  բնաջնջում (Stage 9: Extermination) եւ 10-րդ` ժխտողականություն, (Stage 10: Denial) աստիճանները», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի պետական համալսարանի Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը՝ տեղադրելով համապատասխան հղումը:

Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը

Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Էդգարը բնակվում էր Թուրքիայում․ հայրենիք էր վերադարձել Հայոց բանակում ծառայելու հատուկ նպատակով

Արցախյան պատերազմում նահատակված Էդգար Չոլակյանը մեծացել էր արտերկրում․ նրա ընտանիքը բնակվել էր ՌԴ-ում, այնուհետ տեղափոխվել Թուրքիա։ Նա տան մինուճար որդին է, հայրը մահացած է։ Էդգարի մորաքրոջ որդին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը պատմում է, որ Էդգարն ու նրա մայրը, բնակվելով թշնամու երկրում, որոշել են տեղափոխվել հայրենիք։ «Էդգարը հայտարարեց, որ պիտի ծառայի

«Ես ոգեւորված եմ հակամարտության բնույթի վերաբերյալ Պուտինի ձեւակերպումներից, ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին անգամ հայտարարվեց բարեկամ երկրի ղեկավարի շուրթերից». Կարեն Օհանջանյան

Ինչ վերաբերում է թվեր հրապարակելուն, Պուտինը ամենից լավ գիտի: Ռուսաստանը տիեզերական տերություն է, նրա առաջնորդի շուրթերից հնչում են թվեր, որոնք հիմնված են տիեզերական պատկերների վրա:

«Ի վերջո վարակը կարող ենք փոխանցել մեր սահմաններում մարտնչողներին». Բժիշկը կորոնավիրուսն արհամարհելու մասին

Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը

Ամերիկյան Մերկուրի հանրային ռազմավարության խոշորագույն ընկերությունը խզել է Թուրքիայի հետ $1 մլն պայմանագիրը

«Հորիզոն» հայկական հեռուստալիքի գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամերիկյան Մերկուրի հանրային ռազմավարության խոշորագույն ընկերությունը խզել է Թուրքիայի հետ $1 մլն պայմանագիրը: Ցույցերը, Լոս Անջելեսի քաղխորհրդի կողմից ճնշումներն ու այս ընկերության գործունեությունը դատապարտող միասնական աշխատանքներն իրենց արդյունքը տվեցին: Թուրքիան զրկվեց այս ափին իրենց աջակցող PR կառույցից, որը լուրջ աշխատանք էր տանում մեդիայի

ՊՆ ներկայացուցիչ. «Փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, սակայն զգալի կորուստներով հետ են շպրտվել»

Հիմնական մարտերն օջախային են, բոլոր հարձակումները չեզոքացվում են մեր զինված ուժերի կողմից

Ստեփանակերտում այրվել է ավտոմեքենա, ավերվել են շինություններ, վնասվել է գազատար

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ: Մարդկային կորուստներ՝ չկան: ԱՀ Արտակարգ իրավիճակների

Իգնազիո Կասսիսը վերահաստատել է Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական

Վենետիկի ավագանու անդամը քաղաքային խորհրդում շրջանառության մեջ է դրել ԼՂՀ ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը

ԱԺ Իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Վենետիկի ավագանու անդամ Enrico Gavagnin-ը քաղաքային խորհրդում շրջանառության մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։ Նախագծում ասվում է․ «Անկախության ճանաչումը կլինի Արցախի բնակչության նկատմամբ համերաշխության շոշափելի արտահայտություն, իսկ Արցախի որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ճանաչումը զերծ կպահի այդ փոքր պետությանը

«Վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու». Պաշտպանության բանակը պատասխան հարվածը կհասցնի

«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու», ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Դոնալդ Թրամփը խոսել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման շուրջ ընթացող բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել։ Թրամփը նման հայտարարություն է արել Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալիս։ «Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Մենք բանակցում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031