Օրվա լրահոսը
Կադրեր՝ անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է կադրեր՝ անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից. Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ: Նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ:
Վարդան Արամյանը պաշտպանական ծախսերն ավելացնելու՝ Aravot.am-ի հարցին. «Կառավարությունը պետք է հրաժարվի ամեն պատեհ եւ անպատեհ առիթներով, հատկապես՝ տնտեսական թեմաներով քրգործեր հարուցելուց»
Ըստ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, Հայաստանի ռազմական պոտենցիալը մեծացնելու երկու ուղի կա
Հովիկի և Մարիամի պսակադրությունն ուղերձ է՝ օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները․ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները… Երջանի՛կ լինեք:
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ ՀՀ ՊՆ խոսնակ
Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ
Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ առաջնությունում բաժանել է 5-ից 7-րդ հորիզոնականները
Արագ շախմատի ԱՄՆ կանանց օնլայն առաջնությունում, որին մասնակցում էին 12 առաջատար կին շախմատիստներ, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 4,5 միավոր եւ բաժանել է 5-ից 7-րդ հորիզոնականները: Չեմպիոնի կոչումը նվաճել է Իրինա Կրուշը՝ 6,5 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ժամը 07:15 ինձ արթնացրին, ասացին՝ վեր կաց, պատերազմ է սկսվել. ասացի՝ էն վաֆլին կտա՞ք ուտեմ». «կրեկեր համտեսող» հայտնի զինվոր
Գեորգի Մելքոնյանը հրազենային վիրավորում է ստացել, նա այժմ գտնվում է Երևանում՝ իրենց տանը, մեկ տարի երեք ամիս ծառայում էր Ջեբրայիլում:
Մրցավարը հավասարակշռությունից դուրս բերեց Կարեն Խաչանովին
Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Անտվերպենում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակչում 6:3, 6:7, 4:6 հաշվով պարտվեց մեծբրիտանացի Դանիել Էվանսին: Անտվերպենում մրցաշարն ընթանում է առանց վիճելի դրվագների տեսանկարահանումները դիտելու տեխնիկական հնարավորության: Ու դժվար է ասել, թե այդ դիմակայությունն ինչպիսի ելք կունենար, եթե մրցավար Ադիլ Նուրին ի վնաս մեր հայրենակցի մի շարք սխալ որոշումներ
Հարսանիք՝ Շուշիում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Հարսանիք Շուշիում. ես չգիտեմ՝ երբեւէ բառեր կգտնեմ պատմելու այն, ինչ զգում եմ հիմա…
Հայկը զոհվել է ընկերոջ կյանքը փրկելիս, փրկված տղան արդեն գիտակցության է եկել
«Հայկն ինձ համար ամեն ինչ էր, իմ երջանկությունն էր ու ապագան»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կյանքը զոհաբերած Հայկ Սահակյանի սիրած աղջիկը՝ Լուիզը: Հայկն ընդամենը 20 տարեկան էր եւ, չնայած իր ապրած երկու տասնամյակին, Լուիզի խոսքով, կյանքի մեծ փորձառություն ուներ: «Հայկն առաջին հերթին շատ լավ մարդ էր, բարի, ընկերասեր, շատ հոգատար ու ուշադիր:
Ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են․ ՀՀ ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացնել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։ Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է ծաղիկների գների շեշտակի նվազում։ Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ
Ես ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ. «Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը, եկեղեցիները, իրականացնում են հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Ավելի քան 800 զինծառայող է արդեն զոհվել Ադրբեջանի հարձակումները հետ մղելիս, տասնյակ խաղաղ բնակիչներ են մահացել: Ըստ հաշվարկների, Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է՝ ռմբահարման
ՄԻԵԴ-ում եղել են դիմումատուների հարազատների մարմինները վերադարձնելը մերժելու գործեր
Ադրբեջանը սանձազերծած պատերազմում պատմության մեջ կմնա նաեւ նրանով, որ սեպտեմբերի 27-ից սկսյալ մարտադաշտից չի հավաքել իր պետության դրոշի տակ կռվող երիտասարդների դիակները, եւ գնդակոծումների պատճառով վնասել է նաեւ մեր գերեզմանատեղիները, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Այս օրերին հաճախ եմ ուսումնասիրում ՄԻԵԴ-ում արդեն իսկ քննված ընդդեմ Ադրբեջանի, ընդդեմ Թուրքիայի գործերը, ՄԻԵԴ, որն արձանագրել էր, թե` վերջերս քննված գործերից
«Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնվում մարդասիրական հրադադարի, որովհետեւ ունի բազմաթիվ զոհեր եւ չի ցանկանում այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին». Արտակ Բեգլարյան
Սեպտեմբերի 27-ից ի վեր 37 քաղաքացիական անձ զոհվել է, 118-ը՝ վիրավորվել
Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ. ԱՀ ԱԳՆ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական և թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակվող հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ընդգծում է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Սիլվա Կապուտիկյան. «Կավատների՞, թե՞ սրբերի դուռ գնամ…»
Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն «Առավոտին» տրամադրեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի անտիպ քառատողերից մեկը, որը մակագրված է. «Սիրելի Սերգեյին՝ տխուր օրերի տրամադրությամբ»։ Այն, ինչպես բանաստեղծուհին էր նշել նամակում՝ գրել է արցախյան լուրերը լսելիս։ Գրողը այն արվեստաբանին էր ուղարկել 09.08.1990թ., մերձմոսկովյան Պերեդելկինոյից, ուր գտնվում էր ԽՍՀՄ գրողների միության հրավերով։ Չեմ իմանում՝ էլ ո՞ւմ դիմեմ, ո՞ւր
Կանադական Bombardier ընկերությունը դադարեցրել է Bayraktar-ի դետալների մատակարարումը Թուրքիային
Կանադական Bombardier Recreational Products ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ավիադետալների մատակարարումն այն երկրներ, որոնք այդ դետալներն օգտագործում են անհայտ նպատակներով։ Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում թուրքական անօդաչու սարքերի արտադրության համար։ Քվեբեկում գործող ընկերությունը, որն ավելի շատ հայտնի
Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է հրադադարի, եթե հայերը դադարեցնեն կրակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները պայմանով, որ հայկական կողմը կդադարեցնի կրակը: Այս հայտարարությունը նա արել է շաբաթ օրը Le Figaro թերթին տված հարցազրույցում: Ադրբեջանի ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե որքան տարածք է «մտադիր է նվաճել, նախքան հրադադարի հաստատումը», ասել է․ «Մենք պատրաստ ենք դադարեցնել գործողությունները նույնիսկ այսօր:
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀԲԸՄ Ֆրանսիայի ու ՀԲԸՄ Եվրոպայի ղեկավարների հետ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և ներկայացրել ստեղծված
Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել
ԱՀ Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը ներկայացնող նոր տեսանյութ է հրապարակվել։
Մենք լրիվ մենակ ենք եւ այս պատերազմը կարող ենք հաղթել միայն ոգով…
Կարծում եմ՝ 25 օրը լիուլի բավարար է, որպեսզի վերջնականապես համոզվենք, որ այս պատերազմում ընդամենը կա հայ ժողովուրդ՝ Հայաստան, Արցախ եւ հայկական սփյուռք ու միմիայն արտառոց, բացառիկ ոգով կարող ենք հաղթել այս պատերազմում ու վերջակետ դնել, որպեսզի այդ երկու հրեշների արյան գենը՝ որքան որ գոյատեւելու է, հայ անունը լսելիս, վախից բացի, այլ զգացում չունենա …: Մեծագույն
Զոհրաբ Մնացականյանը հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը: Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին
Ադրբեջանական ագրեսիա․ հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրապարակվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները ներկայացնող ինֆոգրաֆիկա։
Ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները քողարկող ցանցեր են հյուսում առաջնագծի համար․ ԿԳՄՍՆ
Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։ Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է, բայց ոչ հոգնեցնող․ «Սա մեր փոքրիկ
Կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների՝ բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց․ ԱԱԾ
Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք․ ԱՆ
Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75523 դեպք, որոնցից 50701-ն` առողջացած, 1157-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 372550 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք: Ունենք 425 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում
Սյունիքի սահմանամերձ բոլոր բնակավայրերում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ
Պետական սահմանի արեւմտյան՝ նախիջեւանյան հատվածում իրավիճակը կայուն է, համենայնդեպս վերջին շրջանում տվյալ ուղղությամբ որեւէ կրակոց եւ սահմանախախտում չի ֆիքսվել
Հաղթելու է նա, ում հանրությունն ավելի ամուր ու միակամ գտնվի. որ հանրությունը շուտ փլուզվեց, նա էլ պարտվելու է․ Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի կողմից շատ լավ ա, որ պաշտոնական տեղեկատվությունը լռում ա կոնկրետ հաջողությունների ու կոնկրետ նահանջների մասին։ Մյուս կողմից դա հանրության երևակայությունը գրգռում ա ու սնում տարբեր երևակայական պատկերներ։ Լավ ա, որովհետև ժամանակակից պատերազմի էությունը չհասկանալով, մարդը կարող ա երկրորդ համաշխարհայինի տրամաբանությամբ նայի
Ստեփան Գրիգորյան. «Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ է, Հայաստանը չի ասում՝ ոչ, ասում է՝ եկեք քննարկենք Մինսկի խմբի շրջանակներում». «Ժամանակ»
Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները՝ ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետի դիրքորոշումը ճիշտ է: «Նիկոլ Փաշինյանը փաստորեն նշում է՝ մենք դեմ չենք, մենք համաձայն ենք Մինսկի


















































