Օրվա լրահոսը

Կարեն Խաչատրյանին կալանքի տակ շարունակել պահելու որևէ հիմք չկա. փաստաբանների հայտարարությունը

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Արդեն 12 ամիս ապօրինի կարգով կալանքի մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշեց դատաքննության ընթացքում ևս կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։ «Երևակայությունս չի ներում հասկանալու համար, թե դատական ակտում

Եթե կինը ցանկանա, որ իրեն նկատեն, ապա իրեն կնկատեն տասնյակ այլ կանանց մեջ․ Քրիստինա Հովակիմյան

Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին և կանանց համար» նախագծի շրջանակներում Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանուհի Քրիստինա Հովակիմյանի հետ զրուցել ենք կնոջը մշտապես հուզող թեմաների՝ գեղեցկության, վերջինիս անհատական ընկալման, խնամքի ու կնոջ գրավչության գաղտնիքների մասին։ -Սիրելի Քրիստինա, գեղեցկությունը կնոջ կյանքի կարևորագույն բաղադրամասն է, որը կարող է ամենատարբեր դրսևորումներ ունենալ՝ սկսած արտաքինի մասին հոգալուց մինչև, ասենք,

Վլադիմիր Ջաբարով․ Հայաստանի հեղափոխության և Բելառուսի ներկայիս իրավիճակի մեջ ընդհանրություններ չեմ տեսնում

«Վստահ եմ, որ Լուկաշենկոն հաղթել է, այո՛, կարող է 80 տոկոսով չէ, բայց ինչպես ասում էր «Գոլոս» կազմակերպությունը՝ նվազագույնը 60 տոկոսով»

ՀՖՖ-ն միջնորդություն է ներկայացրել Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ

Արամ Սաֆարյան․ Թավշյա հեղափոխությունը չի բաժանել Հայաստանին Ռուսաստանից

Արամ Սաֆարյանի գնահատմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունները ավելի լավ են վերաբերում Ռուսաստանին

Ցուցարարները սպառնում են ու սադրում (Տեսանյութ)

«Լիդիան Արմենիան» շարունակում է մտահոգ լինել համայնքի անվտանգությամբ ու Ոստիկանության անհամարժեք գործողություններով։ Մինչ համայնքի բնակիչներն աշխատում են Ամուլսարի տարածքում, արդեն երկու տարի «համայնքի» անունից հանդես եկող «խաղաղ» ցուցարարը (տե’ս տեսանյութը) երեկ մի քանի օրինազանցների ուղեկցությամբ քարեր է շպրտել «Լիդիանի» աշխատակիցների ուղղությամբ` փորձելով ներխուժել տարածք։ Նախորդ օրը նույն անձն արյունահեղության սպառնալիքներ է հնչեցրել։ Ստիպված ենք դարձյալ

Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ

Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել համավարակի պայմաններում Հայաստանում կազմակերպված «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընթացքը, մասնակիցների պատրաստվածությունը, ընդգծել են, որ մրցույթը նպաստում է համագործակցության խթանմանը։ Դավիթ Տոնոյանն ու Անդրեյ Կարտապոլովը շարունակել են երկխոսությունը

Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով. Գերմանիայի կառավարություն

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավոր նյութի կիրառմամբ հարձակման զոհ է դարձել,  հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը: Նրա խոսքով՝ Գերմանիայի ԶՈւ (Բունդեսվերի) հատուկ լաբորատորիան տոքսիկոլոգիական անալիզների համար նմուշառում է կատարել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող Նավալնուց: Բունդեսվերի փորձագետները վերցրած նմուշներում հաստատել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութի առկայությունը: Պաշտոնական Բեռլինը ՌԴ-ին կոչ է

«Գուցե բացահայտում անեմ Ադրբեջանի համար, բայց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ականներին». Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ Մաս 1 Բարև Ձեզ, բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այսօրվա ճեպազրույցին և նաև բոլոր մեր գործընկերներին, ովքեր միացել են այսօր  մեզ ուղիղ հեռարձակմամբ: Նշեմ նախ, որ շատ ուրախ եմ, որ մենք, վերջապես, վերականգնում ենք այս ձևաչափով մեր հանդիպումները: Թեև այն այս անգամ կրում է առավել հեռավար

Անդրեյ Մանոյլո․ Գունավոր հեղափոխությունն ընդհանրապես ոչինչ չի փոխում

Անդրեյ Մանոյլոյի գնահատմամբ՝ գունավոր հեղափոխությունները բերում են միայն անձանց փոփոխությունների

Հայաստանը «սորոսիզացիայի» մեջ է, հայ-ռուսական հարաբերությունները քայքայվում են. Քոչարյանի մտահոգությունը՝ ռուսական РБК-ին տված հարցազրույցում

Ըստ նրա, անհրաժեշտ է էներգիա ու ուժ գործադրել ռուս-հայկական հարաբերությունները սնելու համար. «Ինձ անհանգստացնում է այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, քանի որ այստեղ տեղի է ունենում ճիշտ հակառակը»: Թե ինչպես է դա արտահայտվում, Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը սորոսիզացիայի մեջ է:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրին

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց իր համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրի» շրջանակներում: Պետական ծրագիրը, որին միացավ ՎՏԲ-Հայաստան Բանկն, իր մեջ ներառում է երեք ուղղություններ, որոնց իրագործման համար պետբյուջեից 2020թ. կհատկացվի ավելի քան 526 մլն․ՀՀ դրամ՝ ի աջակցություն 1000-ից ավելի շահառուների։ Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու խափանման միջոցը մնաց անփոփոխ

Խաչատրյանը կմնա կալանավորված

Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ֆուտբոլիստ եղբայրների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և

«Ես ստիպված էի ամեն ինչ զրոյից սկսել». Քոչարյանի հարցազրույցը՝ ռուսական РБК-ին՝ հեղափոխության պատճառների, իր գրքի շարունակության մասին

Ներկայումս Բելառուսում կատարվող իրադարձությունները Քոչարյանին հիշեցնում են 2018-ի հայաստանյան հեղափոխությունը: Թե ինչով են նման՝ Քոչարյանը չպատասխանեց՝ ասելով, որ ավելի հեշտ է ասել տարբերությունները, մնացյալ ամեն ինչ նույնն է:

Քանդել ու հափշտակել էին պղնձյա մետաղադրամներ, պղնձյա մատանի և վաճառել. գանձագողություն «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքից

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է մետաղորսիչ 2 սարք և պարկուճանման 3 առարկա, որոնք, ըստ բերման ենթարկվածների, գտել էին նույն վայրում մետաղորսիչներով իրեր փնտրելիս:

Նոր շունչ կհաղորդվի երկաթուղու գործունեությանը. ՌԴ տրանսպորտի նախարարության և ՏԿԵՆ-ի միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

Արձանագրության ստորագրումը թույլ կտա լուծել երկաթուղու առջև դրված այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների և ուղևորների փոխադրումների ծավալի մեծացումը և երկաթուղային շարժակազմի թարմացումը:

Կուսակցություններն ու քաղաքական կոռուպցիան. «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսանյութը

Միաժամանակ, պետք է ավելացնել կուսակցությունների պետական ֆինանսավորումը, ինչպես նաև Ընտրական օրենսգրքով էապես շատացնել ընտրությունների ժամանակ անվճար քարոզչական հնարավորությունները։

Թուրքիայում նոր մարզահամալիրը Աթաթուրքի անունով են կոչել, բայց պատին Էրդողանի խոսքերն են. Ermenihaber

Չնայած էրդողանական Թուրքիայում ամեն տեղից փորձում են վերացնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, այնուամենայնիվ, այս անգամ նոր կառուցվող մարզահամալիրին հենց Աթաթուրքի անունն են տվել։

«Թուլանալու իրավունք չունենք: Սահմանափակումները չպետք է ազդեն մարտական խնդիրների կատարման վրա». Վրեժ Գաբրիելյան

Լողասեզոնն ավարտված է, սակայն նախարարի հանձնարարականով՝ շաբաթ և կիրակի օրերին Սևանա լճի լողափերում ուժեղացված հսկողությունը կշարունակվի

Քոչարյանը խոսեց Սերժ Սարգսյանի մասին. հավատարիմ մարդու հետ պաշտոնափոխությունը նա համեմատեց ծառ տնկելու հետ, թե ջրում ես ու դիտում` ինչպես է աճում

Հարցին՝ դուք Սերժ Սարգսյանին ասե՞լ եք՝ ինչի՞ եք նման փոփոխություններ անում, երբ ժողովուրդը դեմ է, դուք այն ժամանակ հասկանո՞ւմ էիք, թե ուր կտանի սա՝ Քոչարյանը պատասխանեց, որ այո, այն ժամանակ էլ հասկանում էր, բայց Սերժ Սարգսյանի հետ քիչ էր շփվում, հրապարակային է ասել, ինչ ասել է, զրույց Սարգսյանի հետ չի ունեցել:

Կիբեռանվտանգության վերաբերյալ խորհրդակցությանը համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին

Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ: 

Վրդովմունքը պարպել էր երևանցիներին պատկանող գույքը վնասելով. կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին բերման են ենթարկել

Նախնական տվյալներով՝ Երևանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք

«Միայն օրենքում փոփոխություն կատարելը բավարար չէ, որպեսզի քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինի արդյունավետ». Արամ Մինասյան

Արամ Մինասյանը տեղեկացրեց, որ դեռ չի ցանկանում «Արթիկ» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում կատարվածին գնահատական տալ, քանի որ այդ հարցերը պետք է քննարկվեն, և դրանց վերաբերյալ գնահատականներ պիտի տան քրեական վարույթ իրականացնող մարմինները:

«Ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի». արցախցի մի խումբ կանայք մարտական պատրաստության դասընթաց են անցել Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ 

«Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել  իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու համար»

«Հարցրեք ստեփանակերտցիներին՝ ապրիլյան օրերին քանի՞ ԱԹՍ են տեսել». Արցախի նախագահը՝ իր աղմկոտ պնդման մասին

Դավիթ Բաբայանը երեւի ճիշտ չի մեկնաբանել՝ խոցել ենք բազմաթիվ թռչող անօդաչու սարքերից մեկը: Ապրիլյան օրերի մասին է խոսքը

Արցախի պարետի որոշմամբ՝ Մարտունու շրջանի Նոր շենի համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ

Սակայն մինչ վաղը ժամը 14:00-ն, համայնքի վարչական տարածք մուտք գործելու սահմանափակումից բացառություն է արվելու տեղի բնակիչների համար:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930