Օրվա լրահոսը
Քննարկվել են նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունները ԱլԳ երկրների վրա. միջազգային կրթական ծրագիր՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ
Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր «Համավարակի քաղաքական ազդեցությունը» խորագիրը կրող առցանց ծրագիր: Վերջինս կազմակերպվել էր ՀՀԿ ԵԿ միջազգային գործընկերներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրին մասնակցել են Արևելյան գործընկերության (EaP) երկրներից (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) ԵԺԿ (EPP) քույր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները: «Համավարակի ողջ ընթացքում ինչպես Հայաստանի Հանրապետական
«Հողագործ» ոստիկանը տուժող, իրական հողագործը՝ ամբաստանյալ
Անցյալ տարվա հոկտեմբերի 11-ից կալանքի տակ գտնվող Տիգրան Բադալյանը օգոստոսի 26-ից հայտարարել է անժամկետ ջրադուլ, հացադուլ, եւ այդ վիճակով նրան ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Երեկ «Առավոտին» փաստաբան Լիանա Բալյանն ասաց, որ իր պաշտպանյալը նիհարել է քսանհինգ կիլոգրամ, քանի որ մի անգամ էլ՝ կապված իր քրեական գործի հետ, նա դիմել էր ծայրահեղ
Ձերբակալվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը. ArmLur.am
Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է սակայն, թե բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը:
Երևանում 5 կանգառ ջարդուփշուր է արվել. քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն
«Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»
Ադրբեջանցիների ցույցը Լատվիայում Ադրբեջանի դեսպանության առջև արտոնված չի եղել
Ռիգայի քաղաքապետարան բողոքի գործողություն կամ երթ անելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել
Ալիեւի հերթական մանր խորամանկությունը… Տավուշյան դասեր…
Իր խոսքին եւ դիվանագիտական տասնյակ պայմանավորվածություններում ձեռք բերված համաձայնություններին երբեւէ տեր չկանգնած Ալիեւը հուլիսի 12-ին հերթական անգամ խախտեց խաղաղ բանակցությունների ձեւաչափը եւ ուխտադրժորեն ռազմական դիվերսիա սկսեց ոչ թե Արցախի, այլ Տավուշի տարածաշրջանի սահմանի ուղղությամբ՝ տարբեր տեսակի զինտեխնիկայով գրոհ ձեռնարկելով խաղաղ բնակավայրերի ուղությամբ: Սրիկայությունն անգամ չափ ունի, սակայն նրա սրիկայությունը չափ ու սահման չունի, քանզի Ադրբեջանի
Վարչապետն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Տիգրան Ավինյանը
Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ
Նպատակն էր՝ ապահովել երեխաների կրթամշակութային ներգրավվածությունը. ամառը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այլևս բաց է ընթերցասեր հանրության համար, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանվել է որոշակի կանոնակարգ գրադարան այցելելու, գրադարանի ծառայություններից օգտվելու համար։
Բաքուն Մոսկվայից հավելյալ պարզաբանումներ է պահանջում Հայաստան զենքի մատակարարումների առնչությամբ
«Ռուսական կողմի պարզաբանումները մեզ ամբողջության չեն գոհացրել: Ադրբեջանը սպասում է պարզաբանումների, թե ինչ հիմքով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ սպառազինումը»,-ասել է Հաջիևը:
«Բանտարկությունից» դուրս. կարմիրգրքյան տասնյակից ավել փրկված արջեր մասնագիտական խնամք են ստանում. (տեսանյութ)
ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։
Մաթեւոսյանի «Գոմեշը»՝ թատրոնի արտահայտչամիջոցներով
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը (տնօրեն՝ Մարիաննա Մխիթարյան), որն անցկացվեց օգոստոսի 1-10-ը՝ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, մեկնարկեց եւ ավարտվեց վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» ներկայացմամբ՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի։ Այս տարի լրանում է մեծանուն գրողի, արձակագրի 85-ամյակը։ Կայացած փառատոնն էլ նվիրված էր հոբելյանին։ Մեծանուն գրողի կինոսցենարներն ու պիեսները, այդ թվում՝ «Մենք ենք
Արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում
Հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով Ճանապարհային ոստիկանության ծառայողներն իրականացնում են հատուկ միջոցառումներ, որոնց արդյունքներին պարբերաբար անդրադառնում ենք՝ հորդորելով մեր քաղաքացիներին նման սարքավորումներով մեքենաներ տեսնելու դեպքում դիմել ոստիկանություն։
Գյումրիում ոտքի են ելել Covid 19-ով հիվանդները․ ինֆեկցիոնը վերապրոֆիլավորվում է
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն էլ պարզաբանեց, որ բոլոր մարզային կառույցները, որոնք վերապրոֆիլավորված էին կորոնավիրուս բուժելու, նախարարի հրամանով սեպտեմբերի մեկից փակվում են, կբուժվեն մայրաքաղաքի կորոնավիրուսային կենտրոններում։
Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը բեռնատարների համար փակ կլինի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք ու 2 մահ
Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85
Գորշ Գայլերն ընդդեմ խաղաղ ֆրանսահայ ցուցարարների. նրանց կազմակերպիչը՝ Ահմեդ Չեթինը, կկանգնի դատարանի առջև
«Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի…»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել, կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինը՝ Րաֆֆին, Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է և բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:
Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը. գրել են՝ «Կեղծիք է»
Ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին
Ծանրորդ Վարազդատ Լալայանը հաղթեց Ուզբեկստանի անկախության գավաթի հեռավար մրցաշարում
Վարազդատը միակ ծանրորդը դարձավ այս քաշային կարգում, որը երկամարտում հաղթահարեց 400 կիլոգրամի սահմանագիծը:
ՖԻԴԵ-ի նախագահը շախմատի օնլայն օլիմպիադայի հեղինակությունը փրկելու անհաջող փորձ է արել
Սա խիստ խնդրահարույց որոշում է, քանի որ ընդամենը երեք օր առաջ Հնդկաստանի հետ քառորդ եզրափակչի առաջին մրցաշարում իր կամքից անկախ սերվերի հետ կապված նույն խնդրի առաջ էր հայտնվել Հայաստանի հավաքականը, սակայն մեր ընտրանուն անարդարացիորեն պարտություն էր գրանցվել:
Գրանցվել է երկրաշարժ, որը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Մեծ Սեպասար համայնքներում
Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 22:07-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 30-ին ժամը` 18:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.97⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը
Հակառակորդի սադրանքի դեպքում կաշխատենք գերակայել․ Դավիթ Տոնոյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցից։ Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Կնքվել է 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարուանակ չէր հաջողվում, բայց հիմա իրականություն դարձավ: Կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու: Նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական
Նրանք նորից կանգնած են մեր բանակի կողքին, նրանք շարունակում են իրենց անձնվեր ծառայությունը Ժողովրդին, Հայրենիքին ու Պետականությանը․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և ինժեներական աշխատանքներին, որոնք ուղղված են մեր սահմանների պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի ծրագրերը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում: Իհարկե, պետությունը հոգում է բոլոր ծախսերը, բայց շատ հաճելի է, երբ այդ բեռը
Արայիկ Հարությունյանն ընդունել է Մխիթար Հայրապետյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք
Ավտովթարի է ենթարկվել Ապարանի թեմի առաջնորդը․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Վահանյանը, իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ինքնավթարի ենթարկվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված Հ. Վահանյանը Արագածոտնի մարզի Ապարանի թեմի
Երկրաշարժ է գրանցվել Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտքում
Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:14-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց
ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը փորձել է փրկել օնլայն օլիմպիադայի հեղինակությունը
Շախմատի օնլայն օլիմպիադայի եզրափակչում Ռուսաստան-Հնդկաստան մրցամարտի ժամանակ կրկին տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի հետեւանքով Հնդկաստանի հավաքականին գրանցվել է պարտություն եւ հաղթող ճանաչվել է Ռուսաստանը: Սակայն ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը տեղի է տվել Հնդկաստանի բողոքին ու, փորձելով փրկել իր ղեկավարած կազմակերպության հովանու ներքո առաջին անգամ անցկացված մրցաշարի հեղինակությունը, որոշել է հաղթողի ոսկե մեդալներ հանձնել երկու թիմերին
Հրդեհ արտադրամասում․ hրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։
Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել. Հակոբ Տեր-Խաչատուրյան
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը Սիրելի հայրենակիցներ, Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայրենադարձությունը «Դեպի երկիր» կարգախոսի հիմնաքարն է։ Հայաստանի անկախությունից ի վեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նախկին իշխանությունների օրոք եւ նաեւ այս իշխանության օրոք ներկայացրել է առաջարկ, որ համազգային ճիգերով համապարփակ ռազմավարություն մշակվի պետական հովանավորությամբ եւ համահայկական կազմակերպությունների աջակցությամբ։ Այսկերպ ամբողջ հայ աշխարհը պետք է լծվի
Մեսութ Օզիլը գլխավորել է բարձր վարձատրվող «ձրիակեր» ֆուտբոլիստների թոփ հնգյակը
Գրանդ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները հսկայական գումարներ են վաստակում: Օրինակ, Անգլիայի պրեմիեր լիգայում միջին աշխատավարձը շաբաթական 51 հազար ֆունտ է: Սակայն միշտ չէ, որ գործող ֆուտբոլիստներից լավագույններն են իրենց բանկային հաշիվներին ամենից շատ գումարներ ստանում: Մարզական լրատվամիջոցներն առանձնացրել են հսկայական աշխատավարձ ստացող այն հինգ ֆուտբոլիստներին, որոնք այս պահին իրենց ակումբներին ոչ մի օգուտ չեն տալիս:


















































