Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ  

Մենք մեր պատմությունը չենք մոռանում․ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արցախի բարձրագույն պարգևներ հանձնելու արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության բարձրագույն պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնոջ հետ, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանի և Արցախի կառավարությունների ու խորհրդարանների ներկայացուցիչները և այլք: Միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Լիբանանի հայկական համայնքային հանձնախմբին Արցախի կողմից 25 միլիոն ՀՀ դրամի չափով դրամական օգնություն է փոխանցվել․ ԱՀ ԱԳՆ

Օգոստոսի 27-ին Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը Բեյրութում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Հանդիպման գլխավոր նպատակն էր Արամ Առաջին Վեհափառի հովանու ներքո գործող՝ Լիբանանի հայկական համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախմբին փոխանցելու Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված 25 միլիոն ՀՀ դրամի

«Սադրանքները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են»․ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: «Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հերթական անգամ Արցախ այցելելու կապակցությամբ: Ցանկանում եմ կիսվել երեկ Սարդարապատում կայացած միջոցառման կապակցությամբ: Երեկ խորհրդանշական օր էր, որովհետև Հայաստանի Հանրապետության առիթով հերոսացման առիթներ շատ ենք

Մարգարիտա Գասպարյանը US Open-ում կմեկնարկի պուերտոռիկացու հետ խաղով

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Նյու-Յորքում հանդես է գալու Ամերիկայի բաց առաջնությունում: Վիճականահության արդյունքում WTA դասակարգման ցուցակի 115-րդ համար Մարգարիտան առաջին շրջանում ուժերը չափելու է 91-րդ հորիզոնականը զբաղեցնող Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Մոնիկա Պյուիգի հետ: Նրանց հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար. Ամուլսարի հանք-նախաձեռնող խումբ (տեսանյութ)

Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար։ Մինչև 2018 թվականը «Լիդիան Արմենիա»-ն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացրել է սոցիալական ծրագրեր, որոնց արդյունքում ներդրվել է $3.8 մլն, որից $1.4 մլն-ը՝ Գնդեվազ համայնքում։ Արդեն երկու տարի է՝ Լիդիանի աջակցության և համայնքների զարգացման ծրագրերի

ՌԾՖ-ն խնդրել է Եվրոպայի առաջնությունը հետաձգել

Ռուսաստանի Դաշնության ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է մարզաձեւի Եվրոպայի ֆեդերացիային՝ այս տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը Մոսկվայում նշանակված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգելու առաջարկով: Ռուսաստանյան մամուլը գրում է, որ այդ քայլն արվել է մարզիկների համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով: Տեղեկացվում է նաեւ, որ Հին Աշխարհամասի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով:   Աշոտ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի, խորհուրդ ենք տալիս կեղծ սենսացիաներ չստեղծել․ Տիգրան Աթանեսյան

ՀՀ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը շաբաթ օրով, երևի անգործության պատճառով, ՖԲ-ում գրառում է կատարել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերին կայացրած և նոր կողմերին ուղարկած մի որոշման մասին: Նախ՝ որոշմամբ գլխավոր դատախազության բողոքը ՄԵՐԺՎԵԼ Է: Ինչ

Արտահանման աճը տարեվերջին կկազմի 2-5 տոկոս. Աշոտ Թավադյանը դրական գնահատեց ԿԲ նախագահին

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի առկայությունն են նաեւ անհրաժեշտություն համարում:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է ճանաչել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. դեկտեմբերի 6-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել 2018թ. ապրիլյան դեպքերի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի

«Լուրջ եւ չփարատված մտահոգություններ ունեմ դատարանների միավորման առնչությամբ». Վիգեն Քոչարյան

Մեծ է գայթակղությունը դատական համակարգի կուտակված խնդիրները մեկ քայլով հանգուցալուծելու, բայց սա ավելի լուրջ խնդիրների առիթ կարող է տալ

Ի՞նչ գույք ունի Լիոնել Մեսսին Կատալոնիայում

Հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի անշարժ եւ շարժական գույքի հետ, եթե Մեսսին հեռանա «Բարսելոնայից»: The Sun-ը հանրայնացրել է, թե ինչ ներդրումներ է կատարել 33-ամյա Լիոնել Մեսսին Իսպանիայում ապրելու 20 տարիների ընթացքում: Արգենտինացին տեղավորվել է թռիչքների համար փակ 6 միլիոն եվրո արժողությամբ մի նստավայրում: Այն գտնվում է «Բարսայի» «Կամպ Նոու» տնային ստադիոնից 19 կմ հեռավորության վրա:

«Խոսքն այն մասին չէր, որ դատավորները գրագետ չեն. սահմանադրական գրագիտության ոչ բավարար մակարդակ ունենք». Մանասյան

ՀՀ-ում գործող սահմանադրական արդարադատության մոդելը հնարավորություն տալիս է եւ պարտադիր է համարում, որ բոլոր դատարանները գործերի քննության ընթացքում սահմանադրական նորմերը մեկնաբանեն եւ կիրառեն

Կորոնատնտեսական ճգնաժամը աղետից կարող է վերածվել զարգացման հնարավորության. Թաթուլ Մանասերյան

ԵԱՏՄ-ն, ըստ տնտեսագետի, Հայաստանին նման հնարավորություն ընձեռում է

Հայտարարություն Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրում փոփոխություններ կատարելու մասին

Ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին Հռչակագիրը (այսուհետև՝ Հռչակագիր) հիմնված է Հռչակագրին միացող անհատների համար ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա և արձանագրում է այդ անհատների կամքն արտահայտող ռազմավարությունը՝ իր նպատակով ու դրա իրագործման համար լուծելիք խնդիրներով: Ըստ այդմ՝ Հռչակագիրը որդեգրում է նաև այդ ռազմավարության, նրա նպատակի իրագործման ու խնդիրների լուծման որոշակի մարտավարություն, որը կարող է

«ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորումը չի վերացնելու նրանց գործառույթները». Արմեն Մազմանյան

Ներկայումս սահմանադրական արդարադատություն իրականացնում է բացառապես ՍԴ-ն, իսկ մեր առաջարկով՝ այս գործառույթը կբաշխվի ողջ դատական համակարգով

Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կամավորականությունը որպես ուղիղ ճանապարհ

Մի հիմնարար բան, ինչ երեսուն տարվա մեր պետականության ընթացքում չէինք արել, հիմա կարծես թե փորձ է կատարվում անել: Խոսքը աշխարհազորի մասին լրջորեն մտածելու եւ օրենքով սահմանելու պետական նախաձեռնությանն է վերաբերում: Աշխարհազորը հենվում է կամավորականության սկզբունքի, արժեքի վրա: Աշխարհազորով մենք կարողացանք հաղթանակներ տոնել Արցախյան պատերազմում, մինչեւ հայ կամավորականների թիկունքում գոյացավ բանակն, ու հասանք 1994թ. Բիշքեկյան համաձայնագրին:

Հայաստանից ՌԴ արտահանման աճը նվազել է, իսկ ներկրումը` 17 տոկոսով ավելացել. Արամ Սաֆարյան

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճ է գրանցվել. ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները համավարակի պայմաններում ընդգծվում են

Ահազանգ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբի տեղադրման մասին

Օգոստոսի 29-ին, ժամը 13։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի

«2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում Յաշմայի հրամկազմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է»

«Այն գործիչները, որոնք համարում են, որ այդ բրիգադը հաջողությունների է հասել կամ զբաղվում են ադրբեջանական բանակի վարկանիշի բարձրացմամբ, կամ ուղղակի ապրիլյան մարտական գործողությունների էությանն ու դրվագներին չեն տիրապետում: Իսկ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պահանջն է, մարտունակ բանակին զուգահեռ ունենալ մարտունակ պահեստազոր». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներում, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր: Ծղուկ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում լսել է նրանց խնդիրները, որոնք վերաբերում են անասնապահությանը՝ արոտավայրերին, մսի և կաթի մթերմանը, համայնքում նոր մանկապարտեզի կառուցմանը: Նիկոլ Փաշինյանը նշված

Արայիկ Հարությունյանը, Դավիթ Տոնոյանն ու Ջալալ Հարությունյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման

Երբևիցե ավելի լավ ժամանակ չի եղել բարեփոխելու կրթությունը, օպտիմալացնելու սննդի շղթան, օգտվելու կլիմայական փոփոխություններիից. Արմեն Սարգսյանի հոդվածը Financial Times-ում

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականն իր շաբաթօրյա համարում Life խորագրի ներքո հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտքերն իր առօրյայի, գիտական, դիվանագիտական գործունեության, փոփոխվող աշխարհի, կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ: Այս խորագրի ներքո պարբերականը սովորաբար ներկայացնում է հայտնի պետական, քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների մտորումներն ու առօրյան: Համաշխարհային մեդիադաշտում և միջազգային քաղաքական ու տնտեսական շրջանակներում մեծ

3 անձ ձերբակալվել է՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու, կաշառք տալուն օժանդակելու, կաշառք տալու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով, այն է՝ 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ

Հայկական արտադրողներն ինչ բրենդ ընտրեն ու ինչպես փաթեթավորեն, որպեսզի արտահանման համար գրավիչ արտադրանք ունենան

«Յուրաքանչյուր ընկերության հաջողության բանալին թե՛ բաղադրությամբ, եւ թե՛ փաթեթավորմամբ որակյալ արտադրանք ունենալն է։ Առեւտրի միջազգային կենտրոնի աջակցությամբ այժմ մեր թեյերի նոր շարքի համար բրենդային ինքնություն ենք մշակում, որը կլինի ինքնատիպ ու գրավիչ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային սպառողի համար»,-ասում է «Էդնա» ընկերության հիմնադիր տնօրեն Գնել Նազարյանը, որն  օգնում է հայկական ապրանք արտադրողներին մրցունակ եւ շուկայի

Հանուն լիբանանահայության եւ սիրիահայության․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը Սիրելի հոգեհարազատներ, Միջինարեւելյան տագնապները մեզ բոլորիս հարկադրանքի տակ են դնում, որպեսզի ձեռք երկարենք եւ հասնենք օժանդակության այն համայնքներին, որոնք եղել են կենսատու սիրտը սփյուռքահայության։ Լիբանանի պարագայում ձեզ ծանոթ է, որ հոկտեմբերից սկսված տնտեսական տագնապը, առավել թագաժահրի գործած ավերը, ինչպես նաեւ վերջին պայթյունը ստեղծեցին այնպիսի իրավիճակ, ուր անհրաժեշտ է անմիջականորեն

Աշխարհազորի ձեւավորման ժամանակ ԵԿՄ-ն անելիք չի ունենա. կգնա՞ «թոշակի»

Աշխարհազորը կազմվում է կամավոր հիմունքներով, խաղաղ բնակչությունից, եւ նպատակն է հարկ եղած դեպքում օգնել կանոնավոր բանակին Սումգայիթից  հետո «Ավանգարդ» թերթի արվեստի, գրականության եւ գիտության բաժնի վարիչ, Կոմիտասին նվիրված «Հավերժ  ճամփորդ» գրքի հեղինակ, Զորավիգ, ՀԱԲ, Միացյալ ճակատի ղեկավար, կոմիսար Վարդան Վարդանյանը իննսունականներին դարձավ ոչ ֆորմալ աշխարհազոր ստեղծելու նախաձեռնողներից մեկը: Հիշում եմ, մինչ ՀԱԲ-ի ձեւավորումը երջանկահիշատակ Ֆելիքս

Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին այցելել է Քարվաճառ քաղաք և ծանոթացել շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին:   Երկրի ղեկավարը նախ հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի շրջկենտրոն տանող 17,5 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներին, հետաքրքրվել ասֆալտապատումը սկսելու ժամկետներով: Կապալառու կազմակերպության՝ «Դորոժնիկ» ՍՊԸ պատասխանատուները վստահեցրել են նախագահին, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին կեսին: Ծրագրով նախատեսված է ամրացնել ճանապարհահատվածը սպասարկող կամուրջները, ամբողջությամբ ասֆալտապատել նաև

Որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վերջին տասնամյակում ՀՀ-ն, հետևելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ և օրեցօր ավելացվող օրենսդրության պայմաններում որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն: Մինչդեռ այս

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930