Օրվա լրահոսը
Փրկարարները քաղաքացիներին անվտանգ տարածք են իջեցրել
Օգոստոսի 30-ին, ժամը 09:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ գյուղի ջրվեժից Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի ճանապարհի դժվարամատչելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներ Հրանտ Վ․-ին (ծնված 1991 թ.), Մերի
Ոստիկանական բաժնում ոտքերով հարվածել են, քաշքշել, ծաղրել 18-ամյա տղայի արտաքինը. ՀՔԾ-ում քննելու են Ամուլսարի ակտիվիստի բողոքը
Փաստաբանն ասաց, որ փորձաքննություն դեռ չի եղել ու դժվար է ասել, թե ոստիկանների ֆիզիկական բռնությունն ինչ հետեւանքներ է թողել Ռոբերտի առողջության վրա. «Տուժողը նկարագրում է ցավ ոտքի եւ թեւի շրջանում: Նրան այսպես ասած նետել են աթոռի վրա, կպել է դռանը, այդ ընթացքում թեւն ու ոտքը վնասվել է, նաեւ ոտքով հարվածներ են եղել իր ոտքերին»:
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը այցելել են սահմանապահ դիրքեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական
Բանակը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը․ Նիկոլ Փաշինյան
Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Բանակը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը։ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2735982643388780
Սամվել Գասպարյանն արժանացավ բրոնզե մեդալի եւ 750 դոլար դրամական պարգեւի
Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը այսօր մասնակցեց Ուզբեկստանի անկախության տոնին նվիրված ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարին: 23-ամյա Սամվելը երկամարտում ցույց տվեց 381 (170+211) կգ արդյունք եւ արժանացավ բրոնզե պարգեւի: Նրան կհանձնվի նաեւ 3-րդ մրցանակակրի համար սահմանված $ 750 խրախուսական պարգեւը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Տարօրինակ բաներ են այստեղ կատարվում, գալիս ենք երկրին օգնելու՝ սիրուն ձեւերով մերժում են». Սփյուռքահայ բարեգործի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
Պարոն վարչապետ, հիմա միայն ձեզ հետ հանդիպումից հետո ես նախաձեռնությունը կիրականացնեմ՝ օգնելու Հայաստանին: Կառավարման համակարգում կարծես բոլորը նույն ոճով են աշխատում. գրել եմ պատգամավորների, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, բոլորը լռում են:
Հայաստանի Հանրապետությունում դեռևս հրատապ չեն համարում «Անհայտ կորածի մասին» օրենքի ընդունումը․ ՀՔԱՎ
Օգոստոսի 30-ը հռչակվել է որպես Անհայտ կորածների միջազգային օր։ Անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրներին լուծում տալու նպատակով ՀՔԱՎ-ը դեռևս ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213: ԼՂՀ-ից անհայտ կորած է
Տնական պաղպաղակ՝ շոկոլադով եւ սալորաչրով (տեսանյութ)
Տանը պատրաստած պաղպաղակները, իհարկե, ավելի թանկ են նստում, սակայն, փոխարենը, կարող եք վստահ լինել, որ դրանց բաղադրության մեջ չկան առողջությունը վնասող հավելումներ, դե, իսկ համի մասին խոսելն ավելորդ է: Անհրաժեշտ մթերքները Կաթնասեր (30-35%-անոց)- 500 մլ Ձու-5 հատ Շաքարավազ- 1 բաժակ կամ շաքարի փոշի՝ 4-5 ճաշի գդալ Սեւ, դառը շոկոլադ-200 գրամ Կարագ-50 գրամ Սալորաչիր-10-12 հատիկ Կոնյակ-100
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին և սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին և սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք․ ԱՀ ԱՆ
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 4-ը` Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից
Օգոստոսի 30-ին նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը (տեսանյութ)
Հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում անհայտ կորում են զինված հակամարտության, բռնության, միգրացիայի և բնական աղետների հետևանքով։ Նրանցից ոմանք անհետանում են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ ոմանք էլ՝ բռնության պատճառով։ Սա համաշխարհային մասշտաբի մարդասիրական ողբերգություն է։ Ամեն տարի հազարավոր մարդիկ կորցնում են իրենց հարազատների հետ կապը՝ ավելի ապահով կյանքի համար պատերազմական գործողությունների գոտին լքելիս։ Նրանցից շատերն այլևս
«Արցախի ձեռքբերումները և հաջողություններն, անկասկած, կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու հետ». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայն բարիք։ Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի ձեռքբերումները և հաջողություններն, անկասկած, կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու, Ձեր ողջ կենսագրության հետ, որոնք ժողովրդին ու հայրենիքին հավատարմության և նվիրումի վառ
Կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու դպրոցական միջավայրը՝ համադրված տան պայմանների հետ։ Այդ գործոնները հստակ
Լուկաշենկոյի երգը երգված է
Բելառուսի «նախագահ» Ալեքսանդր Լուկաշենկոն, փաստորեն, վեցերորդ անգամ «ընտրվեց» Բելառուսի նախագահ: Չնայած չակերտավոր նախագահ Լուկաշենկոն ուժի ու զոռբայության շնորհիվ վեցերորդ անգամ է դառնում Բելառուսի նախագահ, այդուհանդերձ, քաղաքականությամբ շատ թե քիչ հետաքրքրվողները կհաստատեն, որ Ալեքսանդր Լուկաշենկո անունն ու ազգանունն այս վերջին մի քանի օրերի ընթացքում ավելի շատ է հնչել ու հոլովվել, քան՝ այդ բոլոր վեց անգամների ընթացքում:
Պատիվ ունեմ, պարոն նախագահ
Լրանում է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի 60-ամյակը: Հոբելյանի առթիվ նա շնորհավորանքի, գնահատանքի եւ բարեմաղթանքի շատ խոսքերի կարժանանա: Ես կբավարարվեմ Բակո Սահակյանի մարդկային նկարագիրը վկայող մի քանի կարճ պատումներով: Մնացածը՝ ինչպես ընթերցողը կընկալի: «Ազատություն» ռադիոկայանի Ստեփանակերտի թղթակիցն էի: Բակո Սահակյանը նոր նշանակվել էր ներքին գործերի նախարար: Ինձ դիմեց ՆԳՆ մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը: Խիստ քննադատում
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 124 նոր դեպք․ ԱՆ
Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205450 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58
ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն, քննարկվել են հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և
Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհն անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մ գլորվել ձորը
Օգոստոսի 30-ին, ժամը 00:14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 80
Անդրանիկ Կարապետյանը պանդեմիայի օրերին առաջին միջազգային մրցաշարում զբաղեցրեց 4-րդ տեղը
Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ կորոնավիրուսի համավարակի պատճառով տեւական դադարից հետո առաջին անգամ մասնակցում են միջազգային մրցաշարի, որը նվիրված է Ուզբեկստանի անկախության տոնին: Մրցաշարը հեռավար է: Այս ձեւաչափով մրցում ծանրամարտում կազմակերպվում է առաջին անգամ, ինչը ողջունում են ինչպես միջազգային, այնպես էլ մասնակցելու հայտ ներկայացրած աշխարհի տարբեր երկրների ազգային ֆեդերացիաները:
«Արսենալը» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Լիվերպուլին»․ Armsport.am
Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակում «Արսենալը» հանդիպեց «Լիվերպուլին» (1-1): Խաղի հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ լոնդոնյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ խաղակեսի 73-րդ րոպեին Տակումի Մինամինոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածների միջոցով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Արսենալի» ֆուտբոլիստները (5-4): Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Շվեդիայում Ղուրանի ցուցադրական հրկիզման պատճառով բողոքի ցույցեր են սկսվել
Շվեդիայի Ռուսենգորդ շրջանում մոտ 300 մարդ բողոքի ակցիա է իրականացրել՝ Ղուրանի հրկիզման պատճառով, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով SVT հեռուստաընկերությանը: Ոստիկանության հաղորդմամբ՝ 10-20 մարդ է բերման ենթարկվել, նրանցից մի քանիսը կալանավորվել է: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների ու փրկարարական ծառայություն իրականացնողների ուղղությամբ քարեր են նետվել, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Դեպքի վայր էր ժամանել նույնիսկ տեղի իմամը,
Արցախի տարածք մուտք գործող անձանցից կպահանջվի ներկայացնել ՊՇՌ թեստի թղթային տարբերակը․ Արցախ ՏՇ
Հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Այսպես. Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, ովքեր պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության
Օգոստոսի 29-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք․ մարզպետարան
Օգոստոսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի
29․08․2020թ․ դրությամբ «Կապանի ԲԿ»-ի Կովիդ-19-ի բաժանմունքում բուժվել է 292 պացիենտ․ ամփոփ տեղեկատվություն
Հանրապետությունում COVID19-ի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը վերապրոֆիլավորվեց եւ ներգրավվեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։ Դեռեւս մարտ ամսին հիվանդության տարածվածության աճին զուգահեռ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն ձեռնամուխ եղավ ու կարճ ժամանակում վերանորոգեց Կապանի ԲԿ-ի նախկին վիրաբուժական մասնաշենքը, որը ծառայեց կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին ընդունելու եւ բուժելու նպատակին։ Շենքում կատարվեցին տարբեր
Կնոջ առողջության պահպանման պարզ բանաձևերը՝ գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի մատուցմամբ
Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին և կանանց համար» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի հետ -Բժշկուհի Սուվարյան, բժշկության ոսկե կանոն է համարվում «Ավելի լավ է կանխարգելել, քան բուժել» հայտնի ձեւակերպումը, կինն ինչպիսի՞ հետազոտություններ պետք է անցնի գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար եւ ի՞նչ հաճախականությամբ։ -Միանշանակ համաձայն եմ, որ ցանկացած
Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը,
ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայտարարվել է Հայաստանի օր
Օգոստոսի 29-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայտարարվել է Հայաստանի օր, որի շրջանակում «Բարեկամության տանն» անցկացվել է համերգ ՀՀ ՊՆ երգի և պարի համույթի և ՌԴ-ում գործող «Նժդեհ» ազգային պարի անսամբլի մասնակցությամբ: Բանակային միջազգային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ունկնդրել են հայկական մեղեդիներ, ոգևորությամբ ողջունել հայկական ռազմապարերն ու զինվորական երգերը: «Բարեկամության տանը» հայկական տաղավարը կգործի
Պորտուգալիայի և Ավստրիայի նախագահները՝ հանրային տրանսպորտում երթևեկելիս ու խանութում առևտուր անելիս
Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի լուսանկարով, որտեղ նախագահը երթևեկում է հանրային տրանսպորտով։ Սովորական քաղաքացիներից իրեն չգերադասող Ավստրիայի նախագահը՝ մեկնաբանել է երգչուհին։ https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10218597527752990 Հասմիկ Պապյանի օրինակին է հետևել լիսաբոնաբնակ ջութակահարուհի Նարինե Դելլալյանը, որն իր ֆեյսբուքյան գրել է․ Ցանկացա կիսվել այս լուսանկարով, որը շատ բան
Օգոստոսի 23-ից 29-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ
Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


















































