Օրվա լրահոսը

«Վերջապես կամ բանակցեք կամ ասեք, որ չեք բանակցելու մարդիկ հույսով չսպասեն…». Էդմոն Մարուքյան

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջապես կամ բանակցեք կամ ասեք, որ չեք բանակցելու մարդիկ հույսով չսպասեն… Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող մոտ 60 մեր հայրենակիցների համար, ովքեր մեկնել էին Բագրատաշեն` ռուսական կառավարությունը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, կարողացել է բանակցել և հասնել նրան, որ 2 ավտոբուսով իրենց քաղաքացիները

Խախտում «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելիք հարսանիքում

Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը չի կարող գերազանցել 40-ը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և

Դատարանից փախուստի դիմած մեղադրյալն ինքնակամ ներկայացել է և կալանավորվել

2020թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի 37-ամյա բնակիչը, իր նախկին ընկերուհուն՝ Հրազդան քաղաքի 43-ամյա բնակչուհուն, առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ,  վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախկին ընկերուհու աշխատավայր: 37-ամյա տղամարդը պահանջել է, որ 43-ամյա կինը շարունակի շփվել իր հետ որպես ընկերուհի, սակայն վերջինս հրաժարվել է: 37-ամյա

Շիրակում վարակվածների թիվը գնալով նվազում է, թեև Գյումրիում նոր օջախ է հայտնաբերվել

Շիրակի մարզում օրական միջինը թեստավորվում է 80-100 անձ, որոնցից վիրուսը հաստատվում է մոտ 15-20 հոգու մոտ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետազոտություններով, այս պահին վիրուսակիրների թիվը գնալով նվազում է, տատանվում է 14-17 տոկոսի սահմաններում։ Շիրակի մարզի հիմնարկներում մասսայական վարակման դեպքեր չեն արձանագրվել, ռեստորաններում էլ սահմանափակումների մեղմացումից հետո դեպքեր առայժմ չեն եղել, միակ

«Ձյունիկ սառնարան»-ի շենքն անսպասելի փլվել է. factor.am

factor.am.  Այսօր պայթեցման միջոցով փլեցվում էր Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը: Սակայն փորձը դարձյալ ապարդյուն անցավ: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին պայթեցման մի փորձ էր արվել, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն չէր պայթել։ Րոպեներ անց շենքն անակնկալ փլվեց, շրջապատում գտնվող մարդիկ զարհուրած սկսեցին վազել: Մանրամասները՝ տեսանյութում:

«Քանի որ նա զինծառայող է, իրեն կվերաբերվեն բավականին կոշտ. նա զինգերու կարգավիճակում է». Լարիսա Ալավերդյան

Ամենաշատը, որ կարող են հարցնել զինգերուն, դա նրա անձը հաստատող տվյալներն են

Արթուր Դավթյանը հանձնարարել է ներկայացնել 2020թ. քննված այն քրգործերի մասին տվյալները, որոնցով առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր

Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարություններ է տվել

Մարուքյանն առաջարկում է չեղարկել Արցախ գնալու համար կորոնավիրուսի թեստ հանձնելու պարտադիր պահանջը

Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է բավականին խոշոր ֆինանսական մուտքերից, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ԱՀ ընդհանուր տնտեսական վիճակի վրա։

Ազգային ժողովրդավարական բեւեռը կանխատեսում է Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտալուտ անկումը

Իրենք էլ պատրաստակամություն են հայտնում՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու հարցում

Հալիձորի համայնքապատկան հողերի վաճառքը ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել, որ նորաստեղծ ընտանիքները մնացել են անհող ու արտագաղթում են

Սյունիքի մարզպետարանը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հալիձորում տուն կառուցել ցանկացող երիտասարդ ընտանիքներին հողով ապահովելու համար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

Նախագահ Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու համար Խաշթառակի 57-ամյա բնակչին և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել

Իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել

Մոլորված եւ Ադրբեջանում հայտնված հայ սպայի առնչությամբ Կարմիր խաչում հետեւում են հրապարակումներին

Մեր երկխոսությունն իշխանությունների հետ համապատասխանաբար կուղղորդենք դեպի հարցի ընթացակարգային շարունակություն

Բելառուսում ձերբակալվել են ընդդիմության Համակարգող խորհրդի ղեկավարները

Բելառուսում ձերբակալվել են ընդդիմության Համակարգող խորհրդի ղեկավարներ Սերգեյ Դիբելսկին և Օլգա Կովալկովան: Այս մասին Facebook-ում գրառում է կատարել Կովալկովան: Ձերբակալությունն իրականացվել է Մինսկում` ՕՄՕՆ-ի ուժայինների  կողմից: Ըստ տեղեկատվության՝ ընդդիմադիր գործիչները ձերբակալվել են այսօր՝ օգոստոսի 24-ին, Մինսկի տրակտորի գործարանի մոտ:  Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրել են չարտոնված զանգվածային միջոցառում կազմակերպելու համար: Կովալկովան և Դիլեվսկին գործարանի մոտ էին ժամանել՝

Հավանական է՝ Նավալնիին թունավորել են. պաշտոնական Բեռլին

Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը տեղափոխվել է Բեռլինի «Շարիտե» կլինիկա՝ բուժման համար, թունավորել են: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ «որոշակի հավանականություն կա», որ Նավալնիին թունավորել են: «Ցավոք, ռուսական նորագույն պատմությունում մի քանի կասկածելի դեպքեր եղել են»,-հավելել է նա: Պաշտոնական Բեռլինը կոչ է արել «լիակատար

ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն այսուհետ անհրաժեշտ չէ բժշկական նպատակներով օգտագործվող որոշ ապրանքներ արտահանելիս

Այսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ:

Արսեն Թորոսյանը փակել է ֆեյսբուքյան պաշտոնական և անձնական էջերը. armtimes.com

Նիկողոսյանը նաեւ չպատասխանեց այն հարցին, թե էջերը փակելն արդյոք կարո՞ղ է կապ ունենալ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի դատական հայցի հետ:

Մեր ծրագրերը հեռանկարային են. ստեղծում ենք կարևոր ու մնայուն արժեքներ․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ

 2015թ.-ից սկսած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը աջակցում է հասարակության համար կարևոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: 2017թ.-ից մինչև այժմ հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, ներդրվել՝ ավելի քան 34 միլիոն դրամ: Իրականացված ծրագրերի արդյունքներից օգտվում է ավելի քան 2000 շահառու, ստեղծվել է շուրջ երկու տասնյակ աշխատատեղ: Այս տարի «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մրցութային կարգով ընտրել է

Պետականաշինության արդյունքների կիսատությունը պայմանավորված է Հռչակագրի նպատակների մի զգալի մասից շեղվելու հանգամանքով. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Առանձնակի կերպով պետք է կարևորվի հայրենադարձությունը, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ներառականությունը Հայաստանի կառավարման գործում:

Թե ինչ խախտումներ են արձանագրել, պատասխանում չկա. ոստիկանությունն առաջարկում է կասեցնել Լիդիանի պահնորդների լիցենզիան. ՀԲՃ

Պարզվում է, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով ընդհանրապես քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի։ Այս մասին ոստիկանությունը հուլիս ամսին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, ի պատասխան իր հարցմանը։

Ջուր չի լինի 8 ժամ. վթարային  ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի, Մարիաննա Կաթի արտադրամասի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը

Ինչպես Վիեննայում հանդես գալ «յան» ազգանվամբ եւ լինել հաջողակ

Արաքսյա Սարուխանյանն ասում է, որ իր հաջողակ լինելն ինքնըստինքյան չի ստացվել

Արման Բաբաջանյանի պարագայում նման հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է. «Լիդիան Արմենիան» հայցադիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի դեմ

Նման հայտարարությունները ոչ միայն չեն ապացուցվել ավելի քան երկու տարվա ընթացքում, այլև առանձին դեպքերում դատարանի կողմից արդեն իսկ որակվել են որպես զրպարտություն։

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործակցում են հանուն առցանց կրթվելու հնարավորության

Այս ամառ Ucom-ը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ գործակցությամբ մեկնարկել է  «Աշակերտական առաջնորդության» 3-շաբաթյա առցանց ճամբարը, որի նպատակն է աշակերտների շրջանում խթանել իրենց համայնքների զարգացման գաղափարների հոսքը, սերմանել քաղաքացիական պատասխանատվություն և կապ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հասակակիցների հետ։ Ucom-ը Հայաստանի 24 համայնքներից 370 ճամբարականի մասնակցության համար տրամադրել է ինտերնետ հասանելիությամբ SIM-քարտեր։ Ճամբարի ընթացքում աշակերտները

ՀՀ գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի՝ Դավիթ Մելքոնյանին կփոխարինի Գեւորգ Բաղդասարյանը

Դավիթ Մելքոնյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից. դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցության արդյունքում  Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Գևորգ Բաղդասարյանին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930