Օրվա լրահոսը

Լրագրողներին արգելեցին մտնել ԵՊՀ

Մամուլի խոսնակը դահլիճում կատարվածի մասին Ֆեյսբուքով է իրազեկում

Պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ. բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է մոտ առանձնյակ. Ռոմանոս Պետրոսյան

Բեզոարյան այծի տեսակի արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Առանձնապես խոշոր չափերով կոկաին, հաշիշ, ՄԴՄԱ. ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Իր վարած ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է իր մեքենան շրջափակած, քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազորի վարած «Վազ 21122» մակնիշի ավտոմեքենային

Փրկարարների և գյուղի բնակիչների համատեղ ջանքերով քաղաքացին հայտնաբերվել է

Տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի տներից մեկի բնակիչ Նժդեհ Հ․-ն (ծնված 1996 թ․) ժամը 00։00-ից 01:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել

Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ եւ բարեկամական կապերն ամուր հիմք ունեն. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

«Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ոչ միայն արկածներով լի ճամփորդություն, այլև ճանաչողական այց. «ՏաԹևերը» կհուրընկալի դպրոցականներին

Հատուկ ակցիա  դպրոցականների և մանկատան սաների համար: Նրանք առանց տոմսի կօգտվեն ճոպանուղուց: Ակցիան կգործի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Սևանի իշխանն այսուհետ կարտահանվի տեսակավորված և ըստ քաշի. առաջին անգամ գործարկվել է ձկների ավտոմատ տեսակավորման սարքավորումը

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ներքին շուկայում իշխանի իրացման ծավալը կկրկնապատկվի, իսկ գինն աստիճանաբար կնվազի։

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

«Ռեթրիթի» հայկական տարբերակը

Արեւմուտքի որոշ շրջանակներում բավականին տարածված է արձակուրդ անցկացնելու հետեւյալ ձեւը. համապատասխան հնարավորություններ ունեցող մարդիկ իրենց արձակուրդն են անցկացնում Տիբեթում, Թայլանդում կամ նմանատիպ այլ վայրերում: Այդ մարդիկ իրենց հետ չեն վերցնում հեռախոսներն ու համակարգիչները, մեկ ամսով կտրում են իրենց կապերն արտաքին աշխարհի հետ, ապրում են վանականների կյանքով, զբաղվում են մեդիտացիայով եւ այլ գործունեությամբ, որը նախատեսված է

Աւերն ու քանդումը աննկարագրելի են. զօրակցինք լիբանանահայութեան վերականգնումին՝ մասնակցելով թելեթոնին. «Ասպարեզ»

Կոչ կ՛ուղղենք մեր սիրելի ժողովուրդի զաւակներուն, որ կարելիի սահմաններուն մէջ եւ անվերապահօրէն շարունակեն մասնակցիլ այս դրամահաւաքին եւ սրտաբուխ նուիրատուութիւններով օժանդակութեան ձեռք երկարեն լիբանանահայութեան:

Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից. «Ռազմինֆո»

«Ռազմինֆո».  Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ: Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմը այս անգամ ևս փորձելու է բեմադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական բազա ստեղծել: Արդեն այսօր՝ օգոստոսի 24-ի

Արագ արձագանքման այց «Նուբարաշեն» ՔԿՀ. Ահազանգ է ստացվել, թե դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից

Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ կուղարկի Գլխավոր դատախազություն և Արդարադատության նախարարություն

Մանրամասներ՝ մեկ տարեկան երեխայի վաճառքի դեպքից

Նախաքննություն է կատարվում՝ պարզելու երեխայի կենսաբանական հայրը հանդիսանում է մեղադրվող տղամարդը, թե՝ ոչ

Կովիդ 19-ի դեմ` բուժված անձանց արյան պլազման. «Ամերիկայի ձայն»

Խոսելով արյան պլազմայի կիրառման մասին` Թրամփն ասել է, թե այն գրանցել է «անհավատալի» լավ արդյունք:

Ադրբեջանցի զինծառայողների տեսանյութերը վկայում են Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների ու ատելության մասին. ՄԻՊ

ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Ուսումնասիրվել են ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ, որոնք առկա են «YouTube» սոցիալական մեդիայի տիրույթում, ինչպես նաև ադրբեջանական տարբեր կայքերում: Տեսանյութերի ուսումնասիրությունը վկայում է ՀՀ զինված ուժերի սպայի միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտումների

Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողով է հրավիրում. «Չվախենաք խավարից եկող աղմուկից»

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ԾՆՈՂԱԿԱՆ ժողով է: Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իմ այս էջի ուղիղ եթերում: Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»:

Մոլորված սպայի դեպքով կիրականացվի ծառայողական քննություն. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»:

Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվել է. «Փաստինֆո»

Դատախազությունը պատշաճ չի ծանուցել մեղադրական եզրակացությունը

«Անձերի, թեկնածուների չենք քննարկել, քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ». Լիլիթ Մակունց

«Ընթացիկ քննարկումներ են եղել, անդրադարձել ենք արտաքին հարցերի, ներքին բարեփոխումների հարցերի՝ կրթական, դատաիրավական: Այդ առումով եղել է արժեքային քննարկում», լրագրողներին այսօր հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստից հետո: «Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի հարցին անդրադարձ չի եղել, հարցեր չեն հնչել: Քննարկում չի եղել նաև դատարանների միավորման առումով»,

Դատավոր Դանիբեկյանը հրապարակել է բժշկական գաղտնիք. Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին. News.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել: Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: NEWS.am-ի հետ զրույցում

Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր գործընկերոջը

Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր գործընկերոջը Վերին Խևսուրետիի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ  «Խորը վշտով տեղեկացա Վերին Խևսուրետիի շրջանի Ժինվալի-Բարիսախո-Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը խլել է 17 անմեղ քաղաքացու կյանք և մի շարք քաղաքացիների ծանր վիրավորումների պատճառ դարձել։ Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական

Գերմանական հիվանդանոցը հաստատել է՝ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են

Ընդդիմադիր գործչի հիվանդության հնարավոր հետևանքները դեռ անհայտ են, բայց այն կարող է ազդել հատկապես նյարդային համակարգի վրա:

ՀՆԱ-ի աճի տեմպը նվազել է 13.7%- ով

Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալները

Արագածավան գյուղում 24-ամյա երիտասարդի են դանակահարել

Թալինի ոստիկանների բացահայտումը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Օգոստոսի 24-ին Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգն (Marianne Clark-Hattingh) իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին: Հաջորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին և այդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց երեխաներին վերաբերող իրավական դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ընթացիկ ինստիտուցիոնալ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930