Օրվա լրահոսը
Էդգար Ղազարյան. «Առաջին ատյանի դատարանը բավարարել է ընդդեմ Ռուբեն Ռուբինյանի իմ միջնորդությունը եւ Քննչական կոմիտեին պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել»
Ես նախապես խնդրել էի նաեւ, որ եթե հնարավորություն լինի, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ գային, որպեսզի ինձ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն ընդունելությունը կայանալու հարցում: Ցավոք, ընդունարանում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ նույնպես չկային: Այսինքն, ես այդ առումով կրկին մենակ մնացի խնդիրների հետ:
Բաքվի երկակի մոտեցումը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում. «Գեղարդ»
Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիսկտանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները Սամարղանդում 2025 թվականի ապրիլի 4-ին Եվրամիության և Կենտրոնական Ասիայի 1-ին գագաթնաժողովում ընդունեցին հռչակագիր՝ պարտավորվելով հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով «ամուր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541(1983) և 550 (1984) բանաձևերին»։ Վերջինները մերժում են Կիպրոս կղզում թուրքական անկախ պետության ստեղծումը, օրինական կազմավորում ճանաչում են միայն Կիպրոսի Հանրապետությունը՝
«Խաղաղության օրինագիծը»՝ Ադբեջանի ագրեսիան կասեցնելու ոչ թե իրական, այլ սիմվոլիկ գործողություն. Ալեքս Գալիցկի
Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսան ներկայացրեց, այսպես կոչված, «Խաղաղության օրենքը» (PEACE Act), մի օրինագիծ, որը ներկայացվում է որպես համարձակ քայլ՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու նպատակով։ Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» Ադրբեջանի դեմ՝ այն փաստացի «թղթե վագր» է նախատեսված, կարծես, կոշտ երևալու
Համազգայինի Հալէպի հայագիտական հիմնարկը վերաբացաւ իր դռները
Համազգայինի Հալէպի հայագիտական հիմնարկը վերաբացաւ իր դռները եւ առաջին զանգով աւետեց Հիմնարկի վերամուտը։ Պէտք է ըսել, որ Հայագիտական հիմնարկը իր հիմնադրութենէն ի վեր արժանացած է Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդներուն, Համազգայինի Սուրիոյ Շրջանային վարչութեանց եւ Միաւորի վարչութեանց հոգատարութեան։ Ահա թէ ինչո՛ւ առաջին զանգը լոկ ուսանողներուն եւ դասախօսներուն համար բերկրանքի պահ մը չէր, այլեւ կը վայելէր Բերիոյ
«ԱԲ-ն և գյուղատնտեսությունը» քննարկմանը դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ կողմից տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին առաջընթացները
Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց «Արհեստական բանականությունը և գյուղատնտեսությունը. տվյալների ինքնիշխանություն, սննդային անվտանգություն ու կլիմայական կայունություն» թեմայով կլոր սեղան քննարկումը։ Դեսպան Նարեկ Մկրտչյանն իր բացման խոսքում ընդգծեց նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման և գործնական համագործակցության խթանման համար։ Դեսպանը նաև անդրադարձավ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրերին և դրանցից
«Փաշազադեն, Ալիեւն ու Էրդողանը փայատեր են այս գործընթացի մեջ՝ նրանք շահագրգիռ են, որ Փաշինյանը վերընտրվի»․ Մենուա Սողոմոնյան
«Հայոց եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ մեկը Հայոց ցեղասպանության ժամանակ՝ Արեւմտյան Հայաստանում, երկրորդը՝ 30-ական թվականներին՝ բոլշեւիկյան տեռորի ժամանակ։ Սա երրորդ ալիքն է»։
Սա ոչ միայն հարված է մեր ազգային և հոգևոր ինքնությանը, այլև ուղիղ սպառնալիք՝ Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ազգային անվտանգության համար. հայտարարություն
Խստագույնս դատապարտում ենք եկեղեցու նկատմամբ իրականացվող ցանկացած ոտնձգություն։ Սա ոչ միայն հարված է մեր ազգային և հոգևոր ինքնությանը, այլև ուղիղ սպառնալիք՝ Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ազգային անվտանգության համար։ Հայ եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել է մեր պետականության, մշակույթի և ինքնության հիմնական հենասյուներից մեկը, ու դրա հանդեպ հարձակումները նպատակ ունեն կտրել հայ ժողովրդին իր պատմական արմատներից
Իրականությունն այն է, որ Երևանում հնարավոր չէ դասի ու գործի գնալ հեծանիվով, եթե դու չունես թիկնազոր, ուղեկցող ոստիկանական մեքենաներ. Հակոբ Կարապետյան
Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետ Փաշինյանը առաջարկում է դասի ու գործի գնալ հեծանիվով։ «Դա ոչ միայն ամոթ չէ, այլև հարմար է, առողջ և հաճելի», – ասում է նա։ Իրականությունն այն է, որ Երեւանում ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ դասի ու գործի գնալ հեծանիվով, եթե դու ա) չունես թիկնազոր, բ) չունես ուղեկցող ոստիկանական մեքենաներ, որոնք քո ճանապարհը կմաքրեն
Մոսկվան հանձնառու է Բաքվի հետ շարունակել քննարկումները Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Զախարովա
«Մոսկվան հանձնառու է Բաքվի հետ շարունակել քննարկումները Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նրանց արագ ազատ արձակելու և հայրենիք վերադարձի նպատակով»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտաքին քաղաքականության արդիական հարցերի շուրջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխի նախնական կալանքի որոշման փոփոխությունը քայլ էր
Երբ հոգեւորականը զբաղվում է քաղաքականությամբ, ավտոմատ համարվում է քաղաքական գործիչ. ՔՊ-ական պատգամավոր
ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, անկախ նրանից՝ հոգեւորական են, բարձրաստիճան պաշտոնյա, թե միջին վիճակագրական քաղաքացի
Հիպոտեքով Հայաստանում գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող, սակայն արտերկրում գտնվող անձինք առուվաճառքի պայմանագրերը կստորագրեն հեռավար եղանակով
Նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: Սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարեւոր խնդիրներ: Առաջինը՝ հիպոտեկային վարկավորմամբ ՀՀ-ում գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող, սակայն Հայաստանից դուրս գտնվող անձինք առուվաճառքի պայմանագրերը կստորագրեն
Վրաստանի վարչապետը չեղյալ է հայտարարել ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը՝ անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարությունների պատճառով: Այս մասին, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»-ը, հղում անելով Վրաստանի կառավարությանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, մասնակցել է Վրաստանի խորհրդարանի առջև ընթացող
«Ոստիկաններին հրահանգված է փաստաբաններին ներս չթողնել, սա կոպիտ հանցանք է»․ Ռոման Ահարոնյան
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ասաց, որ բացի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանից, եւս երկու հոգեւորականների գտնվելու վայրն անհայտ է։
Թուրքական մեդիան նշում է. ՀՀ-ն համաձայնել է Սյունիքում շուրջ 1200 քռ. կմ-ոց գոտին փաստացի հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարմանը, իսկ Մարգարա անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի էլ տրվելու է Թուրքիայի «հատուկ վարչական վերահսկողությանը». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Երեկ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Եթե նայեք դրան, ապա կտեսնեք, որ ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Մի խոսքով, տխուր քարտեզ։ Իսկ մի քանի օր առաջ թուրքական խոշոր ընդդիմադիր մեդիաներից ODA TV-ի հրապարակած
Ստոր ձեւով կատարում են Ալիեւի հրահանգները. Քաղաքացիները՝ հոգեւորականներին ձերբակալելու մասին
Նա ասաց, որ եկեղեցու դռները փակ են. «Չեմ կարող ներս մտնել, դուռը փակ է, բայց մենք ոչ այս դռներն ենք ջարդելու, ոչ էլ կառավարության; Մենք դուռ ջարդող չեն, մենք պահանջում ենք Նիկոլի հրաժարականը: Մի քիչ պետք է խելացի լինի, եթե իր մասին չի մտածում, գոնե իր երեխաների մասին մտածի: Քաղաքակիրթ ձեւով ենք բացատրում, թող հրաժարական տա, գնա, էս ուր է մեզ հասցնում»:
Զախարովա. «ՌԴ-ում վարձկան Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել»
«2024 թ. հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված հայ վարձկան Արմեն Բալյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման», – այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտաքին քաղաքականության արդիական հարցերի շուրջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի դատարանները շարունակում են դատապարտել ուկրաինացի նեոնացիստներին։ Գերեվարված Ուկրաինայի զինված ուժերի զինյալները երկարատև ազատազրկման են դատապարտվել Կուրսկի մարզում քաղաքացիական անձանց
4 տարի առաջ հավաքներին մասնակցելուն պարտադրելու հետ կապված, ի՞նչ հիմնավորմամբ են խուզարկություններ իրականացնում մարդկանց տներում, որ ի՞նչ հայտնաբերեն՝ պարտադրանքը վկայող հրամաննե՞ր, թղթե՞ր, լո՞ւրջ. Արթուր Սաքունց
Սա ինչ կացնային, քարեդարյան մակարդակի գործողություններ են:
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է քննչական կոմիտե՝ հոգևորականներին ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ: Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների
Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Թաթոյան
Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են. ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայոց Եկեղեցու դեմ հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու սադրիչ, անհիմն մեղադրանքներով:
Վարդան Ղուկասյանի որդին վարորդից պահանջել է Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի. ՔԿ
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ս.Ղ.-ի կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական
Երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն բողոքում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, դրան անմիջապես հաջորդում է ռեպրեսիաների ալիքը Փաշինյանի կողմից. Սևակ Խաչատրյան
Վաղարշապատ համայնքի համայնքապետի թեկնածու Սևակ Խարչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն արտերկրում դժգոհում և բողոքում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, դրան անմիջապես հաջորդում է ռեպրեսիաների ալիքը Փաշինյանի կողմից։ Կհիշեք, որ Վեհարանի վրա հարձակումից անմիջապես առաջ նույն Փաշազադեն դժգոհել էր Վեհափառից։ Այսօր օրը բացվեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների հերթական լուրերով՝ Արագածոտնի թեմի
«Թրամփի տրիումֆը». Համասը կվերադարձնի պատանդներին, փոխարենը ստանալով մոտ 250 պաղեստինցի ցմահ բանտարկյալ և 1700 կալանավոր Գազայից
«Գազայում պահվող իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման հետ մեկտեղ: Գործարքը կարող է Թրամփի երկրորդ ժամկետի կարևոր նվաճում դառնալ և ռազմավարական շրջադարձային կետ լինել Մերձավոր Արևելքի համար», – նշված է X միկրոբլոգում Time ամսագրի գրառման մեջ: «Այս շաբաթ ընդունված համաձայնագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը կվերադարձնի բոլոր կենդանի
Ոստիկանական շարասյունը խուսափեց անցնել Սամվել Կարապետյանի աջակիցների մոտով` փոխելով ճանապարհը
«Փաստ». Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հարցով նիստը երեկ Հակակոռուպցիոն դատարանում տևել է գրեթե տաս ժամ։ Դատարանի դիմաց մինչև գիշերվա երկուս անց կես հավաքված էին հազարավոր մարդիկ՝ իրենց վանկարկումներով աջակցություն հայտնելով ազգային բարերարին և պահանջելով նրա ազատ արձակումը։ Նիստը վարել է դատավոր Վահե Դոլմազյանը, ով նախօրեին քննում էր Կարապետյանի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու միջնորդությունը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 18-19-ին , 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 17-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքի հոկտեմբերի 15-ի բազմամյա
«Բերման ենթարկված հոգեւորականների ազատ տեղաշարժը սահմանափակված է, փաստացի նրանք ձերբակալված են»
«Մենք համապատասխան դիմումի հիման վրա ստանձնում ենք ներսում գտնվող հոգեւորականների շահերի պաշտպանությունը։ Դուռը ծեծեցինք, որպեսզի գրասենյակ մուտքագրենք այդ պրիմիտիվ դիմումը, նույնիսկ դա խոչընդոտ դարձավ, նախադեպը չունեցող իրավիճակ է»։
Հայ ժողովրդի պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող նման կերպ չի վարվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ հոգևորականների հետ, ինչպես Նիկոլի ռեժիմը. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ ժողովրդի պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող նման կերպ չի վարվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ հոգևորականների հետ, ինչպես Նիկոլի ռեժիմը և նրան սպսարկող ուժային կառույցները: Երիտքպականները հիշեցնում են ոչ միայն երիտբոլշևիկներին ու 1937 թվականը, այլև գերազանցում երիտթուրք պարագլուխներին։
Սահմանադրությունը պետք է փոխվի
Բայց Անկախության հռչակագրին հղումը պետք է մնա Գործող սահմանադրությունը Փաշինյանին անվերջ վերարտադրվելու հնարավորություն է տալիս: Պարզ է, որ «Չորրորդ հանրապետության» սահմանադրության մեջ այդ նորմը պահպանվելու է: Ձեւական առումով կառավարման կարգը «խորհրդարանական» է, բայց իրականում՝ նախագահական, եւ նախագահը (որը «վարչապետ» է կոչվում) կարող է վերընտրվել անսահմանափակ անգամներ՝ ձեւ անելով, որ վերընտրվում է ոչ թե ինքը, այլ
ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները
Քանի որ պարտադրելը հանրահավաքներին մասնակցել թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:
«Մկրտիչ սրբազանի բռնի անհետացման փաստով արդեն հաղորդում եմ ներկայացրել»․ Արա Զոհրաբյան
Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը հակաեկեղեցական տրամաբանության շրջանակներում է, սա ճնշում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ «Մեր տեղեկություններով՝ քրեական գործն առնչվում է հավաքներին իբրեւ հարկադրելու մասին Տեր Արամի ցուցմունքի կամ հաղորդման հետ»։
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին. Փամբուխչյան
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին ներկայացրեցի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։ Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։ Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար։


















































