Օրվա լրահոսը

ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

Քանի որ պարտադրելը հանրահավաքներին մասնակցել թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:

«Մկրտիչ սրբազանի բռնի անհետացման փաստով արդեն հաղորդում եմ ներկայացրել»․ Արա Զոհրաբյան

Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը հակաեկեղեցական տրամաբանության շրջանակներում է, սա ճնշում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ «Մեր տեղեկություններով՝ քրեական գործն առնչվում է հավաքներին իբրեւ հարկադրելու մասին Տեր Արամի ցուցմունքի կամ հաղորդման հետ»։

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին ներկայացրեցի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։ Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։ Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար։

Ես կապ չունեմ քահանաների ձերբակալությունների հետ, հաղորդում չեմ ներկայացրել․ Տեր Արամ. 24News

Այսօր առավոտյան ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Խուզարկություններ են իրականացվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։ 24News-ը կապ է հաստատել Տեր Արամի հետ` հասկանալու, թե արդյոք իր բնակարանը ևս խուզարկել են, թե՞ ոչ. «Քահանան ասաց, թե մեզնից է տեղեկանում, որ խուզարկություններ են եղել և ոչ մի ինֆորմացիա չունի: Մեր ճշտող

Համակարգչային հափշտակությունը տարբերվում է համակարգչային համակարգի եւ համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործություններից

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՎՈՐԳ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «Համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը» հետազոտության արդիականությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված համակարգչային հափշտակությունների բացասական քրեաբանական միտումերի հետ` կապված արդյունավետ կանխարգելիչ միջոցների եւ մարտավարական հնարքների ընտրության անհրաժեշտությամբ: Հետազոտության նպատակն է ներկայացնել համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը: Հեղինակը

«Տեխնոլոգիաները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր համայնքի, դպրոցի և երիտասարդի համար». Երեւանում կայացավ Silicon Mountains 2025 գագաթնաժողովը

Երևան, 2025թ., հոկտեմբերի 14. Երևանում կայացավ «Արհեստական ​​բանականության անատոմիա» խորագրով Silicon Mountains 2025 գագաթնաժողովը, որը դարձել է երկրի առանցքային տեխնոլոգիական հարթակը: Միջոցառումը միավորել էր առաջատար փորձագետներին և ոլորտի առաջնորդներին՝ ցույց տալու, թե ինչ կառուցվածք ունի արհեստական ​​բանականությունը՝ ալգորիթմներից և նեյրոնային ցանցերից մինչև տվյալների հոսքեր և մարդկային փորձառության դերը թվային փոխակերպման մեջ: Գագաթնաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ

«Պետությունը հրաժարվում է հայտնել Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը, նա բռնի անհետացման է ենթարկվել»․ փաստաբան

Ըստ Մարինե Ֆարմանյանի՝ Եկեղեցու դեմ սանձազերծված հարձակումները հասնում են իրենց հերթական հանգրվանին․ «Այսինքն՝ ուղիղ հարձակվել Մայր Աթոռի վրա չստացվեց, որովհետեւ ժողովուրդն, այնուամենայնիվ, իր սրբության սրբոցը կպահպաներ, բայց լուծումը գտան»։

Կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ. քննչական կոմիտեն՝ հոգևորականների ձերբակալությունների մասին

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու մասին լուրերին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում քննչական կոմիտեից պարզաբանել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ

Նախարարությունը հինգ ամիս չէր տրամադրել Արցախից տեղահանվածի հանգուցյալ որդու սոցիալական աջակցության գումարը

2025թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արցախից բռնի տեղահանված Լ Վ-ի կողմից ներկայացված հայցը. այն է՝ պարտավորեցնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը վճարել նրա հանգուցյալ որդու՝ Ա Ա.-ի հինգ ամիս չտրամադրված սոցիալական աջակցության գումարը, ինչպես նաեւ բռնագանձել 10000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք։ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված անձը,

Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի տան մոտ. 7 ձերբակալվածներից մեկը նրա որդին է. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի

Իշխանությունը 5 տարվա մեջ ԱՄՆ-ի հետ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի համազգեստ ընտրի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո իշխանությունն, ի թիվս այլ «փոփոխությունների», հայտարարեց զինված ուժերի համազգեստի փոփոխության մասին: Պատերազմից 5 տարի է անցել ու ՊՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ մեկնած պաշտպանության նախարարը այնտեղ գործող մասնագիտացված ընկերության հետ համազգեստի թեմայով քննարկումներ է արել: Տեսեք, դեռ

Արցախ չի եղե՞լ, արցախցիներ չկա՞ն, գերիներն էլ` թող դիմանա՞ն

Շրջափակման եւ ռազմական հարձակման հետեւանքով արցախցիների բռնի տեղահանման, համակարգված հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման, ի վերջո` արդարության վերականգնման, միջազգային իրավունքի պաշտպանության հարցերը ապազգայի՞ն են Այնպես է ստացվել, որ «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ» դարձել է Թրամփի վարչակազմի հանձնառությունը: ԱՄՆ-ից հիշեցնում են, որ ուշադիր հետեւում են «Ադրբեջանում կալանավորված էթնիկ հայերի դատավարություններին»: Արդյո՞ք այս խնդիրները համազգային, պետական-քաղաքական

Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են. Արա Զոհրաբյան

Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը)

Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ. հայտարարություն

Թող յուրաքանչյուր քննիչ, ոստիկան և պաշտոնյա հիշի․ նրանց գործը պաշտպանելն է արդարությունը, ոչ թե մեկ անհավասարակշիռ անձի կամ խմբակի ձեռքում բռնության գործիք դառնալը:

Ձերբակալվել են Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք. Արա Զոհրաբյան

«Ձերբակալվել են և այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք». հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Առավոտը» տեղեկացրել էր, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարաշի բաժնում գրություն է ստացվել, որ սեպտեմբերի 17-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար աստիճանական փոփոխությունները բավարար չեն լինի

ՄԱԿ Տնտսոցխորհի փոխնախագահ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը համանախագահել է ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի և Տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան համատեղ նիստը՝ Երկրորդ կոմիտեի նախագահ, Գամբիայի ՄՆ Լամին Դիբբայի հետ համատեղ։ Քննարկումներում ընդգծվեց մասնատված, նախագծային մոտեցումներից դեպի իսկապես համակարգային և ռիսկերի գնահատման վրա հիմնված ֆինանսավորման անցում կատարելու անհրաժեշտությունը, որը համատեղ նպատակների շուրջ

Թագուհի Մաթիլդայի՝ «Առաքելություն Հայաստան» այցի ընթացքում քննարկվել են նաև փախստականների ինտեգրմանն ուղղված հարցեր

Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ուղեկցությամբ այցելել է «Առաքելություն Հայաստան սոցիալական ծառայություններ» կենտրոն։ ​Կենտրոնում թագուհին հանդիպել է տարբեր ազգերի ներկայացուցիչ փախստականների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Այցի ընթացքում քննարկվել են նաև փախստականների ինտեգրմանն ուղղված հարցերը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ռուսաստանը Վրաստանին պետք է 253 միլիոն եվրո վճարի

«Ազատություն». Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Ռուսաստանը Վրաստանին պետք է 253 միլիոն եվրո վճարի՝ այսպես կոչված «սահմանազատման»՝ 2008 թվականի պատերազմից հետո Վրաստանի և Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև արգելապատնեշների կառուցման համար: Թբիլիսին ու միջազգային հանրությունը Աբխազիան և Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի մասը, որն օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի

Տեր Եսայի քահանա Արթենյան. «Մենք էլ չգիտենք, թե ինչու են տարել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին եւ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանին»

Բայց կարող եմ հաստատել, որ խուզարկել են թեմի առաջնորդի տունը»,-ասաց տեր Եսային: Նշենք,որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:

Գալուզին. Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. մեր առաջարկն ուժի մեջ է

«Ակնհայտ է, որ դեռևս զգալի աշխատանք է կատարվել մեր ծրագրերը գործնականում իրականացնելու համար։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները»

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվը: Խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը. MediaHub

MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Մեր տեղեկություններով, նրան տարել են ծանր հանցագործությունների բաժին: Բացի այս, մենք տեղեկացանք, որ խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է

ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ անդրադարձ կատարվեց ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ

«Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը»

Համամիտ եմ, մարդկանց որոշ մասին իրոք պետք է կրթություն, կրթություն և էլի կրթություն: Առանց կրթության մարդը չի կարող հասկանալ, որ պատերազմը պարտված ու հայրենիքից հրաժարված թիվ մեկ ղեկավարին պետք է պատասխանատվության ենթարկել, ոչ թե վերընտրել. Արտակ Զաքարյան

Պատմի՛ր տեսնենք, քեզ փնտրած ու գտած այդ ազգակործան աշխատանքի համար, ո՞ր երկրի ուսումնական ծրագրով (կապիտուլյացիոն) ես վերապատրաստվել: Կա՞ աշխարհում այդպիսի կրթություն:

Ըստ մեղադրանքների՝ ստացվում է, որ նա պետական դավաճան է, որը 24 տարի շատ կարևոր պետական պաշտոն է զբաղեցրել Ադրբեջանում՝ թե՛ հայր Ալիևի, թե՛ որդի Ալիևի օրոք. Տաթևիկ Հայրապետյան

Տարօրինակ է՝ իշխանության բռնազավթման մեղադրանքը. այդ ումի՞ց է բռնազավթել, եթե հենց Ալիևներն են նրան պաշտոն տվել

Անպոչ գդալի բարդույթը

70-ական թվականների վերջում, երբ Մոսկվայում թատրոնի տոմս էինք գնում, ասենք՝ «Լենկոմի» կամ «Տագանկայի», հետն անպայման վաճառում էին ինչ-որ երրորդական համերգի կամ թատրոնի տոմս, այսպես ասած, «в нагрузку»: Պարզ էր, որ այդ հավելյալ տոմսը գցելու էինք աղբարկղը, բայց խնդիր էր դրված չվաճառվող տոմսերը «սաղացնել», իսկ մեզ համար նորմալ ամեն մի տոմսի արժեքը բարձրանում էր 2-3 ռուբլով:

Այս պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը «F» խմբում երեք միավորով նահանջեց վերջին հորիզոնական

Մնալով 10 ֆուտբոլիստով՝ մեր թիմը փորձեց անել առավելագույնը, սակայն տանտերերին հաջողվեց 70-րդ րոպեին գրավել Հայաստանի ընտրանու դարպասը, ինչն էլ դարձավ հաղթական:

Սուտ #2 «Արցախը Հայաստան է եւ վերջ»

Սկիզբը՝ այստեղ: Թերեւս ամենացավալի ու հայ ազգի համար ճակատագրական ստերից մեկը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս միտքը 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում, զանգվածային հանրահավաքի ժամանակ։ Այս հայտարարությունը հնչեց ոչ թե որպես անհատական կարծիք, այլ որպես պաշտոնական ղեկավարի քաղաքական ուղերձ։ Սկզբում այս միտքը ներկայացվեց որպես ուժեղ քաղաքական ուղերձ՝ ուղղված թե՛ արտաքին, թե՛ ներքին շրջանակներին։ Սակայն ժամանակն ու գործողությունները

ՔՊ-ում քննարկել են կուսակցության 8-րդ համաժողովի կազմակերպմանն առնչվող, կարգապահական բնույթի հարցեր

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության 8-րդ համաժողովի կազմակերպմանն առնչվող, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր:

65+ տարիքի անձանց ապահովագրավճարը փակելու է պետությունը. Անահիտ Ավանեսյան

«Սիրելի´ քաղաքացիներ Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը: Անհրաժեշտ պայմաններ. ՀՀ քաղաքացիություն ⁠183 օրից ավել ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն) 65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե`ոչ բ/ ⁠Աշխատում են և ունեն եկամուտ, թե`ոչ գ/

Փաշինյանը սխալվում է․ չկա ոչ 4-րդ, ոչ էլ 3-րդ հանրապետություն․ կան միայն 1918 և 1991 թվականների երկու հայկական հանրապետությունները. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Անցյալ ամիս կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց մի նոր խորամանկ քայլի մասին՝ հաջորդ տարի ստեղծել Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը։ Չբավարարվելով իր բազմակի փորձերով՝ ջնջելու Հայաստանի մի քանի հազարամյա պատմությունը և մոլորության մեջ գցելու ժողովրդին, որ երկիրն սկսել է գոյություն ունենալ 2018-ին իր իշխանության գալով, Փաշինյանն այժմ ցանկանում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031