Օրվա լրահոսը
Նուբարաշենի աղբավարի հարակից շրջանում դիտվել են ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1.7-3.2 անգամ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ հոկտեմբերի 8-12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ. ☑️Կենտրոն վարչական շրջանում` հոկտեմբերի 8-12-ը՝ 1.1-2.4 անգամ: ☑️Արաբկիր վարչական շրջանում` հոկտեմբերի 8-ին, 9-ին, 12-ին՝ 1.1-2.9 անգամ: ☑️Նոր Նորք
Կառավարության որոշումների հետևանքով փոքր բիզնեսի հարկային բեռը հստակ ավելացել է. Հակոբ Ավագյան
2025թ-ի առաջին կիսամյակի ամփոփումով մենք ունենք 12,000-ով ավելի քիչ ՓՄՁ սուբյեկտներ, քան ունեինք 2024թ-ի ավարտին։ Մոտ 20 տոկոսով նվազել է ընդհանուր ակտիվ տնտեսավարողների քանակը։
Team Solutions-ը «ԴիջիԹեք»-ին ներկայացրեց «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը
13-ը հոկտեմբերի, 2025թ., Երևան., Team Solutions-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի ևս մասնակցեց Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ին՝ ներկայացնելով իր գլխավոր պրոդուկտը՝ «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծումը։ «Զանգեզորը» այսուհետ հնարավորություն է տալիս մեկ հարթակի միջոցով սպասարկելու հաճախորդներից ստացված զանգերը, էլեկտրոնային նամակներն ու սոցիալական հարթակներից ստացված հաղորդագրությունները, ինչը ավելի արդյունավետ է դարձնում սպասարկման
Կարսի պայմանագիրն առանց հայ գործիչների չէր կարող իրականանալ, սա եւս ակտուալ է այսօր մեր հայ դավաճանների առումով. Քյուփելյան
Իրական Հայաստանն այն չէ, ինչ ներկայացված է… պաշտոնի համար ծառայում են օտար պետություններին. արվեստագետի բողոքի ցույցը կառավարության շենքի հարեւանությամբ
Կորոնավիրուսի «Ստրատուս» շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը խռպոտությունն է
SARS-CoV-2 XFG-ի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական «Ստրատուս» անվանումը, առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին: ℹ️2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»–ը նշանակեց որպես կորոնավիրուսի նոր տարբերակ, որը գտնվում է հսկողության տակ։ ℹ️ «Ստրատուսը» հայտնաբերվել էր 38 երկրում, այդ թվում՝ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ Այն հատկապես ակտիվ է
Արթուր Պետրոսյանը և Անտուան Սավարին քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը
Հոկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի հերթական՝ ութերորդ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը և Եվրոպական հանձնաժողովի՝ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարին։ Հանդիպման մեկնարկին բացման խոսքերով են հանդես եկել Կոմիտեի համանախագահները, որից հետո ընդունվել
«ԴիջիԹեք 2025»-ը հատեց եզրագիծը
Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, հաջողությամբ ավարտվեց՝ ամրագրելով իր բացառիկ տեղը որպես Հայաստանի և տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական իրադարձությունը։ Այս տարի «ԴիջիԹեք»-ը առաջին անգամ անցկացվեց անդադար երեք օր՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» ձևաչափով։ Երեք օր շարունակ տեխնոլոգիան միաձուլվեց ստեղծարարությանը․ ցերեկային ժամերին ցուցահանդեսային և կոնֆերանսային հատվածները հյուրընկալում էին բիզնես համայնքի ներկայացուցիչներին, ներդրողներին և ստարտափներին, իսկ երեկոյան և գիշերային
Թույլ մի՛ տվեք, որ ՔՊ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնան ընդունելի հանրության համար. Արսեն Ջուլֆալակյան
Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը Ձևավորվող քաղաքական նոր ուժերին… Թույլ մի՛ տվեք, որ ՔՊ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնան ընդունելի հանրության ականջների համար: Մի՛ կաշկանդվեք ճիշտը բարձրաձայնել/կրկնել: Հիշեցման կարգով՝ շատ կարևորի մասին… Իշխանության գալուց հետո առաջին իսկ քայլով ՔՊ-ն հարվածել է ՀԱՊԿ-ին (10 հուլիս, 2018թ – Խաչատուրովի հետկանչը…): Հայտարարել
ՌԴ օրենսդրության փոփոխությունները «հարվածում» են հայաստանցի ուղեւորափոխադրողներին եւ բեռնափոխադրողներին
Նրա ձեւակերպմամբ, մինչեւ այս տարվա սեպտեմբերի 10-ը մարդկանց տրվում էր հնարավորություն՝ որեւէ խախտման դեպքում վերացնել այն եւ շարունակել ՌԴ-ում գտնվել օրինական հիմքերով, սակայն դրանից հետո ոստիկանությունը խստորեն ստուգում է բոլորի անձնագրերը, հաշվում, թե քանի օր են ավելի մնացել՝ իրենց օրինական թույլատրված 90 օրից: Եվ եթե անձը իր օրինական գտնվելու ժամկետից 90-180 օր ավելի է մնում, նրան սպառնում է մուտքի արգելք՝ 3 տարի ժամկետով, 180-270 օր ավել գտնվելու պարագայում՝ մուտքի արգելք 5 տարի ժամկետով:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
«Եթե դա լիներ, պիտի լիներ այդ թղթի մեջ»․ Արթուր Խաչատրյանը՝ «Թրամփի ուղու»՝ Երասխ-Սադարակ հատվածի մասին
«Կառավարությունը ոչինչ չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից»․ Արթուր Խաչատրյանի պատասխանը Գեւորգ Պապոյանին
Սպանության նախապատրաստության դեպք է կանխվել. 2 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել Ա.Օ.-ին: Մասնավորապես՝ Տ.Մ.-ն ժամանելով Հայաստան, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել և
Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում․ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 91%-ին
Մեկ տարի առաջ մեկնարկած 5G ցանցի գործարկման արդյունքում Ucom-ը ապահովել է Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսի (91.2%) հասանելիությունը արագ և հուսալի շարժական ինտերնետին։ Այսօր Ucom-ի 5G ցանցը հասանելի է 42 քաղաքներում, տասնյակ համայնքներում, Հայաստանի հիմնական մայրուղիներում և սահմանային անցակետերում։ «Ucom-ի համար 5G-ն պարզապես տեխնոլոգիա չէ։ Դա ապագայի կապն է՝ կրթության, առողջապահության, բիզնեսի ու ստեղծարարության
Եթե հասարակական կյանքում իր գործունեության մեջ սահմանափակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ուրեմն Հայաստանը ո՛չ հայերի կողմից և ո՛չ էլ հայկական շահերով է առաջնորդվում
Կարծում եմ, իրական և ազգային ընդդիմության շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային Ազգային անվտանգության ծառայություն և իրականացնել փակ քննարկումներ պաշտպանելու համար Հայոց պետականությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: Քրեական օրենսգրքի ևս երկու կետ է ավելացվել Կարապետյանի մեղադրանքին: «Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի
«Քոչարյանը որտեղի՞ց է վերցրել, որ այդպես չի»․ Գեւորգ Պապոյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին՝ «Թրամփի ուղու» մասով
«Ես ողջունում եմ այդ ներդրումները, որովհետեւ ցանկացած խաղաղություն հարեւանների միջեւ, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով․․․ Եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ սահմանների բացումից հետո շատ նորմալ է համարում, որ Հայաստան գան թուրքական ներդրումներ, հայկական ընկերություններն էլ Թուրքիայում ներդրումներ անեն:
Որևէ մեկը լսե՞ց «Իմ հիասքանչ Երևան» երգը, որի համար մեր քաղաքացիները վճարել են 20 մլն դրամ, և 15 սիրված երգեր՝ նոր գործիքավորմամբ, որոնց համար էլ վճարել ենք 50 մլն դրամ. Աննա Ավետիսյան
Ի դեպ, այդ երգերը պետք է հնչեին դեռ 2024-ի տոնակատարություններին, բայց տեխնիկական պատճառներով չհնչեցին և իշխանական ներկայացուցիչները խոստացան, որ դրանք կլսենք 2025-ին։
«Եթե նստելը «Վարդաշեն» ՔԿՀ-ին չի վերաբերում, համաձայն եմ»․ Արթուր Խաչատրյանն ու Ծովինար Վարդանյանը «կծմծեցին» միմյանց
«Էքստրասենսությամբ ձեր քաղաքական թիմին ոչ ոք չի հասնի։ Ճիշտ է, միշտ սխալ տեղ եք խփում, բայց ամեն դեպքում՝ փորձում եք»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։
Միջնադարո՞ւմ ենք: Սա ի՞նչ է, եթե ոչ կոլեկտիվ պատիժ Մերձավանում մի ամբողջ ընտանիքի հանդեպ, որի մի անդամը կատարել է ծանրագույն հանցագործություն. Արթուր Սաքունց
Դատաստան տեսնելը ո՞րն է: 19-րդ դարի «վայրի արևմուտքի» բարքերը տեղ չեն կարող ունենալ 21-րդ դարում: Պետական ինստիտուտները պետք է գործեն, ոչ թե միայն հետևեն ու վերջում արձագանքեն:
Բյուրեղավանում 6-ամյա երեխայի վրա կառուսելի ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ փոքրիկի կյանքը խլած դեպքով որևէ մեղադրյալ չկա
Փաստինֆո. Բյուրեղավանում խաղահրապարակում 6-ամյա երեխայի վրա կառուսելի ընկնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար, սակայն երեխան մահացել է։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց,
Վաղարշապատի ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել 9 քաղաքական ուժ
Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Նրանցից թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։ Դրանք են՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը
«Ազատություն». Բաքվում այսօր տեղի է ունենում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։ Ըստ ադրբեջանական APPA գործակալաության՝ քննարկման օրակարգում են երեք երկրների համագործակցության ընթացիկ հարցերը՝ տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ռուսականը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ իրանական կողմը ներկայացնում է ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադուղը։
Օրումեջ սպանություններ են: Ո՞ւր են ՆԳՆ-ն, քննչականը, դատախազությունն իրենց ղեկավարներով. Տիգրան Աբրահամյան
Ամենակարևորը՝ անհոգ, ինքնագոհ, ինքնահավան, կարծես այս ամենն իրենց պատասխանատվության դաշտում չէ:
ՀՀ պետական պարտքը 2 տոկոսով կնվազի․ ԿԲ պարտքի բաժինը հանվում է պետական պարտքի ցուցանիշից
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտարարեց՝ կառավարության գործողությունների տեսանկյունից դա ոչինչ չի փոխում, պարզապես միջազգային գործընկերներին ավելի հստակ ենք ներկայանում։
Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի. Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբ
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը 2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Հիշեցնենք՝ Դատարանն արձանագրել էր, որ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը: Բայց միաժամանակ, «զարմանալիորեն» հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական և Վաղատինի միջնակարգ դպրոցներ այցերի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված համակարգային խնդիրներ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին հերթական մշտադիտարկման այցերն են իրականացրել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ և ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Վաղատին գյուղի «Վաղատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանների մատչելիությունը դիտարկելու նպատակով։ ‼️ ➡️ Այցերի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար
Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ գլոբալ զինաթափումը և չտարածումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց, որ գլոբալ զինաթափումը և չտարածումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է և ընդգծեց, որ սովորական սպառազինությունների վերահսկման ամուր և արդյունավետ ռեժիմը, վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների հետ մեկտեղ, կարևոր են միջազգային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության պահպանման համար։ Դեսպան Հովհաննիսյանը ընդգծեց,
Լեւոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթանակով են մեկնարկել ԱՄՆ առաջնությունում
Մեր մյուս հայրենակիցները՝ Սամուել Սեւյանն ու Տաթեւ Աբրահամյանը բավարարվել են ոչ-ոքիով:
Առաջիկա ընտրությունն էլ լինելու է փաշինյանական կեղծ և իրակա՛ն խաղաղության միջև` ընդդիմության թելադրած օրակարգով. «Հայաքվե»
Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ ընտրազանգվածը միգուցե քվեարկի նրա օգտին` համարելով, որ նա իրենց գյուղում ասֆալտ է արել, մանկապարտեզը կամ դպրոցն է վերանորոգել, խաղահրապարակ է կառուցել: Բայց երբ հարցը հասնում է Սահմանադրությունը փոխելուն, նույնիսկ նրանք են կտրականապես դեմ արտահայտվում` ասելով` ոչ մի դեպքում, ինչո՞ւ մենք պետք է հրաժարվենք մեր Անկախության հռչակագրից:
Եվրոպական խորհրդարանի դեպքում թափանցիկությունը նրա ժողովրդավարական արժեքների կարևոր մասն է. ԵԽ Կապի գրասենյակների տնօրինության տնօրեն
Խորհրդարանի և ԵՄ հաստատությունների առջև ծառացած ամենախնդրահարույց հարցը ապատեղեկատվությունն է Եվրոպական միությանը թշնամաբար վերաբերվողների կողմից։ Այդպիսի ապատեղեկատվությունը հաճախ շահարկում է սխալ պատկերացումները, անգիտությունը և կանխակալ վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ։ Այն հիմնվում է զգացմունքային, ոչ ռացիոնալ հաղորդակցության վրա։


















































