Օրվա լրահոսը

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ

ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։

Սերժ Սարգսյանը 12 միլիոն 593 հազար դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2018-ի ապրիլի 17-ին. hraparak.am

hraparak.am. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս օրերին բազմաթիվ նամակներ են ստանում, զանգեր, որոնց հեղինակները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Նա տեղեկացրել էր, որ  նման ցանկություն ունեցողներն իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Օրվա ընթացքում պարզ դարձավ, որ բազմաթիվ հայեր գումարներ են փոխանցել։

Հայաստան վաղն այս ժամերին սևծովյան սառը և խոնավ հոսանքներ կհասնեն

Վաղը այս ժամերին Հայաստանում առկա արևադարձային տաք և չոր օդային զանգվածները կփոխարինվեն սևծովյան սառը և խոնավ հոսանքներով։ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտորն

Ծառուկյանը հանդիպել է Ռամոսին ու հաղթել

Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հաղթել է բրազիլացի Դավի Ռամոսին: Մարտը կայացել է UFC Fight Night 172-ի շրջանակում՝ Աբու-Դաբիի «Մարտական կղզում»: Մարտից հետո Արման Ծառուկյանը հայտարարել է, թե միշտ էլ քննադատաբար է վերաբերվում ինքն իրեն: «Մարտն ավարտվեց, սակայն, միեւնույն է, հասկանում եմ, որ որոշ դրվագներում չարժեր գնալ մերձամարտի, այլ պետք էր աշխատել տարածության վրա:

Կոնգրեսական Փալոնի առաջարկած փոփոխությունը ներառվեց Ազգային պաշտպանության մասին օրինագծում. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած համար 397 փոփոխությունը, որը կպարտադրի ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առանձին զեկույց ներկայացնել «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333րդ կետով տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության մասին, ընդգրկվել է Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի նախագծի ընդհանուր փաթեթում և քվեարկության կդրվի ամբողջ փաթեթով, որը չափազանց հավանական է դարձնում փոփոխության վերջնական հաստատումը: Դրա մասին հաղորդում են

Աշխարհում ամենատևական տարածքային վեճերից մեկը նոր թափով է բռնկվել Կովկասյան լեռներում. Financial Times-ի անդրադարձը սահմանային լարվածությանը

Հեղինակավոր Financial Times պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ աշխարհում ամենատևական տարածքային վեճերից մեկը  նախորդ շաբաթ  նոր թափով է բռնկվել Կովկասյան լեռներում, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ: Հոդվածում նշվում է, որ փոխհրաձգությունը սկսվել է հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղից 300 կմ հյուսիս և դրդել  տասնյակ հազարավոր մարդկանց գրոհել Բաքվի խորհրդարանը՝ պահանջելով լայնամասշտաբ պատերազմ:

ՊՆ-ն հայտարարել է` դիմումները չի բավարարի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի

Պատրաստ են ծառայել հայրենիքին։ Զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները դիմումներ են գրում’ նշելով, որ ցանկանում են շարունակել ծառայությունը, մինչեւ սահմանային իրավիճակը հանդարտվի։ Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է’ դիմումները չի բավարարի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի։

France Football հանդեսը հայտարարել է, որ 2020 թվականի արդյունքով «Ոսկե գնդակ» մրցանակ չի հանձնվի

Որպես հիմնական պատճառաբանություն, բերվում է այն մեկնաբանությունը, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընթացիկ տարին հնարավոր չէ գնահատել սովորական ընթացակարգով, հետեւաբար, հաղթողի ընտրության հարցում անկողմնակալություն ապահովել հնարավոր չէ: Նշվում է նաեւ, որ անհատական մյուս անվանակարգերում նույնպես պարգեւներ չեն հանձնվելու: Այսպիսով,  1956 թվականից ի վեր, երբ հիմնադրվեց այդ անվանակարգը, պատմության մեջ առաջին անգամ մրցանակը չի շնորհվի: Մրցանակը կվերադառնա

Խաղաղությանը, որքան էլ ցավալի է, հեռու է, ինչպես երբեք. Թոմաս դե Վաալ. civilnet.am

«Իրավիճակը շատ արագ փոխվում է, և հետագա էսկալացիան միանգամայն հնարավոր է», կարծում է Թոմաս դե Վաալը

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հուլիսի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է»։

«Սա ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ ստեղծվել է». Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրված է հայրենական արտադրության հարվածային ԱԹՍ-ի՝ թիրախը ոչնչացնելու պահը։ Նա գրել է. «Ռազմարդյունաբերողների, ինժեներների համառ աշխատանքի, անքուն գիշերների ու երազանքների արդյունքը։ Եվ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ ստեղծվել է։ Ռազմարդյունաբերական համալիրն ամուր կանգնած է զինված ուժերի, առաջնագծում

Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակներում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու եւ իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար»:

Ստամբուլի փողոցներից մեկն անվանակոչվել է Աթաթուրքին քննադատած հայտնի գրողի անունով. Ermenihaber.am

Ստամբուլի Թուզլա համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ  Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին քննադատություններով հայտնի թուրք, իսլամական հայացքներով գրող Նուրի Փաքդիլի անունով։ Գրողը Աթաթյուրքին անվանել էր փարավոն։ Հաղորդվում է, որ դեռևս 2020թ․ հունվարին Թուզլայի համայնքապետարանի որոշմամբ  պահանջվել էր Շիֆա թաղամասի փողոցներից մեկն անվանակոչել Փաքդիլի անունով։ Մինչդեռ Թուրքիայում փողոցներն անվանակոչելու լիազորություն ունեն քաղաքապետարանները։

Վայոց ձորի մարզում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 128 քաղաքացի

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 239 դեպք: Փաստացի բուժում է ստանում 128 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 103: Մարտի 16-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 472 նմուշառում, վերահսկվել է՝ 1229 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 8: ՀԻՇԵՑՈՒՄ Հանրապետությունում COVID-19 համավարակով

Վալերի Բուայեն դատապարտել է Թուրքիայի անսասան աջակցությունը Ադրբեջանի նախագահին

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, նա այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին», նշել է

Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական կառույցների հասարակական գործիչների հետ

Ս/թ․ հուլիսի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական միավորումներ և համայնքային կառույցներ ներկայացնող հասարակական գործիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը, սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի

Ճգնաժամի պայմաններում խոշոր հարկատուները 18,3 մլրդ ՀՀ դրամ ավելի քիչ հարկ են վճարել պետբյուջե

Օր առաջ անհրաժեշտ է հրաժարվել համահարթ հարկումից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վճարված հարկերի մասին տվյալները։ Մասնավորապես՝ 2020 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրվել է շուրջ 492,7 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 18,3 մլրդ ՀՀ դրամով կամ

Քննարկվել է ԵԱՏՄ տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին

Արա Կուբանյանին չկալանավորեցին

Երևանի ընդհանուր իրավասության  դատարանը ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Aravot.am-ի հետ զրույցում Արա Կուբանյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ ուրախ է դատարանի այդ որոշման համար, քանի որ դատարանը հասկացել է իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի: Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ

Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցության շրջանակներում բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քրեական գործը

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2020թ. հուլիսի 7-ին գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ պարզելու ՀՀ գլխավոր դատախազության «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից մեկի կողմից ներկայացված

Հուլիսի 19-ից գործում են բնական գազի նոր սակագներ

2020 թվականի հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնակիչ-բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ սպառողների մի մասի համար կգործեն բնական գազի նոր սակագներ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն սահմանվել են

Հրաչ Բերբերյանը գյուղոլորտի մասին. «Էս վերջն ա, անկում ունենք»

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ազգությամբ ադրբեջանցու պատկանող «Ֆուդ սիթի» շուկայում հայկական ծիրանի վաճառքի արգելքի  մասին «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ իր համար զարմանալի չէր այդ արգելքը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների այսպիսի լարված շրջանում: Նրա խոսքերով՝ մեր Զինված ուժերը ադրբեջանցիների «քիթը» տրորել է, եւ սպասելի էր,որ ընդհարում կլիներ, ինչպես օրինակ Լոնդոնում.«Մոսկվայի այդ ընդհարումը

«Դրա համար նախ պետք էր ունենալ սովորական անուն ազգանուն». Գեղարքունիքի մարզպետը՝ իր բարեկամներին գործի տեղավորելու եւ երիտասարդների CV-ն անտեսելու մասին

Օգտատերերից մեկը հարցրել էր, թե ինչու չեն ընդառաջում երիտասարդներին՝ աշխատանքի ընդունվել. «Ես կես տարի է՝ ձեզ CV եմ ուղարկել, ձեր բոլոր էջերին գրել եմ՝ ոչ մի պատասխան»: Քանի որ օգտատերը գրանցված էր «Ser Arm» անունով, մարզպետը հորդորեց նախ սկսել անունից:

ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունների կատարող. «Ես երբեք որևէ մեկի յուրայինը լինելու պետքը չեմ ունեցել»

Արմեն Գրիգորյանը մտավախություն չունի, որ իր հրամաններն առոչինչ կճանաչվեն եւ դատարանի առաջ կկանգնի:

«Խտրական վերաբերմունքի դրսևորում է». հայկական մրգերի իրացումն արգելելու առնչությամբ ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին

Գործընկերներին ուղղված գրություններում, մասնավորապես ընդգծվում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը:

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Կոնգրեսի բոլոր անդամներին՝ դատապարտել Ադրբեջանի հարձակումները

Փոփոխություններն, որոնք առաջարկվել էին Կոնգրեսական Շերմանի կողմից՝ արգելել ֆինանսական միջոցներ օգտագործել Ադրբեջանին պաշտպանական զինամթերք կամ ծառայություններ փոխանցելու համար և Կոնգրեսական Սփիրի կողմից՝ վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական ֆինանսավորման հավասարության վաղեմի քաղաքականությունը, Կանոնների հանձնաժողովի կողմից ընթացք չստացան:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հատուկ անդրադարձ է կատարվել միջպետական փոխադրումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության փոփոխությունների իրականացմանը

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտներին առչնվող միջոցառումները

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ենթադրաբար տեղեկությունը ստուգման արդյունքում չի հաստատվել

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ենթադրաբար տեղեկությունը ստուգման արդյունքում չի հաստատվել: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը, ավելի վաղ տարհանված աշխատակիցներն արդեն իրենց աշխատատեղերում են և շարունակում են հաճախորդների սպասարկումը: ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաճարակն առավել ակնհայտ դարձրեց սոցիալական անհավասարության խնդիրը Հայաստանի կրթական համակարգում. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարում

Ադրբեջանցիներին և հայերին խաղաղությունը ջրի պես է անհրաժեշտ. Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»

Անհրաժեշտ է առաջնահերթություն տալ խաղաղ արտաքին քաղաքականությանը, նպաստել այնպիսի քայլերի, որոնք երկու կողմին էլ՝ Ադրբեջանին և Հայաստանին, կնստեցնեն սեղանի շուրջ և կնվազեցնեն լարվածությունը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031