Օրվա լրահոսը

Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաեւ այլ քրիստոնյա ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ. Ամենայն Հայոց կաթողիկոս

Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող Թուրքիայի կառավարության որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։

Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները. ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները մնում են լիովին պատրաստակամ՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային-Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը:

Յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար. երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ

ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:

Քաղաքականության «կարմիր գծերը»

Արդյո՞ք ակտիվ մարտական գործողությունների կամ դրանց սպառնալիքի դեպքում պետք է սառեցնել քաղաքական պայքարը Հայաստանում: Այդ հարցի պատասխանը, հավանաբար, կտան նախեւառաջ քաղաքական ուժերը՝ նրա՛նք պետք է ասեն, թե երբ եւ որ հանգամանքներում են պատրաստ դադարեցնել իրենց գործունեությունը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանց առջեւ նման պահանջ դնելը իրատեսական չէ: Ուրիշ հարց, որ նրանք, ովքեր տվյալ

ԱՍԵԿՈՍԵ

Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները: Բալզակ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից կատարված սադրանքների և ապակայունացնող գործողությունների առնչությամբ

Կոնգրեսականը շեշտում է, որ այս գործողությունները վտանգում են զինվորներին ու քաղաքացիական բնակչությանը և մեծացնում հակամարտության բռնկման ռիսկը, որը կարող է կործանարար լինել ամբողջ տարածաշրջանի համար:

Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիա գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմի հրապարակած հայտարարությունը: «Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Պարզվել է՝ կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են

Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին:

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ 53 անձի հետ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: Ընդ որում, Ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ:

«Ինչի՞ց եք վախենում, ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չեք գրում Արցախի Հանրապետություն». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշում ռազմական գործողություններից մի քանի օր առաջ հրապարակվել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մանրամասն ուսումնասիրել եմ, համեմատել եմ նախորդ փաստաթղթի հետ ու մի կարևորագույն խնդիր եմ արձանագրում։ Գիտե՞ք ինչ։ Ոչ մի տեղ չի գրած Արցախի Հանրապետություն։ Ոչ մի տեղ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չկա

ՀՀ-ն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից. Զոհրաբ Մնացականյանը՝ Ջոզեֆ Բորելին

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող

Գյումրին՝ մութ ու խավարի մեջ

Այսօր Գյումրիում տեղացած կարկուտի ու հորդառատ անձրևի պատճառով հոսանքազրկվել են Գյումրու շատ փողոցներ ու տներ․  Շիրակացի, Տերյան, Մուսայելյան փողոցներն ամբողջությամբ, պատմական փողոցները՝  Շիրազի ու Ջիվանու անվան փողոցները՝ տներով,  Ռուսթավելի ու Գորկի փողոցները հատվածաբար, Արցախ թաղամասը, «Ավտոկայարան» թաղամասի տնակները․․․ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս անդրադարձել  է այս թեմային՝ գրելով․ «Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և

«Լավ կլիներ՝ իշխանամերձ որոշ շրջանակներ այս պահին զուսպ լինեին, թողեին, ով, որ այդ գործը պետք է աներ, անի». ռազմական փորձագետ

Ինձ համար մի քիչ անհասկանալի էին, օրինակ Արարատ Միրզոյանի բանաստեղծությունը facebook-ում կամ Լիլիթ Մակունցի հայտարարությունը ՀԱՊԿ- ի մասին. Կարեն Վրթանեսյան

Արա Սահակյանի պատասխանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Aysor.am

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ նախաձեռնած՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու արգելքը չեղարկելու վերաբերյալ նախագծին, որը մերժվեց Ազգային ժողովում, ինչպես նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Հայրենիք» կուսակցության վերաբերյալ հայտարարությանը։ «Իշխանությունն ահաբեկված է», – պնդում է Արա Սահակյանը՝ վստահեցնելով, որ

Վայոց ձորի մարզում կորոնավիրուսային հիվանդությունից բուժում է ստանում 122 քաղաքացի

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 209 դեպք: Փաստացի բուժում է ստանում 122 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 62 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 60-ը): Առողջացած անձանց թիվը՝ 80: Մարտի 16-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 413

«Օտրի Տրիո»-ն չորս տարեկան է. բացառիկ անսամբլ, որ հարթել է սեփական ուղին

Հուլիսի 13-ին լրացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլներից մեկի՝ «Օտրի Տրիո»-ի հիմնադրման չորս տարին։ Տրիոն իր կազմով բացառիկ է աշխարհում։ Ֆլեյտայի, ջութակի եւ ալտի համադրությամբ անսամբլ գործում է միայն մեզ մոտ։ Անսամբլի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ): Աղջիկները որոշեցին նվագել միասին, փորձեցին, եւ

«Հեռվում լսվում է մեծ տրամաչափի զենքի կրակոցը, բայց մենք գյուղապետարանում նստած քննարկում ենք Մովսեսի ջրատարի հարցը». Տիգրան Կարապետյանն ապշել է

Մենք շփվել ենք ժողովրդի հետ, Մովսեսում ենք եղել, ես ուղղակի ապշած եմ մեր սահմանապահ գյուղերի ժողովրդից, այդ մարդիկ, որ տարիներով ապրելով այդ իրավիճակում, հպարտություն է ուղղակի:

Արամ Ա կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԻՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՅԱՅՏՆԷ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ Այս առաւօտ, Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծայարգ Նիկոլ Փաշինեանին հետ եւ իր օրհնութիւնն ու զօրակցութիւնը յայտնեց հայոց քաջարի բանակին։

Ողբերգական վիճակ․ Գյումրու «դոմիկներն» ու տները հայտնվել են ջրի ու սառույցի մեջ (Տեսանյութ)

Այսօր Գյումրիում տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը ոչ միայն անանցանելի էին դարձրել քաղաքի փողոցները, այլ լցվել են դոմիկներն ու տները, ավերել դրանք։ Օգտատերերից մեկի գցած տեսանյութում ակնհայտ երևում է, որ սեփական տունը հայտնվել է սառույցի մեջ։ Մեկ այլ տեսանյութ էլ Գյումրու Ղարիբջանյան 21 հասցեից հրապարակել է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որտեղ երևում է, թե ինչպես

Միջազգային հանրությանը կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ

Հերթական անգամ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի: Իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով այս անգամ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրեր: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դատապարտված են ձախողման հայոց փառապանծ բանակի արհեստավարժ և

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը

ՀՀ ԱԳ մամուլի խոսնակի մեկնաբանությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրադրության սրման առնչությամբ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի

Պաշտպանության նախարարության կոչը՝ ԶԼՄ ներկայացուցիչներին

Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է ինչպես տեղի ազգաբնակչության, այնպես էլ

Զոհրաբ Մնացականյանը Դավիդ Զալկալիանիին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածությունը

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։ ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։ ՀՀ ԱԳՆ

Վատ լուր՝ Ռոման Աբրամովիչի, լավ՝ շեյխերի համար

Մարզական միջազգային դատարանը (CAS) բավարարել է եվրագավաթների խաղարկությունից երկու տարով հեռացվելու «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ձմռանը այդ ակումբի առջեւ երկու տարով փակել էր ճանապարհը դեպի եվրագավաթներ՝ 2012-2016 թվականներին ֆինանսական ֆեյեր-փլեյի կանոնները խախտելու համար:  «Մանչեսթեր Սիթին» կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Հայտնի է, որ «քաղաքայինների» սեփականատերերը Մերձավոր Արեւելքից շեյխ միլիարդատերեր են: Բնական է,

Պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական. Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն ու հանձնարականը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին երեկվանից իրավիճակը լարված է, երբ գնդակոծվում են խաղաղ գյուղեր ու բնակավայրեր, երբ առաջնագծում հանուն մեր անվտանգության կենաց ու մահու կռիվ է տալիս հայ զինվորը, երբ երկրի անվտանգության հարցը

«Ռոսգոստրախ»-ի նախկին համասեփանակատեր Սերգեյ Խաչատուրովը մեղավոր է ճանաչվել ավելի քան 2 միլիարդ ռուբլի վատնելու համար

Մոսկվայում դատարանը մեղավոր է ճանաչել «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովին՝ խարդախության և փողերի լվացման գործով, ինչպես նաև ավելի քան 2 միլիարդ ռուբլի յուրացնելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Խաչատուրովին օգնել է «Ռոսգոստրախբանկ»-ի նախկին բաժնետեր Նադեժդա Կլեպալսկայան: Դատավճռի համաձայն՝ Խաչատուրով՝ Կլեպալսկայայի միջնորդությամբ, օգտվելով իր ծառայողական դիրքից, իրականացրել է առանձնապես խոշոր չափի յուրացում և

Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին

Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը, որն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից: ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2020թ.

Լավրով. ՌԴ-ն կշարունակի իր միջնորդական առաքելությունն ինչպես Բաքվի և Երևանի հետ շփումների, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Էլմար Մամեդյարովի հետ. ՌԴ ԱԳ նախարարը կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել Հունիսի 13-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը: Ըստ տեղեկատվության՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ  ԱԳ նախարար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031