Օրվա լրահոսը
27 թթվածնային խտացուցիչ և 3 հազար դիմակ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հասավ հայ-վրացական սահման. վիրահայերը մեծ պատրաստակամությամբ մասնակցում են դրամահավաքին
«Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնությունը սատարում է Հայաստանին համաճարակի դեմ ուղղված պայքարում
117 970 քաղաքացիական գործ. դատարանները ծանրաբեռնված են, որոշ բողոքներ մեկ տարի հետո են քննվելու
Տարվա կեսին արդեն ունենք նման ցուցանիշ: Տարվա ավարտին մոտ 250-300 հազար գործ կունենանք
Հեղափոխություն՝ «հայկական սցենարով». Բելառուսում Լուկաշենկոյին քննադատած բլոգերին մեղադրանք է առաջադրվել
«Ցանկանում ենք, որ ամեն ինչ խաղաղ լինի: Բելառուսները երազում են, որ ամեն ինչ տեղի ունենա այնպես, ինչպես Հայաստանում: Եթե ընտրությունները կեղծեն, ցույց կլինի»,-ասել էր բլոգերը, որը փորձում էր առաջադրվել նախագահի պաշտոնի համար, բայց չի կարողացել, քանի որ վարչական կալանքում է գտնվել:
Հափշտակել են 255.824.768 ՀՀ դրամ. ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ են ձերբակալվել
Ճանապարհային գծանշման աշխատանքները տեխնիկական բնութագրերով նախատեսված գերմանական «BERGER» ֆիրմայի կամ համարժեք ներկանյութերի փոխարեն կատարվել են անհայտ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և համապատասխան տեխնիկական պահանջներին չհամապատասխանող անորակ ներկանյութերով, գծանշումներն էլ նախատեսվածից ավելի քան 135 հազ. քմ-ով պակաս են կատարվել, սակայն դրանք խաբեությամբ ցույց են տրվել իբրև կատարված աշխատանքներ, և դրանց համար պետությունից «Ուկռինվեստ» ընկերությանը ավել է վճարվել ավելի քան 228 մլն ՀՀ դրամ:
«Որեւէ անգամ չեմ «թռել» որեւէ աստիճան». Վարդանյանի պատասխանը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարին
Այո, պարոն Ղազարյան, ձեզնից ավելի շատ ժամանակահատված եմ անցկացրել ՍԴ-ում:
Ռոբերտ Ջենկինս. Ականատեսն ենք անհանգստացնող և խորացող կրթական ճգնաժամի. ՅՈՒՆԻՍԵՖ
Հեռավար ուսուցման անհավասար հասանելիությունը կորոնավիրուսային համավարակի համատեքստում սպառնում է խորացնել կրթական գլոբալ ճգնաժամը
«ՍԴ նախագահի կարգադրությամբ՝ Վահե Գրիգորյանը չի ստացել հավելավճարները». Էդգար Ղազարյան
Այո, դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո չի մասնակցել ՍԴ որեւէ նիստի, որեւէ աշխատակարգային նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում:
«Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են». Վրաստանից ուղարկված շնչառական սարքերը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց հասան
«Եթե այս փոքրիկ սարքերով հնարավոր է անգամ մեկ կյանք փրկել, մենք ջանք չենք խնայելու ապահովելու դրանք»:
«Ես ուղղակի ապշած եմ այդ լկտիության սահմաններից, ուղղակի անջատված, թրերը առած՝ ընկած են մեյդան, ամո՛թ է». Աբովյանը՝ Ծառուկյանի 40 տարվա քրգործերը հիշեցնելու մասին
Երեկ Պապիկյանը հիշեցրել էր, որ Ծառուկյանենք խառնվել են իրար, որովհետեւ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք են ընդունել, բացի այդ, պետք է փորձեն ապացուցել, թե ինչպես են այդքան հարստացել, օրինակա՞ն են միջոցները: Աբովյանը պատասխանեց. «Ազնիվ քաղաքական ուժը ոչ թե օրեցօր է ակնարկում, այլ աշխատում է հօգուտ պետությանը, չի վերցնում իր ձեռքը մահակը ու փորձում թափահարել: Եթե դուք այդքան բանը գիտեիք, բա խի՞ էիք հուշագիր ստորագրում, «Մարիոթի» դեմը իրար հետ դուրս գալիս, բա գիտեիք սա»:
Ապահովել օրինապահ քաղաքացիների առողջ ապրելու իրավունքը. «Քաղաքական լիգայի» կոչը՝ իշխանություններին
Համաճարակը դարձել է ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական մարտահրավեր Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց կազմակերպությունների կողմից վճարվող աշխատավարձերը հիմնականում պահպանվել են. ՏԶՆԿ
Տնտեսական ցուցանիշները նվազել են, միջին անվանական աշխատավարձը՝ բարձրացել
Փակ կլինի Թումանյան-Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը
Շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
«Ինձնից առաջ այդ պաշտոնում Վլադիմիր Վարդանյանն էր». ՍԴ աշխատակազմի ղեկավարի պատասխանը՝ «Իմ քայլի» պատգամավորին
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին անուղղակի քննադատելու հարցում չեմ հասկանում, թե ինչու եք ինձ թիրախավորում
Երկու եղբայրների կողմից ոստիկանների վրա հարձակում գործելու և նրանցից մեկին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ անչափահաս եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ կետով, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 3-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով, 38-177-րդ հոդվածի (գողությանն օժանդակելը) 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետով (6 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (5 դրվագ), 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, մյուս եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եսայան եղբայրների հիմնադրած «Թիմ» ընկերությունը մտադիր է գնել «Բիլայն»-ը. Կողմերն արդեն դիմել են ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ
«Թիմ» ՍՊԸ-ի եւ «Վեոն Արմենիա» ընկերության հայտը կուսումնասիրվի 90-օրյա ժամկետում
Նիկոլ Փաշինյան. Զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է Հայաստանի Հանրապետությունում
«Մեր Զինված ուժերում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, և ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի»
Veon Armenia-ն դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերը «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելու համար
«Team․Telecom Armenia»-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքներ
Ինչի՞ հաշվին է ԱԺ-ի սպառած վառելիքի չափն էականորեն կրճատվել
2017թ.-ին վառելիքի չափը եղել է մոտ 270 000 լիտր, 2018թ.-ին՝ 190 000, եւ 2019թ.-ին՝ 109 000 լիտր
Նիկոլ Փաշինյան. Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը
Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման որակի նկատելի բարելավման վրա
Վարակի նոր օջախներ․ Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքստ» տեքստիլ ֆաբրիկաների գործունեությունը դադարեցվեց
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող երկու ֆաբրիկաներում՝ «Լենտեքս»-ում ու «Սվետտեքստ»-ում, հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդ բավական մեծ թվով աշխատակիցներ։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն (լուսանկարում) Aravot.am-ին տեղեկացրեց, որ երկու ֆաբրիկաներում էլ երկու առաջնային դեպքեր են հայտնաբերվել, որից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը իրականացրել է կոնտակտավորների շրջանակի հետազոտում և մեծ ծավալի թեստավորում։ «Երկու տեղերում
Նունե Ամիրյան. Որպես հետևանք ունենալու ենք ամուսնալուծությունների թվաքանակի աճ, հոգեբանական ծանր սթրեսի ենթարկված երեխաներ
Շրջանառությունից հանել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Ինչո՞ւ է նախագահ Արմեն Սարգսյանը հենց Գյումրիի հանդեպ այդքան ուշադիր
Չեմ կարող ասել, թե ինչու է նա հենց Գյումրիին խորքային ուշադրություն դարձնում, բայց ակնհայտ է, որ Գյումրին արհավիրքից հետո վերականգնվելու եւ բնակիչներին հետ կանչելու անհրաժեշտություն ունի:
Հայաստանում կորոնավիրուսից առավել տուժած բնակչությանն աջակցելու համար ՄԱԿ-ը նախաձեռնություն է մեկնարկում
«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ջանք չի խնայել՝ մշակելու արդյունավետ համագործակցություն, որը կօգնի ամրապնդել Հայաստանի կառավարության կարողությունները և ուղղակիորեն կարձագանքի ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության հանդեպ առավել խոցելի խմբերի և համայնքների խնդիրներին՝ համոզվելով, որ ոչ ոք չի անտեսվել»
Կորոնավիրուսի անախտանիշ կրողները շատ հազվադեպ են դառնում հիվանդության փոխանցող. ԱՀԿ
Կորոնավիրուսի անախտանիշ կրողները շատ հազվադեպ են դառնում հիվանդության փոխանցող: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական հարցերով ղեկավար Մարիա վան Կերկխովեն: «Ելնելով առկա տվյալներից՝ քիչ հավանական է, որ ասիմպտոմատիկ հիվանդները վարակը փոխանցեն մեկ այլ անձի: Մի շարք հաշվետվություններ ունենք այլ երկրներից: Այնտեղ հետևում են ասիմպտոմատիկ կրողներին, նրանց շփումներին և հետագա փոխանցում
«ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել անվտանգության ոլորտի մարտահրավերներին».Նիկոլ Փաշինյան
«ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել անվտանգության ոլորտի մարտահրավերներին»
ՇՊՀ ռեկտորը՝ ուսանողին պաշտպանության չթույլատրելու մասին. «Օրենք խախտելու ցանկություն չունեմ, վարձը պետք է վճարվի»
Ով ինչ դժգոհություն ունի, պետք է ասի՝ վայ, ես քաղաքական հետապնդմա՞ն եմ ենթարկվում
Երկքաղաքացիները պարտավոր են լինելու հայտարարագրեր ներկայացնել և վճարել եկամտային հարկ ՀՀ-ում. Արկադի Խաչատրյան
Առկա է ռիսկ, որ կարող է սկսվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց, ինչը խիստ անցանկալի է մեր երկրի պարագայում:
ԵՊՀ պրոռեկտոր. «Վարձերը թանկացնելու որոշումը միաձայն է ընդունվել»
Նախագիծը քննարկվել է բոլոր դեկանների հետ
Ժամանակավորապես փակ կլինի Նեղոցի ենթակայանից Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին հունիսի 10-ին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 14:00-19:00-ն ընկած հատվածում, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: ՀՀ տարածքային


















































