Օրվա լրահոսը

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, տեղեկանում ենք e-gov.am-ից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշման մեջ:

«Լևոն Տեր-Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու տագնապը բացատրելի է». Լիլիթ Գալստյան

«Մի տեսակ, պետության պաշտպաններն անազնիվ աղմուկով են աղմկում»

«Երբ ես տեսնում եմ՝ ինչպես են մեր քաջ ԱԱԾ սպաները ձերբակալում այս կամ այն ֆեյքին, ինձ մոտ ծիծաղ է առաջանում». Դավիթ Սանդուխչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի համոզմամբ՝ պիտի կարողանան օրինական խոսքը տարբերակել ատելության խոսքից, որ չստացվի՝ օրենսդրական մակարդակում միլիմետր անգամ սահմանափակում են խոսքի ազատությունը:

Ռոնալդուն դարձավ սպորտի պատմության մեջ միլիարդ վաստակած 3-րդ մարզիկը

Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը: Այս մասին տեղեկացնում է Forbes հանդեսը: Սակայն 35-ամյա ֆուտբոլիստը ընդամենը երրորդ մարզիկն է, որ կարիերայի ընթացքում $ 1 միլիարդ է վաստակում: Այդ սահմանագիծը նրանից առաջ հաղթահարել էին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեդվեյզերը եւ գոլֆիստ Թայգեր Վուդսը: Forbes-ը տեղեկացնում է նաեւ, որ պորտուգալացին մոտ

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող

Այսօր` 2020 թ. հունիսի 5-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահն է, նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող: ՀՀ Ազգային ժողով

Օլիմպիական խաղերի ճակատագիրը կախված է կորոնավիրուսի համավարակից

Թե Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղեր կանցկացվե՞ն 2021 թվականի ամռանը, ճապոնական Kyodo գործակալության փոխանցմամբ վերջնականապես պարզ կդառնա եկող տարվա գարնանը: Ըստ աղբյուրի, ամեն բան կախված է լինելու այն բանից, թե այս ժամանակ կորոնավիրուսի համավարակն աշխարհում ի՞նչ փուլում կլինի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կասեցվել է կառավարության 1 և 3 տներում հանրային սննդի կետերի գործունեությունը

Տեսչական մարմիններն այս ժամանակահատվածում հատել է 22 հազար ստուգողական այցերի շրջանակը, ինչը շատ մեծ ծավալ է: Այսօր այս մասին պարետատուն նիստից հետո ճեպազրույցում ասաց  տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Նա նշեց, որ այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն, այսօր 796 ստուգման  արդյունքում կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեությունը: Այս գործողություններում, ըստ Ասոյանի, ներգրավված

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը՝ Սուրեն Պապիկյանի հետ միասին, այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին, հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև: Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները նախ հետևել են գարու բերքահավաքի մեկնարկի աշխատանքներին, ծանոթացել հացահատիկային մշակաբույսերի բերքն անկորուստ հավաքելու նպատակով իրականացվող հակահրդեհային միջոցառումներին: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է

«Պատերազմում հրամանները չեն քննարկվում, դրանք կատարվում են… եկեք կատարենք դրանք». Կորոնավիրուսից ապաքինված, «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ

«Ես երեկ դուրս եմ գրվել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, որտեղ գտնվել եմ 14-15 օր։ Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան եմ։ Այդ պայմաններում տարել եմ երկկողմանի թոքաբորբ, կորոնավիրուսային վարակ, գտնվում էի շատ ծանր վիճակում։ Ես բուժվում էի իմ կոլեգաների մոտ ու նրանց ջանասեր, բանիմաց աշխատանքի շնորհիվ ես այսօր խոսում եմ ձեզ

Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողները նվեր կստանան նոթբուք: Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք հնարավորինս շուտ վերադառնալ մեր բնականոն կյանքին՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչ համավարակի բռնկումը: Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերի  հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի պարզ

Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. մեկինը՝ 72 ժամով

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շարունակվում են ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերը հանրապետության մարզերում, Երևանում, և հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսավարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը: ՍԱՏՄ տեսուչներն այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել են 100-ից ավելի հանրային սննդի ոլորտում գործող տնտեսավարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը,

Փաշինյանն՝ իր էջում անհատական տվյալներ հրապարակելու մասին․«Դրանք հրապարակային նշանի ներքո, այդպիսով թույլատրել են վերահրապարակել իրենց լուսանկարները»

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ֆեյսբուքի իր էջում հակահամաճարակային կանոնները խախտող քաղաքացիների լուսանկարները հրապարակելուն եւ դրա մասին քննադատությանը, քանի որ անձնական տվյալներ է հանրայնացնում, ասաց՝ բոլոր քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք այդպիսով բոլորին թույլատրել են վերահրապարակել  դրանք։ Ընդ որում, Փաշինյանի հրապարակած այդ լուսանկար-ահազանգերից որոշների տակ գրում

Ինչու է կորոնավիրուսից բուժվածների թիվը քիչ․ պարզաբանում է վարչապետը

Այսօր պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը շատ փոքր է, պատասխանեց՝ նախկինում այդ թիվը դուրս էին բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս են բերում միայն ծանր եւ առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացման վիճակում: «Ես կարող եմ բերել մեր ընտանիքի օրինակը:

Խորոված պատրաստելու հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համեմատությունը ճիշտ և դիպուկ էր․ Սուրեն Գրիգորյան. «Ա1+» (Տեսանյութ)

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին այդպիսի հարցեր ուղարկելը հարված էր ՍԴ հեղինակությանը։ Խոսքը վերաբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեխսագրվող ՔՕ 300․1 հոդվածը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու և այլ հարցերին, որոնց մասին ՍԴ-ն խորհրդատվական կարծիք էր խնդրել եվրոպական դատարանից։ ՄԻԵԴ-ն անցած շաբաթ հրապարակել էր իր այդ

Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է աջակցություն ցուցաբերելու վրացական կառավարության պատրաստակամությունը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունը հայտնեց Հայաստանին համավարակի դեմ

Նիկոլ Փաշինյան․ «Պետք է հակահամաճարակային զանգվածային շարժում սկսել»

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի վիճակը բավականին ծանր է եւ առայժմ դեռ ծանրանում է։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ քննարկել են մի քանի սցենարներ՝ տոտալ արգելափակումներ, պարետային ժամ սահմանել, տնտեսական գործունեության որոշ մասի արգելք․«Ինքս ներդաշնակ չեմ  որոշումներից որեւէ մեկի կապակցությամբ։ Մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք,

Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսին Դիլիջան քաղաքի բնակիչը  կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան

Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են բժշկական հաստատություններ

Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ: Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն

«Որոշ մարդիկ սկսել են խոսքի ազատությունը չարաշահել». Սարգիս Խանդանյան

Սարգիս Խանդանյանը փաստեց՝ առցանց տիրույթում տեսնում ենք բռնության կոչեր, խտրական խոսք, ատելության խոսք, բայց մեծ մասամբ կեղծ օգտատերերի կողմից:

«Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Հարություն Հարությունյանը՝ «5-րդ ալիքի» արգելափակման, Անդրանիկ Քոչարյանի, ու Վիկիլիքսյան սկանդալի մասին

Ազդանշանը տալիս է մի մարդ, որը Վիկիլիքսից հայտնի է որպես օտարերկրյա գործակալական ծառայություններին ծառայություններ մատուցող:

«Պարզագույն լեւոնիզմ». Մարգարիտ Եսայան

«Պարոն առաջին նախագահ, ուղղեք հայելին, որով նայում եք մեր իրականությանը, հուսամ, ավելի պարզ կտեսնեք, թե ո՞վ է ազգի դավաճանը»

«Երեւի պարոն Վանեցյանը տեղյակ չի իր ազատվելուց հետո ինչքան գումար է մտել պետական բյուջե». ԱԱԾ տնօրենի պատասխանը՝ Վանեցյանին

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է, որ քրգործեր հարուցելուց առաջ էլի աղմկահարույց գործերով անցնողները փախուստի են դիմում, մասնավորապես, Գուրգեն Խաչատրյանին ինչպես չբռնեցին՝ ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ նրա անհետանալու հետ կապված աշխատանքներ են տանում, իսկ մինչ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ իր նկատմամբ չեն իրականացրել:

«Իմ պրակտիկայում բախվել եմ օրենքի բացի հետ». Արա Ղազարյանը՝ ատելության խոսքի կարգավորումների մասին

Ըստ Արա Ղազարյանի՝ մյուս խնդիրը կարծրատիպերն են, որոնք գոյություն ունեն նաև քրեադատավարական համակարգում:

Արտակ Զաքարյանի պատասխանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակելով սիլլոգիզմը (պարզագույն դատողությունների հիման վրա արված եզրահանգում)՝ հարց N1. Իսկ պատերազմի՝ այսինքն կորոնավիրուսի տարածման առաջին փուլում, պատերազմին անլուրջ վերաբերված, պատերազմի առաջին փուլում ընդդիմության հետ պայքարը հանրաքվեի զանգվածային միջոցառումների վերածած, ընդդիմության կողմից համագործակցության առաջարկներն անտեսած իշխանությունները կամա՞ են դավաճանել ազգին, թե՞ ակամա»։

«Մեր կուրսեցիները այդ ժամանակ արդար քննությունով ընդունված տղաներ եւ աղջիկներ են». Ոստիկանապետը՝ իր կուրսեցի, «ծեծով աչքի ընկնող» Ազիզյանի մասին

Ասեմ, որ մեր կուրսը հանգիստ թողնեք: Պարոն Ազիզյանի բոլոր արարքներին՝ թե՛ լավ, թե՛ վատ, տրված են իրավական գնահատականներ եւ պարոն Ազիզյանի նշանակումն ու այսօրվա պաշտոնավարումն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Ես պարոն Ազիզյանից շնորհակալություն եմ հայտնում՝ վերջին շրջանում աղմկահարույց որոշ դեպքեր բացահայտելու համար:

«Ավելի լավ է դժվար շնչեն, քան Աստված մի արասցե, չշնչեն». Ոստիկանապետը՝ ոստիկանների սխալների, ձեւական դիմակ դրած ծխելու լուսանկարի մասին

Արման Սարգսյանը հորդորեց վատը տեսնելուն զուգահեռ նաեւ լավը տեսնել, որովհետեւ այս օրերին դեպք է եղել, որ բժիշկները խնդիր են ունեցել, չեն կարողացել գնալ, ոստիկանն է սպիտակ պաշտպանիչ հագուստով հիվանդի մոտ գնացել:

Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերից ներդրվող ուսուցման անվճար համակարգին. Արցախի ԱԺ հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին

Լուսինե Ղարախանյանը նաև ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները՝ բնագիտական առարկաների ուսուցման, առցանց համակարգերի ներդնման վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031