Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են բժշկական հաստատություններ

Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ: Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն

«Որոշ մարդիկ սկսել են խոսքի ազատությունը չարաշահել». Սարգիս Խանդանյան

Սարգիս Խանդանյանը փաստեց՝ առցանց տիրույթում տեսնում ենք բռնության կոչեր, խտրական խոսք, ատելության խոսք, բայց մեծ մասամբ կեղծ օգտատերերի կողմից:

«Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Հարություն Հարությունյանը՝ «5-րդ ալիքի» արգելափակման, Անդրանիկ Քոչարյանի, ու Վիկիլիքսյան սկանդալի մասին

Ազդանշանը տալիս է մի մարդ, որը Վիկիլիքսից հայտնի է որպես օտարերկրյա գործակալական ծառայություններին ծառայություններ մատուցող:

«Պարզագույն լեւոնիզմ». Մարգարիտ Եսայան

«Պարոն առաջին նախագահ, ուղղեք հայելին, որով նայում եք մեր իրականությանը, հուսամ, ավելի պարզ կտեսնեք, թե ո՞վ է ազգի դավաճանը»

«Երեւի պարոն Վանեցյանը տեղյակ չի իր ազատվելուց հետո ինչքան գումար է մտել պետական բյուջե». ԱԱԾ տնօրենի պատասխանը՝ Վանեցյանին

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է, որ քրգործեր հարուցելուց առաջ էլի աղմկահարույց գործերով անցնողները փախուստի են դիմում, մասնավորապես, Գուրգեն Խաչատրյանին ինչպես չբռնեցին՝ ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ նրա անհետանալու հետ կապված աշխատանքներ են տանում, իսկ մինչ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ իր նկատմամբ չեն իրականացրել:

«Իմ պրակտիկայում բախվել եմ օրենքի բացի հետ». Արա Ղազարյանը՝ ատելության խոսքի կարգավորումների մասին

Ըստ Արա Ղազարյանի՝ մյուս խնդիրը կարծրատիպերն են, որոնք գոյություն ունեն նաև քրեադատավարական համակարգում:

Արտակ Զաքարյանի պատասխանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակելով սիլլոգիզմը (պարզագույն դատողությունների հիման վրա արված եզրահանգում)՝ հարց N1. Իսկ պատերազմի՝ այսինքն կորոնավիրուսի տարածման առաջին փուլում, պատերազմին անլուրջ վերաբերված, պատերազմի առաջին փուլում ընդդիմության հետ պայքարը հանրաքվեի զանգվածային միջոցառումների վերածած, ընդդիմության կողմից համագործակցության առաջարկներն անտեսած իշխանությունները կամա՞ են դավաճանել ազգին, թե՞ ակամա»։

«Մեր կուրսեցիները այդ ժամանակ արդար քննությունով ընդունված տղաներ եւ աղջիկներ են». Ոստիկանապետը՝ իր կուրսեցի, «ծեծով աչքի ընկնող» Ազիզյանի մասին

Ասեմ, որ մեր կուրսը հանգիստ թողնեք: Պարոն Ազիզյանի բոլոր արարքներին՝ թե՛ լավ, թե՛ վատ, տրված են իրավական գնահատականներ եւ պարոն Ազիզյանի նշանակումն ու այսօրվա պաշտոնավարումն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Ես պարոն Ազիզյանից շնորհակալություն եմ հայտնում՝ վերջին շրջանում աղմկահարույց որոշ դեպքեր բացահայտելու համար:

«Ավելի լավ է դժվար շնչեն, քան Աստված մի արասցե, չշնչեն». Ոստիկանապետը՝ ոստիկանների սխալների, ձեւական դիմակ դրած ծխելու լուսանկարի մասին

Արման Սարգսյանը հորդորեց վատը տեսնելուն զուգահեռ նաեւ լավը տեսնել, որովհետեւ այս օրերին դեպք է եղել, որ բժիշկները խնդիր են ունեցել, չեն կարողացել գնալ, ոստիկանն է սպիտակ պաշտպանիչ հագուստով հիվանդի մոտ գնացել:

Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերից ներդրվող ուսուցման անվճար համակարգին. Արցախի ԱԺ հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին

Լուսինե Ղարախանյանը նաև ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները՝ բնագիտական առարկաների ուսուցման, առցանց համակարգերի ներդնման վերաբերյալ:

Վանի «Սուրբ կույսեր» վանական համալիրն ավերվում է գանձախույզների հարձակումներից. Ermenihaber

Համալիրը Վանում գտնվող քրիստոնեական և հատկապես հայկական ճարտարապետության բազմաթիվ օրինակներից մեկն է։

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակի իրականացվել՝ անկախ դպրոցների փակ լինելու հանգամանքից

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին

«Յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն մեր, այլ նաև դիմացինի կյանքն ու առողջությունը». Ռոմանոս Պետրոսյան

Անձնական պատասխանատվության թերացմամբ կամ բացակայությամբ ավելի դժվարացնում ենք համավարակի դեմ պայքարող բոլոր օղակների խնդիրներն ու աշխատանքը:

Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ օգտագործելով նաև իր անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների հետ համագործակցությանը

Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:

«Կոկորդ ծակել եւ 4 զոհ ունենալ, վերջում պարզել այլ բան…». ոստիկանապետը՝ Գավառի դեպքերի մասին

Թե ինչո՞ւ քավության նոխազ ընտրվեց Գեղարքունիքի ոստիկանապետը, երբ ի վերջո նա եղել էր իր հետ՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Լրատվությունը պետք է լինի փաստերի վրա հիմնված ու իր մեջ ապատեղեկատվության էլեմենտներ չպարունակի»:

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Ֆիզիկական անձինք օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով կարող են ներմուծել բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար նախատեսված դեղեր:

«Դուք դրա արդյունքը այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը արձագանքում են հարսանիքի հայտնի բեմականացմանն ու տեսանյութին

«Այսօր առավոտյան մենք պարզել ենք այդ տնտեսվարող սուբյեկտին, մեր կողմից կազմվել է արձանագրություն, արարքին տրվել է իրավական գնահատական եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կլինի»:

Ֆինանսավորում չպետք է տրամադրվի, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը. Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սենատոր Մենենդեզի նամակը

Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության անհանգստացնող անհավասարությունը խաթարում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևի բնույթն ու ոգին:

«Երբ ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, դիտարկում են դա բռնություն». ոստիկանապետ

Անի Սամսոնյանը հարցրեց՝ ոստիկանների պահվածքի մասին քննադատություններ են հնչում ու այսօր էլ տարածվեց նման մի տեսանյութ. «Ոստիկանները քաղաքացուն գետնին են գցում ու ոստիկանության պաշտոնական պարզաբանումն այն էր, որ չի ենթարկվել ոստիկանի օրինական պահվածքին: Տեսանյութում երեւում է, որ քաղաքացին ասում է՝ թողեք, ես կգամ, բայցն նրան գցում են գետնին ու արժանապատվությունը նվաստացնում են: Դա իրավաչափ գործելաո՞ճ եք համարում»:

Նկարները հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմքերը. Շուշան Դոյդոյան

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 189.17):

Թուրքիայի միակ հայկական գյուղում հայկական թանգարան է բացվել. Ermenihaber

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել:

Ծովինար Խաչատրյանը՝ դիմակ կրելու, մանկական մեկանգամյա տակդիրները լվացող ազգ լինելու մասին

Երբ Վերակենդանացման բաժանմունքում տեսնում ես դիմահար պառկած մարդկանց, որոնց թոքերի փոխարեն սարքն է շնչում, Կորոնավիրուսի ծագումնաբանությունը սկսում է ավելի պակաս հետաքրքրել:

Գեղարքունիքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 46 նոր դեպք. Գնել Սանոսյան

Նախորդ երկու օրերի դրությամբ` Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 619 դեպք

«Վահան Հովհաննիսյան+30» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածը պահանջում է իրեն ազատ արձակել

Տիգրան Ավետիսյանը միակն է 31 մեղադրյալներից, որն այս գործով 1997 թ․-ին դատապարտվել է մահապատժի (2003 թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում)՝ մեղադրվելով 1961 թ.-ի խորհրդային ժամանակաշրջանի քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով՝ 65 հոդվածի 2-րդ մասով, 65 պրիմ հոդվածով, 232 հոդվածի 1-ին մասով և 209 պրիմ հոդվածով (երկու ոստիկանների սպանություն, ի վնաս պետական անվտանգության գործողությունների կատարում, հանցավոր ահաբեկչական խմբում հավաքագրում, ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում ու կրում):

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ պետության կեսը համարվող Երևանը համաճարակի փուլում արդեն երեք ամիս է՝ չունի քաղաքային իշխանություն։ Ի տարբերություն աշխարհի մյուս քաղաքների՝ Երևանը չի ախտահանվում

Անի Խաչատրյան. «Ես չգիտեմ՝ ուրիշ խմբեր ումից կարող են փող ստանալ, ես անձամբ որեւէ հանքարդյունաբերական ընկերությունից չեմ ֆինանսավորվել»

Բնապահպաններն ընդդեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դատական նիստին հայցվորները պնդեցին՝ Ավինյանը թող ապացուցի, որ մեզ ֆինանսավորում է հանքարդյունաբերական ընկերություն

Լուծումը նոր սահմանադրության մշակումն է. «Ժառանգությունն» արձանագրում է` «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունն ական է՝ տեղադրված ՀՀ ներքաղաքական դաշտում

Միակ օրինական ճանապարհը ազգային համաձայնության մթնոլորտում շահագրգիռ բոլոր ուժերի ներգրավմամբ նոր սահմանադրության հնարավորինս արագ և կազմակերպված մշակումն է և այս օրակարգով հանրաքվեի ապահովումը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031