Օրվա լրահոսը
Բացառիկ հնարավորություն՝ վայելելու կենդանի կատարմամբ առցանց համերգներ
Թագավարակով պայմանավորված՝ մշակութային բոլոր կոլեկտիվների թվում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) եւս գրեթե երկու ամիս դադարեցրել էր փորձերը եւ համերգային գործունեությունը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ երբ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց արտակարգ դրության թուլացումների մասին, որտեղ նշվում էր, որ մայիսի 18-ից ստեղծագործական կոլեկտիվները կարող են գործել տասը հոգանոց խմբերով,
Ոստիկանությունը հունիսի 5-ին իրականացրած արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերել է իրավախախտման 1058 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է
Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն: Նախագահը բարձր է գնահատել վարչության աշխատանքը հանրապետության ներքին և արտաքին անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ բոլոր խնդիրները մշտապես գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում: Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման
Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել․ Արա Գալոյան
Հրապարակվեց առաջին հաշվետվությունը, որը նկարագրում է համավարակի ազդեցությունը մեր տնտեսության վրա: Խոսքը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին» հաշվետվության մասին է: Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել: Հայտարարվում է, որ արդյունաբերությունը կրճատվել է 8.6 տոկոսով (ապրիլը մարտի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է` 9.2 տոկոս): Շինարարությունը կրճատվել է
Ինչպես Պուշկինի քույրը պոետի ափով գուշակեց նրա մահը
Դրվագներ Օլգա Պուշկինայի եւ Ալեքսանդր Պուշկինի անհարթ կյանքից Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինի քույրը՝ Օլգա Պուշկինան, բացի լավ քույր լինելուց, նաեւ պոետի լավագույն ընկերներից էր: Իր բոլոր բանաստեղծություններն ու նամակները նա նախ քրոջ հետ էր քննարկում: kulturologia.ru-ի փոխանցմամբ, Օլգան նաեւ ապագան կանխազգալու հատկություն ուներ, նա գուշակել էր նաեւ եղբոր անժամանակ մահը: Ի տարբերություն Պուշկինի, Օլգան երկար ապրեց,
«Օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը»․ Արշավիր Ղարամյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար, Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից: Հաշվի առնելով, որ Դուք ինքներդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյալների վրա հենվելով կարելի է
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք․ ԱՆ
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70
Հորդորում ենք պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին, թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում․ հայտարարություն
Ս․թ․ հունիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի և քաղաքացի Իզաբելլա Սարգսյանի թ․ 345-45 հարցմանը, պատասխանել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արագ բացահայտման նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծվել է «հայ կամավոր ծրագրավորողների կողմից»։ Մանրամասնելով, թե՝ «ծրագրավորողները չեն ցանկացել, որ
Ռաֆիկ Մաշադյան․ «Որ ՊԵԿ-ը ղեկավար կազմով գնում է, նման բան գոյություն չունի». «Հրապարակ»
Պետական եկամուտների կոմիտեն խորտակվող նավ է հիշեցնում, որի նավապետը հեռացել է, հնարավոր է` թիմով: Համենայնդեպս, ասում են, որ հրաժարականի դիմումներ են գրել նաեւ Դավիթ Անանյանի երկու տեղակալները՝ Ռաֆիկ Մաշադյանը եւ Միքայել Փաշայանը, ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը, աշխատակազմի ղեկավար Էդգար Գեւորգյանը, որն աշխատակազմի ղեկավար է եղել նաեւ ֆիննախում ու այնտեղից Անանյանի
Փաշինյանը պատասխանեց «ինչո՞ւ մեքենայում եւ այգում պետք է դիմակ կրենք» հարցին
Դուք չգիտեք, թե ձեր մեքենան ով եւ ինչպես է լվանում, վստահ չեք՝ երբ գլուխը դնում եք ձեր մեքենայի ապակուն, դրա վրա վիրուս թողնվե՞լ է, թե ոչ
Գույքահարկն ավելի շատ թանկանալու է հենց էժան գույք ունեցողների, այլ ոչ թե թանկ գույք ունեցողների համար․ «Ազգ»
Կառավարությունը հաստատեց շինությունների եւ հողի գույքահարկի նոր դրույքաչափերը, որոնք, ըստ ֆինանսների նախարարի, 4,3 անգամ բարձր են լինելու գույքահարկի գործող դրույքաչափերից։ Իրականում գույքահարկը տասնյակ անգամներով է բարձրանալու։ Կառավարությունը գույքահարկ է բարձրացնում հենց այն պահին, երբ երկիրը գտնվում է տնտեսական եւ առողջապահական համակարգի խորը ճգնաժամի մեջ։ Արդարացումը, որ դա կյանքի է կոչվելու եկող տարվանից եւ աստիճանաբար, ոչինչ
Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ․ «Հրապարակ»
Մայիսի 25-ին Երեւանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։ Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։ Փոքրիկ ուրախության այդ տեսանյութը, «հակահամաճարակային կանոնների խախտման» շրջանակում,
Գլխավոր թեման պետք է լիներ հենց համավարակի դեմ պայքարը, ազգաբնակչության պաշտպանությունը․ «Ազգ»
Երեկ ես ստիպված եղա աչքի անցկացնել մեր Ազգային ժողովի վերջին երեք ամիսների ընթացքում քննարկած եւ անցկացրած օրինագծերի թեմատիկ ցուցակը: Առաջին բանը, որը նկատեցի, այն էր, որ քննարկման ներկայացված օրինագծերի շուրջ 80 տոկոսը առաջարկվել է կառավարության կողմից, ինչը վկայում է խորհրդարանական պատգամավորական նախաձեռնողականության ցածր մակարդակի մասին, մանավանդ որ մնացած 20 տոկոսի գրեթե կեսը ներկայացվել է այսպես
Եթե վիճակի բարդացում չկա, տանը 14-օրյա հսկողություն է սահմանվում, ախտանիշներն ամբողջովին անցնելու դեպքում եւս 14 օր հսկողությունը շարունակվում է․ «Հայկական ժամանակ»
Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ COVID-19-ով վարակված այն քաղաքացիները, որոնք անախտանիշ են կամ ունեն թեթեւ ախտանիշներ, բուժում են ստանում տանը՝ մեկուսացված։ Այս օրերին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է գործում հատուկ մասնագետների խումբը, որը որոշում են՝ ովքեր պետք է տանը մեկուսանան, ովքեր տեղափոխվեն հիվանդանոց։ Կենտրոնի պոլիկլինիկայի մեծահասակ բնակչության գծով վարիչի տեղակալ Հեղինե Պետրոսյանը
«Արթուր Վանեցյանը ո′չ քաղաքական ֆիգուր է, ո′չ այն կերպարը, որ պետք է բան թելադրի. նա գործիք է»
Ըստ Քրիստինե Պողոսյանի՝ ոչ մի սահմանի մեջ չի տեղավորվում այս իրավիճակում ոչ թե օգնության ձեռք մեկնելը և ասելը՝ եկեք այսպես անենք, այլ ինչ-որ մեկի հրաժարական պահանջելը: Նա հորդորեց՝ թող համբերեն, դրա ժամանակն էլ կգա, թող չընկնեն այսքան ամեն ինչից առաջ:
Տնտեսական գործունեության որոշ սահմանափակումներ բացասական են ազդել նաեւ Հայաստանի ներգնա զբոսաշրջության ոլորտի վրա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները, բնականաբար, նվազել են: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այդ թիվը կազմել 139 հազար 619: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել է 12 տոկոս անկում. 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 158 հազար 672: Սա, իհարկե, վատ ցուցանիշ է: Պատճառը կորոնավիրուսն է, որի տարածումը կանխարգելելու նպատակով
Ռաֆայել Զաքարյան․ ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ «Հայկական ժամանակ»
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի եւ վարչապետի տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Այս մասին ՀԺ-ին հայտնեցին ՊԵԿ-ից՝ հավելելով, որ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որեւէ խնդիր չի եղել: ՀԺ-ն թեմայի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել նաեւ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյանին։ – Պարոն Զաքարյան, ե՞րբ է
Վարչապետ. «Եթե ծանր դեպքերն ավելանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք վերադառնալ տոտալ լոկդաունի»
Ուրիշներին վարակելու հնարավորությունն առավելագույնս պետք է քչացնենք: Սա բոլորին է վերաբերում, որովհետեւ մոտ 25 000 առանց ախտանշանների դեպքեր կա
Արթուր Վանեցյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանին. «Հայկական ժամանակ»
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է հունիսի 4-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել,
Փաշինյան. «Երաշխիք չկա, որ ես կամ հարազատներիցս մեկը չի մահանա»
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ մեր ընտանիքը սա բարեհաջող կավարտի, որովհետեւ անկանխատեսելի հիվանդություն է
Որեւէ գաղափար «չմերժենք»
1990-ականներին, երբ «իզմերը» դեռեւս վերջնականապես մերժված չէին, ինձ համար գոյություն ունեին երեք հիմնական գաղափարախոսություններ՝ կոմունիստական, որի հիմքում էր սոցիալական ուտոպիան, դաշնակցական, որը խարսխված է ազգային երազանքների վրա, եւ ՀՀՇ-ականը, որը փորձում էր կյանքի կոչել այդ ժամանակվա «թրենդային» գաղափարները: Ընթերցողներից շատերը, որոնք ապրել են այդ ժամանակներում, իհարկե, կասեն, որ ՀՀՇ-ն ոչ մի գաղափարախոսություն չուներ, որ նրանք
Լոռու մարզում 251 վարակվածներից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են
Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:
ԲՀԿ խոսնակ. վարչապետի խոսնակի պատասխանն իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր
Մենք, իհարկե, ենթադրում էինք, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէինք պատկերացնում դրա իրական մասշտաբները։ Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը։
«Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է». Մանե Գեւորգյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթին. «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ
Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում. Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը, Տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու
«Իրենք ամենագետն են․․․». Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստում. (Տեսանյութ)
Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա մասնավորապես ասաց. «Գիտեք, որ
Աշկինը թուրք-ադրբեջանական մշակութային միությունը կոռուպցիոն սկանդալում
Աշկինը թուրք-ադրբեջանական մշակութային ընկերությունը թաթախված է ընտրակեղծիքների ու դրամաշնորհների շորթման մեջ Նիդերլանդական թերթերի բացահայտումները Դեռ սույն թվականի փետրվարի 26-ի «Նիդերլանդական օրագրի»` «Ադրբեջանական սփյուռքի ու ազգայնամոլ Աշկինի իրական դեմքը» ընդարձակ հոդվածում, պատմել էինք տխրահռչակ Աշկինի մասին: Սույն հոդվածի «Կոռուպցիոն կասկածելի կապեր Հաագայի քաղաքապետարանի չինովնիկի հետ» ենթավերնագրի ներքո, խոսել էինք Նիդերլանդական մամուլում հայտնված Աշկինի կասկածելի գործարքների մասին`
Երկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Ավարտվել է եղբայրներ Ս. և Հ. Գալստյանների կողմից 2019թ. հոկտեմբերի 16-ին «Չի-Չի» գեղեցկության սրահից գողություն կատարելուց հետո Ազատության պողոտա և Բաբայան փողոցի խաչմերուկում ՀՀ ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ, նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, բռնություն գործադրելու, նրանցից մեկի հաշվեցուցակային զենքը հափշտակելու և դրանով ոստիկանության մյուս ծառայողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական
«Կորոնավիրուսը թոքաբորբ է առաջացնում է, բայց ոչ՝ հիշողության կորուստ». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համաճարակային աղետը և սոցիալ-տնտեսական ճգնաժամը կլանել են մեր հասարակության ողջ ուշադրությունը, սակայն անգամ և հատկապես այս դժվար իրավիճակներում մենք պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել մեր ազգային օրակարգի և անվտանգության հարցերը, ինչպիսին է Արցախյան հիմնախնդիրը: Հիշում եք, որ իր վերջին ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան
Դավիթ Բեջանյանը ու եւս երկու ծանրորդ դոպինգի դրական թեստ են հանձնել
Ռուսաստանը ներկայացնող երեք ծանրորդներ՝ Նադեժդա Եվստյուխինան, Օլեգ Չանը եւ Դավիթ Բեջանյանը դոպինգի դրական թեստ են հանձնել: Նրանց անալիզում հայտնաբերվել է արգելված դեհիդրոքլորմեթիլ թեստոսթերոն մեթաբոլիտ: Տեղեկությունը տարածել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Հատկանշական է, որ այս երեք ծանրորդների անունները 2019 թվականից նշված են հեռացված մարզիկների ցուցակում: Նրանց կասկածում են հակադոպինգային այլ կանոններ խախտելու մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































