Օրվա լրահոսը
Էդուարդ Թադեւոսյանը՝ խաչատրյանական մրցույթի մասին. «Համարձակ քայլ է մրցույթն անցկացնել հեռավար ձեւաչափով»
Արամ Խաչատրյանի անվան մրցույթն այս տարի դիմել է ժամանակակից տեխնոլոգիաների, օգտագործել արհեստական բանականություն:
Եթե դա պատերազմ է, ապա մենք պատերազմը առաջնորդող հմուտ ղեկավարի փոխարեն ունենք մեկը, ով հանել է բոլոր սահմանակետերը․ Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխխոսնակ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ցանկացած երևույթ սովորաբար անցնում է զարգացման հինգ փուլ` ծագում, պրոգրեսիվ զարգացում, ստագնացիա (լճացում), ռեգրեսիվ զարգացում և անկում: Մի քանի օր է` ստանալով պարբերական տրավմատիկ շոկերё հետևում եմ իմքայլական տղաների և աղջիների մտքի արտանետումներին` ջանալով գեթ մի փոքր ադեկվատություն գտնել նրանց ասածներում… բայց ավաղ… Զարգացման
Հավերժություն (էսսե)
Օ՜ չտխրես հանկարծ… Ամենախեղճ անհուսության մեջ անգամ, երբ երազներն են հոգեվար, երբ ծիծեռնակն է դառնում մանկատան պատերի մեջ մեծացող երեխայի խաղալիքը, երբ հասկանում ես, որ առասպելն էր փուչ, իսկ կարոտը՝ բաց թողնված մի էջ… Դու չտխրես… Խնդրո՛ւմ եմ։ Յուրաքանչյուր ոք ինքը՝ հավերժությունն է։ Եվ հեռացողն անգամ մի բուռ անմահություն ունի իր հետմահու հիշողության մեջ: Երբ
Հունիսի 8-ին Մոսկվա-Երևան հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները
Հայտնում ենք, որ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը): Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են
Հիմնավորված չէ հավաքների ազատության իրավունքի և հանրային միջոցառումների նկատմամբ գործող սահմանափակումների նմանատիպ տարբերությունը․ հայտարարություն
2020 թ.մարտի 16-ին ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ N 298-Ն որոշմամբ հանրապետության ողջ տարածքում արգելվեց հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Միաժամանակ, հանրային միջոցառումների անցկացումը (ներառյալ՝ ժամանցային միջոցառումներ, տոնական և հիշատակի միջոցառումներ) մինչև 5 անձի մասնակցությամբ թույլատրվում են։ Արտակարգ դրության հայտարարումից ի վեր, այդուհանդերձ, հանրապետության տարբեր վայրերում տեղի են ունեցել հավաքներ
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի
Հայտնի են Արցախի Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում ձևավորվել են՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ
Ռազմական խորհրդի հեռավար նիստին շոշափվել են մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման, տեսադիտարկման համակարգերի կատարելագործման և այլ թեմաներ
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 6-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում շոշափվել են մարտական հերթապահության իրականացման արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերի կատարելագործման, ինժեներական ապահովման, կենտրոնացման շրջանների կահավորման, զորքերի պաշտպանվածության, զորաշարժերի երթուղիների կահավորման և հարակից այլ թեմաներ: Ռազմական խորհրդի ընթացքում, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան
2008 թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների գործով դատապարտված Իսահակ Մալխասյանն արդարացվել է․ Գոռ Աբրահամյան
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին: 2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա
Այսօր արդեն լուծումն, օրենքի շրջանակներում, համավարակի կանխարգելման պահանջները պարտադրելն է այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում․ Էլինար Վարդանյան
Մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք պատասխանատու վարքագիծ են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Առանց կոչերի, առանց համոզելու։ Նրանք ինքնուրույն տեղեկացված են նորմերից և անվերապահորեն կատարում են պարետատան պահանջները։ Բայց կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, արգելքների ոչ մի նորմ։ Եվ
Մեր սիրելի հայրենակիցը Ձորագյուղից գնացել է Գողթ՝ թաղման, հետո թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք․ Նիկոլ Փաշինյան
Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք-չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ
Կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը Հայաստանում և Վրաստանում. «Իրազեկ քաղաքացիների միավորման» համեմատական վերլուծությունը
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Միևնույն ժամանակ, հարևան երկրում՝ Վրաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը նվազում է։ Այս հանգամանքը սոցիալական ցանցերում և մեդիայում ակտիվ քննարկման պատճառ դարձավ։ Ըստ այդմ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ուսումնասիրել Հայաստանի և Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը։ Մանրամասն անդրադարձել ենք հարցին, թե ինչ կանխարգելման միջոցներ
Հավերժական «Մեյմանդար»
Իհարկե, հիմա ամենից անշնորհակալ գործն է համավարակից, իշխանություններին կամ ընդդիմությանը հայհոյելուց զատ այլ բանի մասին մտածելը, բայց կան բաներ, որոնք հիմնային են ու պարտավոր են ոչ մի վայրկյան տեղը չզիջել գուցեեւ չափազանց հրատապ, սակայն անցողիկ երեւույթներին: Հիմքում դրված անկյունաքարի ամենաչնչին շեղումն անգամ ամբողջ շինությանը դատապարտում է լինել ծուռ եւ երբեւէ տապալվել. այս մասին կասի ցանկացած
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ․ ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է հանրապետության մարզեր և հետևել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Փոխնախարարը նախ ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը‚ ապա եղել է Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ
Ինչպես բացվեց Սադախլոյի անցակետը եւ վրացական ցորենը եկավ Հայաստան
«Մենք պետք է մտնենք Էդուարդ Շեւարդնաձեի մոտ եւ մեր պաշարներից հայերին ցորեն հատկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է կամուրջին եւ ճանապարհին, դրանց վերականգնումը ես անձամբ կղեկավարեմ եւ ամենակարճ ժամկետում կավարտեմ. ամեն ինչ կատարվեց Մամուկայի ասածի պես». Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուայի հուշերից: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության` IPChain Հայաստանյան գրասենյակը դիմել է Երեւանի քաղաքապետարան` Երեւանում Իլյա Գվարիշվիլիի
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական համագործակցության և կառուցողական երկխոսության ընդլայնումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության շրջանակներում և վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ապագայում ևս կշարունակեն ամրապնդել հաստատված բարիդրացիական, ջերմ ու փոխշահավետ
Արթուր Վանեցյան․ «Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար»․ «Երկիր»
ՀՅԴ վերջին հայտարարության, ՀՀ իշխանությունների ձախողումների և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ -Պարո՛ն Վանեցյան, Դուք ծանո՞թ եք Դաշնակցության հայտարարությանը, որով առաջարկվում է հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես
«Ջրի գործով» անմեղսունակ ճանաչվածը հինգ տարի է՝ դատարաններում է
Միջնորդում են՝ հարկադիր բուժում, ինչն իրեն առողջ համարողը չի ընդունում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր 2016թ. հունիսի 28-ին դիմել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը` «քրեական օրենքով արգելված արարք կատարած» Աստղիկ Խ.-ի նկատմամբ նշանակել հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության բաժանմունքում, միջնորդությամբ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Պողոսյանը վճռել էր` Աստղիկ Խ.-ին ազատել
Մայիսի 31-ից հունիսի 6-ը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ
Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին՝ շարունակելով վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Լուսանկարը՝ «Հայ զինվոր»-ի
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 2 դեպք, վարակակիրներից մեկը միացված է թթվածնի սարքին․ ԱՐՑԱԽ ՏՇ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին: Կորոնավիրուսով վարակված
«Պարզագույն սիլլոգիզմի անվան տակ՝ պարզագույն մանուպուլյատիվ հնարք»․ Խոսրով Հարությունյան
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ալոգիզմ՝ ճանաչողության մեջ տրամաբանության դերի ժխտում։ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և քաղաքական պայքարի ներկա զարգացումներին, ըստ էության ի շարունակություն վարչապետի աջակցությանը նվիրված օրեր առաջ տարածած իր հայտարարությանը, օգտագործելով մտավարժանքի հերթական հնարքը, փորձ է անում կաշկանդել ընդդիմությանը
Բացառիկ հնարավորություն՝ վայելելու կենդանի կատարմամբ առցանց համերգներ
Թագավարակով պայմանավորված՝ մշակութային բոլոր կոլեկտիվների թվում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) եւս գրեթե երկու ամիս դադարեցրել էր փորձերը եւ համերգային գործունեությունը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ երբ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց արտակարգ դրության թուլացումների մասին, որտեղ նշվում էր, որ մայիսի 18-ից ստեղծագործական կոլեկտիվները կարող են գործել տասը հոգանոց խմբերով,
Ոստիկանությունը հունիսի 5-ին իրականացրած արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերել է իրավախախտման 1058 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է
Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն: Նախագահը բարձր է գնահատել վարչության աշխատանքը հանրապետության ներքին և արտաքին անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ բոլոր խնդիրները մշտապես գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում: Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման
Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել․ Արա Գալոյան
Հրապարակվեց առաջին հաշվետվությունը, որը նկարագրում է համավարակի ազդեցությունը մեր տնտեսության վրա: Խոսքը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին» հաշվետվության մասին է: Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել: Հայտարարվում է, որ արդյունաբերությունը կրճատվել է 8.6 տոկոսով (ապրիլը մարտի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է` 9.2 տոկոս): Շինարարությունը կրճատվել է
Ինչպես Պուշկինի քույրը պոետի ափով գուշակեց նրա մահը
Դրվագներ Օլգա Պուշկինայի եւ Ալեքսանդր Պուշկինի անհարթ կյանքից Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինի քույրը՝ Օլգա Պուշկինան, բացի լավ քույր լինելուց, նաեւ պոետի լավագույն ընկերներից էր: Իր բոլոր բանաստեղծություններն ու նամակները նա նախ քրոջ հետ էր քննարկում: kulturologia.ru-ի փոխանցմամբ, Օլգան նաեւ ապագան կանխազգալու հատկություն ուներ, նա գուշակել էր նաեւ եղբոր անժամանակ մահը: Ի տարբերություն Պուշկինի, Օլգան երկար ապրեց,
«Օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը»․ Արշավիր Ղարամյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար, Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից: Հաշվի առնելով, որ Դուք ինքներդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյալների վրա հենվելով կարելի է
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք․ ԱՆ
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70
Հորդորում ենք պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին, թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում․ հայտարարություն
Ս․թ․ հունիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի և քաղաքացի Իզաբելլա Սարգսյանի թ․ 345-45 հարցմանը, պատասխանել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արագ բացահայտման նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծվել է «հայ կամավոր ծրագրավորողների կողմից»։ Մանրամասնելով, թե՝ «ծրագրավորողները չեն ցանկացել, որ


















































