Օրվա լրահոսը
Համացանցում հրապարակվել են ցուցակներ․ հարուցվել է քրեական գործ
Հունիսի 2-ին Ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը մտահոգված է Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումներից
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը (USCIRF) մտահոգված է Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումների, Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հանձնաժողովը գրառում է արել թվիթերյան էջում: Հաղորդագրության համաձայն՝ նմանատիպ դեպքերը վախի և անապահովության զգացում են առաջացնում Թուրքիայում բնակվող կրոնական և մյուս փոքրամասնությունների մոտ: USCIRF-ը գրառմանը կցել է նաև Al-Monitor-ի
Վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության համակարգված քաղաքականություն էթնիկ պատկանելիության հիմքով. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի կամ այլ կերպ՝ Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճիռը, որն ունի պատմական կարևորություն մարդու իրավունքների ողջ համակարգի համար: Այս վճռով Եվրոպական դատարանն արձանագրեց, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի մեկ տասնակից ավելի
Թուրք նախարարն անդրադարձել է Ռաքել Դինքի հասցեին հնչած սպառնալիքներին. Ermenihaber.am
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «Hürriyet» թերթի սյունակագիրներից Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Ստամբուլի Քուզքունջուք թաղամասում գտնվող հայկական եկեղեցու հետ կապված միջադեպին և Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հասցեին հնչեցված սպառնալիքներին։ Սոյլուն նշել է, որ նմանատիպ սադրանքներն ու մահվան սպառնալիքներն իրականում այլ նպատակ ունեն։ Ըստ նրա մեկնաբանության՝ դրանք նպատակ են հետապնդում խարխլելու
Զորամասի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են
2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալե մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մասիսի Ղուլյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ կրտեր սերժանտ Դավիթ
«Մեյմանդար» շուկան ախտահանվել է
ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն վարակազերծել է 200 տաղավար և 115 խանութի դիմային հատված Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն մեկ օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» շուկայի գործունեությունը` տարածքը ախտահանելու և սանիտարական վիճակը վերականգնելու նպատակով: Շուկան փակվել է այսօր` ժամը 10:00-ից, և կգործի վաղը` ժամը 10:00-ին: Սահմանված
«Ավտոբուսը այդքան լիքը չի, 3 մարդ իրար հետեւից մտնում են, եսիմ ինչ արտառոց բան չի». «Գլորիայի» տնօրենը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին
Հարցին՝ ինչո՞ւ դուք դիմակով չեք, հնարավո՞ր է աշխատակիցները հետեւել են տնօրենի օրինակին, դրա համար էլ վարակվել են՝ նա պատասխանեց, որ դրսում դիմակ կրում է. «Կարգը այսպիսին է՝ եթե երկու հոգի նստած են, մեկը դնում է, մյուսը կարող է չդնի: Իրավապահ մարմիններում եմ եղել այս վերջին օրը, ասեցին՝ դե լավ, ես կդնեմ, դու մի դնի»: Թե որ իրավապահներն են նման խորհուրդ տվել քաղաքացուն, երբ պարետը հստակ հրահանգում է՝ փակ տարածություններում դիմակ կրելը պարտադիր է, պարզ չեղավ:
«Կարծում եմ, որ պատասխանատվության ենթարկելու հիմքեր կային». իրավապաշտպանը Ռեւազյանին վիրավորելու փաստով քրեական գործի մերժման մասին
Քրեական գործ հարուցելու մերժումը իրավապաշտպանը վատ նախադեպ է համարում
Ինչպես սովորել օտար լեզու արագ և արդյունավետ կամ՝ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»
Հոդվածի առաջին մասում խոսեցինք շարժառիթների կարևորության մասին, իսկ այս հատվածում կխոսենք մեկ այլ կարևորագույն գործոնի մասին, որի առկայության դեպքում օտար լեզու սովորելու գործընթացը կդառնա հաջողված և հաճելի: Խոսքը գնում է վստահության մասին. վստահություն մեր հանդեպ, որ մենք կարող ենք սովորել որևէ նոր լեզու, և որ ամենակարևորն է` հաղորդակցվել տվյալ լեզվով: Կարծում եմ` այստեղ կարևորագույն կետը
Պարետի հրահանգով «Գլորիա» կարի ֆաբրիկան փակվել է ու մեր ներկայության պահին պատահական ներս են մտնում իտալացի մատակարարները
Մտանք գլխավոր տնօրեն Բագրատ Դարբինյանի աշխատասենյակ: Տնօրենը դիմակ չէր կրել: Փակ սենյակում բացի իրենից կար 5 մարդ:
Բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը
Հունիսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմ-ին (Էջմիածին կայարանի հարևանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը: Հրդեհը մարվել է, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ: Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել: Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման: ՀԿԵ-ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության
Ալեքսանդր Լուկաշենկոն ցրել է կառավարությունը
Բելառուսի նախագահ Ալքեսանդր Լուկաշենկոն կառավարության գործող կազմը ցրելու որոշում է ընդունել: Այս մասին հաղորդում է Belta գործակալությունը: Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է: Լուկաշենկոն խորհրդակցություն է հրավիրել՝ կառավարության նոր կազմ ընտրելու համար: Խորհրդակցությանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն և Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը:
Նոր ճգնաժամը լինելու է քաղաքական. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Դեռ երկու ամիս առաջ հրապարակավ առաջարկել եմ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ կառավարության գործողությունները ուսումնասիրելու նպատակով հրամայական է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրման առարկա դարձնի թե կառավարության գործունեության համարժեքությունը եւ օրինականությունը, թե համավարակի պատրվակով պետական բյուջեից եւ համապատասխան հիմնադրամից կատարած ծախսերը։ Ապրիլին
«Երբ ծաղրում են պատգամավորի մազի ձևը, դա որևէ կերպ օրենքով սահմանելի չէ». Սոս Ավետիսյան
Պատգամավորը տեղեկացրեց, որ եվրոպական մի քանի հետազոտություններ ցույց են տալիս, որ ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում ձևավորվում են խմբեր, որոնք կանխում են ատելության խոսքի տարածումը, ունեն իրենց չափանիշները:
Փաշինյան. «Սխալ է, որ մեղադրանքը հնչում է քաղաքացիների հասցեին, մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական»
«Մեր հիմնական նպատակն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը, եւ դրան պետք է հասնենք միասին»,-այսօր այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է պաշտոնյաների հրաժարականներ լինեն կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար, եւ արդյոք կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ պատասխանատվություն չի կրում, որ անընդհատ մեղադրանքներ են ուղղում քաղաքացուն: «Սխալ է, որ հիմնական մեղադրանքը հնչում
Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գևորգյան
«Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո», ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը:
Մերձավորարևելյան և Հյուսիսաֆրիկյան տարածաշրջանները՝ Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններ
«Առավոտի» հարցազրույցը՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, արաբագետ, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանի հետ: – Պրն. Գրիգորյան, Միջին Արևելքը եղել և մնում է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը, որտեղ խաչվում են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բազմաթիվ շահեր, առկա են չդադարող հակամարտություններ: Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանային ներկայիս գործընթացները, ինչպիսի՞ն է համավարակով պայմանավորված իրավիճակն այստեղ: – Միջին Արևելքը մնում է այն
Վարչապետ. «Չնայած համաճարակային մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին»
«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է լարվել եւ երեկ 515 նոր դեպք ենք ունեցել, այս թիվը վերջին օրերին ինձ համար հասկանալի չէր»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պատճառների մասին պետական մարմինների զեկույցները չէին բավարարում, ուստի դիմեց հանրությանը, որոնք վարչապետի ֆեյսբուքյան էջին էին ուղարկում լուսանկարներ, որի միջոցով իր խոսքերով ասած՝
ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնին հավակնում է թուրք քաղաքական գործիչ. Հայաստանը քվեարկություն է պահանջել. AP
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը հայտարարել է, որ հունիսի 17-ին կազմակերպության անդամ 193 երկրները ընտրելու են ՄԱԿ Անվտանգության, Տնտեսական և Սոցիալական խորհուրդների անդամներին, ինչպես նաև ասամբլեայի հերթական՝ 75-րդ նստաշրջանի նախագահին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են սեպտեմբերին: Տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնի համար շրջանառվում է ընդամենը մեկ թեկնածուի՝ թուրք փորձառու դիվանագետ,
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է բժիշկների օրհնության կարգ
Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։ Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։ Սուրբ առաքյալը համարվում է բժիշկների հովանավորն ու բարեխոսը։ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները Սուրբ Ղուկաս Ավետարանչի բարեխոսության հայցով
Պարետ. «Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է»
Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա հիշեցրեց՝ մինչ այժմ դիմակ կրելը պարտադիր էր փակ տարածքներում, կանգառներում, տրանսպորտում, առեւտրի եւ սպասարկման կետերում, իսկ բաց տարածքներում դիմակի առկայությունն էր պարտադիր, եւ այս որոշման նպատակն էր՝ փուլային անցում կատարել: Այսօր պարետատան նիստին, ինչպես ասաց
Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե
Կայացվել է 1532 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 02.06.2020-ի դրությամբ կայացվել է 1532 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 02.06.2020-ի դրությամբ իրականացվել է 20952 ստուգում, որից միայն 811-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության
Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի կյանքից հեռանալու լուրի մասին: Ազգային ժողովի պատգամավորների, աշխատակազմի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին: ՀՀ Ազգային ժողով
Ավետ Ադոնցն ու Էնրիկե Մորա Բենավենտեն ընդգծել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորա Բենավենտեի հետ Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ, քաղաքական տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեի միջև զրույցը՝ տեսակապի ձևաչափով։
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող
«Իմ քայլ»-ականները զարմացան. գործադիրը դեմ է մեկուսացածներին նպաստ տրամադրող իրենց օրինագծին
Նարեկ Զեյնալյանն օրինագիծ է մշակել, խմբակցությունով ստորագրություններ ենք հավաքել եւ արտահերթ նիստ արել, ու հանկարծ պարզվում է, որ կառավարությունը դեմ է
Պահի լրջությունը պարտադրում է բոլոր ջանքերը նպատակաուղղել աղետի կանխմանը. ՀՅԴ
Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների: Իբրև առաջնային մանդատ ունեցող քաղաքական
«Միայն քրեականացման միջոցով հնարավոր չէ դիմակայել ատելության խոսքի՝ այսօրվա ծայրահեղ դրսևորումներին». Աննա Կոստանյան
Ըստ պատգամավորի՝ ունենք նաև կրթական և մշակութային լուրջ փոփոխությունների կարիք:
Արմեն Սարգսյանը ցավակցել է պետական, քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































