Օրվա լրահոսը
Մեկուսացածները նպաստ կստանան՝ որոշ բացառություններով. օրինագիծն ԱԺ-ում է
Ամսական միջին աշխատավարձի հաշվարկով 400 միլիոն դրամ է բյուջեից տրամադրվելու նպաստի այս տեսակին
«Քանի դեռ հակադիր կարծիքները, ատելության խոսքը սոցցանցերի ալգորիթմը խրախուսելու է, դրա դեմն օրենքով առնելը շատ դժվար է լինելու». Արթուր Պապյան
Արթուր Պապյանն ասաց, որ ՀՀ օրենսդրությունն այս առումով հնացած է, և շատ բաներ ընդհանրապես կարգավորված չեն:
Արցախում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել․ ՊԲ
Հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Դատապարտելի ենք համարում բռնության ցանկացած դրսևորում. Բաց հասարակության հիմնադրամների հայտարարությունը Ջորջ Ֆլոյդի մահվան և բողոքի ցույցերի վերաբերյալ
Նրանք դա չեն անում, որպեսզի վարձատրվեն այս կամ այն հիմնադրամներից
Պարզեցվել է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը
Հստակեցվել է անձի՝ հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը. անձը կամ նրա ներկայացուցիչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։
Վարչապետը դրական է գնահատել նախարարության գործունեությունը. Տիգրան Խաչատրյանը զեկուցել է գերատեսչության կատարած աշխատանքների, առաջիկա անելիքների մասին
Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը
Ունենք հրատապ առողջապահական խնդիր, որն արդյունավետ, հստակ կառավարմամբ և գուցե միջազգային օգնությամբ պետք է լուծել. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց
«Վաղը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին օրն է, համոզված եմ, որ ԶՈՒ գործողությունների մասով շատ հետաքրքիր եզրահանգումներ են անելու». Գաբրիել Բալայան
Հավանաբար, հուլիս ամսից Հայաստանը կսկսի արտադրել հրաձգային տեղական զենք:
Մինչև 10 մլն դրամ՝ յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար. մեկնարկել է պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագիրը
ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին: 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք
«2008-ին, 2013-ին այնպիսի ծաղրանկարներ ու ատելության խոսքի տարրերով լուսանկարներ, տեսանյութեր անողներ կային, որ այս վերջին երկու տարում ատելության խոսք ասողները կզարմանային». Գեղամ Վարդանյան
Գեղամ Վարդանյանը ցավով փաստեց՝ ատելության խոսք եղել է, կա ու կլինի:
«Վարչապետի փոփոխության երեք տարբերակ կա». Վանեցյան
«Այն, ինչ կատարվում է մեր երկրում, ուղղակի աղետ է, անթույլատրելի իրավիճակ, օր-օրի ավելի ծանր հետեւանքներ են լինելու»
«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենը՝ վարչապետի հրապարակած նկարի ու իրենց կրած վնասների մասին
Ըստ լուրերի, 36 աշխատակից է վարակվել, ստույգ թիվը գաղտնի պահեց անգամ տնօրենը՝ Դարբինյանը:
Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ. Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենի հետ
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
Գաբրիել Բալայանը` Միքայել Մինասյանի` անօրինական զենքի եւ Նիկոլ Փաշինյանի` անպիտան զենքի հայտարարությունների մասին
ԶՈՒ պատրաստվածության ու մարտունակության վրա համավարակը չի ազդել
Դիմում ենք ՍԴ՝ պահանջ ներկայացնելով Պարետի և Պարետատան դեմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու նորմերը ոտնահարելու համար. «Նոր Հայաստան»
Տգիտությունն է բոլոր չարիքների հիմքը
«Իմ քայլի» պատգամավորները հերթով քննադատեցին Նաիրա Զոհրաբյանին. «Սկսեք ձեր պատգամավորից, որ դիմակ կրի»
Աբովյանը պնդեց ԲՀԿ-ի մոտեցումը. «Վիճակը ծանրագույն է, եւ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Եթե գաղտնիք է, բացահայտում եմ»
«Չլինենք ուտոպիստներ, թե կգա մի օր, երբ բոլորն իրար հետ կխոսեն՝ բարև Ձեզ, շնորհակալություն, արդյոք, ահավասիկ». ինչպե՞ս կարգավորել ատելության խոսքը
Սամվել Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ատելության խոսքը զրոյացնել հնարավոր չէ. ողջամիտ նվազեցման պիտի գնանք
Դրսևորեցին իրենց անգործությունը. Պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան. «Ժառանգություն»
Ակնհայտ դարձավ երկրի մասնագիտական ներուժի և պետական պատասխանատուների միջև փոխգործակցության իսպառ բացակայությունը, որը հատկապես ցայտուն դրսևորվեց առողջապահական համակարգում:
ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան. «Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին»
Չնայած սեփական խնդիրներին՝ Բուլղարիան պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին:
Արցախի ոստիկանության պետն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին
Քննարկվել են երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ո՞ւմ ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկից
Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը կհաշվարկվի 2020-ի սեպտեմբերի 1-ից:
«Վեոլիա Ջուրը» Մերձավանում կչեղարկի 5 օրվա ջրի ծախսը. բնակիչների մեծ մասն արդեն ապահովվել է ջրով
Իսկ մինչ այդ, ընկերությունը բնակիչներին խմելու ջուր կմատակարարի ավտոցիստեռնով՝ շրջիկ եղանակով:
Օրվա կադրը՝ ոստիկանական «հսկողություն» ձևական դրած դիմակներով ու ծխելով
Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակում է լուսանկարներ՝ Հայաստանի տարբեր տեղանքների բանկերի, սուպերմարկետների, փոստերի, մաքսատան դիմաց ստեղծված մարդկային կուտակումներից՝ մասնավոր օրինակներով դիտողություններ անելով, երբեմն էլ անհրաժեշտ հեռավորություն պահելու համար գովեստի խոսքեր հնչեցնելով, Գյումրիում պարետատան պահանջների կատարումը հսկող ոստիկանները իրենք են առաջինը խախտում դրանք։ Գյումրեցի լուսանկարիչ Գևորգ Ղազարյանն այսօր մեզ է տրամադրել Գյումրու
Ավելի քան 376, 000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի շրջանակներում
Շուրջ 250,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։
«Օրական 35-36 մլն կորուստ կա, 74 հազար մարդ եկամուտ չի ստացել միայն ապրիլ ամսին եւ 12300 աշխատատեղ փակվել է». Միքայել Մելքումյանը`համավարակի սխալ կառավարման մասին
Այս իրավիճակում թողնել գլխավոր խնդիրը եւ հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծ բերել խորհրդարան, Միքայել Մելքումյանը իշխանության կողմից անհեռատես քայլ է որակում
«Երկրի իմիջի համար այս ամենը շատ վատ է». Էդմոն Մարուքյանը` Եվրոհանձնաժողովի որոշման մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ մոտավորապես երկու ամիս առաջ ՀՀ իշխանությունն իմացել է, որ Եվրոհանձնաժողովի նիստ պետք է տեղի ունենա եւ, որ պետք է համապատասխան մասնագետների խումբ ձեւավորեն, անցնեն համապատասխան ընթացակարգերով ու անեն ամեն ինչ, որ Հայաստանը չհայտնվի «սեւ ցուցակում»: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանն`անդրադառնալով
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք
Արձանագրվել է մահվան 8 դեպք
Վանեցյանի հակափաստարկը այն քննադատություններին, որ իր մատը խառն է քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաներին ինֆորմացիա տալու եւ փախուստի մեջ
«Բազմիցս կրկնել եմ՝ իմ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո թող մատնանշեն, թե ինչքան գումար է վերադարձվել ՀՀ պետական բյուջե եւ ինչ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել պատասխանատվության: Կտեսնեք, որ ամբողջ այդ պնդումները, լուրերը ամբողջությամբ կեղծ են եւ կրում են մանիպուլյատիվ բնույթ»:


















































