Օրվա լրահոսը

Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, որ համավարակի պայմաններում պետք է ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և զգոնություն։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հաղթանակը տարիք չունի և

Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում ժայռից տեղի է ունեցել քարաթափում

Մայիսի 8-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։ Դեպքի վայր է

Մենք ապացուցեցինք մեզ եւ աշխարհին, որ կարող ենք կռվել մինչեւ վերջին շունչը եւ պաշտպանել հող հայրենին․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի

Ռոբերտ Հարությունյան․ Վանեցյանը նախատեսում է կուսակցություն հիմնել․ հաճույքով կդիտարկեմ կուսակցական շրջանակներում աշխատելու հնարավորությունը․ «Ա1+»

Հայկական զարգացման գործակալության տնօրեն, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը, ով ի դեպ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի որդին է, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է։ «Ա1+»-ը Ռոբերտ Հարությունյանի հետ զրույցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին նրա անդամակցության եւ այլ թեմաների շուրջ։ -Պարոն Հարությունյան, Դուք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած․ ԱՆ

Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397  թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61

Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մայիսյան մեր եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն: Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել․ Արման Խաչատրյան

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ  Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: Անմիջապես կապ է հաստատվել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը,

Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով վնասվել են Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները

Մայիսի 8-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին․ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով: Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ

Ուշադրութենէ չի վրիպիր Երեւանի իշխանութիւններուն խուսափումը՝ Մոսկուայէն պաշտօնական բացատրութիւն պահանջելու․ «Հայրենիք»

Արցախեան տագնապին բանակցային հոլովոյթին մէջ ներկայ իրավիճակին մէջ չկան կտրուկ փոփոխութիւններու առաջնորդող տուեալներ, մինչ կողմերը առաւելաբար կը շեշտեն ու կը խօսին դասական կեցուածքներու մասին։ Մինչ ատրպէյճանական յանկերգը կը վերաբերի Ատրպէյճանի հողային ամբողջականութեան եւ «միջազգայնօրէն» ճանչցուած պետական սահմաններու վերականգնման, հայկական կողմը կը նշէ փոխադարձ զիջումներու հիմամբ լուծման մը կարեւորութիւնը, ուր Արցախի ապահովութեան երաշխաւորութիւնը նկատի պէտք է

Վարակակիրը մեկ քննության ժամանակ էլ վարակը կտարածի, բայց գոնե այս տարվա դիմորդների ճակատագիրը խաղուպարի չէր վերածվի․ «Ազգ»

2020 թվականի շրջանավարտների բախտը չբերեց` ո’չ «Վերջին զանգ», ո’չ ավարտական հանդիսություններ ու երեկույթ. 12 տարի սովորելուց հետո մի կարգին հրաժեշտ էլ չկարողացան տալ դպրոցին: Թվում է` դիմորդների բախտը բերեց` ընդամենը մեկ քննություն, սակայն ժամանակից շուտ ուրախանալ ու ոգեւորվել պետք չէ: Լեզվաբանական, հումանիտար մասնագիտություններում անգլերենն է քննական առարկա, իսկ գաղտնիք չէ, որ այսօր երիտասարդներն ավելի լավ

Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը և առավել քան ուրիշ որևէ մեկը քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը: Այդ հաղթանակը

Հենրիխ Մխիթարյան. «Խնդիրը մեր մենթալիտետն է»

Ինստագրամի ուղիղ միացմամբ պատասխանելով իր հետեւորդների հարցին, թե համաձա՞յն է այն կարծիքին, որ հայերը թիմային մարզաձեւերում թույլ են, Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասաց.  «Ոչ: Խնդիրը թիմային սպորտը չէ, խնդիրն ինչ-որ տեղ մենթալիտետն է: Պետք է աշխատենք միմյանց օգնել թե դաշտում, թե  դաշտից դուրս: Եվ դրանից հետո կարելի է ասել ուժե՞ղ

Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի ու Հայաստանը լակոտապետություն չդարձնելու մասին

Ասել ենք ՝ հաջորդ իշխանության նոր քաղաքական ուժ պետք է գա, ինչը խորը մտահոգել է մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանին:

Հենրիխ Մխիթարյան. «Վաղուց չեմ եղել Հայաստանում եւ կարոտում եմ ընկերներիս, հարազատներիս եւ ընտանիքիս անդամներին»

Հայաստանի ազգային թիմի ավագ եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամի ուղիղ միացմամբ շփվելով իր երկրպագուների հետ՝ ասաց, որ այս պահին չի կարող գալ Հայաստան եւ  արդեն շատ է կարոտում: «Ներկա պահին նման մտադրություն չկա, քանի որ ակումբում վերսկսել ենք մարզումները: Կարանտինի ժամանակ մեզ խնդրել էին չբացակայել, որովհետեւ ցանկացած պահի կարող էին կանչել: Իսկ այդ դեպքում

119935 AKM

Ազատամարտիկի վազած 100 մետրով ազատագրվում է ամբողջ 100 մետր պատմական Հայրենիք, նրա սողացած 10 մետրով (երանի նրան, ով առանց տեսնելու կհավատա) և՜ս 10 մետրով ամբողջանում է նախկին և ապագա Երկիր դրախտավայրը, որովհետև հենց ինքն է, իր մարմինն է ԼՂՀ պետական սահմանի քայլող նշանախեցը։

Հարատևում և փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան. Աշոտ Ղուլյան

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ուղերձը. «Հարատևում և փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան: Մեզ դա հաջողվեց մեր ոգու և միասնականության շնորհիվ: 75 տարի առաջ խորհրդային բանակի կազմում հարյուր հազարավոր հայորդիների տարած հաղթանակը վերահաստատվեց արցախյան ազատամարտի օրերին: Պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց և դարձավ հերոսական Շուշիի ազատագրման և Արցախի

«Facebook» սոցիալական կայքի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

2020 թ. մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ՝ «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից «Facebook» սոցիալական կայքում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննության ընթացքում «Facebook» սոցիալական կայքի

Արծրունի Իգիթյան. Յուրիկ Գրիգորյանից և Արզուման Գապոյանից պահանջում եմ, որ հինգ օրվա ընթացքում հերքեն և ինձանից հրապարակավ ներողություն խնդրեն

Շիրակի մարզի դատախազություն գրված թվով 29 Կառնուտցիների դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ ստորագրությունները հավաքել են խաբեությամբ, գրավոր տեքստը այլ բովանդակության է ներկայացվել բնակիչներին, իսկ բանավոր ներկայացրել են մեկ այլ բովանդակության, այդ մասին է վկայում է ստորագրողների դիմում- բացատրությունները ներկայացված Կառնուտի վարչական ղեկավարին։

«Ես ՀՀ եւ Ղարաբաղի նախագահն եմ, եւ ամենից մեծ զսպող հանգամանքը հենց սա է». Ռոբերտ Քոչարյան

Սեդա Սաֆարյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Անուշավան Դանիելյանն այն հեղինակությունները չեն, որոնք ազդեցություն ունեն Ռոբերտ Քոչարյանի վարքի վրա «Ես ՀՀ եւ Ղարաբաղի նախագահն եմ, եւ ամենից մեծ զսպող հանգամանքը հենց սա է, որ ինձ՝ Արցախի հերոսիս եւ երկու հանրապետությունների նախագահիս երաշխավորում են մարդիկ, եւ հանկարծ ես մի քայլ եմ

«ՀՀ-ում արտոնյալներ չպետք է լինեն. Դատապարտում ենք խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն  այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը դեռ չկայացած, այսպիսով` ծանր հարված

Դատաիրավական կոլապս

Դատաիրավական համակարգը բումերանգ է, որ այսպես, թե այնպես ի վերջո վերադառնում է և կտրում իր նախկին տերերի մատները: Այսօրյա հանրաճանաչ ամբաստանյալներն ու մեղադրյալները վայելում են իրենց իսկ ստեղծած համակարգի բուրմունքն ու գարշահոտը և բողոքում են իրենց իսկ կերտած իրողությունից: Սա չարախնդություն չէ, պարզապես փաստերի արձանագրում՝ առանց ավելորդ մեկնաբանությունների: Անցնենք ներկայիս իշխանությանը ժառանգություն հասած դատաիրավական համակարգին,

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Գեղարքունիքի մարզում՝ վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Արդեն ունենք ապաքինվածներ. առողջացել է 19 մարդ»:

Մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու գործին. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահի խոսքով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու

Տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով

Իսկ մեկ այլ ընկերության ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

Չկայացածները

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բռնարարքը  (կամ ինչպես ոմանք քնքշանքով բնութագրում են՝ «միջադեպը»), կարծես զարմանքով է ընդունվում և պարսավանքի արժանանում նույնիսկ հեղափոխության նվիրյալների կողմից։ Թերևս, նրանցից շատերը դեռ ներքին, թաքնված հույս ունեն, որ «միջադեպը» պատահական երևույթ էր,և որ հեղափոխության Սիրելի Առաջնորդը ոչ միայն կդատապարտի տեղի ունեցածն, այլ կպահանջի ծեծկռտուքին մասնակցած իր պատգամավորներին ցած դնել մանդատները։ Բայց

Արագածոտնի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունն ընդունած Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ. Ermenihaber.am

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունն ընդունած Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի հրատարակիչ, լրագրող եւ մարդու իրավունքների ակտիվիստ, մտավորական Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ: Հետաքննության համար հիմք է ծառայել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահական նստավայրի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Ներկայացվել

«Որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի». դատախազ Գեւորգ Բաղդասարյանի հայտարարությունը բարկացրեց Յուրի Խաչատուրովին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին «Անընդհատ շեշտադրվեց օրվա խորհուրդը՝ Շուշիի ազատագրումը, որ անձինք, ովքեր Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում են ունեցել՝ ի՞նչ կարգավիճակում են եւ մեղադրվում են։ Ասեմ, որ որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի»,- այսօր «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ժամանակ ասաց մեղադրող դատախազ Գեւորգ

Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, որ համավարակի պայմաններում պետք է ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և զգոնություն։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հաղթանակը տարիք չունի և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031