Օրվա լրահոսը
Ավարտվել է Երևանի բնակչի կողմից քրոջ ամուսնուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ ամուսնու հետ: Այնուհետև պարզաբանումներ ստանալու նպատակով վերջիններս դուրս են եկել տանից, և յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով ուղևորվել է դեպի
Փաշինյանը մեծապես կարևորել է Ֆրանցիսկոս Պապի կողմից անցած ամիս կատարած համընդհանուր զինադադարի կոչը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս Պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների
73-ամյա տղամարդն առերևույթ դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն
2020 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 70-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումը՝ ապրել ազատ և ինքնիշխան երկրում. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահն ասել է, որ Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումն՝ ապրել ազատ և ինքնիշխան երկրում, որի վկայությունն է
Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը
Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը։ Apple ընկերության «ամենաակտուլաներից ամենամատչելի» սմարթֆոնը հասանելի է աննախադեպ մատչելի՝ ընդամենը 289 900 դրամ գնով։ Նոր iPhone SE-ն ներկայացված է iPhone 8-ի դիզայնով ու երեք գույնով՝ սև, սպիտակ և վառ կարմիր: Նորույթում վերականգնված է հանրահայտ գլխավոր մենյուի կոճակը՝ Touch ID v2 մատնահետքի սկաներով: Էկրանի չափը 4,7 դյույմ է, Retina
Լիլիթ Պիպոյանը՝ ԱԺ-ի ծեծկռտուքի եւ «տգեղ, այլանդակ, շուկայական» վարքագծի մասին
Ես դատապարտում եմ երկու կողմին էլ, քաղաքավարության սահմաններում պետք է մնալ
«Դուք մի անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մտե՞լ եք. այնտեղ շունը չէր ապրի, ո՞նց էին քաղբանտարկյալները ապրում». Սարգիս Քլոյանը` Ռոբերտ Քոչարյանին
«Անուշավան Դանիելյանին ես չեմ ճանաչում, նրա մասին ոչինչ չեմ ուզում ասել: Ես ճանաչում եմ Կարեն Կարապետյանին, որը աշխատում է Մոսկվայում: Պարոն Կարապետյան, չէ՞ որ Լեւոն Հայրապետյանը Արցախը շենացրել էր, գնայիր Մոսկվա, միջնորդություն ներկայացնեիր, այդ լավ մարդուն ազատության մեջ թողնեին»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Ռովերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ժամանակ, իր ելույթում ասաց
Չինաստանից ներմուծման պահանջարկի մասնակի վերականգնումը բավարար չէր այլ երկրներում ներկրումների մեծ անկումը հավասարակշռելու համար. պարենային ապրանքների համաշխարհային գները
COVID-19 համավարակի տնտեսական և լոգիստիկ ծառայության ազդեցությունը հանգեցրել է շատ ապրանքների նկատմամբ առաջարկի զգալի նվազմանը:
Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և իմ՝ անձամբ, ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո. Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում
«Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի»
Ալեն Սիմոնյանի անակնկալ ծաղկեփունջը` Նաիրա Զոհրաբյանին. ԱԺ-ում ծափահարում են
Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր այս «սադրանքից» հետո ֆեյսբուքում կգրեն ու կշնորհավորեն. «Մենք իրար հետ վիճում ենք, տարբեր քաղաքական հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ ունենք, բայց, այնուամենայնիվ, ձեր փորձառությունը, ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի»:
Բուժառուները հիմնականում ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ-ն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ
Ունեցել ենք մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։
«Ես, եթե փոշմանում եմ, որ ՀՀ-ում չկա գնդակահարություն, կամ կախաղան, դա այն պարագայում է, որը վերաբերում է մանկապիղծներին». Արման Աբովյան
Եթե ձեռներս հնարավորություն լիներ, իսկ հնարավորություն կա, կաշխատենք այն հարցի շուրջ ու կստեղծենք այն հնարավորությունը, որ մանկապիղծները առհասարակ օր ու արեւ չունենան մեր երկրում:
«Նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն». «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը
Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով:
Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքր հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում. պարգևատրում ԱԱԾ-ում
ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ հենց նրանք են մեր հերոսական էջերի այն գործող անձինք, ովքեր պարգևել են մեզ այդ փառավոր հաղթանակները:
«Գործող «քաղաքական էլիտային» հաջողվեց մայիսյան եռատոնը վերածել մայիսյան եռահարամի կամ եռախայտառակության». Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյանը, խոսելով Հովհաննես Իգիթյանի՝ ՀՀԿ-ի հասցեին արված հայտարարությունների մասին, հիշեցրեց՝ ժամանակին նա միջնորդ պատգամավոր էր գտել, որ ընդգրկվի արտաքին կապերի հանձնաժողովին կից գործող փորձագիտական հանձնաժողովում:
«Իմ խոնարհումն եմ հայտնում այն մարդկանց, որոնք ապահովել են մեր երջանիկ լինելու հնարավորությունը». Մայիսի 9-ի տոնակատարությունները արտակարգ իրավիճակի պայմաններում
«Նախապատրաստվել է անակնկալ, որը չեմ բացահայտի, քանի որ դա որոշակի պայմաններում է հնարավոր իրականացնել»,-նշել է Գ. Բալայանը:
Շուշիի ազատագրումով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ հայ ժողովուրդն անկոտրում ու միասնական է իր գոյամարտում, իր անվտանգության ու խաղաղության համար պայքարում. Հրայր Թովմասյան
Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ և վերածնունդ էր:
«Հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխուն էլ ուրիշ բան չունենք սովորեցնելու, պիտի սեռական շահագործումից պաշտպանե՞լը սովորեցնենք». Գեւորգ Պետրոսյան
Մարիա Կարապետյանն ասաց, որ երբեմն ծնողները չունեն բավարար հմտություն «անծանոթներից կոնֆետ չվերցնես»-ից բացի այլ բան սովորեցնելու իրենց երեխաներին, իսկ մանկապղծությունը նոր դրսեւորումներ է ստանում:
Երևան-Մոսկվա չվերթով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց անցկացնելու փորձի համար ՌԴ քաղաքացին կալանավորվել է
Քրեական գործով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ընդհանուր 10,83 գրամ քաշով զանգվածները հանդիսանում են «а-PVP» տեսակի թմրամիջոց:
«Մարտի 1»-ի գլխավոր հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը եւ նա պետք է պատասխան տա. Ռուբեն Հակոբյան
Նախկին իշխանությունները «մարտի 1»-ի հարցը շուտ փակեցին
Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին. Արտակ Դավթյան
«Երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է»
«Ինձ համար ցավալին միայն Սասունի հարձակվելը կամ ապտակ հասցնելը չէր, այլ նաեւ մյուսների հրճվելը»․ Վահան Թումասյան
Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, գնահատելով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը, մտահոգություն հայտնեց, որ այն վարակիչ կդառնա հասարակության համար, հետևաբար և, ըստ նրա, ճիշտ կլինի նիստերն ուղիղ եթերով չհեռարձակելը։ Ըստ Վահան Թումասյանի, իրեն ոչ միայն ցավ է պատճառել պատգամավորների ապտակ հասցնելը, այլ նրանց շարքում նստած երիտասարդ պատգամավորուհու հրճվելը՝ հայհոյանքներ լսելիս
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»․ ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 8.7%-9.1% է
2020թ.-ի մարտի վերջի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների մեծությունը կազմել է շուրջ 136 մլրդ դրամ։ Ֆոնդերի ընդհանուր ներդրումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն դիվերսիֆիկացված են տարբեր աշխարհամասերում և երկրներում, տարբեր ակտիվների դասերում, որոնք արտահայտված են տարբեր արժույթներով։ Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում բացասաբար է անդրադառնում համաշխարհային ֆինանսական շուկաների վրա: Սակայն այն առավել խիստ է արտահայտվում
«Փառք բոլոր հերոսներին։ Նրանք կերտեցին մեր պատմության ամենապանծալի էջերից մեկը». Արարատ Միրզոյան
Փառք նրանց, ովքեր կերտեցին այս հաղթանակը։ Այս հաղթանակը երբեք չի զիջվելու։
«Ձկան յուղ» էր իրացնում. ՊԵԿ-ն ապօրինի օնլայն ձեռնարկատիրության դեպք է բացահայտել
Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուց առաջ ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմիններում
«Կարանտինային պայմանները անձնակազմը փորձում է պահել». Ռոբերտ Քոչարյանը`ՔԿՀ-ում իրավիճակի մասին
«Ուղղակի հնարավոր չէ այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել, տեղաշարժեր կան միջանցքներով եւ այլն»
Դեսպանին հետ կանչելու Վրաստանի որոշումը սխալ է. Զելենսկի
Ուկրաինան չի պատրաստվում հետ կանչել Վրաստանում իր դեսպանին՝ ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի գործողությունների: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ընդգծել, որ դեսպանին հետ կանչելու Վրաստանի որոշումը սխալ է: «Մենք Վրաստանի, վրաց ժողովրդի հետ հիանալի հարաբերություններ ունենք… Կարծում եմ, որ վրացական կողմը սխալ է անում: Խորհրդակցությունից հետո բոլոր կողմերն էլ կհասկանան, որ յուրաքանչյուր
Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրը Գուգարքի համայնքապետը նախ վարձակալության է հանձնել իր կնոջը, ապա եթնավարձակալության` հեռահաղորդակցության օպերատորներից մեկին
ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին է փոխանցվել Գուգարք համայնքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12մլն. դրամը
«Բռավո, միանում եմ ձեր բողոքին», «մեզ չեն թալանում, հեռացե՛ք այստեղից». Արմավիրցիները՝ բանկային համակարգի դեմ ստորագրահավաքի կազմակերպիչներին
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներն Արմավիրում բանկային համակարգի դեմ ստորագրահավաք էին կազմակերպել
Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՀՀ զինծառայողի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություններ չկան. ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ
Ենթադրվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նա մոլորվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում, ուր սահմանագիծը շատ անորոշ է, սխալմամբ անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք և ձերբակալվել ադրբեջանցիների կողմից:


















































