Օրվա լրահոսը

2018 և 2019թթ. մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետի կողմից կրկին հնչեցվեց այն միտքը, ըստ որի 2018 և 2019թթ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով (44 տոկոսով)։ Եվ նորից սկսվեցին վարչապետի հայտարարությունը ոչ միայն կասկածի տակ դնելու մտքեր ու կարծիքներ հնչել, այլև

Որևէ գործարք չկա և չի կարող լինել

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության, թե իբր Հանրապետության նախագահի և վարչապետի միջև ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ, Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, հաշվի առնելով մի շարք ԶԼՄ-ներից ստացած հարցումները, հայտնում է. Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք

«Մասնագիտացված կենտրոնների փակումը օպտիմալացում իրականացնելու վատագույն ձևն է». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եվ այսպես, ի՞նչ ունենք առողջապահության ոլորտում՝ հիմք ընդունելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը Փորձել եմ կառավարության ծրագիրը և դրա հիման վրա ներկայացված կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը համեմատել և վեր հանել արված աշխատանքը, տրված խոստումները և աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Սիմվոլիկ

Ձերբակալվել է Գորիս քաղաքի 44-ամյա բնակիչը՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով

2020թ-ի մայիսի 4-ին` ժամը 23:25-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 45–ամյա բնակիչը` աջ ազդրի ստորին երրորդականի կույր հրազենային վնասվածք, ազդոսկրի միջին ստորին երրորդականի շրջանի փակ բազմաբեկորային կոտրվածք` օտար մարմնի առկայություն ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ խնդրի խաղաղ գործընթացը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

«Արարատ ցեմենտ»-ի աշխատողների նամակը վարչապետին. «Սա նրանց քողարկված պլանի մի մասն է»

2-ի հետ «Արարատ ցեմենտ»-ը նախկինում վարվել է նույն կերպ՝ 2010թ.-ին քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելով

Հակոբ Ավագյան. «Պարետի որոշումները խախտում են հիմնականում սննդի առեւտրի կետերը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կառավարության ասուլիսների սրահում նշեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ՀՀ պարետի որոշումները հիմնականում խախտում են սննդի առեւտրի կետերը: «Գործունեության դադարեցման ներկայացված տնտեսվարողների խախտումներից մեծամասնությունը ծավալում են սննդի առեւտրի կետերը: Հիմնականում խախտվում են աշխատողների անվտանգության ապահովման կանոնները՝ աշխատակիցների օրական 2 անգամ ջերմաչափում, անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրում, ախտահանման սահմանված կարգի

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի  պարտականությունները կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի  պարտականությունները 2020թ. մայիսի 5-ից կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը: Կից ներկայացվում է Ռաֆայել Զաքարյանի ինքնակենսագրությունը: Ռաֆայել Զաքարյան Ծնվել է 1986թ․, մայիսի 30-ին, Երևանում: Կրթություն 1993-2003թ․ սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 2003-2008թ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Աշխատանքային գործունեություն 2008-2009թ․ աշխատել է «Ռադֆին» ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ: 2009-2010թ․ աշխատել

Դեկտեմբեր-հունվար ամիսների նմուշները հետազոտվել են․ թեստերը բացասական են․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին: Հաշվի առնելով հարցի կարևորությունը այսօր հանձնարարել էի

«Ժամեր առաջ պարետի որոշմամբ հանրային սննդի օբյեկտների նկատմամբ կանոնների վերահսկողությունն ամբողջովին դրվել է սննդի անվտանգության տեսչական մարմնի վրա». Հակոբ Ավագյան

Դեռեւս մարտի 20-ից ՀՀ պարետի համապատասխան ցուցումով հաստատվել են մի շարք ուղեցույցներ, որոնք վերաբերում են այն տնտեսական սուբյեկտներին, որոնց գործունեությունը արտակարգ իրավիճակում սահմանափակված չէ: Առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը խոսեց ԱԱՏՄ կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերահսկողական աշխատանքների մասին: «Ուղեցույցի պահպանումը վերահսկելու համար տեսչական մարմնի կողմից մեկնարկել էին մշտադիտարկման աշխատանքներ եւ իրազեկման միջոցառումներ»,-ասաց

«Համոզված եղեք՝ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն պատասխանատվության առաջ»

Մեր ամենամեծ ձախողումը 2019 թվականի և մինչև օրս շարունակվող Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել:

«Վերադարձնել մինչեւ վերջին կոպեկը. այդ գումարը չի ուղղվել նրանց, ում պետք էր». վարչապետ

Շատ ցավալի փաստ է, որ անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ նրանց համար նախատեսված ուղղությամբ

Սահմանվել են բժշկական գաղտնիքի փոխանցման համար իրավական կարգավորումներ. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել

բարելավվել են բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները` դրանց կանոնակարգումն իրականացնելով օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնների կիրարկմամբ, սահմանվել է մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների խախտումներ քննող էթիկայի հանձնաժողով,

«Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծում». Նիկոլ Փաշինյան

Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանին նստենք ու ձեռներներս դողա՝ վա՜յ, հանկարծ կներեք արտահայտությանս՝ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը բանակցել այդ հարցի շուրջ եւ մենք այդ լիազորությունն օգտագործելու ենք՝ բոլոր հնարավոր դիվանագիտական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող մեզ ոչ մեկը չասի՝ աաա՜, ի՞նչ եք բանակցում: Ինչը, որ պետք է՝ այդ էլ բանակցում ենք:

Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարեց

Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույն Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հիմնարկի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

«Հայփոստ»-ի կառավարչի մրցույթը կիրականացվի ինչպես կարգն է, խնդիր չկա». Հակոբ Արշակյան

Հանձնաժողովը տվել է կարծիք, որ մինչեւ «Հայփոստ»-ի կառավարման մոդելի հստակեցումը կառավարումն իրականացնելու է նախարարությունը

«2018-ից սկսած կոռուպցիայի դեմ պայքարն ամբողջությամբ տապալված է. այդ գնահատականի հետ համաձայն է նաև վարչապետ Փաշինյանը». Նորայր Նորիկյան

Ինչո՞ւ և ինչպե՞ս են կարևորագույն մեղադրյալները լքում Հայաստանը կամ հետախուզվում. փաստաբանի մեկնաբանությունները

Ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և փոխանցվել Առողջապահության նախարարությանը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացրել է 288 միլիոն դրամի աջակցության ծրագրեր

2․ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ հատկացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշակերտների և մանկավարժների Հայաստան փոխադրության կազմակերպման համար։

«Օղակը սեղմվում է. ոմանք վճարում են իբր գործիչներին, որոնք սոցցանցում հայհոյանքի միջոցով փորձում են հայտնի դառնալ». Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը կոչ արեց նման մարդկանց ընդդիմադիրներ չանվանել, քանի որ նրանց գործելաոճը խուլիգանություն եւ ահաբեկչություն է հիշեցնում

Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

Նախագահը նաեւ ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ փաթեթի ծավալը համահունչ չէ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին. «Լույս» հիմնադրամ

Այս հանգամանքների բերումով տնտեսության վերականգնումը կարող է պահանջել կանխատեսվածից ավելի երկար ժամանակ՝ հասարակությանը ստիպելով վճարել ավելի բարձր «սոցիալական գին»:

«100 անգամ հանգստացրել եմ». Փաշինյանի պատասխանը Լավրովի հայտարարության մասին ծիծաղ առաջացրեց ԱԺ-ում

Ուրիխանյանը արձագանքեց. «Ամեն ինչ հրաշալի է: Բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՞ ոչ: Դե ասեք «ոչ», որ բոլորը հանգստանան, էլի, ես կարծում եմ, որ «ոչ», բայց իմ կարծիքը ու իմ ճաշակը կապ չունի»:

«Պառավաքար գյուղից մարդը սարից իջել է, ասում է՝ մտել եմ 2 կիլո պեսոկ-մեսոկ առնեմ, ինձ 100 հազար դրամ տուգանել են». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին

Վարչապետը պատասխանեց. «ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին եւ օրենքի չիմացությունը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից: Հակառակ դեպքում միշտ էլ կարելի է պատճառ բերել, ասել՝ ես չգիտեի, չեմ իմացել: Իհարկե, մարդկայնորեն հասկանալի է, բայց այն, որ այսօր մենք կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել ու մարդիկ շարունակում են վարակվել, նաեւ այդ՝ մեր սիրելի քաղաքացիների պատճառով ու շնորհիվ է»:

Ալեն Սիմոնյան. «Նա, ով Հայ առաքելական եկեղեցու հետ խնդիր կունենա, իր հետ ես խնդիր կունենամ»

Իմ քննադատությունը եղել է անհատների հետ կապված, եւ ոչ միայն այդ կառույցում, այլեւ բոլոր կառույցներում անհատները հաճախ բացասական ազդեցություն են ունենում

Արմեն Սարգսյանի և Արման Թաթոյանի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների հետ ՄԻՊ գրասենյակի համագործակցությանը

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր գրասենյակի ընթացիկ գործունեությունը:

Եթե կառուցապատում են թույլատրում՝ միայն դպրոց ու մանկապարտեզ. Ծարավ Աղբյուրի բնակիչները դեմ են խիտ թաղամասում եւս մեկ բազմաբնակարանի

Քաղաքապետարանը պնդում է, որ Ավան 4 եւ Ավան 6 շենքերին հարակից տարածքում շինարարություն չկա, հողային լիցքն են հեռացրել

Ալիևն իշխանության վերին էշելոններում իրականացնում է փոփոխություններ՝ հօգուտ իր կնոջ. Freedom House

Տնտեսական անկման և կլանային քաղաքականության աճի պայմաններում հանրային աջակցությունը կորցրած Ալիևը հեռացնում է «հին գվարդիայի չինովնիկներին»՝ փորձելով նվազեցնել վերնախավի ներսում դավադրության հնարավորությունը:

Տնտեսությունը չբացելու դեպքում հումանիտար աղետից խուսափել չէր լինի. Երվանդ Բոզոյան

Թեև չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հանրությունը կարող է հայտնվել հումանիտար լուրջ աղետի առջև:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031