Օրվա լրահոսը
Եթե կառուցապատում են թույլատրում՝ միայն դպրոց ու մանկապարտեզ. Ծարավ Աղբյուրի բնակիչները դեմ են խիտ թաղամասում եւս մեկ բազմաբնակարանի
Քաղաքապետարանը պնդում է, որ Ավան 4 եւ Ավան 6 շենքերին հարակից տարածքում շինարարություն չկա, հողային լիցքն են հեռացրել
Ալիևն իշխանության վերին էշելոններում իրականացնում է փոփոխություններ՝ հօգուտ իր կնոջ. Freedom House
Տնտեսական անկման և կլանային քաղաքականության աճի պայմաններում հանրային աջակցությունը կորցրած Ալիևը հեռացնում է «հին գվարդիայի չինովնիկներին»՝ փորձելով նվազեցնել վերնախավի ներսում դավադրության հնարավորությունը:
Տնտեսությունը չբացելու դեպքում հումանիտար աղետից խուսափել չէր լինի. Երվանդ Բոզոյան
Թեև չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հանրությունը կարող է հայտնվել հումանիտար լուրջ աղետի առջև:
«Մարդը ունի բանկում 20 մլն դրամ եւ ավելի ավանդ ունի, բայց եկել է հայտարարագրել է պետությանը, որ ինքը 26500 դրամի կարիք ունի». Վարչապետ
Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ինքը ստուգել է ու պարզել, որ կոմունալի համար որեւէ աջակցություն չի ստացել, հակառակ դեպքում միանգամից կվերադարձներ պետությանը: Փաշինյանն էլ արձագանքեց. «Պարոն Իգիթյան, եթե դուք չեք ստացել, դա նշանակում է, որ փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ եք վառել եւ 25 հազար դրամից ավելի հոսանք, դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում, դրա համար էլ դուք այդ աջակցությունը չեք ստացել»:
Ադրբեջանը շարունակում է կեղծարարության և ապատեղեկատվության քաղաքականություն իրականացնել. ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը
Ադրբեջանական կողմը վերը նշված իրադարձությունների ընթացքում կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպիտ խախտումներ:
«ԱԱԾ-ն ամբողջությամբ փոխելու է իր գործառույթները, ԱԱԾ-ն նախարարություն չպետք է դառնա». Նիկոլ Փաշինյան
«Մենք կարծում ենք, որ ԱԱԾ-ն նախարարություն չպետք է դառնա, ինքը պետք է լինի շատ դինամիկ ուժեղ հատուկ ծառայություն: Հետախուզությունը նույնպես պետք է ԱԱԾ գործառույթ չլինի, մենք պետք է ունենանք հետախուզական առանձին ծառայություն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում էր` առանց շրջանաձև երթևեկության
Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020 թվականի ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունը իրեն չի արդարացրել:
«Երբ կառավարությունը բերի այդ նախագիծը, ասելու են՝ ուզում եք մեր պապիկներին եւ տատիկներին հայտարարագրել, он и тебя сосчитал… Այս օրը հիշեք». Նիկոլ Փաշինյան
Վարչապետն ասաց, որ սոցիալական կոլապս չկա երկրում, բայց դա չի նշանակում, թե սոցիալական դժվարություններ չկան, դեռ պետք է գնահատեն, թե համավարակը սոցիալական համակարգում ինչ ազդեցություն է թողել:
Մայիսի 18-ից խաչմերուկներում կգործարկվեն տեսանկարահանող սարքեր
Էրեբունի-Աթոյան, Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:
«Դուք եք զրոյացնում արտաքին քաղաքականության կշիռը». Արմեն Աշոտյանը` Նիկոլ Փաշինյանին
«ՀՀ-ն երբեք չի ունեցել այսքան բոբիկ, այդքան մեծամիտ եւ ստախոս ղեկավար, ինչպիսին այսօրվա վարչապետն է»
Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման և նրանց առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հասցեագրման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջև հաստատված սերտ համագործակցությունը:
Արամ Կարախանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի առաջարկությամբ՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 2020 թվականի մայիսի 5-ի N158-Ա հրամանով Արամ Կարախանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան- ՌԴ հարաբերությունները գնահատում եմ լավ, բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերությունում չկան հարցեր». Փաշինյան
Տեսեք, Լարսում ձյուն է գալիս, մեքենաներ են կուտակվում, ինչը որոշ մարդիկ մեկնաբանում են հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում: Դժվար է պատկերացնել, թե մեր հարաբերություններն ինչպես պիտի ազդեին եղանակի վրա, որ չեն ազդել: Եթե կա այդպիսի բանաձեւ, կաշխատենք այդ բանաձեւերին էլ տիրապետենք, հարաբերությունները այնպես կառուցենք, որ ձյունը գա այն ժամանակ, երբ պետք է, հալվի այն ժամանակ, երբ պետք է:
«Հացի երգիչը» գյուղական կյանքը ծայրաստիճան կրքոտ լեզվով վերածել է բանաստեղծության. թուրքերեն հրատարակվել է Դանիել Վարուժանի ժողովածուն. Ermenihaber
Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչությունը Օհաննես Շաշկալի թարգմանությամբ հրատարակել է «Հացին երգը» ժողովածուն։
Կորոնավիրուսից գյումրեցի կին է մահացել․ նոր տվյալներ
Նա մահացել է մայրաքաղաքում, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, բուժքույր է, կապ է ունեցել Գյումրիի վարակի օջախներից մեկի հետ։
Նախկին համայնքապետերը կապի օպերատորներին Ծաթեր և Հարժիս համայնքներին պատկանող հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելով խոշոր չափերով շահույթներ են ստացել
Հարժիս համայնքի նախկին ղեկավարը լիովին հատուցել է պատճառված վնասը, նախաքննության մարմնի կողմից որոշմամբ նա ևս ազատվել է արգելանքից։
«Մենք գիտենք, որ կան մարդիկ, օրինակ, Ծաղկաձորում ունեն տուն, Դիլիջանում երկրորդ տուն՝ «դաչայի» կարգավիճակով, իրենք այդ աջակցությունը ստացել են». Վարչապետ
Այդ սպառման մեջ կան մարդիկ, ովքեր իրոք խնդիր ունեն, կան մարդիկ, ովքեր չունեն, բայց գումարը տրվել է բոլորին ոչ թե անհատական տվյալով, այլ՝ հաշվիչի տվյալով: Մեծ հավանականությամբ կարող են լինել շատ պաշտոնյաներ, պետական աշխատողներ, ունեւոր մարդիկ:
Արոնյանն ու Եվրոպայի հավաքականը անհաջող են մեկնարկել Ազգերի գավաթում
Հայկական շախմատի առաջատարը Ռուսաստանի հետ մեկնարկային տուրում պարտություն է կրել, իսկ երկրորդ տուրում, որտեղ մրցակիցը Չինաստանն էր, արել է ոչ-ոքի:
«Քյանդրբազություն» է. նույնն արել է Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի նշանակման ժամանակ». Մարուքյան
Ինչ վերաբերում է անձին, ես Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ նրա ունակությունն ու կարողությունը
«Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս՝ մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս». Փայլանը հանդիմանել է Էրդողանին. Ermenihaber
«Դա շատ անգութ արտահայտություն է». Փայլան
2018թ. ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել արևմտյան ֆինանսավորմամբ գունավոր հեղափոխություն. Արթուր Ղազինյան
Հասանք արտաքին քաղաքականությանը
Կորոնավիրուսը ստիպում է խելքի գալ
Այս օրերին համատարած բոլորս զբաղված ենք այդ չարաբաստիկ կորոնավիրուսով եւ անհամբեր սպասում ենք, թե երբ է այն իր տեղը զիջելու եւ երբ կվերադառնանք մինչվիրուսյան կյանքին։ Սակայն հարց է առաջանում. ետվիրուսյանը ամբողջությամբ կդառնա՞ նախավիրուսայինի շարունակությունը, թե՞ վիրուսը մեր կյանքում կհանգեցնի փոփոխությունների։ Առհասարակ վիրուսյան ներկա պատմությունը ինձ ակամայից հիշեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը, այն առումով, որ թե՛
Մակունցը՝ Էրիկ Գրիգորյանի հրաժարականի, Արգիշտի Քյարամյանի, Գագիկ Խաչատրյանի որդու եւ իրավապահներին նոր գործիք տալու մասին
Իսկ եթե չկա լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն, ապա այստեղ հարցը տեղափոխվում է բոլորովին այլ դաշտ: Չեմ կարող չհնչեցնել «Իմ քայլը» խմբակցության կողմից նմանատիպ դեպքերի առնչությամբ մտահոգություն:
2019 թ.-ին ամենաբարձր աճ արձանագրել են հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը. Արա Գալոյան
Այս տարի էլեկտրաէներգիայի արտադրությունը 11 տոկոս աճել էր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Հնարավոր է, որ արտադրությունն աճել է արտահանման նպատակով:
Պատմաբան. «Իսկ Գանդին ի՞նչ է արել մեզ համար»
Պայքարելով գաղութարարության դեմ՝ չեմ հիշում, որ Գանդին երբեւէ դատապարտած լինի Հայոց ցեղասպանությունը:
Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց
Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես, հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մայիսի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ապօրինի գործողություն կատարելու համար Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի տնօրենը՝ որպես կաշառք ստացել է 8.861.073 դրամ. քրգործի նախաքննությունն ավարտվել է
«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում թույլ տրված չարաշահումների արդյունքում պատճառված վնասը մասնակի վերականգնվել է տնօրենի կողմից. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
«Մենք բոլորս սկսել ենք «ընտելանալ» եւ փորձում ենք «ապրել» վիրուսի հետ»
Այս տարի աշխարհին «տիրեց» մի համավարակ, որի անունն է Կորոնավիրուս, այն թարգմանաբար նշանակում է թագավարակ: Թե ինչ է այն իրենից ներկայացնում եւ որքան կտեւի, որեւ հստակ կանխատեսում չկա: Մեկնաբանությունները տարաբնույթ են: Թե որքան են մարդիկ ընտելացել այս իրավիճակի հետ եւ փորձում են հարմարվել վիրուսի գոյությանը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք մանկաբարձ, գինեկոլոգ Լիլիանա Ավդալյանի
«Իմ քայլը» խմբակցությունում քննարկվում են կարգապահական բնույթի հարցեր». Մակունցը՝ Վարդան Աթաբեկյանի, Աննա Կարապետյանի մանդատը վայր դնելու լուրերի մասին
Լրագրողները փոխանցեցին՝ Վարդան Աթաբեկյանն ասել է, որ ճիշտ է, ինքը նման քննարկման ներկա չի եղել, բայց եթե անգամ ստիպեն մանդատը վայր դնել, դա հակասահմանադրական է եւ ինքը չի գնա այդ քայլին՝ Մակունցն արձագանքեց. «Տարբեր բնույթի կարգապահական հարցեր կարող են քննարկվել վարչությունում, որեւէ անուն չեմ հնչեցնում, չեմ հաստատում ու չեմ հերքում որեւէ բան»:


















































