Օրվա լրահոսը

Ամեն փուլը կարող է ունենալ լավ փաթեթ, իսկ ամեն փաթեթ՝ վտանգավոր փուլ

Պաշտոնական Երեւանը չի բացառում փուլային տարբերակի շուրջ բանակցությունները Մայիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում ծավալուն ելույթ է ունեցել, պատասխանել է պատգամավորների հարցերին: Որո՞նք են Հայաստանի որդեգրած սկզբունքները, ո՞րն է ՀՀ դիրքորոշումը, ինչպե՞ս է նա մեկնաբանում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի անդրադարձը ղարաբաղյան խնդրին՝ փուլային տարբերակի մասին: Այսպես, որո՞նք

«Քաղաքապետերի դեմ պատվերով քրեական գործեր չեն կարող հարուցվել, եթե փաստ կա, տվեք». նախարար

Ձեր նշածն անընդունելի է, նման բան լինել չի կարող: Որեւէ քրեական գործ չի կարող հարուցվել ուղղորդմամբ

Փոխնախարար Գրիշա Թամրազյան. «Մեր գործողությունները նպատակաուղղված են լինելու պրոֆեսիոնալ մարզիկներին առավելագույնս ընդառաջելուն»

Հայաստանի առաջնություններ, կարծում եմ, շուտ չեն լինի, քանի որ դրանց անցկացումը կախված է լինելու առանձին մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների կայացնելիք որոշումներից, թե աշխարհի, Հայաստանի պարագայում՝ Եվրոպայի առաջնությունների եւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ինչ ժամանակացույց կկազմեն:

Եկել է այն պահը, որպեսզի հայտարարենք, որ Արցախը չի ճանաչում ԵԱՀԿ ՄԽ-ի և այլ միջկառավարական ինստիտուտների հովանու ներքո բանակցային գործընթացն՝ առանց Արցախի իշխանությունների մասնակցության. Կարեն Օհանջանյան

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   «Միջազգային միջկառավարական կազմակերպությունների հովանու ներքո ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը սկսվել է 1992 թվականից և շարունակվում է առայսօր: Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությանը  մշտապես Ադրբեջանի իշխանություններն ընդդիմանում էին, իսկ միջնորդները՝ միջազգային միջկառավարական կազմակերպությունները,

Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի հրաժարականում Ամուլսարի հարցն ունի՞ դեր. «Ժամանակ»

Օրերս համացանցային մամուլում հայտնվել է տեղեկություն Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներքին գրագրության մասին, որում կա արձանագրում, թե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Ամուլսարի հարցում ճնշում են բանեցնում հայկական կողմի վրա:

Մահացել է Երջանիկ Աբգարյանը

Երջանիկ Աբգարյանը եղել է Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ:

Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է. ՄԻՊ

Ավելին, այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Աշխատազուրկ քաղաքացիները կվճարվեն՝ զբոսաշրջային վայրերն աղբից մաքրելու համար

Կառավարությունը քննարկում է աղբավայրերի կոնսերվացիայի ծրագիր ունենալու հարցը. այդ ծրագիրն աշխատազուրկ քաղաքացիներին հնարավորություն կտա աշխատելու, իսկ զբոսաշրջային վայրերին, այդ թվում՝ Սեւանի ափամերձ հատվածքներին, աղբից ազատվելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Նախարարությունն առաջիկայում կներկայացնի միջոցառումը, քննարկումների արդյունքում պարզ կլինի իր իրագործումը»,-նշեց նախարարը: Ինչ վերաբերում է աղբի վերամշակմանը, Սուրեն

Կորոնավիրուսային հիվանդությամբ 102 նոր դեպք, 2 մահ

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։

ԱՄՆ-ում կորոնավիրուսից ապրիլին ավելի շատ մարդ է մահացել, քան մահվան որևէ այլ պատճառից. Արսեն Թորոսյան

ԱՄՆ-ում ապրիլ ամսին կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան մահվան որևէ այլ պատճառից։

«Որտեղի՞ց նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացուն այդքան գումար, որ կարողանա օրվա ընթացքում մի քանի դիմակ գնել». «Ժողովուրդ»

Ամենակարեւորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլեւ որակը. որեւէ կառույց չկա, որը պետք է ստուգի կամ վերահսկի դրանց որակը, իսկ ՏՄՊՊՀ-ն միայն զբաղվում է խոշոր ցանցերում առկա գների ուսումնասիրմամբ:

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի թեստի արդյունքը բացասական է

«Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները եւ շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել»

Հիվանդանոցի ու բանկի աշխատակիցներ, նաեւ մեկ հղի. Սպիտակի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 12 հաստատված դեպք. «Հայկական ժամանակ»

Սպիտակի բժշկական կենտրոնում թեստավորում է անցել նաեւ մեկ հղի: Պատասխանը եղել է դրական, ինչից հետո նրան տեղափոխել են Երեւան՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:

Ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ ի՞նչ նկատի ունի «Արցախի ժողովուրդ» հասկացության տակ, և արդյոք այն իր պատկերացմամբ որևէ կերպ տարբերվո՞ւմ է հայ ժողովրդից. Չալաբյան

«Ռուսաստանի Դաշնության հետ ինչպիսի՞ դրական զարգացումներ են եղել այս ընթացքում, որի մասին կարելի է կոնկրետ խոսել։ Ի՞նչն է փաստացի հաստատում այդ հարաբերությունների լավ մակարդակը»

Ո՞վ իրավունք ունի քննադատելու

Աշխարհի, նաեւ Հայաստանի բոլոր կառավարություններն ունեն իրենց կողմից շատ սիրված եւ պարբերաբար հնչեցվող բանաձեւեր, որոնցից մեկը հետեւյալն է. «Մենք դեմ չենք քննադատությանը, նույնիսկ խրախուսում ենք այն, բայց քննադատությունը պետք է լինի կառուցողական»: Թարգմանաբար դա նշանակում է. «Մենք պիտի որոշենք, թե որ քննադատությունն է կառուցողական: Բայց քանի որ մենք անթերի ենք, մեր հասցեին կառուցողական քննադատություն, ըստ

ԱՍԵԿՈՍԵ

Հիմարություն է մեռնելը մահվան սարսափից։ Սենեկա

«Շանգրի լա»-ն լիցենզիայից չի զրկվի․ ֆինանսների նախարարը ստորագրել է հանձնաժողովի՝ վարույթը կարճելու մասին եզրակացությունը

ՀՀ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովի կայացրած եզրակացության հիման վրա նախարարի որոշմամբ կարճվել է «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության դադարեցման մասին վարչական վարույթը։

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են անձրևաջրերի մեջ. (Ֆոտոշարք). shamshyan.com

shamshyan.com. Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ

Քննարկվել են սահմանափակումների պայմաններում թատերահամերգային կազմակերպությունների գործունեության տարբերակները

Մայիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և սահմանափակումների պայմաններում կազմակերպությունների գործունեության վերականգնման հավանական տարբերակները: «Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք լուծումներ գտնել և կազմակերպել խմբային, կոլեկտիվ արվեստի տեսակների՝ երգչախմբերի, նվագախմբերի, թատերախմբերի, պարային խմբերի հնարավոր գործունեությունը, քանի

Հայաստանն ու Ադրբեջանը լավ գիտակցում են ԱՄՆ-ի դրական դերը ԼՂ կարգավորման հարցում. Ջորջ Քենթ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են այն դրական դերը, որ Միացյալ Նահանգները խաղում է՝ օգնելով շարունակել երկխոսությունը, հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը,

Կայացել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը

«Քիչ առաջ ավարտվեց «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը: Քննարկվեցին դրամաշնորհների ստացման շուրջ 70 հայտեր», «Ինստագրամի» իր էջում հայտնում է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը:

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ

Պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն` Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել, և կիրառվելու են սահմանափակումներ։ Որոշման համաձայն` համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։

Ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր. Աննա Հակոբյանը խոսում է՝ «իր երեխաների հետ ինքնասպան եղած տղամարդու» ողբերգության ու այդ դեպքին հասարակական արձագանքի մասին

«Խոսում եմ իր երեխաների հետ ինքնասպան եղած տղամարդու ողբերգության ու այդ դեպքին հասարակական արձագանքի մասին», ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը. «Ես ուղղակի ուզում եմ, որ մենք որպես հասարակություն մտածենք այս հարցերի շուրջ՝ առանց վճիռների, առանց եզրակացությունների։ Ուզում եմ նաև փորձենք պատկերացնել այն տառապանքը, որ 40 տարեկան հայրը, որն ակնհայտորեն եղել

«Մի զարմացեք՝ իրենք ցույց են տվել ձեր ժողովրդավարության «հակառակ կողմը»». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդավարության բաստիոն», «ժողովրդավարական հանրության առաջնաբեմ», «ամբողջ աշխարհը հիանում է մեր ժողովրդավարությամբ»… Ահա այսպիսի որակումներ են տալիս ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակի մասին իշխող քաղաքական ուժի ղեկավարները՝ ասելով, որ «2019 թվականին բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է տպավորիչ անգամներով աճ»։ Ես սրտանց կուրախանայի նման «թռիչքաձև»

Ինչպես է ախտահանվում Ստեփանակերտը. (Ֆոտոշարք)

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության ՀՓՄ հրշեջ-փրկարարների կողմից մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները: Այսօր ախտահանման աշխատանքներ են իրականացվել Թումանյան, Նելսոն Ստեփանյան, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան փողոցների բանուկ հատվածներում և Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում: Արցախ / Տեղեկատվական շտաբ

ԵՄ-ը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է իր պատմության մեջ ամենախոշոր տնտեսական ռեցեսիայի մեջ. Եվրահանձնաժողով

Եվրոպան այնպիսի տնտեսական շոկ է ապրում, ինչպիսին չէր տեսել Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ, տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին: Նրա խոսքով` Եվրամիությունը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է իր պատմության մեջ ամենախոշոր տնտեսական ռեցեսիայի մեջ: Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ 2020թ.  ԵՄ 27 անդամ երկրներում ՀՆԱ-ն կնվազի 7,4 տոկոսով, իսկ

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Հիշեցնենք, որ վերը նշված

Շուշան Ստեփանյանի պարզաբանումը՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ

Սարի Թաղում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Սարի-Թաղում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031