Օրվա լրահոսը

Մանկատան շրջանավարտներին գործի տեղավորելիս առաջնահերթություն կտան

Գեւորգ Պապոյանը հարցրեց՝ վերջին երեք ամիսներին, կամ նախորդ տարի ինչքա՞ն մարդ է գործի ընդունվել այդ գործակալության միջոցով: Փոխնախարարը պատասխանեց, որ շուրջ 250-300 հոգի:

Մասիս Մայիլյան. «Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն»

Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26% քվեները լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որն, ի դեպ, շարունակվում է ցայսօր։

«Տեսանյութերում երևում է՝ տուժողին ոչ մեկը չի հորդորում սուտ ցուցմունք տալ: Կքննարկվի Արմեն Թավադյանի դեմ երկու գործերը միացնելու հարցը». Հովհաննես Խուդոյան

Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց՝ չեն առարկել գործի նյութերն այլ դատավորի փոխանցելու որոշմանը, բայց նաև նման ընթացակարգ չեն տեսնում:

Արարատ Միրզոյան. Համատեղ ջանքերի միջոցով մենք պիտի ապահովենք արցախահայերի ազատ ինքնորոշման անսակարկելի իրավունքի պաշտպանությունը

Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պիտի շարունակեն համատեղ գործուն քայլեր ձեռնարկել մեր միասնական անվտանգային համակարգի ամրապնդման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։

Արտակ Բեգլարյանն առ այսօր ապացուցված ընտրակաշառքի որևէ դեպքի մասին չգիտի

Արցախի ՄԻՊ-ը կարծում է, որ լուսանկարման դեպքերը պետք է ուղիղ կերպով արգելվեն

Վարչապետը հանձնարարել է ավարտական և ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ ներկայացնել

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:

Սամվել Ֆարմանյան. «Փաշինյանի կառավարության` եկեղեցու հանդեպ այս ինքնարգո ու տհաճ պահվածքն ընդամենը չմոռացվող մի դառնահամ հիշողություն է թողնելու: Ուրիշ ոչինչ»

Չգիտեմ, թե ինչ տողերով ու ինչ բառերով արտահայտեմ զայրույթս: Ախր, եկեղեցին անձ չէ: Այն միայն մեր հոգու տունը չէ: Այն նաև մեր, մեր նախնիների ու մեր ապագա սերունդների ինքնության մի սյունն է: Գնացե՛ք, սեփական ձեռքերով ջարդեք-փշրեք էդ ու մյուս բոլոր կարևոր սյուները, ու դարձե՛ք ինքնությունից զուրկ, կենսագրություն ու հիշողություն չունեցող, սեփական ճամփան կորցրած, որկրամոլ ու չարացած, մոլորյալ մի թափառական: Մինչև վրա կհասնի առաջին մեծ արհավիրքը կամ կհանդիպի առաջին գազանը:

ԱՄՀ-ն առանց պայմանների վարկ է տվել, ԵՄ-ն էլ 92 միլիոն եվրոյի աջակցություն

Հայաստանի միջազգային գործընկերները ինչ աջակցություն են առաջարկում

Ինչպես է իրականացվելու վեթինգը` թեկնածուների բարեվարքության ստուգումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ, իրավասու է վերլուծել ցանկացած հայտարարագիր, իսկ 2017 թվականի հուլիսից (հայտարարագրման նորմերի խախտման համար պատասխանատվություն սահմանող և ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից) հետո ներկայացված հայտարարագրերը՝ օրենսդրական փաթեթով սահմանվող գործիքակազմով։

Արայիկ Հարությունյանի առաջին արտասահմանյան այցը նախագահի կարգավիճակում լինելու է ՌԴ

«Ովքեր դեմ են մեր էներգետիկ անկախությանը`նրանք մեր թշնամիներն են». Արայիկ Հարությունյանը`ՀԷԿ-երի շինարարության շարունակման մասին

Հնարավոր չի լինելու խուսափել պատասխանատվությունից՝ ամեն ինչ բարդելով քաղաքական իշխանության վրա. Էլինար Վարդանյան

Բռնագրավելու, խլելու քաղաքականությունը սերմանելու է թշնամանք և վրեժ՝ մի քանի սերունդ առաջ։ Այս քայլով սերունդներ են հայտնվելու լուրջ հակամարտության մեջ։ Կառավարությունները կգան, կգնան, բայց մի քանի սերունդ ապրելու է խորը կոնֆլիկտի պայմաններում, թե՝ ով ումից ինչ խլեց։

Թուրքիայում նկատելի է կորոնավիրուսային վարակի աճի տեմպերի դանդաղում. արձանագրվել է 1403 մահ. Ermenihaber

Ըստ այդ տեղեկությունների՝ մեկ օրվա մեջ իրականացված 33.070 տեստից 4062-ը դրական են եղել և նրանց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 842 հիվանդ առողջացել է։

«Օնլայն-կրթության անխուսափելի տարածման պայմաններում անթույլատրելի է ապավինել այլ պետություններից կառավարվող հարթակների վրա»

Հարցազրույց  քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի հետ – Պարոն Դավթյան, այս օրերին մենք տեսնում ենք միայն առողջապահությանը նետված մարտահրավերների ուղղությամբ գործուն քայլեր՝ բնագավառի մասնագետների կողմից: Սակայն կարծես տնտեսական վերլուծություններ, գործունեությանը միտված քայլեր չկան, կանխատեսումներն էլ քաղաքական են: Դրան չի՞ նպաստում առկա սահմանափակումները արտակարգ դրության հետ կապված: – Կորոնավիրուսի տարածումն ամբողջ

Արայիկ Հարությունյանը` Նիկոլ Փաշինյանի հեռախոսային շնորհավորանքի մասին

Ասաց. «Հետո կհրապարակեմ, թե ովքե՞ր չեն շնորհավորել»:

Կը վստահեցնենք Ձեզ, որ նոյն ոգիով պիտի շարունակենք գործնապէս մասնակից դառնալ Արցախի առաւել հզօրացման աշխատանքներուն. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոս կը շնորհաւորէ Արայիկ Յարութիւնեանը

Անցնող տարիներու ընթացքին, մեր յանձնառութիւնը գործի վերածող ծրագիրներ մշակած ենք, թէ՛ Կաթողիկոսարանը ուղղակիօրէն, եւ թէ իր թեմերուն ճամբով։

Մեզ համար մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ. Մայր Աթոռի աբեղան՝ ԱԺ փոխնախագահի գրառման մասին

Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Պարոն Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը, և որպես հոգևոր սպասավոր հորդորում և զգաստության ենք կոչում:

Նույնիսկ մրգի հաշվարկում են անճշտություն թույլ տվել. պարենային զամբյուղի կառուցվածքի մասնագիտական նման կարծիք-հաշվարկն անուղղելի լավատեսություն պիտի ենթադրել. Արա Գալոյան

Նման լավատեսության պարագային անհնարինության աստիճան դժվար է գտնել տնտեսական աջակցություն ունեցող մարդիկ ու սոցիալական խմբեր:

Կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ

Կանխարգելիչ նկատառումներով, թեստավորման կենթարկվի Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:

Հիվանդ ամբաստանյալի խափանման միջոցը դատարանը փոխեց

Ապրիլի 10-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցի պահանջների հիմքով բավարարեց թիվ ԵԴ/0312/01/1 քրեական գործով 7 դրվագ բնակարանային գողություններ եւ կողոպուտ կատարելու համար մեղադրվող ամբաստանյալ, ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, Հ. Հայրապետյանի նկատմամբ ընտրված

Արայիկ Հարությունյանը`Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, Սամվել Բաբայանի եւ ՀՀ իշխանությունների հետ համագործակցության մասին

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը վաղ է, իշխանությունը կձեւավորվի`պարզ կլինի:

«529 000 դրամ». ինչպե՞ս է ստացվել, որ փոխնախարարը պետությանը պարտք է մնացել

Վարձակալել եք 2,5 հազար մետր հողատարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ից եւ վճարը՝ տարեկան 60 000 դրամ, չեք կատարել մինչեւ 2019թ.-ը

Կոչ ենք անում գործադրել հատուկ և արագացված ընթացակարգեր՝ ազատությունից զրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, պատժատեսակները փոխելու համար

Ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանց թիվը կազմում է 95, որն ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 4.2%-ն է։ Քրոնիկ հիվանդություններ առկա են ազատությունից զրկված 255 անձի մոտ, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 11.3%-ը։ Ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թիվը 32 է, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 1.4%-ը։

Կառավարությունը դեմ է, որ կերակրողին կորցրած ուսանողի նպաստը պահպանվի մինչեւ բուհն ավարտելը

Կառավարության ներկայացուցիչ, սա ճիշտ նախագիծ է: Եթե գաղափարին կողմ եք, ի՞նչն է խանգարում հենց հիմա ու այս տարբերակով օրինագիծն ընդունել

Ընտրություններ կորոնավիրուսի ժամանակ. Լեռնային Ղարաբաղը նախագահ է ընտրել. BBC-ի անդրադարձը

Գործակալությունը հիշեցնում է, որ համավարակի պատճառով Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին չեն մասնակցել միջազգային դիտորդներ և լրագրողներ:

«Արցախը այլևս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. անցյալին վերադարձ չկա: Սա ցանկացած արցախցու ամուր համոզմունքն է, և Դուք՝ որպես նախագահ, դրա կրողն եք». Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արայիկ Հարությունյանին

Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից: Այն առավել է, քան մեր ընտանիքը, քան մեր կյանքը՝ մեր մարտական ընկերների անցած հերոսական ճանապարհն ու նահատակված ընկերների հիշատակը վկա:

«Ամենամեծ ձեռքբերումս այն է, երբ նկարներս նկատվում են կուռքերիս կողմից»

Հարցազրույց ֆիլիպինցի ֆանարտիստ Միյոյի հետ Ֆիլիպինցի ֆանարտիստ (անգլերեն` fan, art բառերից) Միյոն հայտնի է դարձել իր ֆանարտերով, որոնք եւ տեսել են նաեւ հայտնի արտիստները: Զրուցել ենք նրա արվեստի, զբաղմունքների եւ երազանքների մասին: – Քանի՞ տարի է, ինչ նկարում ես: – Առաջին անգամ սկսեցի նկարել 2017թ.-ին, այնուհետեւ որոշ ժամանակով դադարեցրի, քանի որ այդ շրջանում շատ զբաղված

Ո՞ւմ է դատի տվել Արայիկ Հարությունյանը

«Հիմար-հիմար արտահայտություններ բառիս բուն իմաստով… թաղումներին կարծեմ միլիոններ ենք տալիս, հարսանիքներին միլիոններ ենք տալիս…»

Այս տուրբուլենտ ժամանակների ավարտից հետո, կարելի է ավելի մեղմ քաղաքականություն վարել, որ դրամն արժեզրկվի. «Ժամանակ»

Ֆինանսական շուկան բավականին կայուն է, այս պահին ամենակայուն ճյուղերից է. Արամ Կայֆաջյան

Պատգամավորը՝ թերահավատ քաղաքացիներին. «Ամբողջ աշխարհում մարդիկ են մահանում, լուրջ պետություններ են վտանգի առաջ»

Եթե կա հավանականություն, որ վարակակիրների թիվը կգերազանցի մահճակալների թվին, պետք է մեզ ապահովագրենք

Միջոցառումների 3-րդ ծրագրում փոփոխություն է կատարվել. մերժված որ ՓՄՁ-ները կարող են դառնալ շահառու

Կառավարությունն արձագանքելով գործարարների մտահոգություններին՝ որոշել է լայնացնել 3-րդ ծրագրի շահառուների շրջանակը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031