Օրվա լրահոսը
Փաշինյան. Ընդամենը հինգ ժամվա ընթացքում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402
Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը և Արցախի հիմնախնդիրը
Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են երկկողմանի հարաբերությունների օրակարգը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր քայլերը: Անդրադառնալով պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակին` նախարարներն ընդգծել են, որ
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեւական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական
Մենք կարող ենք բախվել պարենային անվտանգության լուրջ խնդրի. Բագրատ Ասատրյան. «Ա1+» (Տեսանյութ)
Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով բիզնեսին, տնտեսությանն ու խոցելի խմբերին աջակցելու համար կառավարության քայլերը բավարար չեն: «Ա1+»-ի հետ զրույցում տնտեսագետ, 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանն ասում է, որ այլ երկրներ իրենց ՀՆԱ-ի համեմատ շատ ավելի մեծ`15-20 տոկոսի չափ խրախուսման ծավալներ են իրականացրել: Մինչդեռ Հայաստանի կառավարության քայլերը այս պահին կարելի է գնահատել
Արտակարգ իրավիճակում նախագահական ընտրություն, ի՞նչ է, աշխարհի վե՞րջն է
Արցախի նախագահական ընտրությունների դեռ առաջին փուլի ժամանակ, երբ դեռևս արտակարգ իրավիճակ հայտարարված չէր, ինչպես ես, այնպես էլ շատ-շատերը, կորոնավիրուսի վարակի տարածման վտանգի հետ կապված բարձրաձայնել էինք, որ այդ ռիսկը շատ մեծ է և պարտադիր պետք է ընտրությունների անցկացումը հետաձգել մինչև հարմար ժամանակ, սակայն, ցավոք լսող չեղավ և այնուամենայնիվ, այն տեղի ունեցավ ու ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ
Թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի
Օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների պատճառով: Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարություն
Ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել «Փաստինֆո»-ի նկատմամբ. Սոնա Տռուզյան
«Փաստինֆո»-ի գլխավոր խմբագիր Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել «Փաստինֆո»-ի նկատմամբ՝ այլ լրատվամիջոցի՝ Մարտունու ԲԿ-ի հիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության վերաբերյալ տեղեկատվությունն արտատպելու համար։ Ընդգծում եմ՝ նյութը «Փաստինֆո»-ում հրապարակելիս հենց վերնագրում եղել է հղումը։ Այն հեռացնելու պահանջ պարետատնից չի ներկայացվել, չի ուղարկվել ոչ հերքում, ոչ պարզաբանում։ Ավելին՝ «Փաստինֆո»-ն անմիջապես թեմայի
Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»։
Կլինիկական օրդինատորները կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն ցույց կտան. օրինագիծն ընդունվեց
Ոչ ինֆեկցիոն մասնագիտացմամբ բուժհաստատությունները նշյալ տեսակի բուժսպասարկումն առանց համապատասխան լիցենզավորման կարող են իրականացնել միայն ՀՀ-ում արտակարգ դրության սահմանված լինելու պարագայում
Կատալոնիայի հայերն՝ ընդդեմ աղետի
Համաշխարհային այս համաճարակային աղետի օրերին Կատալոնիայի հայերից առաջինները հայ տաքսիստներն էին, որոնք մարտահրավեր նետեցին իրավիճակին։ Նրանք հանձն առան՝ առանց գումարի տեղափոխելու բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր ներգրավված են կորոնովիրուսի դեմ պայքարում։ Նրանց հետեւեցին հայ սրճարանատերեր, փաստաբաններ, սովորական հայուհիներ, ովքեր իրենց տներում սկսեցին դիմակներ կարել։ Եվ ահա վերջերս Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը նոր կոչով
«Ի՞նչ տնտեսական հեղափոխություն, եթե ալրաղացները փակել են կորոնավիրուսի անվան տակ, բայց ինչ-որ մեկն աշխատում է ու մեկուկես անգամ թանկացնում ալյուրը». Գագիկ Գինոսյան
Խոսելով COVID-19-ի տարածման պայմաններում Հայաստանի վարած քաղաքականության մասին՝ Գագիկ Գինոսյանը համարեց, որ մենք էլ ենք ենթակա դարձել աշխարհի խաբկանքին:
Երեւանի փողոցներում արտակարգ դրությունը չի զգացվում
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգվում է: Այսինքն, եւս մեկ ամիս պետք է պահպանել ինքնամեկուսացման եւ տեղաշարժի խստացված սահմանափակումները: Սակայն մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների երթեւեկը ժամանակ առ ժամանակ այնքան աշխույժ է, որ հիշեցնում է նախակորոնավիրուսյան ժամանակների Երեւանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել
Աշխատակիցները շարունակում են ազատման դիմումներ գրել Քիչ առաջ [email protected] էլ.-փոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»: Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլ.-փոստից: Ըստ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում
«Հերիք եղավ, էլի». Արարատ Միրզոյանը ԼՀԿ-ի առաջարկների թուղթը նետեց սեղանին
Մեր գործընկերները մեզ հաճախ են իրավաբանության դասեր տալիս՝ մագիստրատուրայի չգիտեմ որ կուրսի մակարդակին հղում անելով, բայց, որպեսզի այնպես չստացվի, որ արգելք ենք դնում ԼՀԿ-ի լիազորությունների վրա, կքվեարկենք այս նախագիծը
Զորամասում կորոնավիրուսով վարակված սպասք լվացողը զինծառայողների հետ շփում չի ունեցել
Զինված ուժերում ծառայություններ մատուցող ընկերության աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Նա ճաշարանի աշխատողն է եղել, սպասք լվացողը: Այս մասին այսօր ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրեց հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում: Նա ասաց, որ աշխատակիցը ջերմելու օրը իր գործատուին այդ մասին տեղյակ է պահել, ըստ այդմ էլ նրան թույլ չեն տվել զորամաս գնալ. «Ամբողջ շրջանակն
«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը
Ուշադրություն, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը։ Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։ Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մինչև 2020 թվականի դեկտեմբերի
Իսրայէլի նախագահը Զատիկի Տօնին առիթով շնորհաւորած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքը. Եռագոյն
Նաեւ քննարկեց Իրաւատէր երեք համայնքներու կողմէ իրեն ուղղուած Սուրբ Յարութեան տաճարը բանալու եւ Աւագ Շաբաթուան արարողութիւններուն վերաբերող հարցեր
Համաշխարհային փորձառնության մարտահրավեր
Japan Tobacco International (JTI) ընկերությունը շրջանավարտներին առաջարկում է համաշխարհային փորձառնություն (պրակտիկա) ձեռք բերելու եզակի հնարավորություն: Make It Bright 2020-ը ոգևորիչ մարտահրավեր է, որը կմիավորի 31 երկրների ներկայացուցիչներ: Ընտրված լավագույն թիմը հնարավորություն կունենա 6-ամսյա վճարովի փորձառնություն անցկացնել մեր գրասենյակներից մեկում: Մեր մարտահրավերի հիմնական նպատակներն են. Մասնակիցների հետ կիսվել փորձով, որը արժեքավոր կլինի իրենց հետագա մասնագիտական զարգացման
Կորցրած գարուն. բաց նամակ՝ Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին
Իշխանությանը խնդրում եմ բացել հաշվեհամար, որին ինձ նման մտահոգված քաղաքացիները կկարողանան գումար փոխանցել, որպեսզի մեր անունից պետությունը կարողանա ծաղիկներ գնել և խոնարհել անմար կրակի մոտ: Տարածել այս առաջարկը լրատվական միջոցներով, որպեսզի համայն հայությունը տեղյակ լինի, որ նույնիսկ տներում մեկուսացած մենք կարող ենք միասնական լինել և մեր անմեղ զոհերին խորհրդանշող կրակն առանց ծաղիկների չթողնել:
«Ոչ գրանցված են, ոչ հղի են, ոչ էլ մինչեւ 14 տարեկան երեխա ունեն, նրանց չեք աջակցելո՞ւ». պատգամավորը՝ Ավինյանին
Այո, այդպիսի անձինք կան, բայց նրանց տեղորոշման գործիք չունենք, հետեւաբար, անձանց սոցիալական ծրագրերով պետք է թիրախավորենք
ՊՆ-ն բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն. Շուշան Ստեփանյան
Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և Արցախի սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում են զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանման աշխատանքներ։
«2-րդ համաշխարհայինը մարդիկ կարտոֆիլով ապրեցին, հաղթեցին, նման բաներ ցանեք». Սասուն Միքայելյանը՝ պարետին
Սա կարող է երկար տեւել, սրանից պրծնենք՝ ուրիշ աղետի առաջ չկանգնենք, որովհետեւ ուրիշ պետություններ չեն կարողանա մեզ օգնել, գոնե մենք մեր գլխի տերը լինենք
Օրենքի նոր նախագիծն անդրադառնում է գյուղատնտեսական նշանակության հողերը չօգտագործելու խնդրին
ՊԳԿ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ փորձագիտական խումբը պատրաստել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման ապահովում» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խմբին` քննարկման և առաջարկությունների ներկայացման համար:
«Միայն վարակակիրների տվյալներն են հավաքագրվում ընդհանուր համակարգում». պարետ
Համակարգը միայն թիրախավորմամբ է աշխատում. երեք օպերատորների համար առանձին ծրագրեր են գրվել
Գեղարքունիքի մարզում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է. կարիք կա 3-րդ թեստը անելու. մարզպետ
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։
«Սև ցուցակում հայտնված տնտեսվարողները չեն կարողանում ծրագրերից օգտվել». պատգամավորը՝ պարետին
Հասկանում եմ, որ խնդիրներ են առաջացել որոշ անձանց մոտ, որոնք նախկինում խախտումներ չեն ունեցել եւ սպասարկել են իրենց հարկերը պարտաճանաչ
Ինչ է հարկադիր պարապուրդը և ինչպես է այն վարձատրվում. Հելսինկյան կոմիտեի տեղեկատվական թերթիկը
Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը, այսինքն` աշխատավայրում ստեղծված այն իրավիճակը, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ապա տվյալ դեպքում աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
«Տաքսիի մեջ ավելի հեշտ է վարակվել, եթե քեզանից առաջ կորոնավիրուսով վարակված է տեղափոխվել, քան մետրոյում». Էդմոն Մարուքյան
Նախնական տեղեկություններով՝ վարակի տարածման մեծ աղբյուր են բենզալցակայանները, եթե մարդիկ իրենց ձեռքով են լցնում, հանրային տրանսպորտը, եթե օգտվում են բռնակներից, իրենք վարակը տարածում են բռնակից օգտվելով:


















































