Օրվա լրահոսը
Լեյլա Մելիուն կարևորել է դպրոցական սննդի ապահովման գործում տեղական արտադրության ներգրավումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լեյլա Մելիուին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Շնորհավորելով Լեյլա Մելիուին նշանակման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ՊՀԾ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շեշտել ձեռքբերված շոշափելի արդյունքները և ընդգծել ծրագրերի
«Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու համար է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Էական է արձանագրել, որ. ◾Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի պետականությունը ամբողջությամբ կախման մեջ գցել, հնարավորության դեպքում՝ լիարժեք կլանել (այո, ըստ էության՝ բռնակցնել իրենց, ինչպես արեցին Արցախի հետ)։ ◾ Հայաստանի հետ խաղաղ գոյության ու հարևանության մասին որևէ լուրջ մտադրություն չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում։ Հակառակը պնդում են, ավելի ճիշտ քարոզում
Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի միջև համագործակցությունը կարևոր ուղենիշ կարող է հանդիսանալ գիտական ներուժի փոխադարձ ամրապնդման համար. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե–Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով ռեկտորին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի գիտակրթական կառույցների և Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի միջև համագործակցությունը
Փաստաբան. «Կանխատեսում եմ, որ դատավորը այնպիսի վճիռ է կայացնելու, որ մինչեւ ընտրություններ Միքայել սրբազանին պահեն փակի տակ»
«Գերաշնորհ Միքայել սրբազանը քաղաքական հետապնդման զոհ է, խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, ազատության եւ անձնական անձեռմխելիության իրավունքը: Վերոգրյալից ելնելով՝ պահանջում եմ ճանաչել եւ հռչակել գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը՝ կայացնելով արդարացման վճիռ»:
Ինչո՞ւ չեմ ասում՝ վայ, ներեցեք, մեղմ վերաբերվեք, տարիքս մեծ է, հիվանդություններ ունեմ, վաստակ ունեմ, սխալ եմ ասել․․․ Որովհետև սխալ բան չե՛մ ասել. Միքայել սրբազան
«Ազգային ճակատ». Ձեզ չե՛մ ներում, որովհետև դուք գիտեք, որ անմեղ եմ, բայց ուզում եք ինձ մեղավոր հանել 🔷Մինչև քրեական գործի բուն ընթացքն ասում էին՝ գործ չունե՛ք Միքայել սրբազանի հետ, տակը կմնաք։ 🔷Դո՛ւք տակը մնացիք, տղե՛րք․ դատական նիստերի դահլիճում: 🔷Ինչո՞ւ չեմ ասում՝ վայ, ներեցեք, մեղմ վերաբերվեք, տարիքս մեծ է, հիվանդություններ ունեմ, վաստակ ունեմ, սխալ եմ ասել․․․
Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է, թե իր «Առաջարկ Հայաստանին» ծրագրում որ հարցերի շուրջ է պատկերացնում համախմբումը
«Հնարավո՞ր է այս պարզ կետերի շուրջ ապահովել լայն հանրային համախմբում։ Միանշանակ՝ այո»:
Անդրեասյան-Դըվինազ հանդիպմանը նշվել է նաև «Արենի 1» քարայրի տարածքում պեղումներ կատարելու, գինեգործության ոլորտում մշակութային ժառանգությունը հանրահռչակելու կարևորությունը
Նշվել է նաև «Արենի 1» քարայրի տարածքում հնագիտական պեղումներ կատարելու, գինեգործության ոլորտում մշակութային ժառանգությունը հանրահռչակելու կարևորությունը:
«Save Armenia»-ի ներկայացուցիչներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ կիսելով մտահոգությունները արցախահայության ոտնահարված իրավունքների կապակցությամբ
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլային և դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, քաղաքացիական իրավունքի պաշտպան, քրիստոնեական հավատքի դեսպան, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվեդա Քինգին։ Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց դաշինքի անդամներին և աջակիցներին Հայաստանին
Բռնի տեղահանության անպատժելիությունը վտանգում է միջազգային կարգի հիմքերը. Ֆրանսիայի ԱԺ-ում կայացել է խորհրդաժողով՝ արցախահայության իրավունքների պաշտպանության համար
Արցախի էթնիկ զտումից և արցախահայության հայրենազրկումից 2 տարի անց, ս/թ սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ խորհրդաժողով՝ պատգամավոր և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, փորձագետներ, համալսարանականներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բարձր ներկայացուցիչներ, որոնք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը գործնական աջակցություն ցուցաբերելու Արցախի
Երաշտի հետևանքով Թուրքիայում 240 լճից 186-ը ցամաքել է
2040թ.-ին Թուրքիան կդասվի ջրի սակավություն ունեցող երկրների շարքում
Փաշինյանը կարևորել է «Save Armenia»-ի հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին: Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և ջերմությամբ հիշել այս տարվա փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումն ու միջոցառումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
ԱԺ-ում պարգևատրվել են Անկախության տոնի առթիվ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
«Ի՞նչ անկախություն, դու ի՞նչ անկախ, երբ ադրբեջանցին ասում է՝ ստեղից պիտի լինի սահմանը, դու էլ խոնարհ ձեւով ․․․ հլը թուշն էլ պաչում ես»․ Մաստարայի բնակիչ
Վերդիկտ է կայացնում․ «Փաստորեն, մենք ցիգան պիտի դառնանք ու վերջ» «Դու ի՞նչ իշխանություն, երբ մի հատ օրենք չունես, որ ծխախոտն արժե այսքան․ էս խանութում էս գինն ա, էն խանութում էն գինն ա»,- Հայաստանի իշխանության տնտեսական քաղաքականությանն ուղղված այս քննադատությունը Թալին խոշորացված համայնքի Մաստարա գյուղի բնակիչ Գեւորգ Նիկողոսյանինն է։ Դիտարկմանը՝ ազատ շուկայական հարաբերություններ են, հակադարձում եւ
ՀՀ և Իրաքի նախագահներն ընդգծել են Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում՝ Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի բացումը կարող է լավ հնարավորություն դառնալ նաև իրաքցի ուսանողների համար, ինչը կխթանի ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացումը:
Երևանում մեկնարկել են ԱՊՀ մասնակից պետությունների հարկային հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի աշխատանքները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) հերթական՝ 24-րդ նիստի շրջանակում, Երևանում սեպտեմբերի 22-ից 24-ը հյուրընկալել է մասնակից երկրների բարձրաստիճան պատվիրակություններին։ Մասնավորապես, համակարգող խորհրդի հերթական նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները։ Պետական եկամուտներիր կոմիտեում սեպտեմբերի 23-ին մեկնարկել են Համակարգող խորհրդի աշխատանքները։ Ողջունելով
«Կրթված լինելը» դնում եմ առաջին տեղում, քանի որ համոզված եմ՝ կրթությունն է աղքատությունը հաղթահարելու, առաջընթացն ու բարեկեցությունը ապահովելու հիմնական բանալին. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ելույթ է ունեցել Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ 7-րդ նիստում: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը. «Տիկնայք և պարոնայք, Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ղրիբիին Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի 7-րդ նիստին մասնակցելու հնարավորության համար: Հայաստանը մեծապես կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների խորացումը և ձգտում է
Էրդողան. «Համաս»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ»
«Ազատություն». Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի համոզմամբ՝ Գազայի հատվածում գործող պաղեստինյան «Համաս» խմբավորումն ահաբեկչական կառույց չէ։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։ «Ես «Համաս»-ը որպես ահաբեկչական կազմակերպություն չեմ դիտարկում։ Նրանք ինձ համար առավելապես դիմադրության խումբ են, որի անդամները օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները պաշտպանվելու նպատակով»,-
Միրզոյանը և Բայրամովը մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ
2025 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում: Կառուցելով ս.թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա՝ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։ Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։ ՀՀ ԱԳՆ
Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել. Վաչագան Ղազարյան
«Գենադի Ստեփանյանն էլ է լավ տղա, Սամվել Կարապետյանն էլ․ նրանց նման տղերքը պիտի շատ լինեն»․ Վաչագան Ղազարյան
Ադրբեջանը երկիր է, որտեղ ոչ ոք ապագայի հույս չունի. ադրբեջանցի լրագրող
Իրական հանցանքը համակարգին դիմակայելը չէ։ Իրական հանցանքը դրա ծառան դառնալն է։
Բաքվում կրկին խոսում են Հայաստանի Սահմանադրության մասին
«Ազատություն». «Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում է ենթադրում»,- Austria Press լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբեկովը: Նա հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունն այս առումով խնդիրներ է ստեղծում։ «Փաստաթղթի նախաբանում Ղարաբաղին վերաբերող տարածքային պահանջներ կան»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Խոսելով տարածաշրջանային հաղորդակցության
«Ի՞նչ անեմ, գնամ ավտոմատը վերցնեմ, գնամ KGB-ի հայա՞թը»․ Վաչագան Ղազարյանը՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին
«Էդ էլ պիտի՞ ձեզ զեկուցեմ»
Կոնջորյանը և դեսպան Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կարեւորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Առանձնապես կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն ու ընդգծվել այն նոր հնարավորությունները, որոնք
Սպանվածի դին հայտնաբերվել է դաշտում. Շիրակի քրեական ու համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է, և ըստ տվյալի` նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին: Սեպտեմբերի 18-ին տեղեկությունը փոխանցվեց Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, և հետագա միջոցառումներն իրականացվեցին համատեղ: Նույն օրը` ժամը 19.40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց
Բուլղարիան կարևորում է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը. փոխվարչապետ Աթանաս Զաիրով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաիրովի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական և մշակութային բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հիմք լինեն տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Զաիրովի այցի արդյունքներով ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվի այդ ուղղությամբ:
Այդ նոր էջը ենթադրում է նոր հայ ժողովուրդ՝ զուրկ հայկական էության համար անհրաժեշտ հիշողությունից, ազգային արժեքներից և արժանապատվությունից. ԱԺԲ
Որպես արձագանք՝ Հայաստանը բռնազավթած համակարգը ակտիվացրել է իր հին ու նոր փողոցային ակտիվիստ-սադրիչներին, յութուբյան հարթակում Հայաստանը բազմիցս ազատագրած «հագած-շպարված ինքնակոչ հրամանատարներին», որի նպատակն է արժանապատվությանը հասցված վիրավորանքներով ֆիզիկական պատասխան հրահրելն ու ձերբակալություններ իրականացնելը՝ Բևեռին իր քաղաքական առաքելությունից շեղելու և որպես «քրեական հանցագործների» համախումբ ներկայացնելու համար։
Երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը. Սերժ Սարգսյանը՝ Մարկ Տվենից ու Էյնշտեյնից մեջբերումներով արձագանքել է Փաշինյանի գրառումներին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառումներին. «Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին. «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն: «Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ
«ԱՆԻՖ-ի տնօրենը հենց էն պահին, երբ հայտնվեց միջազգային հետախուզման մեջ, հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել»
«Ես պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանում 2018 թվականից համակարգային կոռուպցիան վերացել է եւ մինչեւ այսօր չկա։ Եթե համակարգային կոռուպցիա լիներ, էդ ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետք է ունենայի»։
Հայաստանը կլիմայական արդարությունն ընտրել է որպես Պեկին+30 օրակարգի իր գլխավոր գործողություն՝ գիտակցելով, որ կանայք կանգնած են կլիմայի փոփոխության առաջնագծում
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կանանց 4-րդ համաշխարհային համաժողովի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կանանց հզորացման օրակարգի առաջմղման կարևորությունը` ի նպաստ ավելի դիմակայուն հասարակության և կայուն ապագայի: Անդրադարձ է կատարվել Հայաստանում գործադիր, օրենսդիր


















































