Օրվա լրահոսը
«Մեկ անձ դիմակավորված՝ ձեռնոցներով մոտեցել է երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետեւանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորվել»․ մանրամասներ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին
ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ մահացած ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ, դեպքի պահին նա ծառայության մեջ չի եղել։
Քաղաքական-հանրային գործիչների արձագանքը Փարաքարի համայնքապետի սպանությանը
Ներկայացնում ենք մի շարք հանրային-քաղաքական գործիչների ՖԲ գրառումները՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության առիթով ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյան Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները Քանի որ Նիկոլի պատկերացրած Հայաստանում ուրացվում են ազգային նպատակները, քայքայվում է հայկական ինքնիշխան պետականությունը, մաքրում են հայի ինքնությունը ձևավորող արժեքները՝ դրա տեղը լրացնելու է գալու գանգստերությունը, բանդիտիզմը, թմրամոլությունը, ղումարբազությունն ու տարատեսակ
«Շնորհակալություն զավթիչներին»
Ստրուգացկի եղբայրների «Մարսեցիների երկրորդ ներխուժումը» վիպակը (1967) կոնֆորմիզմի եւ կոլաբորացիոնիզմի մասին է: Ըստ սյուժեի՝ սկզբից բոլորը վախեցած են այն սարսափելի դղրդյունից, որն առաջացել է ներխուժման պատճառով: Բայց որոշ ժամանակ անց գլխավոր հերոսը՝ Ապոլոնը սկսում է հետաքրքրվել՝ արդյո՞ք նոր կառավարությունը նոր դրոշմանիշներ է հրատարակելու, եւ որքան են դրանք արժենալու, քանի որ դրոշմանիշներ հավաքելը նրա կիրքն է:
Ո՞ր քարտեզով է սահմանազատում լինելու. ԱԳՆ-ն մանրամասնում է. «Ժողովուրդ»
Քանի որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին վերջին հայտարարություններում հիշատակվող աղբյուրներում, մասնավորապես՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ընդունված հռչակագրում, որում հղում է արվում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, բացակայում է որեւէ հղում կոնկրետ քարտեզների, «Ժողովուրդ» օրաթերթը հստակ տեղեկանալու համար մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Մասնավորապես հետաքրքրվել ենք.
Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար. Փաշինյան
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Իր տան բակում սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Վալոդյա Գրիգորյանն արտահերթ ընտրություններում հաղթել էր ՔՊ-ի թեկնածուին:
«Ինն ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ». Նարեկ Կարապետյանը հակադարձում է Ռոմանոս Պետրոսյանին
Ի պատասխան Ռոմանոս Պետրոսյանի ՖԲ գրառման՝ «Մեր ձեւով» շարժման համակարգող, ՀԷՑ տնօրենների խորհրդի ժամանակվոր պաշտոնակատար Նարեկ Կարապետյանը գրել է. 9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ: Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ: Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե: Խնդրում եմ
ՔՊ-ում ամփոփվել են կուսակցության 7–րդ համաժողովի արդյունքները
Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Կուսակցության 7–րդ Համաժողովի արդյունքները, Մալաթիա-Սեբաստիա ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Հակոբյանի թեկնածությունը։ Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր»
ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն ծառայում մեր ազգային շահերին. Իրանի Գերագույն առաջնորդ
Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ստեղծված իրավիճակում որեւէ օգուտ չեն բերում Իրանին և չեն կարող կանխել երկրին հասցվող վնասը, հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Ներկայիս իրավիճակում ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները, առաջին հերթին, չեն ծառայում մեր ազգային շահերին, ոչ մի օգուտ չեն բերում մեզ և չեն կանխի որևէ վնաս», հայտարարել է նա Իրանի
Հայաստանի գոյատևումը կախված է ուժեղ բանակից, այլ ոչ թե դատարկ խոսքերից
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա հայտարարություններին արձագանքելը լիաժամկետ աշխատանք է։ Ես ոչ մի հաճույք չեմ ստանում նրան բազմիցս քննադատելուց, սակայն անպատասխանատու կլիներ անտեսել նրա հակազգային դիրքորոշումները՝ առանց մտահոգվելու դրանց կործանարար հետևանքների մասին։ Ահա նրա վիճահարույց հայտարարությունների վերջին օրինակը․ Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացած «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած իր 46 րոպեանոց
47-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, «BYD»-ով բախվել է վճարային տերմինալին, ապա երկաթե էլեկտրասյանը. shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Ա.Պ.-ն իր վարած «BYD» մակնիշի էլեկտրական ավտոմեքենան Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 3-րդ հասցեի մոտ բախվել է խաչմերուկում տեղադրված վճարային տերմինալին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի սեփական տան դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի
ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են դրամավարկային, հարկային, վիճակագրության, առողջապահության և թվայնացման ոլորտներում նախանշված բարեփոխումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ համագործակցությունը և կարևորել հնարավոր նոր ուղղություններով դրա ընդլայնումը: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքը և մտքեր փոխանակել նոր ծրագրի հիմնական ուղղությունների շուրջ:
Թրամփ․ «Աուտիզմի պատճառը պարացետամոլն է»
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԵՄ ներկայացուցիչները և Մեծ Բրիտանիայի առողջապահական գործակալությունը այսօր կտրականապես հերքել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երեկ Սպիտակ տանը հնչեցրած այն պնդումները, որոնց համաձայն հղիության ընթացքում պարացետամոլ դեղամիջոցի օգտագործումը կարող է հանգեցնել դեռ չծնված երեխայի մոտ աուտիզմի ախտանշանների ի հայտ գալուն։ «Որևէ ուղղակի կապ այս երկու իրողությունների միջև չի հայտնաբերվել», -հայտարարել է
ԱԳՆ-ում քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների ներկա օրակարգը և դրա զարգացման հեռանկարները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՆԱՏՕ-ի գործողությունների հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած՝ ՆԱՏՕ-ի գործողությունների հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Բուրջու Սանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների ներկա օրակարգը և դրա զարգացման
«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է ըստ նախատեսված պլանի». Էրդողանը` ՄԱԿ-ում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Մենք սկզբից ի վեր կոչ ենք արել Ադրբեջանին և Հայաստանին հաստատել խաղաղություն։ Ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին երկու երկրները քայլեր են ձեռնարկել, որոնք տանում են դեպի ամուր խաղաղություն։ Կրկին շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին և Հայաստանի վարչապետ պարոն
Ի՞նչ իրավական ակտով են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից հեռացվել 2019թ. մարտին, 2019թ. օգոստոսին Ստեփանակերտում և 2020թ. մարտին մայիսին Շուշիում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական հայտարարությունները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկախ լրագրող Նիկոլ Փաշինյանը (ենթադրվում է Ադրբեջանի խնդրանքով) հարց է ուղղել ՀՀ առաջին նախագահին․ «Ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։ Այս հարցի պատասխանը ստանալու համար, ճիշտ կանի դիմի
Գուտերեշ․ «Հայ-ադրբեջանական համաձայնագիրը հուսադրող էր»
Անցնող տարին որոշ հույսեր ներշնչեց աշխարհում առկա հակամարտությունների լուծման տեսանկյունից, քիչ առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Որպես հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Կամբոջայի և Թաիլանդի միջև կնքված հրադադարը և Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը»։ «Ազատություն» ռ/կ
Արցախի և ազգային օրակարգի մյուս հարցերում տեղի է ունեցել և ունենում միտումնավոր հրաժարում, հանձնում, ձախողում, թուլացում և հայկական գործոնի թրքահպատակեցում. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող կեղծիքներին ժամանակին անդրադարձել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը: Միջազգային բարձրաստիճան մակարդակով ամրագրված է, թե ինչպե՞ս և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Արձանագրված են նաև բոլոր փաստերը,
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԱԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանի և կուսակցության անդամների հետ
Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի և կուսակցության անդամների հետ։
Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը
Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան ընթացքն ապահովելու նպատակով փողոցները փակվել էին: Իրավապահները սխալմամբ կանգնեցրել են Ֆրանսիայի նախագահի ավտոմեքենան: Նախագահ Մակրոնը դուրս է եկել ավտոմեքենայից, զանգահարել ԱՄՆ նախագահին և նրան կատակով խնդրել է` «բացել ճանապարհը»: Այնուհետև Ֆրանսիայի նախագահը քայլել է Նյու Յորքի փողոցներով, անցորդները մոտեցել են նրան, խնդրել լուսանկարվել նրա հետ:
Նարեկ Կարապետյանի առաջարկները՝ Մեղրիի զարգացման համար
«Մենք Մեղրիում ենք, Մեղրին Հայաստանի ամենահարավային շրջանն է, եւ չունի գործազրկություն եւ տնտեսական խնդիրներ: Իրանի նման սահմանակից երկիր ունենալով՝ այս տարածաշրջանն ունի ավելի շատ աշխատողների խնդիր, քան գործազրկության»,-ներկայացնելով տարածաշրջանը՝ ասաց «Մեր ձեւով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Մեր ձեւով» շարժման անունից Նարեկ Կարապետյանն առաջարկեց էներգետիկ բարտերի ծրագիր, որի արդյունքում Հայաստանը կներմուծի գազ, Մեղրիում կստեղծվեն ջերմաէլեկտրակայաններ՝ մինչեւ
«ՀՀ 3-րդ հանրապետության լուծարման մասին խոսելով՝ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս»․ Կարապետ Պողոսյան
Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով նա ՀՀ նախկին նախագահներին մեղադրում է Հայաստանը, Ղարաբաղը պատերազմի մեջ ներքաշելու և փախուստի դիմելու համար, նրանց հիշեցնում է, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել ու հրավիրում է բանավեճի իր նախկին բանտախցում, ասաց․
«Դատարկ խոսքերը պատերազմներ չեն ավարտում». Թրամփը մատնանշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «վերջ դրված պատերազմը»
«Ես չափազանց զբաղված էի՝ միլիոնավոր կյանքեր փրկելով և պատերազմներ ավարտելով։ Հետո հասկացա, որ ՄԱԿ-ը մեր կողքին չէր», այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Հսկայական ներուժ ունեն, բայց գրում են միայն լավ ձևակերպված նամակներ: Դատարկ խոսքերը պատերազմներ չեն ավարտում», – նշել է նա: «Յոթ ամսում վերջ դրեցի յոթ պատերազմների. Կամբոջա և Թաիլանդ,
ՀՀ նախագահն ու «ServiceNow» ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորքում հանդիպել է «ServiceNow» ընկերության փոխնախագահ Նիկ Տցիցոնին
Բուլղարիայի փոխվարչապետ Զաֆիրովն ընդգծել է Հայաստանի տեխնոլոգիական և կրթական ոլորտներում առկա ներուժը
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովին
Արթուր Նահապետյանը կարևորել է հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը
Պատրաստվում ենք դիմել ՄԱԿ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերն անվավեր ճանաչելու և Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումը գործարկելու պահանջով. Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն
Կազմակերպությունը նաև դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նշված պայմանագրերը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը՝ նշելով, որ միջազգային պայմանագրերը վերանայելու կամ չեղյալ համարելու իրավասություն չունի։ Գերագույն դատարանի վերաքննիչ խորհուրդը թողել է որոշումը ուժի մեջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ներքին դատարանները նման հարցերի լուծման լիազորություն չունեն։
Ես անմեղ եմ, բայց ինձ համառորեն ուզում եք հանցագործ ներկայացնել. Միքայել Սրբազան
Այս իշխանության օրոք քաղաքական պատճառներով մեղադրյալ լինելը պատիվ է
Ավինյանը և Վրաստանի վարչապետը անդրադարձել են Երևանի և Թբիլիսիի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը կարևորում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ է համատեղ
Լեյլա Մելիուն կարևորել է դպրոցական սննդի ապահովման գործում տեղական արտադրության ներգրավումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լեյլա Մելիուին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Շնորհավորելով Լեյլա Մելիուին նշանակման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ՊՀԾ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շեշտել ձեռքբերված շոշափելի արդյունքները և ընդգծել ծրագրերի


















































