Օրվա լրահոսը

ԱԱԾ տնօրենը վերադարձել է Բաքվից

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Բաքվից: Այս մասին «Ազատությանն» են փոխանցել ԱԱԾ մամուլի կենտրոնից: Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում էր երկօրյա այցով, որտեղ սեպտեմբերի 19-21-ը մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 22-ի և 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 23-25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝

Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել տխրահռչակ դավաճանների հուշատախտակում. Լևոն Տեր-Պետրոսյան

Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան

«Պարոն Աբազյանի հանդիպումներն ուղղված էին գերիների եւ անհետ կորածների վերադարձին, ԱԱԾ նոր տնօրենը շարունակելու է այդ աշխատանքը»

«Քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է ունենա հետեւանք, այսինքն՝ դասեր քաղենք այն իրողությունից, որին 44-օրյա պատերազմի ընթացքում մենք առնչվեցինք»։

«Քաղաքական պատվեր է». Ավետ Բաբայանը պնդում է, որ հայհոյանքների տարափը սկսել է Հակոբ Կարապետյանը

Իսկ Հակոբ Կարապետյանը վստահեցնում է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել

Հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է եւ պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա. Անդրանիկ Քոչարյան

Երեւանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ նշել. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Ձե՛րդ գերազանցություն, պարոնա՛յք դեսպաններ, Հարգարժա՛ն խորհրդարանականներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում, որտեղ այս

«Ինքնին նման նախագծի գոյությունը ԱՄՆ օրենսդիրի օրակարգում ճնշման մեխանիզմ է, սակայն վստահ եմ՝ վարչակազմի դիրքորոշումը կլինի բացասական»

Ըստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի՝ եթե Դոնալդ Թրամփն ուզեր ճնշում կիրառել, 907-րդ բանաձեւն Ադրբեջանի համար չէր շրջանցի, եւ Ադրբեջանի նկատմամբ այդ ճնշումները կմնային օրակարգում» «ԱՄՆ-ն այստեղ ունի իր պրագմատիկ շահերը»։ «Ինքնին նման նախագիծի գոյությունը ԱՄՆ օրենսդիրի օրակարգում ճնշման մեխանիզմ է Ադրբեջանի նկատմամբ։ Եթե մենք ուզում ենք հասկանալ՝ ինչպիսին կլինի ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, ուստի վստահ

«Պարոն Մամեդովն Ադրբեջանից մասնակցում է խորհրդաժողովին, նաեւ Թուրքիայի պատվիրակության անդամներ ունենք»․ Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ պաշտպանությանն ուղղված ծախսերի կրճատման մասին եւ ասաց․ «Ոչ, ծրագրերը չեն կարող կրճատվել, որովհետեւ սկսված են եւ պետք է լինեն շարունակական»։

«ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի հարցից

Իր ելույթում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց․ «Խորհրդանշական է, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել»։

Պարտավորությունը «օրենք» չէ եւ չպիտի անձի նկատմամբ կիրառվի

Ըստ Սահմանադրական դատարան դիմողի՝ վիճարկվող դրույթով սահմանված՝ վարորդական իրավունքի վերականգնման համար որակավորման քննություն հանձնելու պահանջը չի ծառայում երթեւեկության անվտանգության ապահովման նպատակին: Այդ պահանջը թեեւ օրենքով է նախատեսված, սակայն «լեգիտիմ չէ, քանի որ պարզ չէ, թե այդ պայմանը ինչ կորելացիայի մեջ է երթեւեկության անվտանգության հետ»: Ազիզ Ուսոյանը 2025 թ. օգոստոսի 29-ին դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով.

Շարմազանով. NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ

Քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ», Հայաստանը հանում ՌԴ -ի հետ անվտանգային միասնական համակարգից ու սահուն տանում են վիլայեթացման

«Հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ». Ռուբեն Ռուբինյան

«Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն՝ հաղթահարելու անցյալի հակամարտությունները եւ կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա։ Մեր պարտքն է չկորցնել այս հնարավորությունը եւ այն վերածել խաղաղության եւ զարգացան պատմական իրականության»,- ասաց նա։

«Դատապարտյալը պետք է միայն դեղեր ստանա, քանի որ հիվանդություններն անբուժելի են». հանձնաժողովի ներկայացուցիչ

14 տարվա ազատազրկման դատապարտված Ռ.Պապոյանի պատժի սկիզբը հաշվել էին 2015 թ. մարտի 28-ից: 2023թ. մարտ 1-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատաարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Ռ. Խալաֆյանը միջնորդագիր էր ներկայացրել Երեւան քաղաքի քրեական դատարան` դատապարտյալին հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը քննարկելու համար:Նույն թվի մարտի 7-ի որոշմամբ ԴՀ պետի միջնորդագիրը բավարարվել էր, եւ Պապոյանն ազատվել էր ըստ էության

Իրական քաղաքական ուժի պարտականությունն է ոչ թե հաճոյանալ ականջին, այլ՝ ծրագրել փոփոխություն համակարգի մակարդակում. Դավիթ Անանյան

Պարոնա՛յք, եթե ուզում ենք խորքային բարեփոխումներ, պետք է խոսել ոչ թե մանր խոստումներով, այլ համակարգային ճանապարհով. նոր հարկային համակարգ, արտահանմանը և արդյունաբերությանը միտված տնտեսական մոդել՝ փոքր տնտեսության հայեցակարգի ներքո, տարածքային համաչափ զարգացման հայեցակարգեր, լոգիստիկ և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում։

Ո՞րն է պատճառը, որ պատերազմի վտանգ չունեցող երկրները ձգտում են սպառազինության արդիականացման. Տիգրան Աբրահամյան

Իսկ իմաստ ունի՞ գրել, թե ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում` ապավինել թուրք-ադրբեջանական հավաստիացումներին և պարզապես վայելել «խաղաղությունը»:

Պանրի նմուշը չի համապատասխանել ԵԱՏՄ կանոնակարգով սահմանված պահանջներին. արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Լոռի» 50%» (արտադրված 14.07.2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին տրվել են

Հայտնի են ՔՊ վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրության արդյունքները

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ Համաժողովը, որի օրակարգում ընդգրկված են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության, Վարչության նախագահի և Վերահսկող հանձնաժողովի ընտրության հարցերը։ Համաժողովի կայացրած որոշման համաձայն, Կուսակցության Վարչությունը կազմված է 20 անդամից: Առաջադրված թեկնածուներից Կուսակցության Վարչության անդամ ընտրված են համարվում վարկանիշային քվեարկությամբ Համաժողովի պատվիրակների առավելագույն ձայները ստացած նույն սեռի ոչ ավել

Գիքորը Բազազ Արտեմի թալանածը քյաբաբ առ քյաբաբ հետ է բերում, Սարոն նոր խմբագրմամբ՝ էթնիկ ադրբեջանցի. «ՉԻ»

«Գիքորը» պատմվածքի հերոսը ոչ թե մահանում է, այլ դպրոցում լավ սովորելու շնորհիվ սկսում լավ ապրել, ապա Բազազ Արտեմի թալանածը քյաբաբ առ քյաբաբ հետ է բերում

Անկախության օրվա ավարտը՝ ֆոտոշարքով

Անկախության օրվա տոնակատարությունը Ազատության հրապարակում, Օպերայի շենքի լուսավորությունն ու տոնական հրավառությունը։

Աշակերտների ճնշող մեծամասնության նկարներում Արարատ սարն ու Արցախի թեմատիկան գերիշխող էր․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանում անկախության թեմայով ցուցահանդես էր, որում աշակերտների ճնշող մեծամասնության նկարներում Արարատ սարն ու Արցախի թեմատիկան գերիշխող էր: Արարատն ու Արցախ աշխարհը մեր պատմության, ինքնության անջնջելի մասն են, որոնք այնքան խորն են արմատավորված, որ որևէ կառավարություն կամ

Բացվեց մայրաքաղաքի ամենամեծ անվճար հանրային խաղահրապարակը

Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ բացվեց մայրաքաղաքի ամենամեծ անվճար հանրային խաղահրապարակը: Այն համապատասխանում է ներառական ու միջազգային չափանիշներին և զբաղեցնում է շուրջ 2000 քմ տարածք: «Կարմրախայտ. թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը նախատեսված է 0-12 տարիքային խմբերի երեխաների համար։ Խաղահրապարակի ստեղծման աշխատանքներում

Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում ներկա է գտնվել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, որ հավաքվել եք Արմավիրի կենտրոնական հրապարակում և մեզ հետևում եք հեռուստատեսությամբ և համացանցով. այսօր սեպտեմբերի 21-ն է, և ես մեզ բոլորիս, ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության

Հայաստանի ըմբիշներն աշխարհի առաջնությունում նվաճեցին մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում: Գլխավոր Մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մեր ըմբիշները Խորվաթիայի մայրաքաղաքում նվաճեցին երեք մեդալ՝ 1 ոսկի եւ 2 բրոնզ: 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Մալխաս Ամոյանից հետո երեկ մեր Հրաչյա Պողոսյանը բրոնզի արժանացավ 60 կգ քաշային կարգում, իսկ այսօր նրա արդյունքը կրկնեց

ՀՀ ԶՈՒ նվագախմբերի քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներով, պատվո պահակային վաշտի դեֆիլեն և ուղղաթիռի անցումը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ նվագախմբերի քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներով, պատվո պահակային վաշտի դեֆիլեն և ուղղաթիռի անցումը: Շնո՜րհավոր Անկախության տոնը: Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ շ

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսին  ներկայացված նմուշներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է  Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում  Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով, հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համագործակցությամբ ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։ Ցուցադրության բացմանն ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է

Պարույր Հայրիկյան. «Այն, որ Փաշինյանը Ալիեւի հետ կարող է պաչ-պռոշտի անել, չխոսել Արցախի մասին, անտեսել ինքնորոշման իրավունքը, արդարացնել ցեղասպանությունը, դա ոչ միայն բռնապետություն է, այլ աշխարհի ամենասրիկա բռնապետի կեցվածք»

«Այն, որ Փաշինյանը բռնապետական հակումներ ունի, հայտնի էր: Մասնավորապես, դրեց իր թեկնածությունը: Ճիշտ է, խաղեր էր խաղում, որ իբր նոր ընտրություններ լինեն, չընտրվեց, բայց շարունակեց մնալ վարչապետի պաշտոնակատար: Մինչդեռ, միակ մարդն էր, որ չէր կարող վարչապետի պաշտոնակատար լինել: Այսինքն, դա այն ժամանակներից երեւաց: Այն, որ ինքը այսօր գործող սահմանադրությունը մերժելու սկզբունքով ու նպատակադրումով ասպարեզ իջավ

Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել (թարմացված)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։ Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031