Օրվա լրահոսը
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համագործակցությամբ ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։ Ցուցադրության բացմանն ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է
Պարույր Հայրիկյան. «Այն, որ Փաշինյանը Ալիեւի հետ կարող է պաչ-պռոշտի անել, չխոսել Արցախի մասին, անտեսել ինքնորոշման իրավունքը, արդարացնել ցեղասպանությունը, դա ոչ միայն բռնապետություն է, այլ աշխարհի ամենասրիկա բռնապետի կեցվածք»
«Այն, որ Փաշինյանը բռնապետական հակումներ ունի, հայտնի էր: Մասնավորապես, դրեց իր թեկնածությունը: Ճիշտ է, խաղեր էր խաղում, որ իբր նոր ընտրություններ լինեն, չընտրվեց, բայց շարունակեց մնալ վարչապետի պաշտոնակատար: Մինչդեռ, միակ մարդն էր, որ չէր կարող վարչապետի պաշտոնակատար լինել: Այսինքն, դա այն ժամանակներից երեւաց: Այն, որ ինքը այսօր գործող սահմանադրությունը մերժելու սկզբունքով ու նպատակադրումով ասպարեզ իջավ
Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել (թարմացված)
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։ Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
«Պետությունը մեզ պետք է ոչ թե ստամոքսի, հարկ մուծելու համար, պետությունը մեզ պետք է մեր ինքնությունը պաշտպանելու համար». Քրիստինե Վարդանյան
Հայաստանի Անկախության 34-ամյակի օրը Երեւանի փողոցներով դեպի Արամ Մանուկյանի արձան կազմակերպված քայլերթի ընթացքում ԱԺ դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Aravot.am-ին ասաց. «Սա մեր դարավոր պայքարի, երազանքի արդյունք է: Մենք հայկական պետություն ստեղծել ենք, որպեսզի մեր ինքնությունը պաշտպանված լինի, որպեսզի մենք մեր խորհրդանիշները ունենանք, մեր օրհներգն ունենանք, որպեսզի մենք մեր պատմությունը սովորենք, մեր լեզուն պահպանենք, չկտրվենք այս
Գյումրու «Սիրեմ Գը» պուրակի պատմությունը
Լիլիթ Ղարաջյանի ֆեյսբուքյան գրառումը Գյումրիում մեր ընկերությունը ներդրումային նպատակով գնել էր տարածք, որը բաղկացած էր շենքից և ազատ տարածքից։ Հետագայում պարզվեց, որ շենքը պատմամշակութային արժեք ունի, և բիզնես պլանը հնարավոր չէր իրագործել։ Ընկերությունը չցանկացավ, որ այն անբարեկարգ մնա, ուստի որոշվեց ազատ տարածքում ստեղծել պուրակ և ինձ առաջարկվեց ղեկավարել այդ նախագիծը։ Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի
Մեծ մրցակցություն՝ երիտասարդական աշխատող դառնալու համար․ ովքե՞ր են հավակնում զբաղեցնել այս հաստիքը համայնքապետարաններում
Գյումրիում մեկնարկել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ամենամյա պետական ծրագիրը։ Բանն այն է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքապետարանները պարտավորվում են ունենալ նոր մասնագետներ՝ նոր հաստիքներով, խոսքը հենց երիտասարդական աշխատողի մասին է։ Ու քանի որ մեր երկրում (ի դեպ, նաև աշխարհի շատ երկրներում), այս մասնագիտությունը դեռ ներառված չէ բուհերի
Արթուր Խաչատրյան. «Անարգանք է մեր բոլոր զոհերի, հերոսների, ժողովրդի առաջ, երբ Երրորդ Հանրապետության ծննդյան նախօրեին Նիկոլ Փաշինյանը գուժում է Երրորդ Հանրապետության կործանման մասին»
«Աշխարհում շատ քիչ ազգեր, ժողովուրդներ կան, որ արիություն են ունեցել եւ որոնց բախտ է վիճակվել սեփական պետություն ստեղծել: Իսկ մեր պետության գոյությունն այսօր վտանգի տակ է: Թե արտաքին, թե ներքին թշնամիները փորձում են կործանել մեր պետությունը՝ համահունչ, սինքրոն իրար հետ աշխատելով»,- այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի օրը կազմակերպված տոնական քայլերթից առաջ Aravot.am-ին ասաց ՀՀ
Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ից Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Այսօր խաղաղության հույսը պաղեստինցիների և իսրայելցիների համար վերակենդանացնելու նպատակով և երկու պետություն ենթադրող լուծմանը նպաստելու համար Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ևս հայտարարել է․ «Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը և առաջարկում է մեր
Երրորդ Հանրապետության արժեքներն այլընտրանք չունեն․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը չպետք է դառնա Թուրքիայի խամաճիկը. Երրորդ Հանրապետության արժեքներն այլընտրանք չունեն։
Արցախցի բռնցքամարտիկը, ում դատաքննությունը դեռ շարունակվում է, մեդալ է բերել Հայաստան
Փաստաբան Արսեն Բաբայանի ՖԲ գրառումը. Մանվելն է (գլխավոր լուսանկարում-խմբ.), արցախցի մարզիկը, որը 2 տարի առաջ հենց այս օրը ձերբակալվեց, այնուհետեւ կալանավորվեց: Հետո Մանվելն ազատվեց կալանքից, սակայն գործի դատաքննությունը դեռեւս շարունակվում է: Նախորդ նիստին դատարանին խնդրեցի թույլատրել, որ Մանվել Պետրոսյանը մեկնի արտասահման եւ մասնակցի մրցաշարին: Միաժամանակ խոստացանք, որ կվերադառնա հաղթանակած: Դատավոր Ասատրյանը թույլատրեց, Մանվելն իր խոստումը
Իշխանության մեջ հայտնվածները ոչնչացնում են անկախության նվաճումները. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստանը» ձգտելու է ոչ միայն քաղաքական փոփոխությունների, այլեւ քաղաքական եւ կուսակցական նոր մշակույթի ստեղծելուն
Արարատ Միրզոյան. «Մեր Հանրապետությունը և ժողովուրդը ունեն ամուր հիմք՝ իրականացնելու այն ձգտումները, որոնք արտահայտվել են անկախ, ինքնիշխան և բարգավաճ պետության օգտին քվեարկությամբ»
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառումը X հարթակում Անկախության օրվա կապակցությամբ. Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության 34-ամյակը: Այս վճռորոշ պահին մեր Հանրապետությունը և ժողովուրդը, դժվարությունների միջոցով, բայց վճռականությամբ, ունեն ամուր հիմք՝ իրականացնելու այն ձգտումները, որոնք արտահայտվել են անկախ, ինքնիշխան և բարգավաճ պետության օգտին քվեարկությամբ: Այս տեսլականը մեր արտաքին քաղաքականության և մեր քաղաքացիների համար խաղաղ
Եվս տասը հետիոտնային անցումներում կտեղադրվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով լուսացույցներ+
Սեպտեբերի 22-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով. Անդրանիկի փողոց՝ հ.75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված, Պ. Սևակ հ.8 և 8/2 հասցեների միջնամաս, Հալաբյան փողոց, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանաքմունքի հարակից ճանապարհահատված, Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեին հարակից (Հայ-Չինական դպրոց) ճանապարհահատված, Տ. Պետրոսյան փողոց, Դավիթաշեն 4-րդ թաղամաս 47/2 հասցեի հարակից ճանապարհահատված, Դավիթ Բեկ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Վարչապետ, Ամերիկայի ժողովրդի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մեր ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ մեր երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ կապերը մեր ռազմավարական գործընկերության միջոցով, որը կհզորացնի երկու երկրները և կստեղծի նոր հնարավորություններ՝ համագործակցելու այնպիսի կարևոր
«Անկախության օրը չպետք է թույլ տանք, որ Փաշինյանի «նոր հանրապետության» դատարկ հայտարարությունները շեղեն մեզ մեր օրակարգից». Օսկանյան
Փաշինյանը վերջին մարդն է այս աշխարհում, ով կարող է առաջնորդել նման վերափոխումը։ «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ։
«Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծման գործընթացն իրականացվում է միայն մեկ նպատակով` կատարել Ադրբեջանի պահանջները, որը նպատակ է դրել` Հայաստանը դարձնել իր վասալային, կամակատար պետությունը». Լեւոն Զուրաբյան
Խաղաղությունը հնարավոր է հաստատել առանց «Չորրորդ Հանրապետության» ստեղծման փաթեթավորմամբ անկախության կորստի:
Բայց դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, որն արդեն գտնվում է արտաքին կառավարման տակ և դարձել է Ադրբեջանի կամազուրկ գործակատարը: Նա դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին:
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։Սեպտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ
«Մեր ձևով» շարժումը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կկազմակերպի Գյումրի քաղաքի տոնը
«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը հայտնում է․ Սիրելի´ գյումրեցիներ, սիրելի´ հայրենակիցներ, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կկազմակերպի Գյումրի քաղաքի տոնը: Նշելու ենք` Մեր ձևով:
Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանին՝ մեր արժեքավոր գործընկերոջը․ ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ Համապատասխան հաղորդագրությանը հրապարակվել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կայքում։ «ԱՄՆ-ի անունից շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանին՝ մեր արժեքավոր գործընկերոջը, Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներին՝ խաղաղության, բարեկեցության և կայունության հասնելու գործում։ Մեր
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք մատուցվել Հայրենիքի անկախության համար նահատակվածների հիշատակին
Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների․ Լևոն Տեր-Պետրոսյան
Հիշեք, կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ: Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ Լուսանկարը՝ 21․09․1993թ․
Արցախը հանձնողի, հանձնելն առհասարակ քաղաքականություն դարձրածի, իր պատճառով զոհված հազարավոր երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ես ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունեմ․ Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը Կարծում եմ, շատերն են տեղյակ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է: Շնորհավորում եմ հնագույն մարզաձևի երկրպագուներին գեղեցիկ սպորտային տոնի կապակցությամբ և Հայաստանին՝ նվաճված մեդալների առիթով։ Տեղեկացա, որ ՀՀ-ում իրեն սպառած, բայց դեռևս վարչապետ հանդիսացող պաթոլոգիկ սուտասանը, որը վաղուց պետք է
Հայաստանում ստեղծվում է շատ կեղտոտ վիճակ. երկիրը վարի տված իշխանությունը գնում է ընտրությունների` երկիրը հանձնելու անթաքույց ծրագրով․ Վահե Հովհաննիսյան
Ես մարդկայնորեն հասկանում եմ իմ գործընկերներին, ովքեր շտապում են պատասխանել Նիկոլին։ Մարդկայնորեն, իրոք, անհնար է հանգիստ նստել։ Մյուս կողմից, ցավալիորեն ծանոթ սցենար է, որը չի հանգեցնում տեսանելի արդյունքի։ Հետևաբար ինչ-որ կարևոր բաներ պետք է փոխել։ Որպես սկիզբ` մի հիշեցում Չորրորդ հանրապետության մասին առաջինը հանդես է եկել նախագահ Արմեն Սարգսյանը՝ դեռևս 2021-ին։ Նա հետո շատ արագ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների
Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան
«Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն…» (Մատթ. Զ։31) Կեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը՝ Մեր երազների ու մեր իղձերի Հայաստանը, Չարիքից ազատագրված և անեծքազերծ Հայաստանը, Ճշմարտության և արդարության Հայաստանը, Պարտությունը թոթափած և պարտությունը բերողից ազատագրված Հայաստանը, Ատելությունից և թշնամությունից հրաժարված և սիրո, հույսի և հավատքի բերկրանքով ապրող Հայաստանը, Հաշտության և Հաղթանակի Հայաստանը, Սին
2025 թ.-ի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն ավելի ու ավելի է մոտեցրել մեզ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալու մեր երազանքին. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է` թերեւս յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար ամենակարեւոր տոնը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը ոչ միայն հայտարարեց իր` անկախ պետություն ունենալու ազատ կամքը, այլեւ սկիզբ դրեց նոր ժամանակաշրջանի, որտեղ մենք ինքներս ենք տնօրինում մեր ճակատագիրը: Ճիշտ
Հայկական քաղաքական մտքում անզորության փիլիսոփայության եւս մեկ «հաղթանակը»․ «Հայացք Երևանից»
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում ՀՀ վարչապետը, պատասխանելով պատգամավորների հարցերին, բացահայտեց իր քաղաքական փիլիսոփայության որոշ «նրբություններ»։ Այս անգամ նրա գլխավոր նպատակն էր բացատրել Հայաստանի եւ հակասական շահերով համաշխարհային տերությունների միջեւ ռազմավարական հարաբերություններ կառուցելու տրամաբանությունը։ Նա հայտարարեց, որ վերլուծաբանների գաղափարների ու իրականության միջեւ անհամապատասխանություն կա. մարդիկ չեն կարող բացատրել, թե ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերությունը միաժամանակ
Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից և հայրենիքին նվիրվածությունից է կախված մեր Անկախության ապագան․ Ռոբերտ Քոչարյան
Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից և հայրենիքին նվիրվածությունից է կախված մեր Անկախության ապագան։ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ


















































