Օրվա լրահոսը
Հայտնաբերվել է 458 ոչ սթափ վարորդ
Սեպտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5533 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 211 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 12, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1258, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24,
«Էդպես տղա չկա երկրում, որ կարողանա մեզ հետ ուրիշ տոնով խոսա»․ Վարդան Ղուկասյանի որոշմամբ՝ Գյումրու տոնը կնշվի բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ
Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու «Գյումրու օր» տոնակատարությանը նվիրված հարցը, որի շուրջ ՔՊ-ականները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել, երբ նախորդ նիստի ժամանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել էր այն օրակարգից հանել։ Վարդան Ղուկասյանն ասաց, որ կա բարերար, որը պատրաստ է ֆինանսավորելու, և ինչքան որ քաղաքապետարանը նախատեսել էր տոնը նշելու համար, բարերարը կրկնակի ու
Կան երեխաների որոշակի խմբեր, որոնք 6 տարեկանում պատրաստ չեն եղել գնալ դպրոց. ԿԳՄՍ փոխնախարար
Նրանց թույլ կտրվի 7 տարեկանում դպրոց հաճախել
Փաշինյանի պնդումը միայն մասնակիորեն է ճիշտ. ինչպե՞ս են ստուգում անձնագրերը ԱՄՆ-ում, Բրիտանիայում և ԱՄԷ-ում. Civilnet
CivilNetCheck. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ մի շարք երկրներում սահմանային անցակետերում անձնագրերի ստուգումն իրականացնում են ոչ թե սահմանապահները, այլ սարքերը։ «Այսօր բազմաթիվ երկրներում՝ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Արաբական Էմիրություններում, այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը. այդ երկիր մտնող անձանց անձնագրերը ստուգում է գործիքը՝ սարքը, սարքավորումը»,-
էդ որ ծնկի է գալիս, էդ էժան ներկայացումը մի անգամ խաղացել է, տեսել ենք՝ իր ծնկի գալուց հետո ինչ է կատարվում. Գառնիկ Դանիելյան
Էս մարդը մեզ տանում է սպասարկող անձնակազմի: Ասում է՝ էսքան մարդ որ կաք, պետք է թուրքի սպասարկող անձնակազմ լինեք: Մեր ժողովուրդը հա՞շտ է էս իրականության հետ. պատգամավոր
Անկախության օրը պետության ամենակարևոր տոնն է, իսկ խաղաղության հաստատումը դիվանագիտության հաղթանակը. Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը
Առաջարկվում է ստեղծել նոր՝ ինքնավար տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որը կստանձնի պետական կառավարման համակարգի կիբեռպաշտպանության գործառույթները
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ հատկապես վերջին հինգ տարիներին կիբեռհարձակումները, կիբեռմիջադեպերն ու կիբեռանվտանգության ոլորտում առկա մարտահրավերները ստիպել են հնարավորինս արագ առաջարկելու ներկայացվող կարգավորումները:
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության ապահովման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված ծրագրերը: Մարկոս Պերեստրելլոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և անդրադարձել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ · բնակարանի (կառուցվող շենքից
Ոստիկանության պաշտոնատար անձինք բենզինի կտրոնների հափշտակության մեջ են մեղադրվում. 5 անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 ՀՀ դրամին համարժեք 5,082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝
Փոքրիկ խմբակը հայ ժողովրդին ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը. Սամվել Կարապետյան
«Չեմ կասկածում, որ ամպագոռգոռ, դատարկ ու ցինիկ բառամթերքով կրկին ֆիքսված այս փոքրիկ խմբակին մերժելուց ու հեռացնելուց հետո շատ կարճ ժամկետում լիովին փոխելու ենք մեր երկիրը, ներքին համերաշխություն ենք ունենալու, ապրելու ենք պաշտպանված ու բարեկեցիկ»։
Նախորդ տարվա ընթացքում բուլինգի մի շարք դեպքեր ենք ունեցել. Արաքսիա Սվաջյան
Ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալի միջոցառումներ են պլանավորված, որպեսզի կանխենք նման դեպքերը
Արմեն Գրիգորյանը և Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների օրակարգը
Աջիթ Դովալն ԱԽ քարտուղարին հրավիրել է Հնդկաստան:
Մեր ամենամեծ պարտքը երեխաների առաջ ոչ թե թանկարժեք նվերներն են, այլ նրանց ժառանգվող միջավայրը. Արսեն Թորոսյան
Մշակվել է օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա համակարգային լուծումներ ապահովել երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում
«Ստեղծվել է իրավիճակ, երբ, օրինակ, ոստիկանությունից ծառայողն անցնում է Պրոբացիայի ծառայության եւ ծառայության տարիները հաշվի չէին առնվում կոչումներ շնորհելու համար». առաջարկվում է օրենքում փոփոխություն կատարել
Պետական այլ մարմիններում ծառայած եւ Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաեւ այդ մարմիններում տվյալ կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումը: Զեկուցողը նշել է, որ
ԱԱԾ շենքի դիմաց Փաշինյանի լուսանկարը փշալարերով կապեցին
Կկապեմ Նիկոլի վրա, որ այդ փշալարերը նրա համար դառնան վանդակ ու նստի օրենքով սահմանված կարգով. Մանանդյան
«Պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, որոշ տարածքներից Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է դուրս գան»․ ադրբեջանցի պատվիրակ
Հարցին, որ ադրբեջանական զորքը օկուպացրել է ՀՀ տարածքը, պատրաստվո՞ւմ են դուրս գալ ՀՀ տարածքից, Մուրադ Մուրադովը նման պատասխան տվեց․ «Ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, որոշ տարածքներից Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է դուրս գան, տարածքների փոփոխություն պետք է տեղի ունենա»։
Թուրքիայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ermenihaber. Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդմամբ՝ 4.9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել երկրի արևմտյան հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում՝ 7 կմ խորության վրա: Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն՝ հայտնելով, որ իրավիճակը վերահսկելի է: Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ և նյութական վնասներ չկան: Մարդիկ չեն
ՀՀ-ում արտահանումը նվազել է 52,8 տոկոսով, դրան զուգահեռ հայկական ծագման ապրաքների արտահանումն աճել է 10,3 %-ով
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, աճել է վարձու աշխատողների թվաքանակը 5 տոկոսով
ԱՄՆ-ում սպասվում է Էրդողան-Թրամփ հանդիպում
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստին: Նյու Յորքում գտնվող «Թուրքական տան» դիմաց Էրդողանը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սպասվող հանդիպման մասին: «Մենք Թրամփի հետ հանդիպում կունենանք: Մեզ համար կենսական է Մերձավոր Արևելքում իրականացվող յուրաքանչյուր քայլ, մեր այս հանդիպումները շատ-շատ կարևոր
«Ազատություն սրբազանին, կանխել նզովյալ դատավճիռը». բողոքի երթ՝ ի պաշտպանություն Միքայել սրբազանի
Վերջին շրջանում ընդդիմադիր դաշտի ճնշող մեծամասնությունն այլեւս ոչ մի լուրջ պայքարի չի գնում, նույնիսկ տապալում են պայքարը. Մանանդյան
Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը
Տավուշի մարզի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ կառուցապատողին է տրամադրվել Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին կից՝ հասարակական կառուցապատման
Եվրոպական միության ավելի քան 200 միլիոն եվրո աջակցությունն, ի թիվս այլ ոլորտների, ընդգրկելու է նաև ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը. Մարթա Կոս
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Ողջունելով հանձնակատար Կոսի այցը Հայաստան՝ նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը շարունակաբար զարգանում է և ընդգրկում նոր ոլորտներ։ Խոսելով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը նշել է Հայաստան այցելած
«Մենք չունենք հայ-թուրքական սահմանը բացելու որեւէ նախապայման, հուսով ենք՝ այն շուտով կբացվի»․ թուրք պատգամավոր
Հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիայից ու Ադրբեջանից հնչում «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, արդյոք սա տարածքային պահա՞նջ չէ Հայաստանի նկատմամբ, թուրք պատգամավորը պատասխանեց․ «Ոչ, տարածքային պահանջ չկա»։
Տպավորություններ Երեւանի գրքի միջազգային փառատոնից. «Երազում եմ, որ Երեւանում էլ, Թբիլիսիի նման «ասեղ գցելու» տեղ չլինի»
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնն առաջին անգամ կայցելի նաեւ Գյումրի և Կապան
Իրանական մամուլը հայտնում է Իրանի նոր դեսպանի հավանական թեկնածուի մասին
Առաջին անգամ է նշանակվելու որպես դեսպան
Ընդդիմադիր դաշտում «ջրային հրադադար» է պետք․ բոլորիս թիրախում պետք է լինի օրվա իշխանությունը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 1․ Ընդդիմադիր դաշտում «ջրային հրադադար» է պետք․ բոլորիս թիրախում պետք է լինի օրվա իշխանությունը, 2․ Նիկոլի կեղծ խաղաղության թեզերին մենք հակադրում ենք իրական խաղաղության կոդը, 3․ 4–րդ հանրապետություն կոչվածը թուրքական ծագում ունի, 4․ Պետք է տեր կանգնել 3–րդ Հանրապետությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայկական ինքնությանը, 5․ Հայաստանի
Անկախ ու ազատ հայրենիք կերտելու ճանապարհին
Սեպտեմբերի 21-ին մարդաշատ էր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական-պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանում։ Այստեղ կայացավ ՀՀ Անկախության հռչակման 34-ամյակին նվիրված տոնական արարողություն։ Ներկա էին Անկախության համար մշտապես պայքարի մեջ եղած քաղաքական գործչի ընտանիքի անդամները, հարազատ-բարեկամներ, գաղափարական ընկերներ՝ Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարի մասնակից և դրա կայացման գործում ավանդ ունեցող անհատներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, դպրոցականներ, նրանց
«ՀՀ ՊՆ-ն մասնագիտացված օժանդակություն է ստանում Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, համակարգված օժանդակություն է ցուցաբերում Հունաստանը»․ Սուրեն Պապիկյան
«Զինված ուժերը կերպափոխվում են, եւ ժամանակակից չափորոշիչների ներդրումն իրականացվում է ոչ միայն արդիական զինված ուժեր ունենալու, այլ նաեւ գործընկեր երկրների զինված ուժերի հետ փոխգործակցության բարձր մակարդակի հասնելու նպատակով»։
ԱԱԾ տնօրենը վերադարձել է Բաքվից
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Բաքվից: Այս մասին «Ազատությանն» են փոխանցել ԱԱԾ մամուլի կենտրոնից: Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում էր երկօրյա այցով, որտեղ սեպտեմբերի 19-21-ը մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:


















































