Օրվա լրահոսը
Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի Հաագայի դատարան
Իրանը պատրաստվում է ԱՄՆ իշխանություններին և զինված ուժերին պատասխանատվության ենթարկել Հաագայի միջազգային դատարանում՝ իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Մենք պատրաստվում ենք Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկել ամերիկյան բանակը, կառավարությունը և Թրամփին՝ կապված Սոլեյմանիի սպանության հետ»,- ասել է
«Իհարկե՝ սպառնալիք է». Սեյրան Օհանյանը՝ Մարտի 1-ի տուժողի իրավահաջորդի ասածի մասին
Իսկ հարցին՝ «ձեր որդին մասնակցե՞լ է Մարտի 1-ին, նման հրապարակում եղավ մամուլում», Սեյրան Օհանյանը չպատասխանեց
Էկոնոմիկայի նախարարը ՀՆԱ-ի ցուցանիշների մասին հարեւանների արձագանքը չի մեկնաբանում
Հայաստանում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կլինի մոտ 4650 դոլար
Եղվարդցիները դեմ են իրենց համայնքի ծննդատան փակմանը
Այս ծննդատները փակվում են, քանի որ ծնունդների թիվն է շատ քիչ, եւ չկան համապատասխան նեղ մասնագետներ:
Հրաչ Պողոսյան. «Հրապարակի տակ ավտոկայանատեղի կառուցելու դեպքում հուշարձանները կվերանան»
Դեռեւս 2003թ Երեւանի Հանրապետության հրապարակում սկսվեցին բարեկարգման աշխատանքներ, պարզվեց ասֆալտապատ շերտի տակ քարե պատերի, ջրատար խողովակների մնացորդներ ու կավանոթներ կան, անգամ մի ամբողջ թաղ: Այս տարվա հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացմանը: Նշեց, որ պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները սկսված են: «Հանրապետության
«Սպանված հարազատ ունենալու» սպառնալիք. ինչո՞ւ չկայացավ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը
Նախորդ նիստի ավարտից հետո նիստի արձանագրությունն ուսումնասիրվել է, եւ որեւէ արտահայտություն եւ սպառնալիք՝ կապված սպանված հարազատ ունենալու հանգամանքի հետ, չի արձանագրվել
Պարենի համաշխարհային գները դեկտեմբերին բարձր են եղել
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը գրանցել է վերջին հինգ տարվա տվյալների առավելագույն ցուցանիշը
Պետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել. ՏԶՆԿ
2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ի սկզբանե պլանավորված էր ապահովել 1 տրիլիոն 401 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում, հաշվի առնելով մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, ինչը բնական գործընթաց է, ՀՀ կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվել և դարձել է վերջին հրապարակված տվյալներով շուրջ 1 տրլն 465 մլրդ դրամ: Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն
Օրվա իշխանություններն արդեն մեղադրում են աղքատներին, գործազուրկներին և սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրներով այլ քաղաքացիներին. Թադեւոս Ավետիսյան
Խոստումներին անհամարժեք փոփոխություն, իշխանավորների կողմից մեղադրանք, պահպանվող աղքատություն
Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ երկուստեք ընդգծվեց խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
«Ժառանգություն». Արարատ Միրզոյանն ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա չի դարձրել և պատշաճ գնահատական չի տվել «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ արված խնդրահարույց արտահայտություններին
Արդեն գրեթե երեք ամիս է անցել, սակայն ԱԺ նախագահը, ի խախտումն ԱԺ կանոնակարգի, լռում է: Այս լռությունը, ցավոք, կարող է բացատրվել միայն անպատասխանատու վերաբերմունքով: Պետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարության նման գործելաոճն անընդունելի է, այն բնավ հարիր չէ մեր և գործող իշխանությունների կողմից հռչակված Նոր Հայաստանի ժողովրդավարական և իրավական կառավարման սկզբունքներին:
ՊՊԾ և Ոստիկանության աշխատակիցները, չնայած այն հանգամանքին, որ օպերատորը կրել է բեյջ` խոչընդոտել են նրա աշխատանքին
Ծառայողները պահանջել են ջնջել այն նկարը, որը օպերատորը հասցրել էր անել, որից հետո միայն թույլ են տվել վերջինիս հեռանալ։
«Փաստերի ստուգման հարթակը» պահանջում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը գործում է հանրային միջոցների հաշվին, չվարկաբեկել բարեխիղճ լրատվամիջոցներին
Փաստացի, «Տեղեկատվության ստուգման կենտրոնն» ապակողմնորոշում է հանրությանը: Առավել ևս, որ կենտրոնը չի ներկայացնում, թե քանի զոհ է գրանցվել 2013-ին, 2014-ին և 2019-ին ըստ ՊՆ-ի (դատախազության և ՊՆ-ի տվյալները չեն համընկել միայն 2016-ին` ապրիլյան պատերազմով պայմանավորված):
«Լիդիան Արմենիա»-ն դատական հայցեր է ներկայացրել ՀՀ 13 քաղաքացիների, այդ թվում՝ Ատոմ Մարգարյանի եւ Նազելի Վարդանյանի դեմ
«Լիդիանը» պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցում է պահանջում։
Փոքր երկրները ևս կարող են լինել ուժեղ, արդյունավետ ու հաջողակ. Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին: Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են,
Գեւորգ Գրիգորյան. «Առօրյայում ես հանդիպում եմ բուժառուների, որոնք գումար չունեն նույնիսկ ամենամատչելի հետազոտություններն անցնելու համար, տեսնում եմ փակվող բիզնեսներ». «Իրատես»
Իշխանությունը և ժողովրդի մի մասը վարդագույն երանգներով են տեսնում իրենց շուրջը կատարվող դեպքերը, իսկ ընդդիմությունը և ժողովրդի մյուս հատվածը տեսնում և մատնացույց են անում իշխանության բացթողումները, որոնք երբեմն չափազանց վտանգավոր են լինում:
«Եթե երկու հայ իրար հետ երեխա են ունեցել, կարո՞ղ է պայմանավորվեն, որ ուզբեկ է էդ երեխեն». Գեւորգ Պետրոսյան
Հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ պետք է ձեւակերպեն օրենքում այսպես. «Ծննդյան վկայականում նշվում է երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը ծնողների փոխադարձ համաձայնությամբ նաեւ ազգությունը, ծննդյան վայրը եւ ժամանակը»: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց՝ ազգությունը ծնողները ինչո՞ւ պիտի որոշեն:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն: ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ
Իրանում ձերբակալություններ կան՝ կապված ավիավթարի հետ
Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ մարդկային սխալի հետևանքով իրենք են պատահաբար խոցել օդանավը:
Դժգոհություններ կան Մարտի 1-ի գործողություններից տուժածներից, որոնք չեն կարողանում ապացուցել, հիմնավորել, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել հենց այդ իրադարձությունների ժամանակ. «Ժամանակ»
Նախ այն պատճառով, որ նրանց մեծ մասն այդ օրերին խուսափել է դիմել բուժհաստատություններ բուժօգնություն ստանալու համար, քանի որ այդ օրերին հենց հիվանդանոցներից մարդկանց իրավապահները բերման էին ենթարկում և մեղադրանք առաջադրում, և հետո այն պատճառով, որ անգամ բուժհաստատություն դիմածներին ճիշտ ախտորոշում, ստացած մարմնական վնասվածքի աստիճանի ճշգրիտ գնահատում չի կատարվել:
Նորայր Փանոսյանի դեմ ցուցմունք տված անձը նոտար Ալվարդ Մելքոնյանն է. «Հայկական ժամանակ»
Ալվարդ Մելքոնյանը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել նոտարական աշխատանքի ընթացքում, մի բնակարանի վերաբերյալ տարբեր պայմանագրեր է կնքած եղել, ինչի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվել, եւ ՀՔԾ պետի կողմից միջնորդագիր է գրվել, որի հիման վրա նա տույժի է ենթարկվել, այդ ժամանակ է Նորայր Փանոսյանը ինչ-որ կապ ունեցել, բայց այդ ժամանակ էլ նրա գործառույթներն իրականացրել է փոխնախարարը։
ԱԺ-ում առաջարկում են ծննդյան վկայականում երեխայի սեռը գրել. Գեւորգ Պետրոսյանը վարչապետի անունն է հիշեցնում՝ Նիկոլ անունը արտասահմանում աղջիկ է
Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ես ուզում եմ, որ ծնվելու պահին սեռը գրվի, որովհետեւ կարող է հետո ինքը ուզում է իր սեռը դավաճանի, գոնե իմանանք, որ ինքը դավաճան է: Եթե սեռը չեք գրում, ինքը կար ասի՝ բայց ձեզ ո՞վ է խաբել, որ ես տղա եմ կամ աղջիկ եմ: Մենք պետք է կողմ քվեարկենք, մենք պետք է մեր սեռերը, սեռական կողմնորոշումները տարբերենք, եթե չտարբերենք՝ մեր ազգը ապագա չունի»:
Պահանջում են, որ դատախազության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը. «Ժողովուրդ»
Այդ առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր, եւ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նշենք, որ այս քրեական գործը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է։
Եթե նախորդ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը կարողանում էր աշխատել Իրանի հետ, ապա այս նոր փուլում էլ շարունակելու է աշխատել. Գարիկ Սիսակյան. «Հայկական ժամանակ»
Իրանի համար բարդ է լինելու որոշ տեսակի ապրանքներ արտահանել Եվրոպա կամ ԵԱՏՄ, ուստի հնարավոր կլինի դրանք արտահանել Հայաստանի միջոցով։
«Լույս» խմբակցությանը չեն տեղեկացրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվելու վերելակներն ու ավտոբուսները, եւ որ իշխանականների տարածած այդ տեղեկության մեջ էլ որեւէ ֆինանսական աղբյուրի հղում չկա. «Հրապարակ»
«Երեւի կարելի է ենթադրել, որ «ԿամԱԶ»-ների նման նվեր կստանանք»,- կեսկատակ հեգնեց Խաչատրյանը՝ նկատելով, որ եթե նվիրատվություն չլինի, կարելի է ենթադրել, որ վարկային միջոցներով ձեռք կբերվեն՝ ավելացնելով պետության արտաքին պարտքը։
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք
Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ): Սակայն 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երևանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։
Ըստ փաստաբան Վաղարշակ Գեւորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել Լեւոն Սարգսյանի գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին. «Ժողովուրդ»
«Առաջարկություն է եղել՝ եթե որեւէ տեղեկություն ունես Լեւոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնի, համագործակցի մեզ հետ, մենք էլ, բնականաբար, փոխադարձաբար կնպաստենք՝ Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի, այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի։ Առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի։ Պետք է նշեմ, որ նախաքննակաև մարմինը պարզաբանել է, որ նման համագործակցությունը նաեւ օրենքով նախատեսված կարգով կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»։
Սամվել Բաբայանը կխոսի, երբ Արցախում դատական գործընթացը կավարտվի
Նախորդ՝ նախնական դատական նիստն Արցախում հետաձգվել էր, իսկ հաջորդը նախանշված է հունվարի վերջին
Սենատոր Անթոնի Պորտանտինոն սատարում է Էլեն Ասատրյանին Կենտրոնական կոմիտեի ընտրություններին
Սենատոր Անթոնի Պորտանտինոն (D – CA SD 25) հայտնեց իր աջակցությունն Էլեն Ասատրյանի թեկնածությանը` որպես Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի (DCCC) անդամ մարտի 3-ի առաջիկա ընտրություններին: «Ես Էլենին տասնյակ տարիներ է` ճանաչում եմ, և հավատում եմ, որ նա տաղանդավոր է, աշխատասեր և առաջադիմական: Այսպիսով` նա արժանի է ներկայացնելու Դեմոկրատական կուսակցությունը Կալիֆոռնիայում: Էլենը վայելում է իմ ամբողջ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է 92 մանկապարտեզի շուրջ ստեղծված իրավիճակը
Երևանի թիվ 92 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հղվող անհարկի շահարկումների առնչությամբ նախարարությունը հարկ է համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ: Նախ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սկզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է


















































