Օրվա լրահոսը
Տիգրան Հակոբյան. «Կարծիք հայտնելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը չի կարող դիտարկվել որպես գրաքննություն». «Հրապարակ»
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը որոշել է լրատվության դասեր տալ ոչ միայն հեռուստատեսություններին, այլեւ ողջ մամուլին առհասարակ։ Նա իր ֆեյսբուքյան էջում հեռուստաեթերից մեջբերումներ է անում վերջերս եւ մեղադրական տոնով ու մուննաթով արձանագրում, որ տեսեք՝ թույլատրում ենք մարդկանց կարծիք հայտնել եւ քննադատել իշխանություններին։ Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այդ գրառումների եւ օդում կախված այլ հարցերի շուրջ,
Արթուր Վանեցյան. Երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ իմ զգուշացումը առնչվում էր նաև ՍԴ շուրջ սկսված իրադարձություններին
Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին: Արթուր Վանեցյան ԱԱԾ նախկին տնօրեն
Հատուկ կարիքներ ունեցող ազատազրկվածները ոստիկանության մեքենաների փոխարեն կտեղափոխվեն շտապ բժշկական ծառայության մեքենաներով․ Պաշտպանի առաջարկները կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և հատուկ
Լիովին վստահ եմ մեր ապագայի համար, վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու. Արմեն Սարգսյանը Շարժայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև
Կարեն Վարդանյան. Ամենատխուրն նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանության մեջ այն է, որ նա միությանը շանտաժ է անում. «Հրապարակ»
Հուլիսի 3-ի կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ 2020 թվականին հիմնվելու է 650 «Արմաթ» լաբորատորիա։ Բայց դեկտեմբերի 30-ին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նամակ է ստանում նախարարից, որ «Արմաթի» հարցը կքննարկվի 2021 թվականի բյուջեում։ Սա նշանակում է, որ, փաստորեն, ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը դադարեցվում է։ Կարեն Վարդանյանը բարձրաձայնում է այս
Ռուզան Մանթաշյանի պրոդյուսերական ընկերության հայտարարությունը. Յուսիֆ Էյվազովը չի ցանկացել ելույթ ունենալ նրա հետ
Agence Massis Opéra-ի հայտարարությունը Նպատակ ունենալով հստակեցնելու փաստերը և վերջ դնելու այս տհաճ հակասություններին և ի պատասխան Semper Opernball-ի մամլո հաղորդագրությանը և պարոն Յուսիֆ Էյվազովի հնչեցրած հերքումներին` հայտնում ենք, որ «թյուրիմացությունը», որի մասին խոսվում է վերոնշյալ մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունի այս «հակամարտության» պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա: Իրականում այն վերաբերում է դոկտոր Հանս-Հոաքին
Human Rights Watch-ը՝ 2019-ին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ստանձնեց իր պաշտոնը 2018 թվականին՝ ժողովրդական բողոքի ակցիաներից հետո, ամրապնդեց իր իշխանությունը 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազնիվ մրցակցության սկզբունքով և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված ընտրություններ: Ապահովելով խորհրդարանական մեծամասնությունը՝ կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների հավակնոտ օրակարգի, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական և արդարադատության
Իրենց լավագույն կերպով դրսևորած պատանիները մարզումները Եվրոպայում շարունակելու հնարավորություն կստանան
Պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները
Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում պատասխանում է քննիչի հարցերին
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:) Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ
Ազգությունը եւ «հայու գենը»
Գրե՞լ, թե՞ չգրել ծննդյան վկայականներում երեխաների ազգությունը: Երեկ պատգամավորների քննարկումից կարելի էր հասկանալ, որ նրանք հակված են պարտադիր գրելուն: Գործող օրենքով 2005 թվականից սկսած ազգության նշումը պարտադիր չէ, դա արվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ եւ ցանկությամբ։ Ինձ թվում է, ձեւակերպումը նորմալ է, եւ այն փոխելու անհրաժեշտություն չկա: Ուրիշ հարց, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում
Թուրքիան իր փոքրամասնություններին սնանկացրել էր ահռելի մեծ հարկեր պարտադրելով
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 1915-23 թթ․ Օսմանյան կայսրությունից փոքրամասնությունների գրեթե ամբողջական ֆիզիկական ոչնչացումից հետո, Թուրքիայի կառավարությունը 1941-ին ձեռնամուխ եղավ մնացած հայերի, հույների, հրեաների և որոշ թուրք մահմեդականների ֆինանսական կործանմանը: Նախկինում Անկարայում բնակվող թուրք լրագրող և քաղաքագետ Ուզեյ Բուլութը համապարփակ հոդված է տեղադրել greekcitytimes.com կայքում՝ «Ունեցվածքի հարկի մասին» օրենքը․ ինչպես
Picsart հավելվածը Facebook֊ի և Whatsapp֊ի հետ հայտնվել է 2019թ. աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում. Նիկոլ Փաշինյան
Հայկական Picsart հավելվածը Facebook֊ի և Whatsapp֊ի հետ հայտնվել է 2019թ. աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում։ Picsart֊ը ներբեռնվել է ավելի քան 150 միլիոն անգամ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Կարեւորել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ակտիվացումն ու զարգացումը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջիին Մշտական հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ, որոնք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը, ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը
Մարիաննա Մխիթարյանը՝ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին
Ինչպես 2018 թ., այնպես էլ 2019 թ. Հայաստանի բնակչությունը, ցավոք, նվազել է. Սամվել Ֆարմանյան
Ցավոք, ոչ միայն ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, այլ նաև ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) փաստում են, որ Հայաստանի բնակչությունը գնալով շարունակում է նվազել: 2019 թ. ամփոփ տվյալներով, ըստ ՄԱԿ-ի «Միգրացիայի համաշխարհային զեկույց – 2020»-ի, Հայաստանի բնակչությունը բնակչություն/արտագաղթող մարդկանց թվաքանակ համամասնությամբ հայտնվել է աշխարհի ամենաբացասական ցուցանիշներն արձանագրած 20 երկրների շարքում` 18-րդ տեղում: Ընդհանրապես, ցանկացած երկրի որևէ իշխանությանը
Նման, բայց տարբեր հունվարներ․ Բաքու 1990, Վիլնյուս 1991
Այս հունվարին լրանում է այն ողբերգության 30-ամյակը, երբ վերջին հայերը ստիպված եղան փախչել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից՝ շարունակվող ադրբեջանական ջարդերի պատճառով: Ադրբեջանի այլ շրջաններում այլևս հայեր չմնացին, չնայած նրանք այնտեղ ապրել էին հարյուրամյակներ շարունակ: Ջարդերի ժամանակ Սովետական բանակի միավորները տանկերով և այլ ծանր տեխնիկայով մտան միլիոնանոց քաղաք Բաքու․ նրանք ուշ մտան, երբ ջարդերն արդեն ընթանում էին
Արսեն Թորոսյանը չի վախենում «սրտի» նախարար չլինելուց, վարկանիշի անկումից. Օրակարգն առաջ է տանելու
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին վերջին շրջանում շատ են քննադատում, սկսած՝ առողջապահության ապահովագրության ծրագրից, մինչեւ վերջին օրերս մեկնարկած ծննդատների փակումը: Մինչդեռ Թորոսյանի վարկանիշը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո բավականին բարձր էր, նա իր վարկանիշով մրցակցում էր վարչապետի հետ: Այսօր Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ մտահոգո՞ւմ է արդյոք, որ ծննդատների փակման քաղաքականությամբ իր վարկանիշը կտրուկ ընկնում է, հատկապես նրան քննադատում
Արամ Վարդևանյան․ «Չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան․ դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում»
Քանի որ դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը ինձ պարզ չէ ինչ իրավական հիմքով հնարավորություն չտվեց դիրքորոշումս արտահայտեմ պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի վերաբերյալ, այն ներկայացնում եմ այս ձևաչափով. Այսօր բոլորս պարզեցինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստերի դահլիճում ոչ միայն կարելի է վիրավորական արտահայտություններ կատարել, այլ նաև սպառնալիք հնչեցնել: Ավելին` ըստ Դանիբեկյանի նման գործողությունները ոչ մի
ԱՄՆ-Իրան հակամարտություն. հետաձգված սպառնալիք Հայաստանի համար
Ամանորին նախորդած եւ հաջորդած օրերին թեժացած ճգնաժամը շատերի մոտ խուճապային տրամադրութոյւններ հարուցեց, թվում էր, թե աշխարհը ներքաշվում է առնվազն ԱՄՆ եւ Իրանի միջեւ տարածաշրջանային պատերազմի մեջ։ Սակայն, ինչպես տեսանք, իրանցի լեգենդար գեներալի սպանությանը եւ իրանական «ստերիլ» հակահարվածին հետագա լարվածության նոր փուլեր չհաջորդեցին, եւ «մարտական ոչ-ոքին» այն լավագույն «հաշիվն» էր, որն արձանագրեցին կողմերը, եւ հիմա մտածում
Արսեն Թորոսյանը «google»-ից հանած տվյալներ ներկայացրեց՝ որ ծննդատունը որ համայնքից որքան հեռու է
Մարզային որոշ բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունների լուծարման գործընթացը մեկնարկել է դեռեւս 2018 թվականից, երբ առողջապահության նախարարը ստորագրեց ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների մասին հրամանը՝ 1-ին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։ Նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած ասուլիսին, Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց՝ այս նախաձեռնությունը իրենն է, մինչ այդ ծննդատներն ունեին կարգեր,
Տղամարդկանց առաջնությունում առաջատարը փոխվեց
Շախմատի տղամարդկանց Հայաստանի բարձրագույն խմբի 80-րդ առաջնության 3-րդ տուրից հետո առաջատար Արման Փաշիկյանը դիրքը զիջեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին (նկարում), ում երկու անընդմեջ հաղթանակից հետո պարտվեց այսօր: Սամվելը իր անվան դիմաց գրանցել է 2,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ես հաստատում եմ վարչապետի այդ հայտարարությունը». ՊՆ նախարար
Դավիթ Տոնոյանը՝ բանակում զոհերի թվի նվազելու մասին
Աննա Սարգսյանը հաղթեց առաջատարին
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարում գեղեցիկ սեռը ներկայացնող միակ մասնակիցը՝ կանանց միջազգային վարպետ Աննա Սարգսյանը, առաջին հաղթանակը տարավ, այն էլ՝ առաջատար Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Այժմ մրցաշարային աղյուսակում 6-րդ տուրից հետո եռիշխանություն է հաստատվել: 4,0-ական միավոր ունեն գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Զուրաբ Ստուրուան (Վրաստան) եւ միջազգային վարպետ Վիկտոր Մատվիյշենը (Ուկրաինա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վանեցյանը՝ ծննդատների փակման խնդրի մասին. «Սա նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից»
Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
ԵԽ նախարարների կոմիտեն պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ. ԵԽԽՎ զեկուցող
ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցող Սուննա Էվարսդոթիրը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Իլգար Մամեդովի և մյուս հնարավոր թեկնածուների բացառումը փետրվարի 9-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից: «Դեկտեմբերի սկզբին Նախարարների կոմիտեն կոչ արեց Ադրբեջանին իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ ապահովելով, որ Իլգար Մամեդովը և մյուս նախկին քաղբանտարկյալները կարողանան գալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել որպես թեկնածու»,- ասել է Էվարսդոթիրը: Նրա
Սուսաննա Գաբոյանը միավորը բաժանեց Սիրանուշ Ղուկասյանի հետ
Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 75-րդ առաջնության 3-րդ տուրում միանձնյա առաջատար Սուսաննա Գաբոյանը միավորը բաժանեց Սիրանուշ Ղուկասյանի (նկարում) հետ եւ 2,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Միանգամից երեք շախմատիստուհի՝ Աննա Խաչատրյանը, Մարիա Գեւորգյանը եւ Նարե Առաքելյանը, վաստակել են 2,0-ական միավոր: Թերեզա Ամբարջյան-Աստղիկ հակոբյան պարտիան դեռ շարունակվում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կայունությունը՝ կարևոր գործոն զարգացման համար». ՀՀ նախագահ
Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին նվիրված քննարկմանը
Ադրբեջանից հավաստիացրել են, որ պատրաստ են նավթ մատակարարել Բելառուսին
Ադրբեջանը պատրաստ է նավթ մատակարարել Բելառուսին, այդ հարցով բանակցություններ եղել են, բայց հստակ որոշում չկա: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը: Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում ակնկալում են պայմանավորվածություններ ունենալ հանրապետություն նավթ ներմուծելու վերաբերյալ, որն այլընտրանք կլինի Ռուսաստանին: Նա նշել


















































