Օրվա լրահոսը

Ալիևը 2019թ-ը կորսված տարի է համարում Արցախի բանակցությունների համար

2019թ-ը կորսված տարի էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի 4 խոշոր հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Հայաստանի իշխանությունները զբաղեցնում են ապակառուցողական դիրքորոշում, և բանակցությունների ընթացքում ձեռք չի բերվել ոչ մի լուրջ առաջընթաց: Հայաստանի ղեկավարության հակասական և իրար բացառող հայտարարությունները միայն հիասթափություն են առաջացնում»,- ասել է նա: Ալիևը նշել

Արփիի ծնվելուց ներկա եմ եղել. Դիլիջանում պատմեց Փաշինյանը

Դիլիջանի հիվանդանոցում այնպիսի հետազոտություններ կկատարեն, որոնց համար մարզի բնակիչները մայրաքաղաք էին հասնում:

«Ի՞նչ կապ ունի Փաշինյանն այդ սպառազինության հետ». Էդուարդ Շարմազանով

«Եթե այսօր էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ այդ կարծիքին, արդյոք վերջերս, երբ Սանկտ Պետերբուրգում էր և հանդիպում էր իր գործընկերների հետ, այնտեղ այդ մասին ասե՞լ է»:

Այս իշխանության բլեֆի փուչիկը պայթելու է 2020-ին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ըստ Անդրանիկ Թևանյանին՝ 2020-ին գալիս է հաշվետվություն տալու, քարերը հավաքելու և քաղաքական լուրջ գործընթացների ժամանակաշրջանը:

Դանիել Իոաննիսյան. «Կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ԱԱԾ-ն համագործակցում է ժողովրդավարական բարեփոխումներին դիմադրող եւ վարչապետի տարած կուրսին»

Կապված վարչապետի հայտարարության հետ, որ ամբողջությամբ վստահում է եւ կարծում է, որ ԱԱԾ-ն կատարել է իր առջեւ դրված պարտականությունները, ուզում եմ հասկանալ՝ ո՞ր պարտականությունն է կատարել: Օրինակ, վարչապետի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ֆունկցիան կատարե՞լ է, վարչապետի ոչ մի հեռախոսային խոսակցություն ոչ ոք չի՞ գաղտնալսվել:

Հոգեբուժարանում տեղավորելու և պահելու ընթացքում երեխաների և անգործունակ չափահասների կարծիքը հաշվի չի առնվում. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց այն մասին, որ երեխաներին և անգործունակ չափահասներին հոգեբուժարան տեղավորելու և պահելու ժամանակ նրանց կարծիքը հաշվի չի առնվում։ Զեկույցն անդրադառնում է հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության և մի շարք այլ իրավունքների: Արտահերթ զեկույցում, մասնավորապես, արձանագրված է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման

Ի՞նչ էր խոստացել 2008-ին Սերժ Սարգսյանը` Արեւմուտքին. Շարմազանովի բացատրությունը

«Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանը որքան էլ խոսեն, ոչինչ չեն փոխելու». Էդուարդ Շարմազանով

Ամանորի և ամանորյա լեզվական միավորները հավասարապես ճիշտ են. Լեզվի կոմիտե

Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ  այս տոնին առնչվող լեզվական միավորներին: Արևելահայերը այս տոնն անվանելիս գործածում են Նոր տարի և Ամանոր անունները, իսկ արևմտահայերը՝ հիմնականում Կաղանդ և Ամանոր, վերջին շրջանում՝ նաև Նոր տարի։ Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնին արևելահայ երեխաները անձկությամբ սպասում են Ձմեռ պապին (պապիկին), իսկ արևմտահայ փոքրիկները՝

Սենատում ցեղասպանության ճանաչումը The Washington Post-ը դասել է ամենաթերագնահատված իրադարձությունների շարքում

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականն առանձնացրել է անցնող տարվա 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունները ԱՄՆ-ում, որտեղ տեղ է գտել նաև ԱՄՆ սենատի կողմից հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը: «Այն բանից հետո, երբ Թուրքիան հարձակում գործեց Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդերի վրա և հաշվի առնելով գնալով խորացող ֆլիրտը Ռուսաստանի հետ՝ Կոնգրեսն առաջին անգամ  ցանկություն ցուցաբերեց մեկ դար հետո

Գիտպետկոմի նախկին նախագահը` Իոաննիսյանի մասին. «Սկսած գինեկոլոգիայից` փորձագետ է բոլոր հարցերում, ցեխ շպրտելով է զբաղված»

Aravot.am-ը Գիտության պետական կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց` ի՞նչ փուլում է իր եւ Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանի դատական վեճը: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը Հարությունյանին մեղադրել էր կոռումպացվածության մեջ, ինչի պատճառով էլ Գիտպետկոմի նախկին նախագահը նրան դատի էր տվել: «Դանիել Իոաննիսյանին ես լուրջ մարդ չեմ համարում: Լինելով ֆիզիկոս` նա բոլոր հարցերում դարձել

«ՀՀ քաղաքացիները խնդիր չեն ունենա». պատգամավորը՝ սպասվելիք թանկացումների մասին

Առաջին անհրաժեշտության ապրանքներից, օրինակ, թռչնի միսը, մենք արտադրում ենք, եւ մեր երկրի արտադրանքն ավելի մրցունակ է, քան ներկրվողը

Ավետիք Իշխանյան. «Հենրիխ Մխիթարյանի մոր դեմ ֆեյսբուքյան արշավը ցույց է տալիս հասարակության մի ստվար հատվածի մտածողության ցածր մակարդակը»

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես վրդովվել է ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի (նա նաեւ Հենրիխ Մխիթարյանի մայրն է-Ա. Հ.) նկատմամբ Ֆեյսբուքում ծավալված արշավից այն բանի համար, որ «համարձակվել է» ՀՖՖ նախագահի ընտրությունը որակել որպես խայտառակ շոու: Aravot.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանն ասաց. «Ընդունված եւ որեւէ մեկի կողմից մերժված չի, երբ

ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբերությունները, ըստ Էդուարդ Շարմազանովի

«Ես ամենևին նպատակ չունեմ ասելու, թե Նիկոլ Փաշինյանը դավադիր է, փորձում է հող հանձնել և այլն, սակայն փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անհեռատես, չմտածված և շատ դեպքերում էմոցիոնալ հայտարարությունները վնասում են հայկական կողմի դիրքերին»:

Սամվել Հարությունյանը` հրաժարականի մասին. «Սովոր չեմ նույն պաշտոնում երկար աշխատել»

Բազմաթիվ լավ երիտասարդներ ունենք, ես ոչ մի անուն չեմ տա, թող նախարարն ու վարչապետն իրենք որոշեն: Բայց նախարարին որոշ մարդկանց անուններ տվել եմ դեռ անցյալ տարի աշնանը:

Իլհամ Ալիև. «Նրանք ցանկանում են, որ Ադրբեջանի ճակատագիրը որոշվի Բրյուսելու՞մ: Մեր ճակատագիրը մենք չենք կարող հանձնել ուրիշի ձեռքը»

Ասենք թե վաղը ասում են, որ դուք որոշակի ժամկետում մտնում եք ԵՄ: Իսկ մեզ դա պե՞տք է: Մենք տեսնում ենք գործընթացներ, մասնավորապես, կրոնական հողի վրա: Իսկ դա մեզ համար ընդունելի՞ է: Ո՛չ: Որոշ դեպքերում այսպես կոչված «ընդդիմությունը» դուրս է գալիս փողոց ԵՄ դրոշներով:

Հարություն Մեսրոբյան. «Եկեք ընդունենք, որ Վազգեն Մանուկյանն անցած ճանապարհի մասով անմրցելի է». «Հայկական ժամանակ»

Վերջերս Հանրային խորհրդի կայք ստեղծվեց, ես ձեզ խորհուրդ կտամ մտնել եւ նայել, թե 10 տարում ինչեր է արվել ՀԽ-ում։ Ուրիշ բան՝ շատերը տեղյակ չեն:

Գնաճի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան արձանագրվող միջին ցուցանիշն է. «168 ժամ»

Արտաքուստ գնաճը Հայաստանում ցածր է՝ հազիվ 1 տոկոս։ Բայց դա այն չէ, ինչը սպառողներն իրականում զգում են իրենց գրպանի պարունակության վրա։

«Անդրանիկ Քոչարյանի դեմ գործընթացը կապ ունի նաեւ «ապրիլյան» հանձնաժողովի հետ». Տիգրան Կարապետյան

Անընդհատ կեղծ լուրեր են տարածում, թե մենք պատժիչ գործողությունների նպատակ ունենք, ուզում ենք բանակը թուլացնել, բայց մենք միշտ ասել ենք, որ հանձնաժողովը որեւէ մեկին պատժելու գործառույթ չունի:

Սերգեյ Դանիելյան. Հայրս Լուսավորության մինիստրությունում փոխնախարար էր. «Ժողովուրդ»

Ընտանիքիս անդամներն ինձ համար այլ կարիերա էին պատկերացնում, ուզում էին, որ լինեի պետական չինովնիկ, բայց ինձնից մարդ դուրս չեկավ, ինչպես հայրս էր ասում»,- ծիծաղելով պատմեց Սերգեյ Դանիելյանը։

«Արդեն 5-6 տարի է՝ ոչ մի նորահայտ հուշարձան չի գրանցվում, անընդհատ մարզային ծառայության աշխատողները դիմում են, որ նոր խաչքար են գտել, բայց դրանք չեն գրանցվում». Ստեփան Նալբանդյան. «Հրապարակ»

Թե ինչու չի գրանցվում, կոնկրետ չի կարող ասել. «Պետք է ԱԺ մտնի, հետո այդ ցանկը հաստատվի, գիտամեթոդական խորհուրդներում քննարկվի՝ արդյոք հուշարձա՞ն է ներկայացվածը, թե՝ ոչ, այլ կերպ ասած՝ երկար գործընթաց է»։

Տիգրան Կարապետյանը՝ Բաղրամյան 26-ից ստացած զանգի եւ իր աշխատողի հետ Ս. Սարգսյանի լուսանկարի մասին

Դա անիմաստ է եւ զավեշտալի: Երեւի համաձայնեցվա՞ծ էր, երբ իմ տունը խուզարկում էին, Գորիսում բարեկամներիս ազատում էին աշխատանքից:

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չիլիի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Չիլիի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սաքունցը` ԱԱԾ-ի վերաբերյալ վարչապետի հետ համաձայն չէ. «Պետական գաղտնիք կրողները ՀՀ-ից դուրս են եկել»

«Դա այն չէր, ինչ սպասում էինք, որովհետեւ թավշյա հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ ԱԱԾ օրը նշվում է ՉԵԿԱ, ՆԿՎԴ, ԿԳԲ` այդ հաստատության հիմնադրման օրվա հետ միաժամանակ, նույն օրը: Այդ խորհրդանշական միասնությունը ամենեւին համատեղելի չէ ՀՀ-ի՝ որպես ժողովրդավարական, իրավական եւ ինքնիշխան պետություն հռչակված, թավշյա հեղափոխությունից հետո հատկապես ժողովրդավարական արժեքների վերականգնման պետության սկզբունքների ամրագրված մոտեցումներին: Մեզ համար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին

Իշխանությունների համար մտահոգիչ պիտի լինի վարչապետ Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակների միջեւ առկա ճեղքվածքը. «Հայկական ժամանակ»

Փաստորեն հանրության 27,5 տոկոսը (սա շատ մեծ թիվ է) վարչապետին վստահում է, բայց նրա ղեկավարած իշխանական համակարգին չի վստահում։ Ընդ որում Փաշինյանն ինքը ակնհայտորեն գիտակցում է սա, եւ նրա այն արձանագրումը, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, հենց դրա վկայությունն է։

«Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի. դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից». Ստանիսլավ Տարասով. «168 ժամ»

Խոսելով զեկույցում տեղ գտած «Լավրովի պլանի» հիշատակման մասին՝ Տարասովն ասաց, որ Մոսկվան պաշտոնապես հայտարարում է, որ չկա «Լավրովի պլան», պետք է ճիշտ հասկանալ, որ Մինսկի խումբը համակարգային կերպով իր առաջարկներն է մշակել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խնդրանքով այդ դիրքորոշումը հանրայնացնում է Մոսկվան, և դա սկսել են անվանել «Լավրովի պլան»։

«2019 թվականը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի չիրականացված խոստումների տարի էր». Էդուարդ Շարմազանով

«Մեկ տարի անց չկա ներգաղթ, ըստ պաշտոնական տվյալների՝ 12 հազար մարդով նվազել է բնակչության թիվը, չկան ներդրումներ և պաշտոնական տվյալների համաձայն՝ 60 միլիոն դոլարով ինն ամիսների կտրվածքով նվազել են ներդրումները»:

Անչափահաս աղջկանից 4.275.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր է շորթել արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ փաստական

Գագիկ Սուրենյան. Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 8-10 աստիճանով։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

«Դավիթ Խաժակյանը, իմ պատկերացմամբ, ապագա քաղաքապետ է կամ քաղաքապետի թեկնածու». Հարություն Բաբայան. «Ժողովուրդ»

«Լուսավոր Հայաստան»-ի աշխատանքը հասարակությունը տեսել է, գիտի, ու, կարծում եմ, հասարակության մոտ իդենտիֆիկացված չի, որ այնտեղ դաշինք է աշխատում, ու երկու կուսակցությունների միջեւ կնքված դաշինքի անունը «Լույս» է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031