Օրվա լրահոսը
Հենրիկ Սարգսյանը պարտվեց անգլիացի բռնցքամարտիկին
Հայաստանի հավաքականի անդամ, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հավասար մենամարտում մրցավարների տարաձայն որոշմամբ պարտվեց Անգլիայի ներկայացուցիչ Շաեվոն Քլարկին: Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից ռինգ մտնելու է եւս մի բռնցքամարտիկ՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Բաբանինն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Եթե սա լիներ դատարան, երեկ ԱԺ ամբիոնից Միրզոյան Արարատը չէր վնգստա». Քոչարյանի աջակիցների արձագանքը՝ դատավորի որոշմանը
«Լեւոնանիկոլական զանգվածը հիմա թող մի քիչ ուրախանա, Ֆեմիդա են բռնաբարում՝ մոռանալով, որ Ֆեմիդայի սուրը ինչ-որ տեղ մտնելու առանձնահատկություն ունի»:
eBay-ում վաճառվող՝ Թեոդոր Աքսենտովիչին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. Կենտրոնական բանկ
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ
«Օրենսդիրն իրավունք չունի կոպտորեն միջամտել դատական իշխանության աշխատանքին». Շարմազանով
Եղբայր, ամեն ինչ այս օրով չի ավարտվում, մտածեք պետության շահի մասին եւ Նիկոլի կուտը մի կերեք
Զոհրաբ Մնացականյան. Մենք փոքր պետություններ ենք աշխարհի քարտեզի վրա, սակայն մենք ժողովուրդներ ենք, ովքեր առանձնահատուկ ուժեղ զգացում ունեն ազատության և անկախության
Սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, որտեղ տեղի ունեցավ «Հայաստանը՝ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց» խորագրով քննարկում լիտվացի առաջատար փորձագետների հետ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ուրախ է լինել պաշտոնական այցով Վիլնյուսում, և իր համար մեծ պատիվ է, որ այս քննարկմանը ներկա
Մարտի 1-ի գործով դատախազ. «Նախագահականի անձինք աշխատել են քողարկել բանակի ներգրավվածությունը»
Բանակի ներգրավվածության փաստը քողարկելու համար զինվորական պետհամարանիշները, զինվորական համազգեստների տարբերանշանները փոխվել են
Էրիկ Գրիգորյանը` ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ
Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի հերթական 5-րդ նիստը, որի մեկնարկին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընտրվել է խորհրդի նախագահ՝ մեկ տարի ժամկետով։ Երևան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները քննարկել են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդների, կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ համագործակցության հնարավորությունների, բնապահպանական ծրագրերի իրականացման, միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: Կողմերը
«Փաշինյանի ձախողված քաղաքականության գնահատականը տվել է Վանեցյանը». Շարմազանով
Սպան երդում է տվել ծառայել ՀՀ-ին եւ փորձել է մնալ այդ շրջանակներում, բայց Փաշինյանն իր անձը շփոթել է ՀՀ-ի եւ իր թայֆայի հետ
Օրինագծով կվերացվի կադաստրային արժեքների և իրական շուկայի միջև եղած տարբերությունը. Կադաստրի կոմիտե
Ամեն դեպքում, բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ
Ճայթուցիկներ ու գունավոր ծխարձակիչներ՝ դատարանի մոտ. Քոչարյանի գործով որոշումից հետո ցուցարարները խրախճանքի մեջ են
Քոչարյանի դեմ ցույց անողները դատարանի մոտ միացրել էին «Դուխով» երգը ու պարում էին ինքնամոռաց: Մեր տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես է ցուցարարներից մեկն ինչ-որ ճայթուցիկներ բերել ու փորձում էր մատակարարել քեֆ-ուրախություն անողներին՝ խրախճանքն ավելի ակնառու դարձնելու համար:
Այս ամենը որևէ առնչություն չունի սպայի արժանապատվության հետ. Kommersant-ի անդրադարձը Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը
«Հավանական է, որ նրա հեռացման պատճառը կապված է այն բանի հետ, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը գնալով ավելի շատ էր ընկալվում որպես հանրային և քաղաքական կառույց, ինչը հակասում է հատուկ ծառայությունների աշխատակիցների մասնագիտական էթիկային»:
«Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի՛ պլստալու». Ցուցարարների արձագանքը, երբ տեսան Շարմազանովին
Քիչ անց ցուցարարներից մեկին, որը Քոչարյանի հակառակորդների թիմից էր, բերման ենթարկեցին: Հավաքվածներն ասացին, որ բերման ենթարկվածը ՀԱԿ-ից է:
Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին
Եկատերինբուրգում շարունակվող բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մասուդ Յուսիֆզադային ու շարունակում է պայքարը: Հերթական հաղթանակը տարավ նաեւ 63 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որն առավելության հասավ կոլումբիացի Խոսե Մանուել Ֆորիի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սահակ Պողոսյանը` Ֆաշիստական երկրում ապրելու, Փաշինյանի 100 փաստի ու Ամուլսարի մասին
Նիկոլ Փաշինյանն օրերս նոր Հայաստանի մասին 100 փաստ ներկայացնելիս նշել էր, որ 2019 թ. առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների հաճախելիությունն աճել է շուրջ 31 %-ով, իսկ թատրոններ հաճախելիությունը` 41 %-ով: Իբրեւ 100-րդ փաստ նշվել էր այն, որ սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում, շրջանավարտների համար ելույթ են
Անդրեա Վիկտորինն իր խոսքում ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում
Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. Անդրեա Վիկտորինը 2007-2009թթ. զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը:
Դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանի կալանքի մասին որոշումը
Դատարանը մերժեց պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու մասին:
Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին, ովքեր Հայաստան են ժամանել Արդարադատության նախարարության հրավերով դատաիրավական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիք տրամադրելու նպատակով: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում
Էդուարդ Շարմազանով. «Ինքը շատ փոքր է, որ գեներալ-մայորներին խորհուրդներ տա»
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանին երեկ ուղղված հորդորին՝ չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է արել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց կարճ. «Ինքը շատ փոքր է, որ գեներալ-մայորներին խորհուրդներ տա»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամներին
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։ Երկուստեք կարևորվել է միջազգային գործընկերների աջակցությունն ու խորհրդատվությունը այդ բարեփոխումների իրականացման գործում:
Քոչարյանի պաշտպանն ակնարկեց դատավորին այցելած ինչ-որ անձանց մասին. միջամտեց դատախազը (Տեսանյութ)
Առաջին դեպքը չէ, երբ որոշման նախորդ օրը պաշտոնյաները խառնվում են դատարանի գործերին: Այս անգամ միջամտությունն ավելի բիրտ էր:
Էդմոն Մարուքյանը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին
«Մեզ համար խնդիր չի մեկ անգամ էլ դա անել: Բայց կարեւոր հարց կա`որքանո՞վ է գործընթացը սահմանադրական եւ ժողովրդավարական»:
«Նիկոլը ու ամբողջ հայ ժողովուրդը ձեզ կզցրել է ու կզած եք մնալու». Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների «մենամարտը»
Քոչարյանի աջակիցներն ասում էին. «Դուք մի մարդու կողքն եք կանգնում, որը ոչ միայն չի ծառայել, այլեւ նսեմացնում է մեր հաղթանակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, Արցախի եւ Հայաստանի միասնության սիմվոլն է»:
Էդմոն Մարուքյանը մեկնաբանում է՝ արդյոք զուգադիպություն կա իրենց նախագծի ընդունման եւ ԱԱԾ տնօրենի հրաժարականի միջեւ
Արթուր Վանեցյանը սկիզբ է դնում քաղաքական գործունեության. Էդմոն Մարուքյան
Էդուարդ Շարմազանով. «Նիկոլական ռեժիմն ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը»
«Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում կա ռեժիմ», – լրատվամիջոցներին այսօր ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների եւ ընդդիմադիրների ցույցին ներկա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե ժամանակին իրենց մասին էին այդպես ասում, Շարմազանովը պատասխանեց. «Շատերը շատերին կարող են բան ասել: Հիտլերն էլ իրեն քրիստոնյա էր համարում:
Արթուր Վանեցյանը՝ նախկիններին. «Չփորձվեն խառնվել իմ եւ գործող իշխանությունների հարաբերությունների մեջ»
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեք լրատվամիջոցների թղթակիցների հետ զրույցում հայտարարել է. «Ուզում եմ կոչ անել բոլորին՝ առհասարակ չփորձեն այսպես կոչված պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկուկես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ
Ի՞նչ նկատի ուներ Տիգրան Ուլիխանյանը, երբ գրում էր` «ԱԺ-ի դեմ խաղ չկա»
«Իմ քայլի» պատգամավորները բացատրում են գործընկերոջ գրառումը
Դատարանը որոշում կհրապարակի Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը գրավոր միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու համար: Նա նշեց. «Միջնորդություն եմ ներկայացրել՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունների բացասական, ակնհայտ զարգացող դինամիկան. իսկ կալանքը խոչընդոտում է ինտենսիվ բուժմանը»: Նշենք, որ տուժողի իրավահաջորդ ճանաչված Հայկ Թորոսյանը
«Պարոն Վանեցյանը, ուրեմն, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որ նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը». Արուսյակ Ջուլհակյան
«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հետաքրքիր չեն Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառները. Դրանից նրա ՕԳԳ-ն չի փոխվում
Ռոբերտ Քոչարյան. «Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»
Երևի դատախազության համար դա հասկանալի չէ, բայց ես այն տեսակի մարդը չեմ, որը կարող է ինչ-որ բանից փախնել
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 6-րդ զանգվածի, Գյուրջյան փողոցի 58, 60, 62 համարների և «Բիոքիմիայի փորձարարական» ինստիտուտի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ


















































