Օրվա լրահոսը
Հայաստանում «աչքի չընկածները» փայլում են ԱՄՆ-ում եւ հաջողություններ գրանցում
Սոցցանցերից տեղեկանում ենք, որ բալետի երիտասարդ հայ երկու արտիստ՝ Գրիգոր Զաքյանն ու Գեւորգ Խաչատրյանը, մեծ հաջողություններ են գրանցում ամերիկյան բալետում: Նրանց մենք մտաբերեցինք Ազգային օպերային թատրոնից. արտիստները կարճ ժամանակահատված են բեմ դուրս եկել՝ շուրջ մեկուկես տարի եւ երբեք հանդես չեն եկել մենապարերով: 2018թ. աշնանն էլ երիտասարդական մշակութային փոխանակման ծրագրով մեկնել են ԱՄՆ: Կապվեցինք Գրիգոր Զաքյանի
Սմբատ Գոգյան. «Երկու ռեկտոր դիմում գրեցին, եւ ոչ ոք չիմացավ, որ նրանց ատենախոսությունները խնդիր ունեին»
Նա Հայաստանի պատմության մեջ վերջին մեկ տարվա մեջ միակ մարդը չէ, որի վերաբերյալ այդ խնդիրը եղել է:
Ոստիկանությունում նախատեսվում է համակարգի պաշտոնյաների հավաք
ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի առաջ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսել առայժմ չի հաջողվում։ Երեկ մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ այսօր նրանք հրավիրվելու են ոստիկանություն, որպեսզի հայտարարվի գործող ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին։ Ոստիկանության լրատվականն այս լուրը երեկվանից ոչ հերքում է, ոչ հաստատում։ Ըստ տեղեկությունների` ոստիկանության պաշտոնյաների հավաքը տեղի կունենա 13:00-ին։ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Արթուր Վանեցյանի հրաժարականը ու առաջ բերած ներքաղաքական արձագանքները վկայեցին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում այլևս չի գործում սև-սպիտակ տրամաբանությունը. «Ժամանակ»
Օրինակ՝ ԱԱԾ պետի հրաժարականից հետո շատ են հնչում հայտարարություններ, որ իշխանությունն ու հրաժարական տվողը պետք է ներկայացնեն պատճառների վերաբերյալ կոնկրետ տվյալներ, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում: Իսկ կա՞ տվյալների հետ աշխատող հանրություն, եթե լինեն կամ մատուցվեն դրանք:
Իշխանության գրեթե բոլոր գործողություններն ունեն PR նպատակ՝ անձնական վարկանիշը բարձրացնելու կամ պահելու համար. Ստեփան Դանիելյան. «Փաստ»
Այդուհանդերձ, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք կոնկրետ փոփոխություններ են ուզում տեսնել, օրինակ՝ գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ, գործազրկության հարցում և այլն:
Մոսկվան դեմ չէր լինի, իսկ Ալիեւն առայժմ հետաքրքրված չէ
Ըստ պաշտոնական Երեւանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը բացասական ազդեցություն է ունենում ՀԱՊԿ-ի հեղինակության վրա Վերջերս Հայաստանի խորհրդարանում քննարկվում էր ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծը: Այն բուռն մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Խորհրդարանն ընդունեց օրինագիծը։ Փոփոխություններից մեկով առաջարկվում էր ՀԱՊԿ-ում այլ պետության դիտորդից բարձր գործընկերոջ կարգավիճակ շնորհել։ Օրինագծի քննարկման ընթացքում որոշ խորհրդարանականներ արտահայտեցին իրենց մտահոգությունը, թե Ադրբեջանը կարող է դիտորդի
«Այդ թեման չի շոշափվել անգամ». Արարատ Միրզոյանը՝ Օսիպյանի հրաժարականի լուրերի մասին
Անվտանգության խորհրդի երեկվա նիստից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ հրաժարականի դիմում է գրելու նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցին՝ կհաստատե՞ք այդ տեղեկությունը՝ պատասխանեց. «Չէր կարող Անվտանգության խորհրդի նիստին քննարկվեր այդ հարցը: Կար հստակ սահմանված օրակարգ, թե ինչի մասին պիտի խոսվի: Բացառապես էդ օրակարգի շրջանակներում են եղել
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը կասկածվում է կաշառք ստանալու մեջ. «Փաստինֆո»
Երեկ երեկոյան ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը։ Այս տեղեկությունը հաստատեցին ՔԿՀ լրատվության վարչությունից։
Տոնոյանը վստահեցնում է, որ Անվտանգության խորհրդի նիստում Օսիպյանի հրաժարականի մասին խոսք չի եղել, ոչ էլ ինքն է հրաժարական տալու
Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե տարաձայնությունների պատճառով է եղել հրաժարականը՝ ՊՆ նախարարը պատասխանեց, որ առանց որեւիցե պատճառի հրաժարական չի լինում»: Նա ասաց, որ Վանեցյանն իր ընկերն է, սերտ համագործակցել են ու բոլոր մեկնաբանությունները կթողնի իրեն:
Մարուքյանի նախագծով, դիցուք՝ Լիլիթ Մակունցին կարելի է նշանակել ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ. «Հրապարակ»
Էդմոն Մարուքյանն ուսումնասիրե՞լ է, արդյոք, անվտանգության մարմինների ղեկավարներ նշանակելու միջազգային փորձը, թե՝ սա զուտ հայկական նախագիծ է։ Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ում մի նահանգապետի, թեկուզ կոկորդիլոսներ սանձող, հնարավոր լինի դարձնել ЦРУ-ի տնօրեն։
Նրանք, ովքեր Վանեցյանին համարում էին Փաշինյանի ձեռքին «բութ գործիք» ու խոսում նրա ընտանիքի բիզնեսներից եւ 50 հազար դոլարանոց բաճկոններից, հանկարծ սկսեցին հիանալ նրա «սպային վայել արժանապատիվ կեցվածքով». «Հայկական ժամանակ»
Թե որն էր հրաժարականի (թեեւ վարչապետի արձագանքը ենթադրել է տալիս, թե դա, այնուամենայնիվ, ոչ այնքան հրաժարական էր, որքան պաշտոնանկություն) հիմնական պատճառը՝ երեւի այդպես էլ մինչեւ վերջ պարզ չդառնա, հատուկ ծառայությունների ղեկավարների պաշտոնանկությունների դեպքում միշտ չէ, որ փակագծերը բացվում են։
Ի՞նչ փուլում է սպանությունների բացահայտումը. «Ժողովուրդ»
Իրավապահ համակարգի կուլիսներում, մեր տեղեկություններով պնդում են, որ մարտի 1-ի սպանություններով որեւէ ապացույց, որեւէ նորություն չկա։
Նույն սկզբունքով օլիգարխ գործարար Սամվել Ալեքսանյանը արդեն երկու տասնամյակ է իր համայնքի շրջանավարտների, վարչապետի խոսքերով ասած, Վերջին զանգի «փարթին» կազմակերպում է ամբողջությամբ իր հաշվին, դարձյալ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ. «Ժամանակ»
Բայց վարչապետի պարագայում, դա լրիվ անընկալելի է: Մի քիչ էլ աբսուրդային, որովհետև ընդամենը երկու օր առաջ պետեկամուտների կոմիտեն հրապարակեց բոլոր նույն երգիչների անունները, որոնք հարկեր չեն վճարել:
ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու մեխանիզմները. «Հրապարակ»
Պատգամավորը տարակուսանք է հայտնում. «Մե՞կ դատավորի հետ կապված են կարգապահական խնդիրները, թե՞ երեքի։ Եթե մեկն է, ապա բա էն երկո՞ւսը, որոնց մասին Վահե Գրիգորյանը նույնպես իր գրությամբ հիշատակում էր»։
Օրինագիծն օրենսդրական սողանցք է բացում ուժային կառույցների ղեկավար պաշտոններում նշանակումները քաղաքական նվիրվածության հիման վրա կատարելու. Խոսրով Հարությունյան
Ազգային Ժողովը քննարկում է Լուսավոր Հայաստան կուսակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ: Խնդիրն այն է, որ այդ կերպ, իբր, փորձ է արվում նշյալ ծառայությունների գործունեությունը բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ՝ ընդհուպ հնարավորություն ընձեռելով պատգամավորներին հարցերով դիմել այդ կառույցների ղեկավարներին Խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ Արդարադատության փոխնախարարները քննարկել են դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանը և Աննա Վարդապետյանն սեպտեմբերի 17-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների պատվիրակությանը: Հանձնաժողովի ընթացակարգին համապատասխան՝ այս այցի և դրա ընթացքում իրականացված հանդիպումների նպատակը դատական օրենսգրքում և հարակից օրենքներում նախագծված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքը նախապատրաստելու համար մասնագիտական քննարկումների իրականացումն էր:
Աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում. ՀՔԱՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ վերլուծություն՝ կազմակերպության վարած 18 դատական գործերի ուսումնասիրության հիման վրա։ Դրանց գերակշիռ մասը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին է վերաբերում։ Այդ գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքային իրավունքների խախտման հիմնական պատճառներն են․ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բացակայությունը
ՖԻԴԵ-ն կոչումներ է շնորհել հայ շախմատիստուհիներին
Բուդապեշտում սեպտեմբերի 7-8-ին կայացած ՖԻԴԵ-ի նախագահական նիստում Մարիա Գեւորգյանին շնորհվել է կանանց գրոսմայստերի, իսկ Աննա Սարգսյանին՝ կանանց միջազգային վարպետի կոչում: Մարիա Գեւորգյանն ու Աննա Սարգսյանը Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
10 հակափաստարկ վարչապետի ներկայացրած 10 տնտեսական հարցերի վերաբերյալ. ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի ուսումնասիրության արդյունքում բացահայտված 10 հակափաստարկ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստերից 10 տնտեսական հարցերի վերաբերյալ: Փաստ 1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս… Հակափաստարկ. ՀՆԱ-ի իրական աճի տեմպը ՀՀ ՎԿ-ի կողմից հաշվարկվում և հրապարակվում է
Սմարթ երիտասարդներ շատ ունենք, միայն կենտրոնն էր պակասում. Բրյուսովի անվան համալսարանում ՍՄԱՐԹ կենտրոն կբացվի
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարան–ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում տեղի կունենա համալսարանի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը: ԱՄԱՐԹ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Հայաստանից բացի ծրագրի շահառուներն են
Հայաստանի երեք բռնցքամարտիկ ԱԱ քառորդ եզրափակչում է
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք մարզիկ մտել է Եկատերինբուրգում ընթացող աշխարհի 20-րդ առաջնության ¼ եզրափակիչ: Նրանք այսօր կպայքարեն կիսաեզրափակիչ մտնելու համար: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը լինելու է ղազախ Սակեն Բիբոսինովն է, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կհանդիպի Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լա Սանթոսին, իսկ Արման Դարչինյանը 75 կգ քաշային կարգում կմենամարտի ղազախ
ԱՄՆ կոնգրեսական. «Միշտ հույս եմ ունեցել տեսնել Հայաստանը որպես ժողովրդավար երկիր, հիմա դա միայն երազանք չէ»
Կոնգրեսականի կարծիքով, Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ Թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում եւ հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։
«Կենտկոմը» հավերժ չէ
Իշխանության տրամադրությունը լավագույնս արտահայտել է քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներից մեկը՝ հենց որ իշխող կուսակցությունը սկսի որեւէ պաշտոնյայի պաշտոնանկության գործընթաց կամ նույնիսկ ակնարկի դրա մասին, այդ պաշտոնյան անհապաղ պետք է հրաժարական տա: Այսինքն՝ առաջ պաշտոն ստանալու համար պետք էր անցնել Մելիք-Ադամյան փողոցով, հիմա Սայաթ-Նովա փողոցով՝ այնտեղ է գտնվում հերթական իշխող կուսակցության «կենտկոմը»:
«Անի-97» ընկերության սեփականատերը մտադրություն չունի քաղաքապետարանից փոխհատուցում պահանջելու
«Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 14-ի` «Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին» հրապարակման առնչությամբ, Նոր Նորքի վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը «Առավոտին» որոշ պարզաբանումներ ներկայացրեց: Ըստ պարոն Օհանյանի, նյութում նշված այն տեղեկությունը, որ իր վստահորդ Դավիթ Ահարոնյանը մտածում է` դիմե՞լ դրամական փոխհատուցում պահանջելու Երեւանի քաղաքապետարանից, թե` ոչ, որպես քանդված աշխատանքների
Ջոն Հեֆերնը՝ Հայաստանի մասին. «Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց: Անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ»
«Թավշյա հեղափոխությունը հստակ ազդանշան ուղարկեց աշխարհին և մասնավորապես Եվրասիական միությանը, որ Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին, որոնք միշտ չէ, որ համընկնում են վերոհիշյալ խմբի անդամ երկրների շահերի հետ»։
Աշտարակում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ 60-ամյա մի տղամարդու վարած «Կամազը», որը բեռնված էր 2․7 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Միջոցառումները շարունակվում են։ ՀՀ ոստիկանություն
Բացահայտվել են Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (Տեսանյութ)
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է հետևյալը։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարն, իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մարտի 11-ին համայնքային սեփականություն հանդիսացող 15․405․000 դրամ կադաստրային
Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը (Մաս III)
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com «Կալիֆորնիա Կուրիեր» թերթը չորս մասով կհրապարակի պատմական երկու գործիչների ՝ Արմին Վեգների և Ֆրանց Վերֆելի միջև նամակների փոխանակումը:Արմին Վեգները գրել է Ֆրանց Վերֆելին. «Ռադիոն ու մամուլը շարունակում էին ուտել ինձ: Վերջիվերջո, ծանր հիվանդությունը ինձ գետնեց, որը մինչ օրս չեմ հաղթահարել: Ինձ գրքային ակումբից հանձնարարեցին խորքային աշխատություն գրել հրեական Պաղեստինի
Ի՞նչ անել, որ արձակուրդից հետո երեխայի համար սթրեսային չլինի մուտքը ուսումնական գործընթաց
Հոգեբանը թվարկեց մի քանի միջոցներ, որոնք թեթևացնում են արձակուրդային շրջանից դեպի աշխատանք և ուսում անցումը:


















































