Օրվա լրահոսը
«Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը
«Թարիրի-ն է գինիների թագուհին, հայկական գինիների լավագույնը»,- հնչում է գերմանական միջազգային Grand International Wine Award MUNDUS VINI մրցանակաբաշխության ընթացքում: 45 երկրի 170 գինու միջազգային փորձագետ շաբաթներ շարունակ համտեսել, գնահատել ու ընտրել են աշխարհի լավագույն գինիները: «Արմենիա Վայն»-ը պատվո հարթակի ոսկե մեդալակիրներից է: 24-րդ «Grand International Wine Award MUNDUS VINI» հեղինակավոր մրցույթում համաշխարհային բրենդների կողքին «Արմենիա
Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան
Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի: Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Պարո՛ն Էնֆիաջյան ջան, մենք մեր սխալը հիմա շատ արագ կուղղենք. Բաբկեն Թունյանը դեմ է գյուղատնտեսության նկատմամբ հարկման քաղաքականությունը մեղմելուն
Ըստ Բաբկեն Թունյանի՝ նման օրենք ընդունելով մենք վնաս ենք տալիս համայնքների բյուջեներին:
Արցախում ընտրատեղամասերից մեկում թեկնածուները խորովածով, քաղցրավենիքով կերուխում են կազմակերպել
Արցախում էլ ՏԻՄ ընտրություններին խախտումներ արձանագրվել են, բայց դրանք դրվագային բնույթի են եղել
Նազելի Վարդանյան. «Նախկիների եւ այսօրվա իր շրջապատի ամբողջ մեղքը Փաշինյանը վերցնում է իր վրա»
Բնապահպան-իրավաբանն ասում է՝ եթե ջերմուկցիների դեմ ոստիկանություն դուրս գա կամ այլ ուժեր կիրառվեն՝ դա կդիտվի որպես հակասահմանադրական:
«Ականատես». Առավել տարածում գտած խախտումները կրել են ոչ միտումնավոր և չհամակարգված բնույթ, իսկ լուրջ խախտումներն ու միջադեպերը եղել են դրվագային
Հարկ է արձանագրել, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն, ինչպես քվեարկության օրը, այնպես էլ կազմակերպչական աշխատանքներում արժանացել է բարյացակամ վերաբերմունքի։ Տեղի է ունեցել մեկ դեպք, երբ խոչընդոտվել են դիտորդի իրավունքները։ Մասնավորապես, Ստեփանակերտի թիվ 1/7 տեղամասում դիտորդին արգելվել է ազատ տեղաշարժվել ընտրատեղամասում։
Համլետ Գասպարյան. «Նախագահի գաղափարն է անցկացնել ընտրյալ մշակութային միջոցառումներ»
ՀՀ նախագահի նստավայրում բացվել է աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը, նախագահը Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսից անձամբ է ընտրել նախագահական նստավայրում ցուցադրվող բացառիկ նմուշները: Դրանք են տարվա եղանակը, մայիս
Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել այն պարզ ճշմարտությունը, որ Պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը չի լուծվում. Արամ Վարդեւանյան
Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ ԽԱԽՏՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, և այդ խախտման վերացման ուղղությամբ պարտավոր է միջոցներ ձեռնարկել:
Մանուկ Նիգոյան. «Նախարարության դրամաշնորհն առանց մրցույթի տրվել է նախարարության պաշտոնյային»
«Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը սեպտեմբերի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ կայացած բացօթյա ասուլիսում փաստեր հնչեցրեց նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների մասին, ասաց` հույս ունի, որ փաստերը կարժանանան համապատասխան մարմինների ուշադրությանը: «Օրեր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է երրորդ եռամսյակի համար դրամաշնորհային հաղթած ծրագրերի անունները եւ
Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը կարող է զերծ մնալ բոլոր տեսակի պառակտումներից. ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ
Ողջունում ենք Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք անց են կացվել ժողովրդավարական եւ ազատ պայմաններում:
Ամուլսարի շահագործման հարցում «Իմ քայլը» կիսում է վարչապետի դիրքորոշումը. Լիլիթ Մակունց
Դեպի սար տանող ճանապարհը չապաշրջափակելու դեպքում ոստիկանությունն ուժ կկիրառի՞
ՀՀ դատախազությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան. Aysor.am
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող:
«Ես մանդատները վայր դնելու գործընթաց չեմ տեսնում». Քրիստինե Պողոսյան
Ըստ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի՝ իրենց կուսակցության ներսում տարակարծությունն ընդունված է, եւ դա միայն օգուտ է տալիս: «Առավոտը» թեժ աշնան մասին հայտարարությունների, Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված անհանգստությունների, մանդատները վայր դնելու գործընթացի հավանականության վերաբերյալ զրուցեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ: – Դուք իշխող քաղաքական ուժին հակակշիռ բեւեռի
Առավել քան վստահ եմ, որ տիկին Դանիբեկյանը գիտի, թե ինչ է նշանակում անհապաղ, պրոֆեսիոնալ է. Քոչարյանի աջակից
Քոչարյանի աջակիցները 16:00-ին հավաքվելու են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի առջեւ
Ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացվել. Արցախի ոստիկանություն
2019 թ.-ի սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում է ստացվել: Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ: Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել: Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է
Բաբկեն Թունյանը կիսում է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը
Նոր ՇՄԱԳ-ի համար պետք է չեղյալ համարել նախկինի արդյունքները, որի համար իրավական հիմքեր, փաստորեն, չկան
Հայկական ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին
Սեպտեմբերի 8-ին ժամը 11:48 Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին: Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում բնական ֆոնային արժեքները: Պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել են մեծ
Հոր հետ Հայաստան տեղափոխված երեխաները, ըստ դատարանի, պետք է վերադարձվեն Նորվեգիա
«Առավոտ»-ի՝ 03.09.2019-ի «Մայրը պնդում է՝ երեխաներին նախկին ամուսինը առեւանգել է. հայրն ասում է՝ ուղղակի հետը բերել է Հայաստան» հրապարկմամբ անդրադարձել էինք Ֆրանսիայից Հայաստան անօրինական տեղափոխված 2 անչափահաս երեխաներին եւ նրանց խնամակալությունը ստանձնելու հարցում ծնողների միջեւ ծագած անհամաձայնությանը: Երեխաների ծնողները՝ Նարեկն ու Վարսիկը, ամուսնալուծության գործընթացում են, առանձին են ապրում, հայրը՝ Ֆրանսիայում, մայրը՝ Նորվեգիայում: Երեխաների խնամակալության համար
Արման Բաբաջանյան. Ե՞րբ ենք ՍԴ-ի շուրջ այս տարերայնությանը, շիլաշփոթին վերջ տալու
Հովիկ Աղազարյանն ասաց՝ միանշանակ չէ հարցը, որ հեշտ լինի պատասխանել: Պետք է հաշվի առնենք, որ այդ ինստիտուտը կա ու գործում է:
Դատարանի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է բողոքի ցույցի երեք մասնակցի հետ
Կեսօրին մոտ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ցույցի երեք մասնակցի: Հանդիպման ավարտին աջակիցներն ցույցի մյուս մասնակիցներին տեղեկացրին, որ իրենք նրան փոխանցել են Սահմանադրական դատարանի որոշման մեկ օրինակը. «Շաբաթ օրը մենք նաեւ պաշտոնապես ուղարկել էինք ՍԴ որոշման մեկ օրինակը, եւ աշխատակազմի ղեկավարը մեզ հայտնեց, որ ըստ ընթացակարգի, որոշումն
Կալանավորների՝ զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործերը քննչական կոմիտեն վարույթ է ընդունել
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել
Կառավարիչը դատի է տվել կոմպոզիտորների միությանը
Զավեն Քեշիշյանին ազատել են աշխատանքից, սակայն նա չի իմացել այդ մասին, ավելին, իր ազատման օրը Կոմպոզիտորների միության ստեղծագործական տուն է այցելել ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը, որի հետ հանդիպել եւ պայմանավորվածություններ է ձեռք բերել: Այդ համաձայնությունների շրջանակում՝ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը պետք է ստանար պետության կողմից օժանդակություն վերանորոգման, բարեկարգման, տուրիզմի միջոցով հաճախորդների ներգրավման եւ այլ հարցերի
Ռոբերտ Քոչարյանի աջակից. «Այն իրավախայտառակությունը, որի մեջ գտնվում ենք մեկ տարի շարունակ, ավարտվելու է»
Լրագրողի հարցին՝ նախադեպ ենք ունեցել, որ վարչապետը մարդկանց կոչ արեց՝ շրջափակել դատարանները, ամսի 12-ին եթե Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվի, մտավախություն չունե՞ք, որ դեպքն էլի կարող է կրկնվել, Քոչարյանի աջակից Վահե Եփրիկյանը պատասխանեց. «Վարչապետի կոչերը փորձել մեկնաբանել, բարդ է, առավել եւս՝ կանխատեսել այդ կոչերը եւ կանխատեսումները փորձել մեկնաբանել: Այնուամենայնիվ, ես ինքս փաստել եմ այն, որ մեր
Այսուհետ կարող եք ստուգել Samsung Electronics ընկերության բոլոր սմարթֆոնների իսկությունը
Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ ստեղծել է նոր հարթակ իր պաշտոնական կայքէջում, որը հնարավորություն է տալիս ցանկացած օգտատիրոջ ստուգելու իր սմարթֆոնը և համոզվել ՝ արդյոք այն արտոնագրվա՞ծ (սերտիֆիկացված) է տվյալ երկրում վաճառքի համար, թե ոչ: Ինչպես նաև Samsung Electronics ընկերությունը հայտնում է, որ պաշտոնական գործընկերների միջոցով ՀՀ մատակարարվող սմարթֆոնները ունեն բոլոր պահանջներին համապատասխանող սերտիֆիկացում:
«Այստեղ կա՞ մի մարդ, որը չի հասկանում՝ ինչ է ավանդական սեռական կողմնորոշումը, ինչը ոչ ավանդականը». Գևորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ խմբակցության հեղինակած նախագծի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ էդ կարգի մարդիկ միշտ էլ ակտիվ են եղել. ապացույցը՝ Հոմերոսից մինչև պարսկական պոեմներ:
Զարեհ Սինանյան. Հայաստանը թթվածնի պես իր հայրենակիցների կարիքն ունի
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք
«Ես պատրաստվում եմ լրագրող դառնալ, այլ ոչ թե փրկարար». ուսանողները լուծարքի խնդրին են անդրադառնում
«Ես պատրաստվում եմ լրագրող դառնալ, այլ ոչ թե փրկարար». ուսանողները լուծարքի խնդրին են անդրադառնում «ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնը ե՞րբ վերջապես կհասկանա, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ այլեւս երբեք ուսանողը որեւէ հավելյալ 10 000-ական դրամների շարք իրենց չի վճարելու, ինչո՞վ են առավել ԵՊՀ մյուս ամբիոններից: Ինչու՞ օրինակ հայոց լեզու կամ այլ՝ մասնագիտական առարկաների համար ոչ
Էդմոն Մարուքյանն ու Արման Բաբաջանյանը պայմանավորվել են միմյանց վրա ցեխ չշպրտել
Արման Բաբաջանյանի հեռանալն անակնկալ չէր. Էդմոն Մարուքյան
Արցախում ընտրությունների ընթացքի վրա ազդող որևէ խախտում չի արձանագրվել. «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտե
2019 թվականի սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 228 համայնքներում, անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն, հանդիսանալով Հարավային Կովկասում առաջին ոչ կառավարական կազմակերպությունը, բազմաթիվ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների անդամ, իրավապաշտպանության ոլորտում ունենալով ճանաչված փորձ՝ մասնավորապես աշխարհի տարբեր պետություններում ընտրությունների մոնիթորինգի և դիտորդական առաքելություն, Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ներկայացված
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նաև մառախուղ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 9-ի ցերեկը,


















































