Օրվա լրահոսը

ՀԱՕԿ արտահերթ ասամբլեան մասնակցությունը ԵԽ-ին գնահատեց բավարար

«Օլիմպավանում» կայացավ ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը, որի օրակարգային հինգ հարցերից երկուսը՝ Մինսկում կայացած Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների ամփոփումը, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստության աշխատանքները, ներկայացրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ Մինսկում Հայաստանի մարզիկները նվաճեցին 11 մեդալ, ինչը հնարավոր եղավ պարոն Գագիկ Ծառուկյանի անմիջական

Իրանցի 18 կալանավորված անձինք ու դատապարտյալները դադարեցրին եռօրյա հացադուլը

Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ ԱՆ  «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության թվով 18 կալանավորված անձինք ու դատապարտյալները դադարեցրին եռօրյա հացադուլը։ Հիշեցնենք, որ նրանք դժգոհում էին նախաքննական մարմիններում երկար քննվող գործերից, ինչպես նաեւ պահանջում էին դատապարտվածներին արտահանձնել Իրան։ Հացադուլավորները դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ արդարադատության նախարարին՝

ՊԵԿ-ը հարկային ծառայողի նոր վարքականոն է մշակել. շփումներում լինել քաղաքականապես չեզոք

Նոր վարքականոնով սահմանվում է՝ հարկայինում պաշտոն զբաղեցնելու ընթացքում, առեւտրային կազմակերպությունում բաժնեմաս ունենալու դեպքում՝ ծառայողը իր բաժնեմասը պետք է հանձնի հավատարմագրային կառավարման

«Մենք տեղական իշխանություններին այս բոլոր տարիներին վերաբերվել ենք վերջին մեղավորի կարգավիճակով». Էմին Երիցյան

Համաժողով Էջմիածնում՝ նվիրված ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրմանը:

Օդանավակայանի տրանսպորտից ուղեւորները դժգոհ են. «Չենք ուզում 300 դրամ վճարենք՝ կաթ ու մածունը գլխավերեւում երթեւեկենք»

Օդանավակայան գնացող տրանսպորտը անհարկի կանգառներ է կատարում ու ուղեւորներ վերցնում

Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին

Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: «Վստահության

Նախարարի անակնկալ այցը Գյումրի․ նա ճանապարհաշինարարներին հիշեցրեց սև ցուցակի մասին (Ֆոտոշարք)

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անակնկալ այց կատարեց Գյումրի՝ վերահսկելով փողոցաշինության ընթացքը։ Նախարարը նախ եղավ կայարանամերձ Տիգրան Մեծ փողոցում, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր  նախավերջին այցի ժամանակ քայլել էր ոտքով ու դիտողություններ արել։ Վարչապետին բարկացրել էր այն, որ փողոցաշինության ընթացքում չեն պահպանվում շինարարական նորմերը․ միաժամանակ քանդված է և՛ մայթը, և՛ փողոցը։ Նա

Սպասում եմ իմ գործընկերոջը Հայաստանում պատասխան այցով. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը մամուլի համար՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման արդյունքներով Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ լավ բարեկամին և գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին: Մենք այս մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ առիթներ միմյանց հետ շփվելու և քննարկելու մեր օրակարգի բազմաթիվ հարցեր: Շփումների և անմիջապես միմյանց հասանելի լինելու խնդիր երբևէ

Ավելի խիստ պատիժներ ընտրական հանցագործությունների համար

Հայաստանում ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները պետք է որակվեն որպես սահմանադրական կարգի հիմունքների, ժողովրդավարության և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։ Այս համոզմանն են «Ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական խնդիրները» ուսումնասիրության հեղինակները։ Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, ազատ ընտրությունների իրավունքը քաղաքական իշխանության չարաշահման դեմ ուղղված ժողովրդավարական բոլոր երաշխիքներից ամենահիմնարարն է: Այսինքն,

Մասիս Մայիլյանն ընդունել է դեսպան Անջեյ Կասպշիկին

Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող

«Ի՞նչն է խանգարում ԱՄՆ-ին եւ Հայաստանին` ռազմավարական գործընկերության հարաբերություններ ձեւավորելուն». Խոսրով Հարությունյան

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով. հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը «Իսկ ի՞նչն է խանգարում ԱՄՆ-ին եւ Հայաստանին` ռազմավարական գործընկերության հարաբերություններ ձեւավորելուն»,- այս հարցադրումն Aravot.am-ի հետ զրույցում հնչեցրեց նախկին վարչապետ, ԱԺ նախագահ եւ պատգամավոր, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Հիշեցնենք,

Ուրախ եմ Թբիլիսիում ընդունել իմ ընկեր Զոհրաբ Մնացականյանին. Զալկալիանի

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Հայաստանի իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տպավորություններով կիսվել է Twitter-ում: «Շատ ուրախ եմ այսօր Թբիլիսիում ընդունել իմ ընկեր և գործընկեր Զոհրաբ Մնացականյանին, որը Թբիլիսիում է գտնվում իր առաջին պաշտոնական այցով: Մենք հաստատում ենք պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ»,- գրել է Զալկալիանին:   Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Գրպանահատների համար պատիժները խստացվելու են, նրանց հետ համագործակցող ոստիկանին դավաճան ու մեջքից հարվածող են համարելու. Օսիպյան

Օսիպյանը պատասխանեց. «Այստեղ կան լրագրողներ, որոնք սեւազգեստ են: Վարչապետը հրահանգել է սեւազգեստ, ես, այդ թվում վստահ եմ իմ գործընկերը՝ Վանեցյանը, հասկացել ենք, թե այդ սեւազգեստի տակ ի՞նչ նկատի ուներ պարոն վարչապետը: Մենք դա հասկացել ենք»: Հարցրին՝ բռնե՞լեք, նա պատասխանեց. «Բռնել ենք, բռնում ենք եւ շարունակում ենք բռնել»:

Հակոբ Արշակյան. Հայաստանն ունի շատ տաղանդավոր մասնագետներ տեխնոլոգիականբնագավառներում, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային ցանկացած շուկայում

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում  ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի, պալատի խորհրդի անդամների, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների,  ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայազգի մի շարք գործարարների և

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «Ու» տառի գրության մասին

Մեր օրերում հանդիպում են «ու» տառի գրության տարբերակներ, որոնք խորթ են հայ գրչության ավանդույթին: Համակարգիչների, ձեռքի հեռախոսների հայերեն ստեղնաշարերն ամրապնդել են «ու»-ի՝ երկու բաղադրիչից բաղկացած մեկ տառի ընկալումը։ Անկախ նրանից՝ «ու»-ն միատառ, թե երկտառ ենք դիտարկում, այն բաղկացած է երկու գրանշանից՝ ո-ից և ւ-ից, որոնցից յուրաքանչյուրը մյուս գրանշանների նման ունի մեծատառ ու փոքրատառ: Այս տառի

«Իմ միջոցով հայրս քաղաքական ուղերձներ չի հղում». Լեւոն Քոչարյան

Լեւոն Քոչարյանը բացասական պատասխան տվեց. «Մենք հիմնականում անձնական հարցերի մասին ենք խոսում, շաբաթը մի անգամ հանդիպում ենք»

Սամվել Ֆարմանյան. Տեսանելի հեռանկարում Հայաստանը պիտի ունենա 4-5 մլն. բնակչություն, եթե ուզում ենք արևի տակ մեր պետությունն ունենալ:

Ռուսաստանյան ինստիտուտներից մեկի կողմից ներկայացված վիճակագրությունը, համաձայն որի 2019 թ. միայն առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների թիվը կազմել է 12 800 մարդ (ինչը 2.5 անգամ ավելի մեծ է 2018 թ. համանման ցուցանիշներից), կրկին սրել է քննարկումները մեր ամենամեծ ցավի` Հայաստանի նվազող բնակչության մասին: Ժողովրդագրությանը կամ ավելի ստույգ` միգրացիային վերաբերող վիճակագրական տվյալները մեզ մոտ տասնամյակներով

Մոտ 720 մլն դրամ՝ Արթիկի տարածաշրջանի բնակչությանը քարհանքերի փոշուց ու հեղեղներից պաշտպանելու համար

Միջազգային բնապահպանական հիմնադրամից ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության  առողջությունը։  Աչքի առաջ ունենալով Արթիկի 2016թ․ մեծ ջրհեղեղի հետևանքները՝ ծրագրի շրջանակներում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարների լանջերը և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։   Այդ նպատակով քաղաքը շրջապատող և

ՌԴ-ն խախտում է տարածաշրջանում սպառազինության բալանսը և անտեսում ՀՀ շահերը

Հուլիսի 12-ից Թուրքիան, ի հեճուկս ՆԱՏՕ-ի և մասնավորապես ԱՄՆ-ի դժգոհությանը, սկսել է ստանալ Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Փաստացի, Թուրքիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի միակ երկիրը, որը ձեռք է բերել ռուսական արտադրության այդքան կարևոր և առանցքային ռազմատեխնիկա։ Մոսկվայի և Անկարայի միջև ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ գործարքը, սակայն, բացի գլոբալ աշխարհքաղաքական նշանակությունից

Նիկոլ Փաշինյանը սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերության վիճակագրությունն է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ընդհանուր սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2368224830164565/?type=3&theater    

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին, 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 3-4

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը`  զուտ հայկական դիպլոմներ  չշնորհելու եւ  զբաղվածության 80 %-անոց գործակցի մասին

Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանից մեկնաբանություն խնդրեց համալսարանի շրջանավարտ Վահե Թումանյանի բարձրացրած հարցի վերաբերյալ, որը վերաբերվում էր դիպլոմների շնորհման կարգին: «Համաձայն իր կանոնադրության՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) գործունեության նպատակն է եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան ֆրանսիական համալսարանների ու ֆրանսիական «Բարձրագույն դպրոցների» մոդելի հիման վրա Հայաստանում իրականացնել բարձրագույն կրթական ծրագրեր` տրամադրելով համալսարանական դիպլոմներ, որոնք ճանաչվում են եւ

Քննարկվել է դպրոցներում ակնաբուժության իրականացման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է «Հայկական ակնաբուժական նախագծի»(ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) պատվիրակությանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման  և ընդլայնման հետ կապված հարցեր: Ծրագրի իրականացման մանրամասները ներկայացնելու  նպատակով դեռեւս 2018 թվականին հանդիպումներ էին կազմակերպվել նախարարներ Արայիկ Հարությունյանի  և Արսեն Թորոսյանի հետ՝ ստանալով դպրոցներում  ծրագիրն իրականացնելու համաձայնությունը: Ծրագրի բովանդակային

«Անձամբ ձեռնաշղթաները կհագցնեմ ծառայողների ձեռքերին եւ անձամբ խցի դուռը կփակեմ իր վրա». Օսիպյանը՝ վարորդական իրավունք տալը չարաշահողներին

Օսիպյանը պատասխանեց. «Մեծ դերակատարում ունեն նախկինում տրամադրված վարորդական իրավունքները: Ես փաստ չունեմ, բայց ես նույնպես այս երկրի բնակիչ եմ եղել եւ տեղեկացված եմ եղել, խոսակցություններ եմ լսել, կար ժամանակ, որ վարորդական իրավունքները ձեռք էին  բերում այլ ճանապարհներով: Մարդ, չունենալով համապատասխան գիտելիք, ինքը կոչվում է վարորդ ու այսօր ղեկին նստած է:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով կարևոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու

«Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը». Օսիպյան

Երբ ճշտեցին՝ ոստիկանությունը պարզե՞լ է, թե ոնց է Նարեկ Սարգսյանը դարձել Գոնսալես՝ փաստաթղթերով, Օսիպյանը պատասխանեց. «Ինքը, գտնվելով ՀՀ-ում, անցակետերը հատել է որպես Սարգսյան: Թե հետագայում ոնց է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել, մինչեւ նախաքննությունը կպարզի:

Ո՞ր դեպքերում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին. տեղեկատվական թերթիկ

Հրապարակվել է տեղեկատվական թերթիկ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ: Մանրամասն անդրադարձ է կատարված այն դեպքերին, թե երբ մարդիկ կարող են դիմել և ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը: Հիշեցնենք, որ Պաշտպանին դիմելն անվճար է: Տեղեկատվական թերթիկն այստեղ:   Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ  

Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի բիզեսի ու շահերի բախման մասին

Լրագրողներն Օսիպյանին հարցրին՝ դուք այստեղ շահերի բախում չե՞ք տեսնում՝ տարիներ շարունակ ոստիկանությունը պայքար է մղում, բայց ոստիկանապետի զոքանչը սիգ որսացող խոշոր ընկերության սեփականատերն է, հնարավո՞ր է զոքանչը զանգահարեր նախկին ոստիկանապետին, ասեր՝ «էս տարի մի քիչ թույլ պայքարեք»:

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031